Aravot Newspaper
Շքեղության չափանիշները
            <description>  20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում 'շքեղության հարկ' էին գանձում: Այն ժամանակ ամերիկացիների համար շքեղություն էր համարվում հեռախոսը: Կառավարությունն այս հարկով հասկացնում էր քաղաքացիներին. եթե ուզում եք շփվել հեռավորության վրա գտնվող ձեր ծանոթների հետ, նամակներ գրեք՝ նորմալ մարդկանց նման, գնացեք փոստատուն եւ ուղարկեք դրանք: Բայց եթե, այնուամենայնիվ, այնքան եք հղփացել, որ խուսափում եք այդ բնականոն շփումից եւ ցանկանում եք խոսել հեռախոսով, ապա բարի եղեք տեխնիկայի այդ հրաշքի համար հարկ մուծել:
Շքեղությունն այդպիսով չափազանց սուբյեկտիվ եւ հարաբերական հասկացություն է: Ինձ համար շքեղություն է ամռանը Մոնակոյում հանգստանալը, բայց Հայաստանում կան մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք ամեն տարի կամ նույնիսկ տարին մի քանի անգամ նման տեղեր են գնում: Մյուս կողմից՝ ես հնարավորություն ունեմ, երբ ցանկանամ, պանիր կամ կարագ գնել, սակայն մեր երկրում կան հազարավոր ընտանիքներ, որոնց համար դա շքեղություն է: Եվ դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ Մոնակո գնացողները չեն մուծում շքեղության հարկը, այլ՝ որովհետեւ վերոհիշյալ մարդիկ չեն վճարում սովորական, ոչ էկզոտիկ, հարկերը: 
'Շքեղության հարկը', իմ կարծիքով, այս պահին անիմաստ նախագիծ է թե՛ գործնական եւ թե՛ տեսական իմաստով: Ի՞նչ է, հարկային տեսուչները պետք է գան իմ տուն, փորփրեն կնոջս զարդատուփը եւ հաշվեն, թե քանի հատ մատանի կամ ականջօ՞ղ կա այնտեղ: Չէ՞ որ մենք շատ լավ գիտենք, թե Հայաստանի պայմաններում դա ինչի է վերածվում: Իրական դեպք. սոցիալական ծառայողները գալիս են անապահովների տուն եւ տեսնելով, որ մարդիկ ծիծակի մարինադ են փակում, բացականչում են՝ 'ահա՜, դուք հնարավորություն ունեք մարինադնե՞ր փակելու, ուրեմն ձեզ աղքատության նպաստ չի հասնում': Մինչդեռ միանգամայն ապահով մարդիկ ստանում են այդ նպաստը՝ կաշառքի դիմաց: Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ այս դեպքում էլ ծիծակը շքեղություն համարվի եւ դառնա հարկման առարկա: 
Նման հարկի մասին խոսելը ժամանակավրեպ է նաեւ այն պատճառով, որ մեզ մոտ չի ձեւավորվել առողջ վերաբերմունք հարուստների եւ հարստության նկատմամբ: Այո, Ավետարանում ասված է՝ ավելի հեշտ պարանը կմտնի ասեղի անցքի մեջ, քան հարուստը՝ Աստծո թագավորություն: Դա, ինձ թվում է, ամենեւին չի նշանակում, որ մեր կրոնը մերժում է կամ դատապարտում է հարստությունը: Խոսքն այն մասին է, որ հարստությունը մարդու վրա լրացուցիչ բարոյական պարտականություններ է դնում, այն հավելյալ գայթակղություններ է ստեղծում, որոնցից հարուստը պետք է խուսափի: Եթե այդ սկզբունքը տեղափոխենք հայկական հողի վրա, ապա կարելի է այսպես ձեւակերպել. խնդիրն այն չէ, որ 'պազ'-ի վարորդը կամ շուկայի նախկին համբալը դառնում է միլիոնատեր, այլ այն, որ նրանք հարստանալուց հետո էլ իրենց պահում են համբալի նման: 
…Մեր կառավարության իմաստուն քաղաքականության շնորհիվ հաջորդ ձմեռ գազից օգտվելը կդառնա շքեղություն: Հետեւաբար, 'շքեղության հարկը' կարելի է գանձել բոլոր 'բաքսի' ունեցողներից:  - ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ</description>
ԱԿՆԱՐԿՆԵՐ՝ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
Կենտրոնական բանկը զարդարող քրքրված պետական դրոշը եւ ճանապարհային ոստիկանության 'Համմերը'՝ 
ի՞նչն է կապում այս երկու լուսանկարները: Շատ կարեւոր մի բան. դրանք երկուսն էլ միտված են դեպի ապագան: Առաջինն ակնարկում է դրամի մոտակա վիճակը, իսկ երկրորդը՝ առանց այդ էլ ոչ վատ ապրող ճանապարհային ոստիկանների բարգավաճ կյանքը: - Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ</description>
ԿՈՆԳՐԵՍՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
	<description>Երեկ այն հանձնվեց Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը
Այսօր Փարիզում տեղի է ունենալու ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ ներկայացվելու է ՀՀ իշխանությունների կողմից 'Մարտի 1-2'-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ՀՀ իշխանություններին ներկայացրած եւ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույցը: 
Երեկ էլ ՀԱԿ-ը Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ բարեփոխումների իր առաջարկներն ու դրանց կատարման ժամանակացույցը, նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղած նամակը Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը փոխանցեց եւ դա արեց ինքնատիպ ձեւով՝ բազմահազարանոց երթով, որը գլխավորում էին Կոնգրեսի առաջնորդները: Երթը մեկնարկեց Մարտիրոս Սարյանի արձանի մոտից եւ անցավ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ու ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Կոնգրեսի պատրաստած փաստաթուղթը ՀՀ-ում ԵԽ գրասենյակին փոխանցեց ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: 
