Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհատված խոյաթռիչք

Հոկտեմբեր 25,1995 16:18
varujan Karapetyan

«Առավոտը» հյուրընկալեց Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված Վարուժան Կարապետյանի մորը՝ Արշալույս Կարապետյանին։

– Տիկին Արշալույս, ձեր որդու ցմահ բանտարկության հանգամանքները Հայաստանում լավ հայտնի չեն։ Խնդրում եմ մոր անկողմնակալությամբ վերհիշեք 1983-ի իրադարձությունները։

– 1983-ին Ֆրանսաի Օռլի օդակայանին թրքական բաժնի գրասենեակին առաջ, պայթումի պատճառով, ձերբակալվեցան 60-է աւելի մարդիկ, որոնցմէ 40-ը թրքահպատակ եւ պարսկահպատակներ էին, անոնց մէջ կային նաեւ կիներ եւ օրիորդներ։

Հարցաքննիչ ոստիկանները չկրցան ի հայտ բերել գործողութեան հեղինակը, ուստի ոստիկանապետը, դիմելով բրտութեան, սաստեց նրանց, որ եթե չխօստովանիք ով էր ընողը, մենք ձեզ Թուրքիա պիտի ղրկենք (արդեն շատ պարզ է, թե ինչ կսպասէր հոն այդ թրքահպատակ հայերուն): Այդ սարսափելի տեսարանին վերջ տալու եւ թրքահայերին  փրկելու համար, Վարուժանը չդիմանալով եւ մտածելով, որ ինքը չէ եւ ոչ մի փաստ ունին իր վրայ, կստանձնէ գործողութիւնը, միայն ու միայն մտադիր լինելով փրկելու այդ խեղճերուն կեանքը։ Ապագայում նա հերքեց իր մասնակցութիւնը եւ դատարանում ոչ ոք կրցավ փաստել Վարուժանի մասնակցութիւնը այդ գործողութեան։ Բայց նույն տարիներում Ֆրանսաի իշխանութեւսն կողմից ստեղծված ահ ու սարսափի մթնոլորտը հայ գաղութում, ուղղակիորեն այդ գաղութը չկարողացավ աշխույժ մասնակցութիւն ցուցաբերել դատավարութեան, որտեղ ներկա գտնվեցին միայն 10 հայեր։ Հակառակ հայկական գաղութին, թրքական գաղութը քանի հազարանոց ցույց էր կատարում դրսում եւ պահանջում Վարուժանի եւ մնացած տղաների մահապատիժը։ Այդպես ճնշման տակ ֆրանսական դատախազութիւնը Վարուժանին օգտագործելով իբրեւ քավութեան նոխազ՝ դատապարտեց ցմահ բանտարկութեան։

– Ֆրանսիայում հայտնի՞ են նման նախադեպեր, երբ ցմահ բանտարկյալներ արժանացել են ներման:

– Մինչեւ այսօր Ֆրանսաի մէջ քաղաքական բանտարկեալները 10 տարիէն աւելի չեն մնացել իրենց պատկանեալ երկրի պետութեան պահանջով, անոնք ազատ արձակուած են, եւ Վարուժանը ներկայումս Ֆրանսաի ամենահին քաղաքական բանտարկեալն է նկատվում։ Մենք ունինք օրինակ պարսկահպատակ անձերը, որոնք նոյնիսկ գործողութեան գետնին վրայ ձերբակալուած են՝ անոնք այսօր ազատ են իրենց պետութեան միջնորդութեամբ։

– Հայաստանում 1993 թվականից գործում է Հայ քաղաքական բանտարկյալների պաշտպան հանձնախմբի մասնաճյուղը: Փոխառնչություններ ունե՞ք:

– Այդ կազմակերպութիւնը նույն թվականից իվեր կհավաքի ստորագրութիւններ, որոնց ազդեցութեամբ անցեալ տարի Սիմոն Նաիրյանը ազատ արձակվեցավ ու ան հիմա Հայաստանում կգտնվի։ Անշուշտ, Հայաստանի Հանրապետության իշխանութեան դերը այդ աշխատանքում շատ մեծ էր։ Այս տարի հոկտեմբերի 17-ին նույն հանձնախումբին կողմէն կատարվեց Վարուժանի առաջին երազանքը՝ բացվեց իր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանում։ Նրանց աշխատանքի բերումով հավաքվել է 25000-ից ավել ստորագրութիւններ, Հայաստանի գիտական, ստեղծագործական, քաղաքական կազմակերպութիւնների ստորագրութիւններ, որոնք ուղղվել են Ֆրանսաի նախագահ Ժակ Շիրակին եւ Վարուժանին։

– Ւ՞նչ եք ակնկալում Հայաստանի իշխանություններից եւ հասարակությունից:

– Ես որպես հայ եւ հայրենասեր մայր, կակնկալիմ եւ ճիշտ կնկատիմ, որ մեր պետութիւնը եւ հայ ժողովուրդը պիտի տեր կենան այն հայորդուն ազատութեանը, որը իր երիտասարդ կյանքը զոհեց փրկելու 40-ից ավելի իր հայրենակիցներին, կուզեմ խնդրել Հայաստանի իշխանութիւններին եւ հայաստանաբնակ մեր ժողովրդին՝ բարեխօսական նամակներով եւ կոչերով ներում պահանջեն Ֆրանսաի նորընտիր նախագահէն այդպիսի անարդար վճռէն ազատելու հայրենասեր եւ անձնուեր երիտասարդին։ Դա մեր բոլորին «ճիտին» պարտքն է։

– Վերջերս կազմակերպված երեւանյան ցուցահանդեսը բացահայտեց ձեր որդու բանտային «առօրյայի» մի շերտը: Ինչպե՞ս է նրա տրամադրությունը, ինչպիսի՞ն են բանտային պայմանները։

– Վարուժանը իր արգելափակուած    ծանր    օրերը    կանցնէ նկարչութեամբ,       մարզանքով, կարդալով։ Վարուժանը իր բանտային   կյանքում   նաեւ   օգտակար   է  եղած   մեր   ժողովրդին։ Ամենացայտուն    փաստերն   են. 1988-ի     երկրաշարժի     օրերին զինք   ուրիշ   բանտարկյալներից հավաքեց   օգնութիւն  եւ   ուղարկեց աղետի գոտի։ Իսկ երկրորդ իր   գործունեութիւնը    սկսվել   է անցեալ  տարի,  երբ   նա   Ֆրանսաի    թերթերում    հայտարարեց, որ իր  խնամակալն է Ֆրանսաում  աշխացտղ  Հայ   մարտիկներու   պաշտպանութեան   ընկերութիւնը,   եւ   նրանց   միջոցով   այդ օգնութիւները   կուղարկվեն   Հայաստան։ Արդեն շուրջ տարի ու կես   է,   որ   այդ   օգնութիւնները շաբաթը մէկ անգամ ուղարկվում են Հայաստան՝ Ֆրանսաից եկող օդանավի միջոցով։

– Տիկին Արշալույս, մեր թերթի աշխատակազմի եւ ընթերցողների զորակցությունը թող մի փոքրիկ կանթեղ դառնա այն դժվար ճանապարհին, որը դուք ընտրել եք՝ ձեր որդու կյանքը փրկելու եւ նրան իր ընտանիքի, իր ժողովրդի գիրկը վերադարձնելու համար։ Դա մի ճանապարհ է, որն անցել են նաեւ մեր նորանկախ երկրի առաջնորդներից շատերը: Հուսանք, որ միմյանց կհասկանաք։

Հրաչուհի  ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031