Լրահոս
Օրվա լրահոսը

Առճակատումից դեպի երկխոսություն

Հոկտեմբեր 21,1995 10:28

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ռոմանտիկ փուլն ավարտվեց։ Ժամանակն է գիտակցելու, որ պրոբլեմն իրականում ավելի բարդ է։ Ինչպես եւ մյուս ազգային հարցերում, այս դեպքում էլ փրկարար օղակը ռացիոնալիզմն ու իրատեսությունն են։ Իսկ իրատեսությունը պարտադրում է առնվազն արձանագրել այն փաստը, որ Սփյուռքը կա՝ կա որպես ազդեցիկ գործոն։ Սփյուռքում էլ պետք է հասկանան, որ իրենց ավանդական   ռոմանտիկ

պատկերացումները Հայաստանի մասին շատ պարզունակ էին։ Հայաստանի բնակչությունը վերջին 75 տարիներին գիշեր-ցերեկ չէր երազում միայն այն մասին, թե վերջապես երբ պետք է վերադառնան ավանդական կուսակցությունները եւ իրենց առաջնորդեն «հարատեւ կռվի»։

Հայաստանում պետք է բացատրական աշխատանք տանել այն մարդկանց հետ, որոնք ավանդաբար սովոր են «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել»։ Մանավանդ այնպիսի նուրբ եւ բարդ հարցերում ինչպիսիք են Հայկական հարցը եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Նրանց պետք է խորհուրդ տալ ուշադիր հետեւելու հանրապետության նախագահի ծրագրային ելույթներին։ Եթե նրանք զուրկ են արագ փոփոխվող իրադրությանը արձագանքելու ճկունությունից, ապա կարելի է բազմացնել հանրապետության նախագահի ելույթը Մեծ Եղեռնի 80-ամյակին նվիրված գիտաժողովում  եւ  բաժանել նրանց։

Մեզանում խոսքի ազատությունը տարօրինակ հետեւանքներ է ունենում՝ իշխանություններին վարկաբեկում են հակառակ ծայրից։ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի որոշ պատմական փաստերի վերաիմաստավորման կոչը ոմանց կողմից ընկալվում է որպես ողջ հայոց պատմությունը, բոլոր ազգային արժեքները ոտնատակ տալու, իմա՝ ողջ ազգի ինքնասիրությունն ու արժանապատվությունը ոտնատակ անելու կոչ։ Եվ այս ամենն, այսպես թե այնպես, կապվում է ներկա իշխանությունների եւ հատկապես հանրապետության նախագահի հետ։

Իսկ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում պետք է սկսել երկխոսության փուլը։ Ինձ թվում է, երկխոսության պատրաստակամության ցուցադրումն իսկ բավական է Սփյուռքի մամուլում հայաստանյան իշխող ուժերի դեմ քարոզչությունը դադարեցնելու համար։ Առճակատման քարոզչական հեղեղների ընդհատումը երկխոսության աոաջին նախապայմանն է։ Այս երկխոսությունն է, որ պետք է սկսի Համազգային նպատակների տարբերակման եւ սահմանման դժվարին գործը, պետք է որոշի այդ նպատակներին հասնելու ճանապարհին դերերի բաշխումը Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031