Իսկ ԵԽ գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունել է այն փաստը, որ ԵԽ-ն 'շարունակում է հետեւել Հայաստանում տիրող իրավիճակին, հետեւողական է Վեհաժողովի բանաձեւերի կատարմանը', եւ հավելել, թե՝ ընդդիմությունը հույս է հայտնում, որ Յագլանդը ի պաշտոնե կօգտագործի իրեն ընձեռված հնարավորություններն ու իր անձնական ազդեցությունը՝ ապահովելու, որպեսզի Կոնգրեսի առաջարկները քննարկվեն ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: Ինչ վերաբերում է Կոնգրեսի առաջարկներին, ապա դրանք, փաստաթղթի համաձայն, 'կոչված են Հայաստանում 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները կեղծելու եւ դրան հաջորդած մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 անմեղ մարդու մահվան հետեւանքով առաջացած քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը': 'Այն բարեփոխումները, որոնք մենք ենք առաջարկում, արտացոլված են նաեւ ԵԽԽՎ արդեն ընդունված մի շարք բանաձեւերում, եւ մեր առաջարկները պետք է իրականացվեն նախագահական ընտրություններից եւ 'Մարտի 1'-ից հետո ԵԽԽՎ այդ բանաձեւերում արված առաջարկներին զուգահեռ: Դրանք այն բարեփոխումներն են, որոնց իրականացումը մենք իրատեսական ենք համարում, եւ եթե ՀՀ իշխանությունները համարում են, որ դա այդպես չէ, կարող են ներկայացնել այլընտրանքային ժամանակացույց, բայց միաժամանակ բացատրելով, թե ինչո՞ւ մեր ժամանակացույցն ու առաջարկները չեն կարող կատարվել այն ժամկետներում, որոնք մենք ենք նշում',- ասված է Կոնգրեսի ներկայացրած փաստաթղթում: Առաջարկները 7 կետից են բաղկացած, եւ բոլորն էլ բխում են ԵԽԽՎ 1609 եւ 1677 բանաձեւերում եղած պահանջներից: Նախ՝ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Երկրորդ՝ ստեղծել 'Մարտի 1'-ի դեպքերը հետաքննող անկախ հանձնաժողով, 'քանի որ այդ դեպքերի՝ վստահություն ներշնչող եւ անկողմնակալ հետաքննությունը երկրում քաղաքական իրավիճակի նորմալացման համար ամենակարեւոր պայմանն է': 'Մենք կարծում ենք, որ մեկ ամիսը ավելի քան բավարար է նման որոշում ընդունելուց հետո անկախ հանձնաժողով ստեղծելու համար: Եթե իշխանություններն ուզում են հետաքննել այդ դեպքերը, նրանք կարող են համաձայնել այդպիսի մարմին ձեւավորել անմիջապես, եւ խումբը իր աշխատանքները կարող է սկսել արդեն ապրիլի վերջին',- ասված է ՀԱԿ-ի առաջարկած փաստաթղթում: Երրորդ՝ վերացնել 'Ա1+' անկախ հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելու դեմ հարուցված արհեստական խոչընդոտները: Կոնգրեսը այդ նպատակով նոր մրցույթ անցկացնելու համար ժամանակ է սահմանել մինչեւ այս տարվա մայիսը: Չորրորդ՝ բարեփոխել ընտրական համակարգը: ՀԱԿ-ը դրա համար ժամկետ է սահմանել մինչեւ 2010թ. մայիսի վերջը: 
Հինգերորդ՝ ապահովել ժողովների ազատությունը: Ընդ որում, 'Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին' օրենքում 2008թ. մարտի 1-ից հետո կատարված փոփոխությունները չեղյալ համարելու համար Կոնգրեսը առաջարկել է դա անել ոչ ուշ, քան մինչեւ մարտի վերջը:
Վեցերորդ՝ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, 'քանի որ ներկայումս Հայաստանում առկա քաղաքական իշխանությունը չի արտացոլում ուժերի փաստացի հարաբերակցությունը, եւ բացի այդ՝ խորհրդարանական եւ նախագահական վերջին ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով եւ կեղծիքներով, ինչը ամրապնդված է նաեւ անկախ դիտորդական առաքելությունների փաստագրական տվյալներով', նաեւ բխում է ԵԽԽՎ 1609 բանաձեւի 6.1 կետի դրույթներից: 
Կոնգրեսը առաջարկել է նոր արտահերթ ընտրություններն անցկացնել հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում:  - ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ</description>
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ
	<description>Մասնավորապես առաջարկվում է նշանակել վերահսկող հատուկ դատախազ՝ ընդդիմության առաջադրմամբ, եւ ավելացնել պետբյուջեից կուսակցություններին տրամադրվող ֆինանսավորումը:
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում 'Ժառանգություն' խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ երեկոյան ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին է ուղարկել 'Ժառանգության' 3 էջանոց առաջարկները մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների իրականացման եւ կատարվելիք օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մոնիտորինգի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում 7-րդը Հայաստանում վերջին զարգացումների եւ ընթացիկ բարեփոխումների մասին տեսակետների փոխանակումն է: Եվ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները նախօրոք էին հայտնել, թե ակնկալում են, որ այս նիստում կտրամադրվի հստակ ժամանակացույց 'Մարտի 1'-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների իրականացման վերաբերյալ: 
Իր տեղեկատվական գրության մեջ 'Ժառանգությունը' կոչ է անում բարեփոխումներ իրականացնել եւ միջազգային մոնիտորինգ ապահովել հետեւյալ ոլորտներում: 
Նախ՝ ինչպես եւ ՀԱԿ-ի ժամանակացույցում է, 'Ժառանգությունն' էլ է առաջարկում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, 'որոնք բանտում են իրենց քաղաքական գործունեության ու հայացքների պատճառով եւ ապօրինի որոշումների հետեւանքով': Երկրորդ առաջարկն է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի անհապաղ բացահայտումը եւ այն բոլոր պաշտոնյաներին ու անձանց պատժի ենթարկելը, որոնք հանցագործություններ են կատարել, զոհերի պատճառ դարձել: 'Ժառանգությունն' առաջարկում է անհապաղ նշանակել ԵԽԽՎ հատուկ զեկուցող՝ մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ փաստերի համակողմանի, անկախ եւ անկողմնակալ քննության համար: Հիշեցնենք, որ նման նախաձեռնություն Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ էր դրել դեռ 2009 թվականի հունիսի 24-ին, սակայն այդ փաստաթղթին միացել էին ԵԽԽՎ միայն 11 պատվիրակներ: 
