Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-ի գործերը շտկվում են

Հոկտեմբեր 04,1995 11:23
jenya

Ներքաղաքական սուր իրավիճակներ սիրողները վերջերս դժգոհ են կյանքից եւ ստիպված են բավարարվել թերեւս ՀՌԱԿ-ում տեղի ունեցող ներքին հակամարտությամբ։ Այդ կոնֆլիկտի արհեստական բնույթը պարզ էր ի սկզբանե, սակայն իրադարձությունների հետագա ընթացքը, այնուամենայնիվ, որոշակի խարդավանք մտցրեց Հայաստանի հասարակական կյանքի միաձայնության ճահճի մեջ։ Մեկ շաբաթ առաջ ՀՌԱԿ-ի «այլընտրական» վարչությունը Գագիկ Օհանյանի ղեկավարությամբ, դիմեց արդարադատության նախարարությանը, վիճարկելով սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած արտահերթ Պատգամավորական ժողովի եւ ընտրված վարչության օրինականությունը։

Անցած շաբաթվա վերջում «Լրագիրը» վկայակոչելով Սնարք լրատվական գործակալությանը, հայտնեց, որ այդ առիթով ստեղծված հանձնաժողովը ոչ մի հանցանշան չգտավ Ռուբեն Միրզախանյանի ղեկավարած վարչության գործունեությունում։ Ճիշտ է, նախարարության պաշտոնյան հերքեց որեւէ պաշտոնական եզրակացության առկայությունը։ Սակայն այն փաստը, որ երկրի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունեց ՌԱԿ (այսինքն՝ Սփյուռքի ռամկավարների) պատվիրակությանը եւ զրույց ունեցավ, որն ընթանում էր «Հայաստանի իշխանություններին աջակցելու եւ պետականությունն ամրապնդելու» ոգով, շատ բան է պարզաբանում։ Առաջին հերթին պարզ դարձավ, որ Միրզախանյանն իր համակիրների հետ հաղթանակ տարավ ներքին դիսիդենտների նկատմամբ, որոնց, ի դեպ, Սփյուռքի ռամկավարները հակված չէին աջակցել։ Պետք է ընդունել, որ ՀՌԱԿ-ը ի վիճակի եղավ հակազդելու ներքին պառակտման փորձերին, անկախ նրանից, թե ովքեր էին այդ փորձերը հրահրում։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031