Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես չգողանալ երեխաներից

Հոկտեմբեր 12,1995 11:43

Այս ուսումնական տարվա սկզբին վերջապես իրականացավ այն, ինչի վրա, պարզվում է, երկու տարի գլուխ էին ջարդում առեւտրի եւ կրթության ու գիտության նախարարությունները։ Ճիշտ է, դպրոցական էժան նախաճաշերի դափնիները ի վերջո հասան նորաստեղծ առեւտրի, սպասարկումների եւ տուրիզմի նախարարությանը։ Իսկ գաղափարը, իսկապես, փայլուն էր, հաշվի առնելով, որ մեր կյանքում այսօր գերիշխում է նյութական շահը եւ հակապոպուլիստական տնտեսական քաղաքականությունը։ Երեխաները դպրոցական բուֆետում հնարավորություն պետք է ունենային գնելու, շաքարով թեյ 10 դրամով, երշիկով խորտիկ 30 դրամով, պանիրով՝ 10 դրամով, հյութեր՝ 6-10 դրամով եւ այլն։ Ենթադրվում էր, որ այդ գները կհաստատվեն հովանավորող կազմակերպությունների շնորհիվ, որոնք կհոգան ծախսերի մեծ մասը։

Թե ինչ է դրանից ստացվել, գիտեն բոլոր ծնողները իրենց երեխաների պատմածից։ Այո, բուֆետներում հայտնվեցին գնապիտակներ, համաձայն որոնց, օրինակ՝ կոտլետով խորտիկը արժե 21 դրամ։ Սակայն բուֆետապանուհին հրամայականորեն խորհուրդ է տալիս դպրոցականներին ուշադրությունը չշեղել կողմնակի ինֆորմացիայի վրա եւ բանավոր հայտարարում է, որ այդ խորտիկը նա վաճառելու է 50 դրամով։

Բոլորս գիտենք, թե ուր է տանում բարի ցանկությունների ճանապարհը։ Ազնիվ նախաձեռնությունները դառնում են փող կորզելու նորանոր աղբյուրներ։ Չեմ կարծում, որ նախարարական ստուգումները եւ կոշտ վերահսկողությունը որեւէ արդյունք կտան։ Եթե ամեն բուֆետապանի մոտ մեկական ոստիկան կանգնեցնեն, ապա անհրաժեշտ կլինի եւս 3-4 վերահսկիչ՝ այդ ոստիկանների աշխատանքին հետեւելու համար։

Հարցն ավելի լայն է. ինչպես անել, որ չգողանան գոնե երեխաներից: Կրթական համակարգի բարեփոխումները դեռեւս ապշեցուցիչ (դրական) արդյունքների չեն հանգեցրել։ Խղճին վկայակոչելը պարզապես ծիծաղելի է։ Մնում է մի

բան. ներդաշնակել տարբեր գերատեսչությունների շահերը հանուն այս, առաջին հայացքից փոքր նպատակի, եւ կերակրել մեր դպրոցականներին անվճար։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031