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ուղղված այս գրությամբ 'Ժառանգությունը' նաեւ առաջարկում է անհապաղ նշանակել ԵԽԽՎ հատուկ զեկուցող մարտի 1-ի դեպքերին բանակի ներգրավվածության խնդիրը հետաքննելու համար: Համանման նախաձեռնություն ներկայացվել է 2010-ի փետրվարի 3-ին, եւ այս փաստաթղթին միացել են արդեն 20 պատվիրակներ:
'Հավաքների ազատություն' ենթաբաժնում 'Ժառանգության' առաջարկները 6-ն են: Մասնավորապես առաջարկվում է վերանայել 'Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին' օրենքը եւ ուժը կորցրած ճանաչել 2008-ին արված այն փոփոխությունը, ըստ որի՝ հրապարակային միջոցառումներն արգելվում են՝ 'եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումն ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք' կամ 'կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների': 'Ժառանգությունն' առաջարկում է դադարեցնել Երեւանի կենտրոնում հանրահավաքների եւ երթերի արգելումը, զանգվածային միջոցառումների ընթացքում տեղաշարժի ազատության սահմանափակումները եւ մարզերից Երեւան հասարակական փոխադրամիջոցների աշխատանքի արգելափակումը: Մեկ այլ առաջարկ՝ դադարեցնել դահլիճային պայմաններում քաղաքական եւ հասարակական միջոցառումների համար խոչընդոտների հարուցումը: 
'Քրեակատարողական համակարգի փոփոխություններ' ենթաբաժնում առաջարկները 8-ն են: Առաջարկվում է արդյունավետ դարձնել կալանավորների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքը՝ այդ հանձնաժողովի կազմի վերանայման միջոցով: 'Ժառանգության' այլ առաջարկներից են՝ պատիժների այլընտրանքային միջոցներ կիրառելը, բժշկական անձնակազմից պահանջելը, որ արձանագրվեն բոլոր վնասվածքները՝ հատուկ միջոցների կիրառումից հետո, ՔԿՀ-ների վարչակազմին զգուշացնելը, որ ճնշում չկիրառեն այն բանտարկյալների նկատմամբ, ովքեր բողոքներ են ներկայացրել, նաեւ՝ 'Վերահսկողական նպատակներով՝ հատուկ դատախազի ինստիտուտի ձեւավորում, որը կառաջադրվի խորհրդարանական ընդդիմության կողմից':
'Ոստիկանության եւ ռազմական համակարգում փոփոխություններ' ենթաբաժնի 9 առաջարկներից են՝ ոստիկանների համար կազմակերպել սեմինարներ, որոնց ընթացքում նրանց տեղեկացնել հավաքների ազատության սկզբունքի եւ անվտանգության համաչափ միջոցների կիրառման մասին: 'Ժառանգությունը' նաեւ առաջարկում է, որ օրենսդրորեն հստակ սահմանվեն ոստիկանական այն հատուկ միջոցները, որոնք կարող են կիրառվել քաղաքացիների նկատմամբ: 'Հայաստանի Սահմանադրության համապատասխան՝ բացառել զինված ուժերի միջամտությունը ներքին գործերին, համապատասխան որոշակի նորմեր արձանագրել օրենքներում',- առաջարկում է ընդդիմադիր խմբակցությունը: 
'ԶԼՄ-ների բարեփոխումներ' ենթաբաժնի 4 առաջարկներից է՝ քաղաքացիական հասարակության եւ փորձագետների մասնակցությամբ անցկացնել հանրային քննարկումներ՝ թվայնացման գործընթացը միջազգային չափանիշներին եւ հանրության կարիքներին համապատասխանեցնելու նպատակով: 'Ժառանգությունը' նաեւ առաջարկում է երաշխավորել եթերի հասանելիությունը ընդդիմադիր ուժերի համար, անհապաղ վերականգնել 'Ա1+'-ի եւ 'Նոյյան տապան'-ի խախտված իրավունքները: Նաեւ առաջարկում է անհապաղ հետաձգել կոալիցիայի պատգամավորների այն օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքում արվելիք փոփոխություններին: Նշենք, որ ԱԺ-ն երեկ արդեն սկսել է քննարկել վիրավորանքի եւ զրպարտության մասին այդ նախաձեռնությունը: 
'Արդարադատության բարեփոխում' ենթաբաժնի 3 առաջարկները վերաբերում են այդ համակարգն իրոք անկախ դարձնելուն, եւ 'հեռախոսային' կամ այլ միջամտություններից զերծ պահելուն: Մասնավորապես առաջարկվում են փոփոխություններ ՔԴՕ-ում եւ 'Օպերատիվ հետախուզական գործունեության մասին' օրենքում՝ կանխելու համար դատախազության կողմից փաստացի քրեական հետաքննություն իրականացնելու գործառույթները: 
'Ընտրական օրենսգրքի' եւ կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումներ' ենթաբաժնի 6 առաջարկները եւս շատ որոշակի են: Մասնավորապես՝ առաջարկվում է ուրիշի փոխարեն քվեարկությունը բացառելու համար ապահովել ընտրողների գրանցամատյանի թափանցիկությունը, ապահովել լիովին համամասնական ընտրական համակարգի անցումը, խորհրդարանական կուսակցություններին իրավունք վերապահել հետ կանչել իրենց ներկայացուցիչներին ընտրական բոլոր հանձնաժողովներից. 'ԿԸՀ-ում ձեւավորել հատուկ մարմին՝ իշխանական եւ ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների հավասար ներկայացվածությամբ, որը կհետեւի նախընտրական արշավների եւ ծախսերի համապատասխանությանը 'Ընտրական օրենսգրքին': 
Նաեւ առաջարկվում է 'Կուսակցությունների մասին' օրենքում 6 ամսվա ընթացքում անել փոփոխություն, որով կավելացվի պետբյուջեից ֆինանսավորումը՝ նշելով, թե կուսակցությունների ներկա ֆինանսավորումը 'բացարձակ անբավարար' է: Մինչդեռ կուսակցություններին արգելված է արտերկրից նվիրատվություն ստանալը, իսկ տեղացի գործարարները հետապնդվում են ընդդիմադիր կուսակցություններին ֆինանսավորելու համար, 'ինչպես դա եղավ Սուքիասյանների ընտանիքի դեպքում': - ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ</description>
