Ինչպես ցույց է տալիս համաշխարհային եւ տեղական փորձը, ամենավտանգավոր, ագահ եւ նյութապաշտ պաշտոնյան այն պաշտոնյան է, որը զգում է իր պաշտոնի ժամանակավոր եւ անցողիկ բնույթը։ «Օ՜,- տառապում է նա,- ես այլեւս երբեք տիրաբար չեմ բացի «պադավատի» դուռը, երբեք ընդմիջում չեմ անի «վետերոկում», երբեք չեմ օգտվի իմ դիրքի այլեւայլ վայելքներից»։ Այդ սկզբունքը, բնականաբար, գործում է անցումային շրջան ապրող Հայաստանում եւ մնացած նորանկախ երկրներում, որտեղ պաշտոնը, ի տարբերություն նախորդ վարչակարգի, ցմահ չի տրվում։
Սակայն պաշտոնյաների բացասական դրսեւորումները սաստկանում են այն դեպքերում, երբ լուծարվում են հաստատություններ, էլ չենք ասում՝ մի ամբողջ համակարգ։ Խոսքը խորհուրդների համակարգի մասին է։ Նախորդ խորհրդարանը իմաստուն որոշում ընդունեց, թույլ տալով շրջգործկոմների նախագահներին ընտրվել ԱԺ։ Այլապես նրանք, օգտագործելով ցեղա-կլանային լծակներ, կարող էին մեծ պրոբլեմներ ստեղծել պետության համար։ Սակայն ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր չկարողացան «փափուկ վայրէջք» կատարել։ Ի՞նչ անեն նրանց բազմաթիվ տեղակալները, բաժնի վարիչները, շարքային աշխատակիցները։
Հարցի պատասխանը չափազանց պարզ է։ Եթե պաշտոնյան չգիտի իր ապագա ճակատագիրը, նա
ա) այլեւս ոչ մի ցանկություն չունի կատարելու իր պարտականությունները,
Կարդացեք նաև
բ) մեծ ցանկություն ունի նյութապես ապահովել իր հետագա կյանքն ու գործունեությունը։ Ինչպես կարելի Է կռահել։
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