Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես են վարվում ոչ բոլոր կանայք

Սեպտեմբեր 12,1995 14:34

Չգիտես ինչու, բոլոր դասական պատմությունները սկսվում են հետեւյալ նախադասությամբ. «Ամուսինը վերադառնում է գործուղումից…»։ Կյանքում, սակայն, պատահում է ճիշտ հակառակ պատկերը։ Ահա թե ինչ ցնցող պատմություն է պատմել ինձ իմ լավ ընկերներից մեկը: Նրա բարեկամի կինը գնացել էր հարեւան քաղաք՝ հիվանդ մորը այցելելու: Բայց վերադարձել էր մի օր շուտ։ Մինչդեռ նրա անհավատարիմ եւ թեթեւաբարո ամուսինը օգտվել էր հանգամանքից եւ տուն էր բերել իր, հայերեն ասած, ընկերուհուն։ Եվ ահա ամենաանպատեհ պահին հնչում է զանգը, եւ ամուսինը դիտանցքից տեսնում է իր կնոջ հոգնած դեմքը։

Ինչպես է նման պատմությունը սովորաբար շարունակվում ֆիլմերում. կիսամերկ տղամարդիկ դուրս են թռչում պատուհանից եւ պտույտներ կատարելով փողոցներում՝ կորչում են մթության մեջ։ Սակայն նույնիսկ ամենացնորված ռեժիսորի մտքով չի անցնի օրը ցերեկով հինգերորդ հարկից դուրս գցել կիսամերկ կնոջը: Եվ ահա, անհավատարիմ ամուսինը գտավ ելքը, սիրուհուն հագցրեց կնոջ խալաթը, կանգնեցրեց նրան պատուհանի մոտ, ձեռքը տվեց դույլն ու շորը եւ բացեց դուռը։ «Սիրելիս,- ասաց նա,- ես որոշել եմ քեզ հաճելի անակնկալ մատուցել։ Հրավիրել եմ հավաքարարուհուն, որ նա հիմնովին հավաքի մեր բնակարանը»։

Կինը, բնականաբար, հասկացավ, թե ինչ է տեղի ունենում։ Կեղտոտ շորը ձեռքին տիկինը ամենեւին նման չէր հավաքարարուհու: Բայց իմաստուն կինը որոշեց չպոկել ամուսնու մազերը եւ չհանել սիրուհու աչքերը։ Նա համբուրեց ամուսնու այտը եւ քնքշաբար ասաց. «Շնորհակալություն, սիրելիս։ Դու միշտ այնքան նրբանկատ ես»։

Եվ հոյակապ սիրուհին մեկ ակնթարթում դարձավ հավաքարար: Սկզբից նա մաքրեց բնակարանի բոլոր ապակիները, այնուհետեւ խոհանոցի սալիկները, որից հետո տանտիրուհու հմուտ ղեկավարությամբ անցավ զուգարան՝ մաքրելով այնտեղ բոլոր համապատասխան իրերը: Ուշ երեկոյան, ստանալով սիրեկանի ձեռքից ծանր աշխատանքի վարձը, նա գնաց տուն։

Խաղաղությունը ընտանիքում պահպանվեց։ Եվ ճիշտ հակառակը՝ սիրային արկածը շատ շուտ վերջացավ։ Իր լավագույն զգացմունքներում վիրավորված սիրուհին նույնիսկ չբացեց դուռը իր ընկերոջ առջեւ՝ խոստանալով գտնել այնպիսի մի ընկեր, որը չի ստիպի նրան «ունիտազ» մաքրել։ Սակայն այդպես են վարվում ոչ բոլոր կանայք։ Միայն ամենաիմաստունները։

Վարդան ԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հիքսոս says:

    չգիտեմ ինչքանով է հորինվածք կամ իրականություն սույն շարադրանքը, սակայն դժվար թե որևէ խելամիտ տղամարդ, սիրուհուն տուն բերի…
    իսկ կանայք ընդհակառակը, տանը իրենց ավելի ապահով են զգում, կողմնակի աչքերից հեռու Смайлик «wink»

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930