Ով պատասխան կտա տնտեսական անկման համար
	<description>ԲՀԿ-ՀՀԿ փոխադարձ մեղադրանքներ
'Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա 'Բարգավաճ Հայաստան' կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության նախագահն ու վարչապետը',- երեկ 'առյուծի սիրտ' կերածի պես հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ ի պատասխան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն գնահատականների, որ նախարարը տնտեսությունից ոչինչ չի հասկանում, իր տեղում չի գտնվում:
Նախարարի այս մտքին երեկ խորհրդարանում անմիջապես հակադարձեց ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ 'Ներսես Երիցյանը շատ երկար ճանապարհ ունի անցնելու Գագիկ Ծառուկյանին խորհուրդներ տալու իրավունքը վաստակելու համար: Ուստի երկար-բարակ խորհուրդներ տալու փոխարեն, ինչը Երիցյանի սիրած ոճն է, Երիցյանին խորհուրդ կտայի անել շատ կարճ մի գործողություն՝ վերցնել թուղթ ու գրիչ եւ հրաժարականի դիմում գրել, այն դեպքում, երբ երկրում արձանագրվում է տարվա կտրվածքով 14 տոկոս տնտեսական անկում',- 'Ա1+'-ին երեկ ասել է տիկին Զոհրաբյանը: Սակայն այսքանով ասելիքը չի ավարտել, պատգամավորը նաեւ հավելել է. 'Ես կուզենայի լսել հանրապետության վարչապետի գնահատականը Երիցյանի գործունեության ՕԳԳ-ի մասին, եւ ընդհանրապես՝ ինչքանո՞վ է ընդունելի նման տիպի գործչի ներկայությունը կառավարությունում, որը բացի խոհափիլիսոփայական ելույթներից եւ դաստիարակչական բնույթի ճամարտակություններից, ավելի օգտակար գործով չի զբաղվում': Թեպետ տիկին Զոհրաբյանը կարծիք էր հայտնել, որ այս ամբողջ աղմուկը չի վերածվի ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության, սակայն ասվածին իր հերթին արագ արձագանքեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը. 'Տիկին Զոհրաբյանին կհորդորեի չանցնել կոռեկտության եւ էթիկայի սահմանները եւ ոտքերը մեկնել իր վերմակի չափով: Միշտ չէ, որ հասարակության համար ընդունելի են ականջահաճո հայտարարությունները':
Գագիկ Ծառուկյանին երեկ հակադարձել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նորանշանակ օեկական նախարարներին ներկայացնելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետն ասել է. 'Բոլոր նախարարություններում էլ կան թերություններ եւ բացթողումներ, եւ դրանք վերաբերում են ոչ միայն էկոնոմիկայի նախարարությանը'։ Ըստ վարչապետի, վերահսկողական ծառայության ուսումնասիրություններին ծանոթանալով՝ կարելի է տեսնել թերություններ եւ բացթողումներ բոլոր նախարարություններում. 'Մենք այսօր չպետք է զբաղվենք փոխադարձ մեղադրանքներով, այլ մեր ուժը պետք է լինի մեր միասնությունը, եթե այս կամ այն նախարարությունում կան թերություններ կամ բացթողումներ, մեր կոալիցիոն գործընկերները պետք է օգնեն շտկել դրանք։ Մենք չպետք է խախտենք էթիկայի կանոնները',- ասել է վարչապետը: Նաեւ նշել է, որ ինքը չի ցանկանում տարբերություն դնել կուսակցությունների միջեւ եւ ասել, որ այս կուսակցության նախարարը լավ է աշխատել, իսկ մյուսինը՝ վատ։ - Մ. ԵՍԱՅԱՆ</description>
Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել
	<description>Այսպես մեկնաբանեց իր երկու նախարարների փոփոխությունը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը
'Օրինաց երկիր' կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու ՕԵԿ-ական երկու նախարարների փոփոխության անհրաժեշտությունը: Կուսակցության ղեկավարը երեկ ասաց, որ նախարարների ետ կանչելը պայմանավորված էր հետեւյալով. 'Կուսակցությունում մեկնարկել է ներկուսակցական, քաղաքական բարեփոխումների մի լուրջ գործընթաց: Սա լրագրողների համար նորություն չէ, որովհետեւ այդ մասին ես խոսել եմ իմ վերջին մի քանի հարցազրույցներում: ՕԵԿ-ի ներսում մենք ունենք քաղաքական, կազմակերպչական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտություն: Բարեփոխումները նշանակում են, որ կուսակցության ամենօրյա խնդիրներով պետք է զբաղվեն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն բավարար փորձառություն եւ անցած ճանապարհ ու նվիրում ՕԵԿ-ի եւ նրա գաղափարների նկատմամբ: ՕԵԿ-ն այսօր 110 հազար անդամ ունեցող քաղաքական կազմակերպություն է, որ ներկայացված է ողջ երկրում': Ինչո՞ւ ՕԵԿ-ն իր նախարարներին փոխարինեց Արմեն Երիցյանով եւ Մանուկ Վարդանյանով. 'Պատասխանը շատ պարզ է՝ Արմեն Երիցյանի հետ մենք երկար տարիների ընկերներ ենք, միասին պաշտպանել ենք դոկտորական ատենախոսություն, տեւական ժամանակ շատ լավ ճանաչում ենք, համատեղ գիրք ենք հրատարակել: Նույնը վերաբերում է նաեւ Մանուկ Վարդանյանին, որի հետ եւս ՕԵԿ-ը համագործակցության լուրջ պատմություն ունի, մենք 1995-ից միասին եղել ենք ԱԺ պատգամավորներ, իրար հետ շատ լավ ճանապարհ ենք անցել, համագործակցել ենք': Պարտադրվա՞ծ էին այս նշանակումները ՕԵԿ-ին. 'Սա, մեղմ ասած, անհեթեթություն է, որովհետեւ համաձայն ստորագրված քաղաքական կոալիցիոն հուշագրի՝ կոալիցիայի անդամները ներկայացնում են իրենց թեկնածուներին'։ Արդյոք Արմեն Երիցյանը եւ Մանուկ Վարդանյանը դարձե՞լ են ՕԵԿ անդամ. 