Լրահոս
Օրվա լրահոսը

Ով մեզ հետ չէ, մեր դե՞մ է

Օգոստոս 04,1995 14:30

Քրիստոնեության «Երգ երգոց» նոր կտակարանը մերժելով Հին ուխտի «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը, այնուամենայնիվ ստույգ անջրպետ է դնում յուրայինների եւ օտարների միջեւ Քրիստոսի հենց այս խոսքերով։ Մարդկային հարաբերությունների մեջ էլ ըստ ամեն ժամանակի այդ անջրպետը կամ ընդգծվում է կամ, եթե իսպառ չի վերանում, գոնե փշալարի տեսք չի ստանում:

Վերջին ժամանակներում մեր ազգային մթնոլորտի մեջ տագնապի բացիլներ են թափանցել ու օրեցօր տարածվելով՝ կասկած ու իրար հանդեպ անվստահություն են սերմանում։ Ուր որ է մատնիչները ջրի երես կելնեն ու կսկսեն «վհուկներ» փնտրել (եթե, իհարկե, դեռ չեն ելել): Ահաբեկչական խմբեր, մարդասպաններ, թմրամոլներ… Այս ամառվա տապին (օգոստոսը խենթացել ու կարծես որոշել է վրեժխնդիր լինել մեզնից) շատացած գիշերային կրակոցներն ու հետո ցերեկային քաղաքական հայտարարությունները կամ շշուկային լուրերը լրիվ բթացնում են ուղեղդ ու դեբիլիզմի հասցնում։ Ու այլեւս ի վիճակի չես հասկանալ՝ ով է մեզ հետ, եւ եթե մեր դեմ է,ապա ինչո՞ւ:

Դեռ երեկ ով մեզ հետ չէր՝ ընդդիմություն էր ու ազատ էր սեփական կարծիքն արտահայտելու բանավոր թե գրավոր խոսքի միջոցով: Այսօր՝ ահաբեկիչ են, ձերբակալված են կամ որոնման մեջ։ Մյուսները (ավելի խելոքները) երեկ երդվյալ ընդդիմություն էին, այսօր ՝ յուրային են, երդվյալ ՀՀՇ-ական են, երկրի տեր են ու քեզ ամեն պահ «հակա» կարող ես հանել: Որովհետեւ դու քո սկզբունքների տերն ես։ Ուր էիր 88-ին. 90-ին, 92-ին… Այսօր սուտն ու կեղծիքը, քծնանքն ու ստորությունը տանել չես կարող։ Ու կուրծք ծեծելով հավատարմությունդ ցույց տալ այդպես էլ չսովորեցիր: Ոչ երեկ, ոչ էլ այսօր:

Պարզապես ավելի ու ավելի հաճախ ես հիշում հանճարեղ Գոյայի «Կապրիչիոս» շարքը ու այն հավերժ միտքը, որ «բանականության նիրհը ծնում է հրեշներ»։

Կարդացեք նաև

 

Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031