Լրահոս
Օրվա լրահոսը

Հանեցին ոչ թե Բլեյանին, այլ՝ Ղազարյանին

Հոկտեմբեր 18,1995 12:34

Այսուհետ նախագահն ընդունելու է բոլոր հրաժարականները

Մեր թերթի նախորդ համարում լրատվություն էր հրապարակվել, որը ստացվել էր ոչ պաշտոնական աղբյուրներից: Այդ լրատվության համաձայն, գիտության եւ կրթության փոխնախարար Աշոտ Բլեյանը հրաժարական էր տվել: Ցավոք սրտի, այդ լուրը ճշգրիտ չէր: Հրաժարական է տվել գիտության եւ կրթության նախարար Արմենակ Ղազարյանը: Անճշտության համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը։ Հրապարակման մեջ բարձրացված խնդիրները, կապված Գիտության եւ կրթության նախարարության հետ, այնուամենայնիվ, մնում են ուժի մեջ:

Մենք դիմեցինք նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատար Լեւոն Զուրաբյանին, խնդրելով մեկնաբանել Արմենակ Ղազարյանի հրաժարականի լուրը: Պրն Զուրաբյանը «Առավոտի» թղթակցին ասաց հետեւյալը. «Արմենակ Ղազարյանը նախկինում եւս դիմել էր հանրապետության նախագահին հրաժարականի խնդրանքով, բայց նախագահը համոզել էր նրան շարունակել աշխատանքը։ Սակայն վերջերս նախագահը որդեգրել է չգրված օրենքի պես մի սկզբունք, ըստ որի՝ ցանկացած պաշտոնյայի հրաժարականը այսուհետ կընդունվի իր կողմից առանց քննարկման։ Սրանով նախագահը ընդգծում է հարգանքն իր հետ աշխատող մարդկանց պատասխանատվության զգացման

նկատմամբ։ Այս մասին բոլորին հայտնված է, եւ Արմենակ Ղազարյանը նույնպես տեղյակ է եղել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031