Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական շոուի ճգնաժամը

Սեպտեմբեր 13,1995 15:12

Երկու օր առաջ ռուսաստանյան հեռուստատեսությամբ ցուցադրվում էր հետաքրքրաշարժ տեսահոլովակ Պետական դումայում տեղի ունեցող ծեծկռտուքի մասին: Միջադեպը հետաքրքիր էր նախեւառաջ նրանով, որ բռնցքամարտի տուժածների թվում էր պատգամավորական կազմի քնքուշ կեսի ներկայացուցիչը: Փառք Աստծո, կովկասյան տղամարդիկ միշտ աչքի են ընկել ջենտլմենական վարքով, ուստի, հուսով եմ, որ «Շամիրամին» նման վտանգ չի սպառնում։ Եվ ընդհանրապես հայոց խորհրդարանում, նույնիսկ նրա լավագույն, «բազմակարծիքային» ժամանակներում, պատգամավորները հազվադեպ էին կռվում։ Իսկ առանց դրա, համաձայնվեք, խորհրդարանի նիստերը չափազանց ձանձրալի երեւույթ են: Ով ցանկություն կունենա դիտել կամ լսել, թե ինչպես է քննարկվում այսինչ օրենքի այնինչ ուղղումը, այն էլ առաջին ընթերցման չորրորդ խմբագրմամբ։

Եկեք արիություն ունենաք ընդունելու, որ պառլամենտի  նիստերի հեռարձակումները կորցրել են իրենց իմաստուն նշանակությունը։ Ավելին, դրանք դարձել են որոշ չափով խանգարող գործոն։ Հայտնի է, որ քաղաքական գործիչներից ոչ մեկը զուրկ չէ փառասիրությունից եւ դժվար թե բաց թողնի հանդիսատեսի առջեւ իր բոլոր բարեմասնությունները ցույց տալու հնարավորությունը։ Սակայն մենք՝ հանդիսատեսներս, ռադիոլսողներս, վաղուց արդեն ծանոթ ենք մեր բոլոր կարկառուն քաղաքական դեմքերին, ծանոթ ենք հիմնովին եւ մանրամասնորեն։ Քաղաքական շոուն կամաց-կամաց մոդայից դուրս է գալիս, եւ հեռուստատեսության ու թերթերի խորհրդարանական լրատվությունը մեզ ամբողջությամբ բավարարում է: Ուրեմն, հարգարժան երեսփոխաններ, մի՛ ծախսեք ձեր անզուգական պերճախոսությունը, մի՛ ծախսեք եթերային ժամանակը։ Ժողովրդավարությունն իհարկե, մեծ նվաճում է, սակայն այն չափերով, որոնք մենք ընդունակ ենք եւ ցանկանում ենք մարսել։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930