Լրահոս
Օրվա լրահոսը

«Կին եւ տղամարդ»-ը պատգամավորների սիրած թերթն է

Սեպտեմբեր 27,1995 14:24
lurer

Նորընտիր խորհրդարանն իր երկրորդ եռօրյայի նիստերն է գումարում, ուստի մեր պատգամավորների նախասիրությունների, աշխատաոճի մասին կարելի է արդեն որոշ դիտողություններ կատարել։

Մամուլի հանդեպ վերաբերմունքը մեր օրերում բնութագրիչ նշանակություն ունի, հատկապես եթե նկատի ունենանք ձեւավորվող այն տեսակետը, ըստ որի՝ հայ հասարակությունն աստիճանաբար խորթանում է զանգվածային լրատվության միջոցներից։

Այս առումով հետաքրքիր է իմանալ, թե օրենսդիր այրերը.

ա) հետեւո՞ւմ են արդյոք մամուլին,

բ) ի՞նչ մամուլ են նախընտրում՝ տեղական թե արտերկրի եւ

գ) մամուլի հատկապես ո՞ր միջոցներն են հարաբերականորեն լայն ժողովրդականություն վայելում։

Ըստ այդմ՝ առաջին հարցն արժանանում է միանշանակ դրական պատասխանի, ժամը 10-ից մինչեւ մեծ ընդմիջում գրեթե բոլոր պատգամավորների ձեռքերին, նստարաններին կարելի է տեսնել թերթերի տրցակներ։ Այդ տրցակներից ակնհայտ է դառնում, որ տեղական մամուլը բացահայտ գերակշռություն ունի ռուսաստանյանի համեմատ։

Պարտադիր համարվող հասարակական-քաղաքական ուղղվածության թերթերին՝ «Ազգ», «Լրագիր», «Հանրապետություն», զուգահեռ՝ առաջնություն է վայելում «Կին եւ տղամարդը», որի ընթերցումը նստաշրջանի ժամանակ կրում է զանգվածային, հետեւողական եւ անգամ խմբային մտքի փոխանակումներով ուղեկցվող բնույթ։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930