Եվ ոչ անձերին
Ինչպես արդեն հաղորդել ենք, Պարույր Հայրիկյանը դիմել է ուղերձով բոլոր ընդդիմադիր կազմակերպություններին, որտեղ առաջարկում է ընտրություններում հանդես գալ մեկ միացյալ թեկնածուի օգտին, ընդսմին այդ թեկնածուն պարտավորվում է.
ա) նախագահի պաշտոնը չզբաղեցնել ավելի, քան մեկ տարի,
բ) հաջորդ նախագահական ընտրություններում չառաջադրել իր թեկնածությունը,
Կարդացեք նաև
գ) նախագահական իշխանության մեկ տարվա ընթացքում զբաղվել ազգային համաձայնության հիման վրա Սահմանադրության ստեղծմամբ եւ ապահովել գործադիր եւ օրենսդիր մարմինների գալիք արդար ընտրությունները…
Բնականաբար, այս բոլոր նախաձեռնումները լավագույնս կարող է իրականացնել Պարույր Հայրիկյանը։ Եվ ահա առաջարկվում է ստեղծել բազմակուսակցական խորհուրդ, որի ղեկավարն էլ կլինի նախագահական ընդհանուր թեկնածուն՝ «Միասնական ծրագիր-միասնական թեկնածու» կարգախոսով։
Մեր թերթի նախորդ համարում տպագրվել է ՍԻՄ-ի դրական պատասխանը «Փաստի» շարադրմամբ, սակայն երեկ մեզ տեղեկացրեցին, որ ՍԻՄ-ն իրոք պատրաստ է համագործակցության, բայց միայն իրապես եւ արդյունավետ քաղաքականության մշակման ու իրականացման հիմքի վրա, ինչ վերաբերում է միասնական թեկնածուի գաղափարին, որոշման կարգին, առավել եւս նրա անձին, ապա որեւէ աջակցության, կամ կողմնակից լինելու մասին խոսելը ոչ միայն վաղաժամ է, այլեւ հիպոթետիկ եւ ոչ իրատեսական։ Հայտնի է նաեւ, որ ԱԺՄ-ից եւս որոշակի խանդավառ աջակցություն չի ակնկալվում։
Ն. Դ.