Լրահոս
Օրվա լրահոսը

Խոչընդոտները հաղթահարելի են

Հոկտեմբեր 05,1995 15:46

Երեքշաբթի օրը ավարտված կառավարական պատվիրակության այցը Թուրքմենստան կարելի է, ընդհանուր առմամբ, հաջող համարել: Ստորագրված փաստաթղթերի փաթեթը, այդ թվում՝ երկու երկրների միջեւ ազատ առեւտրի եւ 1996թ. թուրքմենական գազը Հայաստան մատակարարելու մասին, կասկած չեն թողնում, որ կողմերը կարողացան փաստարկներ գտնել հօգուտ փոխշահավետ տնտեսական համագործակցության։

Գլխավոր չլուծված խնդիրը կարելի է համարել այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պարտքը թուրքմենական գազի համար, որը կազմում է 21,8 մլն դոլար։ Թուրքմենական կողմը դեռեւս պնդում է, որ պարտքը պետք է վերադարձնել սահմանված ժամկետում, չհամաձայնելով Հայաստանի առաջարկությանը՝ այն ձեւակերպել որպես միջպետական պարտք՝ հետագա երկարաժամկետ տոկոսային մարումով։

Այնուամենայնիվ, այցելության ընթացքում ստորագրված արձանագրությունը մինչեւ հոկտեմբեր մատակարարված գազի վճարումների մասին, վկայում է, որ այդ կնճռոտ խնդրում փոխզիջումների դաշտը բավականին լայն է։ Բացառված չէ, որ թուրքմենական գազի մատակարարման խնդիրը քննարկվելու է Թուրքմենստանի ղեկավարի Հայաստան կատարելիք այցի ժամանակ, որի հնարավորությունները դեռեւս քննարկվում են դիվանագիտական մակարդակով։ Հավանական է նաեւ, որ հաջորդ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ կստորագրվեն միջկառավարական եւ միջպետական մեծ համաձայնագրեր։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031