Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբել, թե չխաբել

Հոկտեմբեր 07,1995 12:57
jenya

Երկու շաբաթ առաջ մոսկովյան հեռուստաալիքով ցուցադրում էին մի ծրագիր, որը կոչվում է «Բաց խաղ»։ Այդ հաղորդումը խոստանում է հեղափոխական ցնցումներ ոչ միայն հեռուստալրագրության, այլեւ մեծ քաղաքականության մեջ։ Խնդիրն այն է, որ հեղինակն առաջարկել է հանճարեղ քայլ՝ հրավիրվածի հետ զրույցի ժամանակ օգտագործել, այսպես կոչված, «ստի ցուցիչ», գիտական լեզվով ասած՝ պոլիգրաֆ։ Առաջինը (եւ, որքան հայտնի է, վերջինը) այդ անսովոր առաջարկին արձագանքեց ակադեմիկոս Ստանիսլավ Շատալինը։ Էլեկտրոնային սարքավորումների ցանցի մեջ նստած ակադեմիկոսը պատասխանում էր զանազան հարցերի. վճարո՞ւմ է նա, արդյոք, հարկերը, դավաճանո՞ւմ է կնոջը եւ ինչպե՞ս է վերաբերվում աբորտի խնդիրներին։ Ժամանակ առ ժամանակ «ստի ցուցիչը» սկսում էր աշխատել, ստուդիայում հանգում էր լույսը, իսկ պոլիգրաֆը սկսում էր զնգալ, մեղադրելով ակադեմիկոսին ոչ անկեղծ պատասխանների մեջ։ Պատահական չէ, որ քաղաքական գործիչներից այլեւս ոչ մեկը ցանկություն չհայտնեց մասնակցելու այդ հաղորդմանը։ Սովորաբար նրանք գերադասում են մարգարեություն անել էկրանից՝ առանց որեւէ ցուցիչի, չվախենալով տհաճ մերկացումներից։ Ի դեպ, նույնիսկ «ցուցիչը» կարող է խաբել՝ վարպետորեն ստելու դեպքում։

Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի իրարանցում է սկսվելու հայրենի երկրում, եթե, զինվելով այդ հեղափոխական նորարարությամբ, մենք սկսենք ստուգել

մեր     քաղաքագետների ասածները պոլիգրաֆի միջոցով։ Ի՞նչ սարսափելի վիճակ կստեղծվի, եթե նրանք սկսեն ասել ճշմարտությունը եւ միայն ճշմարտությունը։ Օրինակ, ազգային անվտանգության նախկին խորհրդականը

անկեղծորեն խոստովանի, թե որո՞նք էին նրա շուրջ (եւ նրա օգնությամբ) ստեղծված եռուզեռի հետեւանքով հրապարակած փաստերից իսկական պետական գաղտնիքներ, իսկ որոնք՝ որ ամենեւին էլ գաղտնիք չէին։ Կամ Պարույր Հայրիկյանը հանկարծ որոշի ասել վերջապես, թե ինչ էր իրականում տեղի ունեցել Պառավաքարում 1991 թվականին։ Կամ էլ՝ ՀՀՇ-ի վերնախավը սկսի «գլխին  մոխիր լցնել» եւ կուրծք ծեծել, զղջալով ընդդիմության նկատմամբ տարած ջախջախիչ եւ վերջնական հաղթանակի առթիվ։

Ոչ, ավելի լավ է, թող շարունակեն ստել։ Մեծ չափաբաժիններով ճշմարտությունը, ինչպես հայտնի է, անհամատեղելի է մարդկության հանդեպ հավատի հետ։ Միայն թե թող ստեն հնարավորին չափ վարպետորեն եւ ճշմարտանման։ Այնպես, որ նրանց հավատա ոչ միայն «ցուցիչը», այլեւ մենք։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031