Պատգամավոր Գրիգոր Ավագյանի կարծիքը
Երեկ, բացառյալ առավոտյան սրընթաց ընդունված ՀՀ ԱԺ կանոնակարգը, նիստերի ողջ ժամանակը նվիրված էր Հայաստանի վարչատարածքային բաժանման նախագծի դռնփակ քննարկմանը։ Այս քննարկումը, կարծես, կարծիքների մեծ տարասփռում է առաջացրել, եւ ինչպես փաստեց պատգամավոր Գրիգոր Ավագյանը, ոչ միայն շրջանային գործադիր խորհուրդների նախագահների կամ այդ պաշտոնին հավակնողների շրջանակում։ Նա հայտնեց իր մտահոգությունները այս նախագծի վերաբերմամբ. նախաձեռնումը, այսինքն՝ շրջանների խոշորացումը, անվերապահորեն արդարացված է, ներկայացված նախագիծը հիմնականում ընդունելի է, սակայն փոփոխություններն էլ անխուսափելի են։ Վերջիններս ամենից առաջ վերաբերելու են Հայաստանի մարզերի թվին։ Կառավարությունը սկզբում առաջարկում է 9+1 տարբերակը (9 մարզ գումարած Երեւանը), սակայն ԱԺ-ին ներկայացված օրինագծում մարզերի թիվն ավելացվեց մեկով՝ 10+1: Պրն Ավագյանը հավելում է եւս մեկը։ Նախագծում ամրակայված այն միտքը, թե ներկա շրջանների սահմանները փոփոխության ենթակա չեն, արդարացի չէ։
Բոլորիս հայտնի է խորհրդային շրջանում արհեստականորեն ստեղծվող վարչատարածքային միավորների գոյությունը՝ Նաիրի, Բաղրամյան, Մասիս։ Կամայական այս բաժանումները պետք է շտկվեն։ Իսկ մարզերի բաժանման դեպքում պետք է ելնել Հայաստանի տարածքի առանձնահատկություններից։ Ըստ այդմ՝ Արագածի շրջանն իր ռելիեֆով եւ հաղորդակցման ուղիներով առավել հակված է դեպի Սպիտակի շրջանը։ Ուստի, այն պետք է հանել Ապարանի եւ Աշտարակի մարզից՝ միավորելով Սպիտակի հետ։ Արագածի շրջանը Սպիտակի եւ Գուգարքի հետ մեկտեղ կկազմի մի նոր մարզ, ենթադրենք, Սպիտակ անվամբ։ Այս երեք վարչատարածքային միավորների կառավարումը առավել արդյունավետ կլինի, մանավանդ, եթե հաշվի առնենք դրանց աղետյալ գոտի լինելու փաստարկը։ Իսկ Պուշկինի լեռնանցքից դեպի հյուսիս ընկած տարածքները՝ Կալինինո, Ստեփանավան եւ Թումանյան, կկազմեն առանձին մարզ։
Որոշակի վիճաբանությունների է ենթակա նաեւ մարզկենտրոնների որոշման հարցը, շտապողականությունն ակնհայտ է։ Այսպես՝ Վարդենիսը
Կարդացեք նաև
ռազմաստրատեգիական եւ ճանապարհային հաղորդակցության տեսանկյունից առավել հարմար է որպես Գեղարքունիքի կենտրոն, քան Գավառը (Կամո): Վերջում, պրն Ավագյանը վկայեց, որ ԱԺ-ն շատ առողջ եւ պայքարող երիտասարդ ուժերի կենտրոն է, ուստի կամայականությունները կբացառվեն։
Ն.Դ.