'ՀՀ նախագահի երեկվա հրամանագրից հետո անդամակցել են ՕԵԿ-ին, երբ մենք հավաքվել ենք մեր թիմով եւ նրանց մաղթել ենք բարի աշխատանք եւ նաեւ շնորհակալություն ենք հայտնել մեր երկու՝ արդեն նախկին նախարարներին իրենց կատարած աշխատանքի համար': Սրանք այն հարցերն էին, որոնք հնչեցնում եւ որոնց պատասխանում էր պարոն Բաղդասարյանը: Ի դեպ, ՕԵԿ նախագահը հավանական չհամարեց արտահերթ ընտրությունները եւ ասաց, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012-ին. 'Արտահերթ ընտրությունների ոչ ռեսուրս եւ ոչ էլ քաղաքական անհրաժեշտություն կա այսօր, ես դրանում համոզված եմ, ընտրությունները տեղի կունենան ժամանակին', եւ կրկնեց, որ ինքը չի պատրաստվում դնել իր թեկնածությունը հերթական նախագահական ընտրություններում. 'Որովհետեւ մենք կնքել ենք ռազմավարական համագործակցության դաշինք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ անելու ենք հնարավորինը՝ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար, եւ միասին գնալու ենք առաջ': - Մ. ԵՍԱՅԱՆ</description>
ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
	<description>Հարավային Կովկասում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծումը ԱՄՆ-ն պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով 'Ազատություն' ռ/կ-ի այն հարցին, թե՝ չի՞ անտեսում արդյոք ԱՄՆ-ը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը՝ հանուն նավթային շահերի, շարունակելով համագործակցել ադրբեջանական իշխանությունների հետ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է. 'Մենք գիտենք, որ խնդիրներ կան ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում': Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներդնում է բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության լուծման համար: 'Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները նույնպես կլուծվեն',- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: - </description>
«ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ՄԱՀԱՑԵԼ»
	<description>'Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի մահացել. այժմ լուռ դիվանագիտության շրջան է',- tert.am-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
Նա քննադատել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը եւ հայտարարել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Միաժամանակ նշել է, որ չնայած դրան՝ գործընթացը չի մահացել. 'Թեմայի առնչությամբ մենք շարունակելու ենք մեր համառ աշխատանքները: Դժվարին խնդիրները երբեմն լուծվում են լուռ դիվանագիտությամբ',- հայտարարել է Գյուլը՝ նշելով, թե արձանագրային գործընթացում Թուրքիան Հայաստանից առաջ է, քանի որ Անկարան, ի տարբերություն Երեւանի, արձանագրություններն անմիջապես խորհրդարան է ուղարկել: - </description>
ԼՂՀ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐԱԳԱՑԵԼ Է
	<description>'Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը բավականին արագացել է. դրա պատճառը արտաքին խթանների լուրջ դերակատարությունն է',- երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նշելով, որ ՀՀ իշխանությունները ղարաբաղյան հարցում այդպես էլ նոր մոտեցումներ չորդեգրեցին, նա պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայկական կողմին առաջադրվող պահանջները հակասում են մեր իսկ պետական շահերին։ Անդրադառնալով ԵԱՀԿ Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունն աննպատակահարմար է՝ բանախոսը նկատեց, որ գուցե հենց պարոն Լենմարկերի համար է աննպատակահարմար. 'Բայց եթե գա մի օր, երբ Ղարաբաղը հայտնվի բանակցային սեղանի շուրջ, չի բացառվում՝ Հայաստանը ցանկանա, որ Ղարաբաղն ինքնակամ հանձնի տարածքները։ Բանակցությունների այս տրամաբանությամբ այլ կերպ հնարավոր չէ': Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի անօգնականության մասին վկայում են նաեւ եվրոպացի գործիչների հաճախակի այցերը մեր երկիր, ինչն էլ խոսում է գործադրվող ճնշումների մասին։ Նրա համոզմամբ, Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը 'հղի է տարածքներ հանձնելու վտանգով, քանի որ ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի կազմավորմանը զուգահեռ՝ ռուսները Ղարաբաղի հարցում, անշուշտ, հօգուտ Ադրբեջանի պետք է զիջումների գնան կամ զիջումներ պարտադրեն մեզ'։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նա իրականում համարում է ԼՂ գործընթացի ածանցյալ:  - </description>
ԻՆՉԻ՞ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
	<description>Որոշ քաղաքական ուժեր պատրաստվում են արտահերթ ընտրությունների, որոշներն էլ արտառոց ոչինչ չեն տեսնում
