Լրահոս
Օրվա լրահոսը

Կանոնավոր խաղ

Հոկտեմբեր 06,1995 12:21

Հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի վարձի բարձրացումը որեւէ սոցիալական ցնցում չառաջացրեց, չնայած այս անգամ թանկացումը չէր ուղղորդվում նվազագույն աշխատավարձերի ինդեքսավորմամբ։

Հաճախակի է շոշափվում եւ չափազանց խոսուն է այն փաստը, որ բնակչության 94 տոկոսը աղքատության սահմանագծից ցածր է, բայց դրանով հանդերձ ոչ միայն սոված չի մնում, այլեւ բավականին հաճելի տեսք ունի։ Մեր երկրի ազգաբնակչությունն ավելի քան հանգիստ է վերաբերում բոլոր թանկացումներին, հետեւաբար ընդունում է սեփական պետության հետ խաղի

չգրված կանոնները, որոնցից ամենագլխավորը կարելի է փոքր-ինչ կոպիտ ձեւակերպել մի նախադասությամբ՝ ինքդ գլխիդ ճարը տես։

Խաղի կանոնները հավասարաչափ ընդունվում են երկու կողմից՝ թե պետության, եւ թե քաղաքացիների։ Ամեն ինչ պարզ է՝ դու չես ապահովում իմ նվազագույն կենսամակարդակը, ես էլ ինձ ազատ եմ զգում քո նկատմամբ որոշակի պարտականություններից։ Որքան էլ կրքոտ լինեն քաղաքացիական ՚ խղճին ուղղված կոչերը, թե, սիրելի բնակչություն, դու անցյալ տարի վճարել ես ջեռուցման վարձի ընդամենը 65 տոկոսը, դժվար թե հոգու այդ ճիչը սխրանքների դրդի բնակչությանը, որն, ի դեպ, այս տարի պետք է վճարի 1 քառակուսի մետր ջեռուցման համար 657 դրամ, անցած տարվա 360-ի դիմաց։ Նույն իրավիճակն է տիրում նաեւ էլեկտրաէներգիայի հարցում՝ նա, ով իրեն ի վիճակի չէր համարում վճարել ամիսը 2 հազար դրամ, դժվար թե 1996 թվականին անսպասելիորեն ժառանգություն ստանա։

Հավանաբար պետությունը հասկանալով այդ խնդրի լրջությունը, իր հույսը դրել է «Փարոս» ծրագրի վրա, որը կոչված է ապահովել անապահով խավերին վառելիքով եւ քաղաքակրթության այլ բարիքներով։ Սակայն անապահովներին բացահայտելու համակարգը, որի հիմքում ընկած է երեք

չափանիշ՝ ընտանիքի կազմը, նրա անդամների սոցիալական կարգավիճակը եւ եկամուտը, այսօր արդեն ցույց տվեց իր թերի կողմերը։ Խնդիրն այն է, որ

անապահով ընտանիքի կարգավիճակ կարող է գործնականում ստանալ ցանկացած ընտանիք, որտեղ չափահաս անդամները կամ գործազուրկ են, կամ էլ, տեղեկանքների համաձայն, ստանում են 2-3 հազար դրամ

աշխատավարձ։ Պետք է ենթադրել, որ այդ մարդիկ ամենեւին էլ հակված չեն հայտարարագիր ներկայացնել փողոցային առեւտրից ստացած եկամուտների մասին։ Կամ այլ եկամուտների, որոնք առաջանում են վերը շարադրված խաղի կանոնների սահմաններում։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031