Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամի կուրսը քաղբյուրոն չի հաստատում

Հոկտեմբեր 04,1995 11:28

Վերջին ժամանակներս, երբ դրամը ոչ միայն կայունացավ, այլեւ մի քանի մրցամարտ շահեց դոլարից,. սոցիալիզմի քաղտնտեսության մի շարք մասնագետների մեջ կարծիք առաջացավ, որ այդ երեւույթի հետեւում իշխող վերնախավի կապիտալիստական դավերն են։ Այդ դավերի նպատակն է իբր իջեցնել առանց այդ էլ ցածր կենսամակարդակը։ Քանզի այդպիսին է մեր տնաթուխ կապիտալիզմի գազանային էությունը։

Դա, անշուշտ, մարքսիստական մոտեցում է, բայց միանգամայն սխալ։ Ներկայումս ընթացող ազգային փոխարժեքի կայունացման հետ կապիտալիզմի գազանությունը առանձնապես կապ չունի։

Ստեղծված իրավիճակի պատճառը պահանջարկի կտրուկ աճն է, որը հանգեցնում է վաուչերի գնի բարձրացմանը։ Չնայած մեր երկրում, ինչպես ժամանակին ասում էր Օ. Բենդերը, կան մարդիկ, որոնք մեծ քանակությամբ դրամանիշներ ունեն, այնուամենայնիվ, նույնիսկ նրանց մոտ այդ քանակությունը սահմանափակ է։ Սովորաբար այս մարդիկ դրամ աշխատելով, փոխանակում էին դրանք կայուն տարադրամով։ Այսօր նրանք մեծ նախանձախնդրությամբ ձեռք են բերում վաուչերներ։ Ըստ էության, սեփականաշնորհման սերտիֆիկատը «իր վրա է քաշել» ազատ դրամական միջոցները, որի հետեւանքով «դոլարի պահանջարկն ընկավ։ Ինչպես եւ, բնականաբար, «կանաչի» գինը։ Ահա ամբողջ «գազանության» գաղտնիքը։ Կարելի է ենթադրել, որ սեփականաշնորհման առաջին փուլի ավարտին զուգահեռ վաուչերի պահանջարկը կնվազի եւ, հետեւաբար, դոլարի գինը նորից կբարձրանա։ Տարադրամի տերերը դրանից որոշակի օգուտ կքաղեն, ինչպես նման դեպքերում ընդունված է ամբողջ աշխարհում։

Այլ հարց է, որ մենք սովոր ենք, որ տարադրամների կուրսերը հաստատում է Քաղբյուրոն։ Դրա համար էլ հակված ենք նորմալ գործընթացներում ինչ-որ դավեր տեսնել։ Կայացած երկրներում նման երեւույթներին ավելի հանգիստ են նայում՝ փորձում են առավելագույնս օգտվել։ Այնտեղ սոցիալիզմի քաղտնտեսության գոյության մասին ոչինչ չգիտեն։

Ա. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031