Հասարակայությանն արդեն հայտնի է «Գոլոսի» հրապարակային ներողությունը «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունից եւ ԱԺ նրա պատգամավորներից: Իսկ այսօր ներողությունների շարքը համալրվում է, դատարանի որոշմամբ՝ «Գոլոսը» պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում բացի ՀՀՇ վարչությանն ուղղված ներողությունից (ի դեպ, Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում ներողության վերաբերյալ կետ չկա)՝ հերքել իրենց բերված գումարի մոտավոր թիվը, որը ենթադրաբար պիտի ծախսած լիներ վերոհիշյալ կազմակերպությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Ի պատասխան պաշտոնական հարցումների՝ պարզվել է, որ ՀՀՇ-ն գրեթե ոչինչ չի ծախսել, բոլոր ծառայությունները նրան մատուցվել են անվճար կամ մեծ զեղչով, ինչպես օրինակ՝ Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճի վարձակալության պարագայում։ Բայց եթե բուկլետներ, քարոզչական թերթիկներ, հեռուստաելույթներ եղել են, թեեւ անվճար, ապա ուղղաթիռ օդ ընդհանրապես չի բարձրացել՝ համաձայն պաշտոնական ատյանների, ուրեմն՝ շատերը զգայախաբկանքներում են հայտնվել՝ տեսնելով ՀՀՇ-ի օգտին քարոզող թերթիկները, որոնք թափվում էին օդում սավառնող ուղղաթիռից։ Ուստի ակնկալում ենք համապատասխան ներողություն, հերքում եւ, հարկավ, ներում։
Ն. Դ.