Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է երեւում «ներսից»

Սեպտեմբեր 07,1995 14:14

«Մոսկովսկիե նովոստի» թերթի հրապարակումը, որը կերտել էր նախագահ Տեր-Պետրոսյանի յուրահատուկ դիմանկարը, հավանաբար, դարձել է օգոստոս ամսվա բեստսելերը, քանի որ այն ջանասիրաբար արտատպեցին հայրենական մի շարք թերթեր։ «Գոլոս Արմենիի» թերթում այդ հրապարակումը զետեղվել էր «Մեր մասին գրում են» խորագրի տակ, սակայն պետք է հաշվի առնել, որ «ՄՆ»-ի 19-ամյա թղթակից Արա Թադեւոսյանը ամենեւին էլ արտասահմանյան դիտորդ կամ լրագրող չէ եւ իր՝ «Գամսախուրդիաները եւ այլ բենդերները Հայաստանում իշխանության չեն գա» հոդվածը ուղեկցել է նախաբանով, որում պնդում է, որ Հայաստանի իրավիճակին ծանոթ է ներսից:

Եվ այսպես մեր մասին գրում են մերոնք Եվ այդ հանգամանքը «ՄՆ»-ի հրապարակման մեջ ամենացնցողն է: Խնդիրն ամենեւին այն չէ, որ չի կարելի «աղբը տնից դուրս հանել»։ Այդ կեղծ եւ սնամեջ սկզբունքը ամենեւին էլ համատեղելի չէ լրագրողի մասնագիտության հետ։

Հարգելի սեփական թղթակցի եզրակացությունների հետ էլ կարելի է համաձայնել կամ վիճել՝ ճաշակի հարց է։ Պարզապես այն մարդը, որն իսկապես Հայաստանի իրավիճակը գիտի ներսից, նյութը պատրաստելիս օգտվել է բավականին յուրահատուկ աղբյուրներից: Օրինակ՝ ինչու իշխանության ղեկի մոտ գոյատեւող «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից նա թողել է միայն երեքին, մոռանալով, օրինակ, Սամվել Գեւորգյանին կամ Ալեքսան Հակոբյանին, որոնք ամենեւին ընդդիմության շարքերում չեն։

Կամ ո՞ր խոհանոցում է նա լսել, որ «խորհրդարանի խոսնակ» Արա Սահակյանին («խոսնակը» համարենք տպագրական սխալ) ՀՀՇ վարչության նախագահ Լազարյանին եւ անդամ Եգորյանին ժողովուրդը մասնակից է համարում հանրապետությունում կատարված մի շարք սպանությունների։ Այնուհետեւ, Հրայր Մարուխյանին նախագահը վտարեց Հայաստանից ո՛չ թե այն պատճառով, որ, ինչպես գրում է Արա Թադեւոպանը, «դաշնակները ունենալով ազգայնական կազմակերպության համբավ, համարում են ահաբեկչությունը քաղաքական ազդեցության օրինական միջոց»։

Գուցե պրն Թադեւոսյանը իր մատաղ հասակի պատճառով չի հիշում, բայց նախագահի ելույթը 92 թվականի ամռանը պարունակում էր հետեւյալ մեղադրանքները ՀՅԴ-ի հասցեին.նրա ղեկավարությունը համագործակցում էր ՊԱԿ-ի հետ, կուսակցությունը ֆինանսավորվում է արտասահմանից եւ փորձում է  ապակայունացնել Հայաստանի իրավիճակը:

Նման փաստացի տվյալները այնքան շատ են, որ կասկածի տակ են դնում եզրակացությունների ճշմարտացիությունը:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930