Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաք ո՞ւմ համար

Հոկտեմբեր 07,1995 19:56

Քարուքանդ փողոցների ու բազմատեսակ տնակների քաղաք Գյումրին վերջերս վերածվել է ընտանի կենդանիների բնակավայրի։ Շանն ու կատվին, թերեւս, կարելի է դասել քաղաքի նախկին փողոցային բնակիչների թվին, սակայն խոզերը նորություն են։

Նորակառույց «Անի» թաղամասի ճանապարհին, չգիտես ինչ արտոնություններից ելնելով, խոզեր են բազմացնում։ Ընդ որում, նույն փողոցի ամբողջ տարածքում նկատվում են նաեւ կովերի ոտնահետքեր։ Պատճառը հասկանալի է՝ անասունները շատերի ապրուստի միակ միջոցն են։ Բայց հետեւանքնե՞րը… Անտանելի փոշուն ավելանում է խոզերի ու կովերի գարշահոտը, որն էլ նպաստում է ճանճերի բազմացմանը։ Ճանճերը, բոլորիս է հայտնի, հիվանդություններ տարածողներ են։

Չնայած այս ամենին, ինձ հուզողն այլ հարց է. բնակիչների ներկայությունը չի՞ խանգարում անասունների հանգստին ու բազմացմանը…

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031