Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերը պերճախոս էին

Օգոստոս 19,1995 17:03

Բայց իրար չհամոզեցին

Երեկ «Դրո»-ի գործով զբաղվող դատարանի առջեւ նորից ողջ սրությամբ կանգնեց ամբաստանյալ Արսեն Արծրունու օրագիրը գործին կցելու խնդիրը։ Այդ օրագիրը հայտնաբերված է Արծրունուն պատկանող բնակարանում խուզարկության ժամանակ։ Հիշեցնենք, որ օրագրում զետեղված տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական նոր գործ եւ կատարվում է քննություն։

Այդ օրագրի հանդեպ ուշադրության պատճառն այն է, որ, ըստ Արծրունու, օրագիրը «սարքած» է քննության կողմից, եւ նա կարող է դա ապացուցել, եթե այն ներկայացվի դատարանին։ Արծրունին հայտարարեց նաեւ, որ իր բոլոր ցուցմունքները տվել է ճնշման տակ։

Այդ առթիվ դատապաշտպան Վ. Ավագյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ կցել գործին օրագիրը, ինչպես նաեւ նրա հետ կապված արձանագրությունները։ Փաստաբանները միաձայն պաշտպանեցին իրենց գործընկերոջ առաջարկը։ Օգտագործելով փաստաբանական պերճախոսության ողջ զինանոցը, նրանք փաստարկներ էին բերում նշված փաստաթղթերը գործին կցելու օգտին, կոչ էին անում չստեղծել կողմնակալ վերաբերմունքի տպավորություն, զգուշացնում էին, որ միջնորդության մերժումը դիտելու են որպես ամբաստանյալների պաշտպանության իրավունքի խախտում։

Նույնքան վճռականորեն էր առարկում պետական մեղադրող Մ.Գրիգորյանը։ Դատապաշտպանների պահանջի մեջ նա տեսնում էր հետեւյալ միտումը. հրապարակել քրեական գործի նախաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը, որի հետեւանքով կխախտվի Քրեական օրենսգրքի թիվ 133 հոդվածը եւ կխանգարվի նախաքննության օրինական ընթացքը։

Դատական կոլեգիայից պահանջվեց մեկ ժամից ավելի այդ հարցի կապակցությամբ որոշում ընդունելու համար։ Արդյունքում միջնորդությունը մերժվեց։ Ի պատասխան դրան, փաստաբան Վ.Ավագյանը հայտարարեց, որ մտադիր է բացարկ հայտարարել դատախազ Մ.Գրիգորյանին եւ ժամանակ խնդրեց այդ բացարկը ձեւակերպելու համար։

Դատական նիստը ընդհատվեց մինչեւ երկուշաբթի օրը։

Ե.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031