Լրահոս
Օրվա լրահոսը

Այ, էդ գնդից ենք…

Սեպտեմբեր 21,1995 17:00

Երեկ սեպտեմբերի 20-ն էր՝ Հատուկ գնդի հինգերորդ տարեդարձը։ Այս կարեւոր իրադարձությանը ներկա էին Հայաստանի պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարները, ՆԳ փոխնախարարը, պաշտոնատար անձինք, նախկինում կամավորականներ, զինվորներ։ Հատուկ գունդը ստեղծվեց 1990-ին Հայաստանի ՆԳ համակարգի ներքո՝ այլ կերպ հնարավոր չէր, Խորհրդային Միություն էր, ու թեեւ ազգերը ելել էին կռվի՝ դեմ հանդիման, բանակը, խորհրդային բանակը բոլորինս էր։

1992-ի հուլիսին, երբ աոաջին անգամ Ղարաբաղ էի գնում, Լաչին չհասած՝ զինվորական համազգեստով երկու երիտասարդ նստեցին մեր «Ռաֆը»։ «Որտեղի՞ց եք, երեխեք»,- հարցրի նրանց։ «Հատուկ գնդից ենք, էն Լեւոնն ասել էր, թե հայոց բանակի կորիզն է… այ էդ գնդից ենք»։ «Բանակ, բա ոնց չէ… էս քանի օրը ի՞նչ ես կերել… երեկ թուրքի ակոպում տեսար ինչ կար… մեր «Ախթամարը» տեսա՞ր։ Այ, բանակը նրանք են… Մենք ի՞նչ բանակ»…

Ձեռքիս կոնֆետ կար՝ տվեցի մեր «բանակին», իջան, գնացին։

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Հատուկ գնդին հանձնեց Մարտական դրոշ՝ ի նշան գնդի տարած բազում հաղթանակների՝ վասն Հայրենիքի ու հայ ժողովրդի

Այսօր՝ սեպտեմբերի 21-ն է…

Ա. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930