Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրո»-ի դատավարությունը շարունակվում է

Օգոստոս 16,1995 17:45

Փաստաբանները կենտրոնացել են ընթացակարգային հարցերի վրա

Երեկ դատավարությունը սկսվեց լրագրողներիս համար բավական «ձանձրալի» հարցերի քննարկումից:

Նախագահող դատավոր է. Մանուկյանը մեկ աո մեկ դիմեց ամբաստանյալներին, թե արդյոք նրանց հա¬մար հասկանալի է մեղադրական եզրակացությունը, եւ ընդունում են նրանք իրենց մեղքը։ Ոչ բոլորն էին հասկացել մեղադրանքը. մի մասը այն ընկալել էր որոշ, չափով, սակայն ոչ մեկը իրեն մեղավոր չճանաչեց։

Դատավորը դիմեց նաեւ մեղադրյալների փաստաբաններին, որպեսզի նրանք բացատրեն իրենց պաշտպանյալների համար մութ մնացած հարցերը։ Դատապաշտպանների ելույթները ծավալուն էին եւ պարունակում էին ինչպես զուտ իրավական, այնպես էլ քաղաքական մեղադրանքներ։ Փաստաբանները կասկածներ էին հայտնում մեղադրող կողմի բարեխղճության եւ անաչառության վերաբերյալ։ Նրանցից մեկն, օրինակ, հերթական անգամ հայտարարեց, որ տվյալ դատավարությունը ամենեւին դատական պրոցես չէ, այլ լավ բեմադրված ներկայացում: Դրան ի պատասխան, դատավորը խորհուրդ տվեց փաստաբանին սեփական կարծիքն արտահայտելու այլ վայր գտնել։ (Ի դեպ, դատավարության միջանցքներում փաստաբանները հանպատրաստից մամուլի ասուլիսներ էին կազմակերպում լրագրողների համար):

Բնական է, որ դա շարքային դատավարություն չէ։ Ոչ թե քննվող քրեական գործով, այլ քաղաքական այն կրքերով, որոնք անընդհատ բորբոքվում են այդ գործի շուրջ: Սակայն քաղաքականությունն ու արդարադատությունը համատեղելի չեն։ Եվ, բարեբախտաբար, դատավարության ժամանակ քաղաքականության մասին շատ քիչ էր խոսվում։ Մեղադրող կողմը հանդես եկավ միջնորդությամբ՝ գործին առնչվող ապացույցները քննելու կարգի վերաբերյալ։ Փաստաբաններն առարկում էին դատախազի առաջարկած կարգի դեմ։ Խորհրդակցությունից հետո դատարանը որոշում ընդունեց այդ հարցի մասին եւ սկսեց քննել ամբաստանյալ Գ.Մանուկյանի փաստաբանի միջնորդությունը՝ ներկայացվող մեղադրանքի սահմանները ճշտելու վերաբերյալ։

Թե ինչ է դա նշանակում՝ հաջորդ ռեպորտաժում։

Կ. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031