Լրահոս
Օրվա լրահոսը

Պարի վերջը

Օգոստոս 22,1995 12:23

Բռնցքամարտ-քաղաքականությանը զուգահեռ

Շաբաթ օրը երեկոյան հռչակավոր բռնցքամարտիկ Մայք Թայսոնը 4 տարվա ընդմիջումից հետո դուրս եկավ ռինգ: Մայքը երեք տարի անց էր կացրել բանտում՝ բռնաբարության մեղադրանքով։ Նրա հակառակորդը՝ Մաքնիլին, մրցամարտից առաջ շատ էր թռչկոտում, պարային-ջղաձգային շարժումներ էր անում, տատանվում ճոճանակի պես, հոխորտում, որ հեշտությամբ կջարդի Թայսոնին։ Բայց սկսվեց մրցամարտը, եւ Մայքի մի քանի հարվածը միանգամայն բավական էր, որպեսզի նրա մրցակիցը կորցներ հավասարակշռությունը (ֆիզիկական) եւ սոմնամբուլիկ տեսք ընդուներ։ Մրցամարտը տեւեց 93 վայրկյան։ Տեխնիկական նոքաութից հետո Մաքնիլին, բնականաբար, դժգոհում էր աշխարհի անարդարությունից։

Քաղաքական զուգահեռները թողնում ենք ընթերցողին։ Մի բան պարզ է սակայն. քաղաքականության մեջ, արվեստում, թե սպորտում մակարդակի, կլասի տարբերությունը պարզ է դառնում առաջին, նույնիսկ ամենաանփորձ, հայացքից։ Ավելացնենք նաեւ, որ Մաքնիլին բավականին մեծ գումար կստանա պարտության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031