Լրահոս
Օրվա լրահոսը

1996-ին կթողարկվե՞ն նոր վաուչերներ

Հոկտեմբեր 20,1995 13:26
sertifikat

Դատելով վերջին տվյալներից, վաուչերի գինը տատանվում է 7000 դրամի սահմաններում։ Թեեւ այն առաջվա նման պահանջարկ ունի սեւ շուկայում, որոշ «չենջեր» ժամանակավորապես դադարեցրել են նրա գնումը, ինչը, հավանաբար, շուկայի հագեցում է նշանակում։ Այսօր վարկածներ են առաջ քաշվում, թե վաուչերների մեծ մասն արդեն կենտրոնացել է ֆիսանսաարդյունաբերական խմբավորումների ձեռքում, որոնք եւ մտադիր են հետագայում մասնակցել նախկին պետական ունեցվածքի սեփականաշնորհմանը։ Ըստ երեւույթին, դրան որոշ չափով նպաստել է նաեւ կառավարության քաղաքականությունը, որը շահագրգռված է վաուչերի շուկայական գնի բարձրացման հարցում, որպեսզի սեփականաշնորհման սերտիֆիկատի գինը հասնի անվանականին (20 հազար դրամ): Դեռեւս վերջնական պարզություն չկա այն հարցում, թե վերանայվելո՞ւ է արդյոք վաուչերի գնահատման սկզբունքը, կապված այն հանգամանքի հետ, որ սեփականաշնորհման ծրագրին ավելացվել են մեծ թվով ձեռնարկություններ։

Հայտնի չէ նաեւ, թողարկվելո՞ւ են արդյոք 1996 թվականին նոր վաուչերներ։ Այդ հարցի լուծումը ուղղակիորեն կապվում է ԱԺ-ում 1996 թվականի սեփականաշնորհման ծրագրի քննարկման հետ։ Հիմքեր կան ենթադրելու, որ հին վաուչերը ուժի մեջ է մնալու նաեւ հաջորդ տարվա ընթացքում՝ կենտրոնանալով այն մարդկանց ձեռքում, որոնք նախատեսում են ձեռք բերել այս կամ այն արժետոմսերի վերահսկող փաթեթը։ Այդ ամենը մոտ ապագայի գործ է։ Սակայն, արդեն այսօր կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ բնակչության ձեռքում գտնվող վաուչերների թիվը հասել է նվազագույնի։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031