'Իշխանությունը ճաքեր էր տվել, եւ դրանք օր օրի խորանալու են: Միանշանակ է, որ այս ամենն ավարտվելու է նրանով, որ կոալիցիան վերջնականապես փլուզվելու է: Իսկ Արթուր Բաղդասարյանն էլ, հավանաբար, զգալով իրավիճակի լրջությունը՝ որոշել է հերթական անգամ 'հաջող բիզնես' անել',- երեկ 'Առավոտի' հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ-ական նախարարների փոփոխությանը, որոնց ֆոնին բավականին սուր դրսեւորվեցին նաեւ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Տիկին Սարգսյանը կասկած չունի, որ հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂՀ հարցի կարգավորման առիթով առկա կոալիցիոն տարաձայնությունները, որոնց ավելանում են օր օրի խորացող ներքաղաքական խնդիրները, անպատժելիությունը ու սոցիալ-տնտեսական վիճակը, շատ շուտով են խաթարելու կոալիցիոն հանգստությունը, հետեւաբար՝ հանրությանը կոչ է անում առավելագույնս համախմբվել ՀԱԿ-ի շուրջ եւ ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների համար: Նկատի ունենալով նաեւ ԱՄՆ պետդեպի բավականին քննադատական զեկույցը Հայաստանի մասին եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեկ արած հայտարարությունները, որ ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրում է ԼՂՀ հարցի կարգավորման համար, եւ որ հակամարտության կարգավորմամբ Հայաստանում ու Ադրբեջանում կլուծվեն մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, մեր զրուցակիցը ենթադրում է. 'Մինչեւ ապրիլի վերջն, ըստ իս, արտաքին քաղաքական մասով ինչ-որ հանգուցալուծում է սպասվում: Սերժ Սարգսյանը կամա թե ակամա մտել է այնպիսի մի փակուղի, որից որեւէ կերպ չի կարողանալու դուրս գալ: Նրան պարտադրվելու է ստորագրել մադրիդյան նորացված սկզբունքները, որոնցում ուղիղ խոսվում է ազատագրված 5 տարածքների վերադարձի մասին: Նա կամ պիտի ստորագրի, որը մեծ ներքին ընդվզում կառաջացնի, կամ պիտի հրաժարվի, ինչի արդյունքում նրա մնալն իշխանության որեւէ գերտերության համար այլեւս նպատակահարմար չի լինի, մանավանդ, որ եռանախագահները շատ ակտիվ եւ հետեւողական գնում են հարցի կարգավոր մանը': Այս պարագայում նա անխուսափելի է համարում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Ավելին, նա այն կարծիքին է, որ ընդդիմությունից ակտիվ դրանց արդեն պատրաստվում են հենց կոալիցիոն ուժերը: Մինչդեռ նրանց խորհուրդ է տալիս շատ չոգեւորվել, քանի որ հասարակությունն արդեն իրական փոփոխություններ է պահանջում, որոնք ՍԴՀԿ ատենապետի համոզմամբ՝ միայն ՀԱԿ-ը կարող է տալ. 'Դա արդեն հասկանում են եւ ԱՄՆ-ը, եւ Եվրոպան, եւ ՌԴ-ն. հետեւաբար, մենք վստահ գնում ենք դեպի հաղթանակ':
'Նոր ժամանակներ' կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ համամիտ է, որ այժմ առավել ակնհայտ է, որ Հայաստանը բոլոր առումներով գտնվում է փակուղում: Կանխատեսումներ չի անում, բայց մնում է իր համոզման, որ Հայաստանում բոլոր նախադրյալները կան լուրջ քաղաքական փոփոխությունների համար. 'Այն հակասությունները, որոնք կամաց-կամաց սկսում են կոալիցիայի ներսում, ինքնին հասկանալի է: Բայց իմ տպավորությամբ՝ ոչ թե այդ հակասությունները, այլ ընդհանուր իրավիճակը լուրջ քաղաքական փոփոխություններ է թելադրելու: Հայաստանի համար ճիշտ է, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ': Նա միաժամանակ ցավով ընդգծում է, որ իշխանությունները մինչ օրս մշտապես խուսափել են Հայաստանի համար 'ճիշտ' քայլեր իրականացնելուց. 'Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ճիշտ լինի': Տիկին Քլինթոնի հայտարարություններն էլ ՆԺԿ ղեկավարն ընդունում է իբրեւ զգուշացում. 'Եթե մինչեւ հիմա աչք էր փակվում իշխանությունների արարքների վրա, որպեսզի առկա խնդիրները լուծվեին, հիմա՝ երբ խնդիրները լուծվում են, զգուշացնում են, որ էլ աչք չեն փակելու': 'Առավոտի' հարցին՝ այսինքն, ԼՂՀ կարգավորումը մո՞տ է, Արամ Կարապետյանը պատասխանեց. 'ԼՂՀ հարցի լուծումը մոտ է, եւ դրա լուծումից հետո լուծողները ոչ ոքի պետք չեն լինելու': Ի դեպ, նախորդ օրը Վահան Հովհաննիսյանն այս փուլում դրական էր գնահատել Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը եւ ակնարկներ արել նրա՝ մեծ քաղաքականություն հավանական վերադարձի մասին: Նախկին դաշնակցական Արամ Կարապետյանն՝ իր բնութագրմամբ՝ իբրեւ հին դաշնակցական այսպես արտահայտվեց այդ մասին. 'Իրենց՝ Քոչարյանի հետ կապելը միայն կվնասի ՀՅԴ-ին': Մեր զրուցակիցն իրեն իրավունք վերապահեց քննարկել եւ քննադատել Դաշնակցությանն այն պատճառով, որ ՀՅԴ-ն համարվում է ազգային արժեք:
Ի հեճուկս ընդդիմադիրների ոգեւորության՝ Հայաստանի միավորված-նորացված կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Յուրա Մանուկյանն արտառոց ոչինչ չի տեսնում, իսկ փոփոխությունները համարում է 'պետական կառավարման սովորական, նորմալ մոտեցում, բայց եթե կոալիցիայի ներսում իսկապես անհամաձայնություն կա՝ դա շատ վատ կանդրադառնա թե երկրի, թե ժողովրդի վրա. նրանք պետք է գտնեն փոխզիջումների ձեւերը': - ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ</description>
Հրատապ քննարկեք Հայաստանի հարցը
	<description>Պահանջել են Հայաստանի 1623 քաղաքացիներ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուից եւ ԵԽԽՎ այլ ղեկավարներից: 
Հայաստանի 1623 քաղաքացիների ստորագրություններով հանդերձ՝ ԵԽԽՎ պատվիրակների էլեկտրոնային հասցեներին մարտի 15-ին ուղարկվել է դիմում, որը հասցեագրված է ԵԽԽՎ նախագահին ու բյուրոյին, մշտական կոմիտեին եւ Մոնիտորինգի հանձնաժողովների նախագահներին ու անդամներին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին: Նամակում ասված է. 'Մենք՝ ՀՀ ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում այն հանցագործությունների դեմ, որ կատարել են Հայաստանի իշխանությունները ընդդեմ մարդու հիմնական իրավունքների եւ հիմնարար ազատությունների՝ 2008-ի մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ բանակի հակասահմանադրական օգտագործման կապակցությամբ: Այս գործողությամբ հայկական իշխանությունները կոպտորեն ոտնահարեցին մարդու հիմնական իրավունքները՝ մասնավորապես կյանքի իրավունքը, ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, իր կառավարությունը խաղաղ եղանակով փոխելու իրավունքը՝ արձանագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, միջազգային այլ փաստաթղթերում, ինչպես նաեւ՝ Հայաստանի Սահմանադրությունում եւ օրենքներում: Նրանք նաեւ խախտեցին ժողովրդավարական հասարակություններում ընդունված այն սկզբունքը, թե բանակը պիտի չեզոքություն պահպանի ներքին քաղաքական հարցերում:
