Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ թեւով թռչելը դժվար է

Սեպտեմբեր 19,1995 16:56

– Հիշո՞ւմ եք Ալլա Պուգաչովայի հանրաճանաչ երգի խոսքերը. «Առանց քեզ, սիրելիս, թռչելու եմ մեկ թեւով»։ Այդ երգն, հավանաբար, ամեն առավոտ երգում են Ելցինը եւ Ձեռնոմիրդինը, որը շատ բնական է։ Իվան Ռիբկինի այսպես կոչված ձախ բլոկը, ի տարբերություն չեռնոմիրդինյան «իշխանության կուսակցության» («Մեր տունը Ռուսաստանն է» շարժումը), ոչ մի կերպ չի կարողանում լուրջ քաղաքական ուժ դաոնալ։ Մտահղացումը վատը չէր՝ «ձախ կառուցողական հակակշիռ» Չեռնոմիրդինի միավորմանը։ Սակայն այդ բլոկին ամեն մի քայլափոխին սպասում էին ճակատագրական հարվածներ։ Սկզբից ազդեցիկ Ագրարային կուսակցությունը չցանկացավ համագործակցել «իշխանություններին չափազանց լոյալ» վերաբերվող խորհրդարանի խոսնակի հետ, իսկ վերջին օրերս բլոկից դուրս եկան նաեւ ռուսաստանյան քաղաքական երկնակամարի աստղերը՝ գեներալ Բորիս Գրոմովը եւ ակադեմիկոս Ստանիսլավ Շատալինը:

Ռուսաստանյան ներքին քաղաքականության կերտողները շատ լավ հասկանում են, որ կայուն պետության ձեւավորումը կարող է հաջողությամբ ընթանալ, մասնավորապես երկկուսակցական համակարգի առկայության դեպքում։ Այդ պարագայում, ինչպես սիրում է ասել Ելցինը, բացառվում են երկու ծայրահեղությունները՝ թե՛ աջից, եւ թե՛ ձախից։ Իսկապես, երկկուսակցական            համակարգի ստեղծումը նշանակում է քաղաքական կուրսի ժառանգականություն, անկախ ընտրությունների արդյունքից։

Սակայն այդ գաղափարը Ռուսաստանում  դեռ  չի  հաջողվում իրականացնել «Աջ կենտրոնամետ» թեւը ձեւավորվեց հեշտությամբ, բայց մեկ թեւով թռչելը բավականին դժվար գործ է։ Իսկ «ձախերը» հակված են ծայրահեղությունների, որոնք, նրանց հաղթանակի դեպքում, երկիրը կարող են բերել նոր ուժգին ցնցումների։ Հենց այդ պատճառով, կարծում ենք, եթե Ռիբկինի ծրագիրը չհաջողվի, ապա «իշխանության կուսակցությունը» փոքր-ինչ «ձախ կընդունի», այնքան, որքան անհրաժեշտ է հնարավոր սոցիալ-դեմոկրատական էլեկտորատը գրավելու համար։ Բայց ոչ երբեք կոմունիստների հետ համագործակցելու չափով։ Հակառակը՝ Չեռնոմիրդինի «ձախ շարժումը» կարող է խլել կարմիրներից ընտրողների որոշ շերտեր։ Ի վերջո, կայունությունը շատ գրավիչ կարգախոս է, իսկ կոմունիստները այն չեն խոստանում։ Ավելին, եթե ընտրությունները անց կացվեն առանց «ձախ կենտրոնամետ» ուժերի, իսկ ծայրահեղական «ձախերը», այնուամենայնիվ, պարտվեն, վաղ թե ուշ անխուսափելի կլինի սոցիալ-դեմոկրատական ուժի ստեղծումը, որը կհրաժարվի ուղղափառ կոմունիստական գաղափարներից։

Մոտավորապես այդպես էլ եղավ Հայաստանում, որի քաղաքական երփներանգում այժմ նույնպես բացակայում է «ձախ կենտրոնը», սակայն համոզված ենք, հաջորդ ընտրություններում լուրջ գործիչներին կհաջողվի ձեւավորել լեյբորիստական գաղափարախոսություն։ Այդ դեպքում քաղաքական կայունությունը պետության մեջ անշրջելի կդառնա։ Երկրորդ «թեւը» անպայման կառաջանա՝ դա ժամանակի հարց է։

Ա. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930