Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիշողությունը մահվան պատճա՞ռ

Հոկտեմբեր 24,1995 16:27

Տնտեսապես զարգացած երկրներում բնակչության մեջ մահացության 1 տոկոսը բաժին է ընկնում ինքնասպանություններին։ Սա վկայում է, որ ամեն տարի հազարավոր մարդիկ ինքնակամ հրաժարվում են ապրելուց։ Տարեցտարի նման մարդկանց թիվն ավելանում է։ Ինքնասպանությունը որպես մահվան պատճառ գրավում է երկրորդ տեղը, մինչեւ 35 տարեկան անձանց մոտ՝ այսինքն մահանում են մարդիկ, որոնց ապագան դեռ առջեւում է եւ ունեն բավարար ուժեր ու հնարավորություններ ապրելու համար։

Ինքնասպանությունների խնդրով զբաղվում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ եւ նրանց տեսակետները շատ հաճախ իրարամերժ են լինում։ Ֆրանկլը իր «էկզիստենցիալI վակուումի մասին» տեսության մեջ կարեւորում էր ապրելը այլեւս անիմաստ տեսնելու պահը։ Ռուս հոգեբան Բերդյաեւը ինքնասպաններին համարում էր խիստ եսակենտրոն, սեփական «ես»-ի դերը գերագնահատող անձնավորություններ, որոնք չէին տարբերում հավերժական եւ անցողիկ գաղափարների սահմանը։ Ամեն դեպքում առաջարկված բազմաթիվ տեսություններից ոչ մեկը չէր պատասխանում բոլոր հարցերին։ Անկասկած դեր ունեն նաեւ տնտեսական, սոցիալական, ազգային եւ կրոնական գործոնները։ Այլապես, ինչպես բացատրել քաղաքակրթության զարգացման հետ ինքնասպանությունների թվի աճը։ Սա ուրվագծվում է ինքնասպանությունների աշխարհագրական տարածման հարցում։ Այն առավել տարածված է զարգացած երկրներում՝ Արեւմտյան Եվրոպա, ԱՄՆ, սկանդինավյան երկրներ։

Այս պրոբլեմի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներից վերջերս ամենամեծ հաջողության հասել է պրոֆեսոր Մ. Ուիլյամսը։ Ըստ նրա, ինքնասպանությունների պատճառը հոգեկան դեպրեսիան է, սակայն հոգեպես ընկճված ոչ բոլոր մարդիկ են դիմում այս քայլին։ Գիտնականը ուշադրություն է դարձրել ինքնասպանության փորձ կատարողների հիշողության վրա եւ եկել հետեւյալ եզրակացության. նրանց հիշողությունները անցյալի մասին աղավաղված են, մակերեսային եւ շատ ընդհանրական: Անցյալը նրանց համար անհաջողությունների ու հիասթափությունների շղթա է։ Շատ դժվար է այդպիսի մարդկանց հիշեցնել անցյալում պատահած ուրախ եւ հետաքրքիր դեպքերի մասին, լինի դա ծնունդ, տոնակատարություն, թե զբոսանք։ Նրանց մոտ բացակայում է «կոնկրետ սպեցիֆիկ» հիշողությունը։ Այս ամենի հետեւանքով, կյանքի ընթացքում ծանր պահերին հիշողությունը չի ապահովում բավարար հիմք՝ դեպրեսիվ վիճակներից դուրս գալու համար։ Անցյալի վերաբերյալ մշուշոտ պատկերացումներ ունեցողները նման ձեւով էլ պատկերացնում են ապագան։ Այս տեսությունը ներկայումս կիրառվում 4 գործնական աշխատանքներում։ Սա հնարավորություն է տալիս վաղօրոք հայտնաբերելու պոտենցիալ ինքնասպաններին։ Նման դեպքերում հոգեբանը պետք է ձգտի մանրամասն վերծանել տվյալ մարդու անցյալը՝ շեշտը դնելով տեղի ունեցած երջանիկ պահերի վրա։

Մեթոդը ավելի արդյունավետ է երիտասարդ անձանց մոտ։ Հիշողության արթնացումը, ճիշտ եւ հետաքրքիր ապագայի կառուցումը նման խմբերում ավելի իրական է թվում:

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031