Միջազգային հաստատությունների թողտվության, մասնավորապես՝ ՀՀ իշխանությունների հանդեպ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անգործության եւ անհարկի հանդուրժողականության պատճառով իշխող ռեժիմին մինչ այժմ հաջողվել է թաքցնել այս հանցագործությունը եւ խուսափել որեւէ պատասխանատվությունից: ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները պատշաճ ձեւով չեն արձագանքել նույնիսկ այնպիսի աղաղակող փաստերի, ինչպիսիք են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրամանագիրը 'Արտակարգ դրություն հայտարարելու մասին' եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված թիվ 0038 հակասահմանադրական հրամանը: 
Միայն վերջերս այս հարցը վերջապես արծարծվեց ԵԽԽՎ-ում՝ որպես շարժում հօգուտ 'Հայաստանում 2008-ի մարտին տեղի ունեցած դեպքերին բանակի ներգրավման վերաբերյալ' բանաձեւի նախագծի, որում գնահատված է, թե այս գործողությունը 'հստակորեն կրում է պետական հեղաշրջման բնորոշիչները' (12157 փաստաթուղթ, որը ներկայացված է պարոն Լինդբլադի եւ այլոց կողմից):
Մենք ամբողջապես աջակցում ենք այս նախաձեռնությանը եւ պահանջում ԵԽԽՎ-ից՝ առանց հետագա ձգձգումների, հրատապ քննարկման ընթացակարգով քննարկել Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության խնդիրը, մասնավորապես՝ Հայաստանի իշխանությունների կողմից բանակի հակասահմանադրական օգտագործման հարցը, ինչպես նաեւ նշանակել հատուկ զեկուցող՝ այս հարցի քննության համար':
Մեր կողմից հավելենք, որ մարտի 12-ին Փարիզում գումարված մշտական կոմիտեի նիստի համար աշխատանքային փաստաթղթերի մեջ ԵԽԽՎ կայքէջում նշված էր նաեւ այդ 12157 փաստաթուղթը՝ 'Հայաստանում 2008-ի մարտի դեպքերին բանակի ներգրավվածության վերաբերյալ', որը շրջանառության մեջ է դրել Զարուհի Փոստանջյանը, սակայն ինչպես եւ անում է սովորաբար՝ մարտավարական նպատակներով, առաջինը ստորագրել էր տվել այլ պատվիրակի, տվյալ դեպքում՝ շվեդ պատվիրակ Գյորան Լինդբլադին: Մշտական կոմիտեի որոշումներն արդեն հրապարակվել են, եւ հայտնի է, թե որոնք են այն զեկույցները, որոնք քննարկվելու են ԵԽԽՎ առաջիկա լիագումար նստաշրջանում՝ ապրիլի 26-30-ը: 12157 փաստաթուղթն այդ շարքում չէ: - Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ</description>
ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՄԱՀԱՑՈՒ ԶԵՆՔ ԵՆ
	<description>Որոշ տնտեսվարողներ որոշել են մեր կյանքի հաշվին դաշտում մոնոպոլիստի կարգավիճակ ձեռք բերել
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում նախորդ տարի մի մեծ պայթյուն եղավ, որի հետեւանքով մի քանի մարդ զոհվեց: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ գազի թույլատրելի ճնշումը գերազանցվել էր, եւ լիցքավորվող 'Գազ 31-10' մակնիշի մեքենայի գազի բալոնը ճնշմանը չէր դիմացել: Մի քանի օր առաջ էլ Երեւան-Երասխավան ավտոճանապարհի գազալիցքավորման կայանում հերթական պայթյունը եղավ, դարձյալ՝ տեխնիկական անվտանգության նորմերը չպահպանելու պատճառով: Այսպես, տարեկան 18-20 գազալցակայանի պայթյուն է գրանցվում, ինչն ահռելի ցուցանիշ է մեր փոքր հանրապետության համար: Ընդ որում՝ դա դեռ պաշտոնական ցուցանիշն է: Իրականում շատ տնտեսվարողների հաջողվում է անգամ մարդկային կյանքեր խլած պայթյուններից հետո սեփական բիզնեսի, գերշահույթների համար ներքին կարգով այնպես լուծել հարցերը, որ գազալցակայանի պայթյունի մասին անգամ տնեցիք չիմանան: 
Արդյունքում՝ այսօր ցանկացած գազալցակայանի մոտ կանգնելու, մեքենա լիցքավորելու, նույնիսկ գազալցակայանի կողքով անցնելու համար նախ պետք է խաչակնքել: Հաշվի առնելով, թե ինչպես է վերահսկվում դրանց տեխնիկական անվտանգությունը, կարելի է փաստել, որ գազալցակայանից օգտվելը ուրաքանչյուրի համար կարող է ճակատագրական լինել: Իհարկե, գազը էկոլոգիապես մաքուր վառելիք է, եւ բնապահպանական տեսակետից ողջունելի է գազով մեքենայի շահագործումը: Բացի այդ, նկատի ունենալով այլընտրանքային վառելիքի՝ բենզինի գների աճը, գազալցակայաններից օգտվելը տնտեսապես ավելի ձեռնտու է: Եվ հետո, հատկապես մարզերում գազալցակայանների շահագործումը տեխնիկ-մեխանիկների զբաղվածության խնդիրն է լուծում՝ կանխելով գյուղերից բազմաթիվ մարդկանց արտագաղթը: Սակայն, քանի որ գազալցակայանների շահագործումը փակ համակարգ է, որոշ տնտեսվարողներ, մտածելով միայն ու միայն սեփական գրպանի մասին, հաճախ այնպիսի չարաշահումներ են թույլ տալիս, որ մարդիկ, անձնական անվտանգությունից ելնելով, գերադասում են ավելի թանկ վառելիքից օգտվել: 
Երբ բջջային կապի առաջին օպերատորը մեր երկրում սկսեց ինտերնետ կապի շուկայում դեմպինգային գներ կիրառել ու դաշտից դուրս մղել մյուս ինտերնետ պրովայդերներին, 'ԱրմենՏելը' տուգանվեց, որովհետեւ բիզնեսում տնտեսվարողն իրավունք չունի նման քաղաքականություն իրականացնել: Հիմա ամեն օր նույնը կատարվում է գազալցակայանների շուկայում: Գազի անթույլատրելի ճնշում տալու եւ ինքնարժեքից ցածր գազ վաճառելու միջոցով որոշ տնտեսվարողներ, միմյանց հետ հակամրցակցային համաձայնության գալով՝ դաշտից քիչ-քիչ դուրս են մղում իրենց ավելի փոքր մրցակիցներին ու դառնում տվյալ տարածքի մոնոպոլիստը: Կառավարության թիվ 1101-Ն որոշման համաձայն, անթույլատրելի է համարվում մեքենայի բալոնը լիցքավորել 197 մթնոլորտային ճնշումից բարձր: Ներկայումս, օրինակ, Դիլիջան քաղաքի 'Տիմաշլին' ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորում են 220-250 ճնշում տալով, ինչը խիստ պայթյունավտանգ է: Նշենք, որ 2008-ի նոյեմբերին հենց այդ նույն գազալցակայանում դարձյալ ճնշումը գերազանցելու եւ տեխնիկական անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով պայթյուն էր եղել: Բարեբախտաբար, այդ ժամանակ զոհեր ու վիրավորներ չեղան, սակայն, ինչպես ասում են՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտում, ու մի օր կարող է այդ լցակայանը իսկական պատուհաս դառնալ որեւէ անմեղ ընտանիքի համար: Ոչ ոք չի կարող զոհվածների հարազատներին բացատրել, որ տվյալ գազալցակայանի տերը որոշել է խաղ խաղալ, սպառողներին թեթեւ 'լավություն' անելով՝ իր բիզնեսում խորամանկություններ անել: 
'Այսօր իր քրտինքով աշխատող, ճիշտ հարկեր մուծող, կանոններին հետեւող մարդը չի կարող գազալցակայանների բիզնեսում աշխատել՝ արագ դաշտից դուրս կմղվի: Օրերս Արագածոտնի մարզում երկու գազալցակայան փակվեց, եւս մեկը փակվեց Սպիտակում: Օլիգարխներն իրենք ինչ գին ուզում՝ դնում են, որոշ ժամանակ վնասով են աշխատում ու ճնշում են փոքր գազալցակայաններին',- 'Առավոտի' հետ զրույցում ասաց գազասարքավորումների փորձագետ Արթուր Ղազարյանը: Նրա համոզմամբ՝ եթե նույնիսկ մեր երկրում ստեղծվի գազալցակայանների տեխնիկական անվտանգությունը վերահսկող մարմին, այն միայն 'ռեկետով' կզբաղվի. 'Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կանոնակարգման համար բյուջեից գումար է վերցնում ու ռուսերենից միայն պահանջներն է թարգմանում, ուրիշ գործ չի անում: Հիմա մենք կառավարությանն առաջարկել ենք, որ համակարգչային հատուկ ծրագրի միջոցով գազալցակայաններում արգելափակվի գազի ճնշման մեծությունը, այդ դեպքում գործարարները ցանկության դեպքում էլ չեն կարող խախտում անել': 
Ժորա Տոնոյանը, որը գազալցակայանները վերահսկող մարմին ստեղծելու նախաձեռնողներից է, նույնպես փաստեց, որ շատ գազալցակայաններ նույնիսկ 280-300 ճնշում են տալիս եւ ամեն օր սպառողների գազաբալոնները ենթարկում վտանգավոր փորձարկման. 'Մեր երկրում դեռ գազաբալոն չգնած՝ արդեն թույլտվության թուղթը հանած են լինում, դա նրանից է, որ այս ոլորտը կատարյալ բարձիթողի վիճակում է, դրա համար էլ անընդհատ դժբախտ դեպքեր են լինում: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում, եթե գազալցակայանի տերը զարտուղի ճանապարհներ չփնտրի, որեւէ խախտում չանի, նորմալ աշխատի՝ չի կարող երկար դաշտում մնալ. կա՛մ պետք է էլեկտրաէներգիա գողանա, կա՛մ գազամատակարարից գազ գողանա, կա՛մ այլ չարաշահումներ անի: Գազի գինը հայտնի է, ուստի ցանկացած մարդ կարող է հաշվարկ անել ու տեսնել, որ մեր գազալցակայանների տերերը, փաստորեն, վնասով են աշխատում': 
Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության ապահովման վերահսկողությունը պետք է իրականացնի 'Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն' ՊՈԱԿ-ը, որի պետ Աշոտ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ 'գազալցակայանների անվտանգությունը մեր գործառույթների մեջ չի մտնում: Մենք միայն պայմանագրային փորձաքննություն ենք իրականացնում, իսկ գազալցակայանի անվտանգության հարցը տնտեսվարողների վրա է մնում': - ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ</description>
Բա որ ուրիշի՞ վրա լացեն
	<description>'Կյանքն անհնար է գնել, այն անգին է, բայց միշտ էլ կարելի է պահպանել այն տեղը, որտեղ թաղված է ձեզ հարազատ մարդը, եւ դրանով իսկ երկարացնել նրա կյանքը ժառանգների հիշողության մեջ: Եթե դուք ժամանակ չունեք, եթե ապրում եք Հայաստանի սահմաններից դուրս, բայց ձեր սիրտը լցված է անսահման սիրով այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն ձեր կողքին չեն, բայց ում հիշատակը դեռ կենդանի է, եւ դուք մասնագետների հետ գործ ունենալու փորձ ունեք, դուք կարող եք մեզ մոտ պատվիրել ցանկացած տեսակի շինարարական, վերականգնողական եւ գերեզմանների խնամքի հետ կապված այլ ծառայություններ՝ Հայաստանում ձեզ հարազատների գերեզմանների համար: Այո: Բոլոր աշխատանքային օրերին գերեզմանի խնամքը ձեր իսկ ընտրած օրը կատարում ենք անվճար: Շաբաթ, կիրակի եւ տոն օրերի համար մենք գանձում ենք լրացուցիչ գումար': 
Այս ծառայություններն առաջարկում է gerezman.com ինտերնետային կայքը, որն իր ծառայությունները հիմնականում առաջարկում է ԱՄՆ-ի հայերին, իսկ գովազդի մեջ էլ պատկերված էին մի քանի գերեզմաններ՝ ընկերության կողմից վերանորոգումից հետո: Այսինքն՝ արված էր այն, ինչ ամեն մի իսկական զավակ պարտավոր է անել իր ծնողի համար: 
Մի հարեւան ունեինք, շատ հայտնի մարդ էր: Իրենց մեծ գերդաստանից մենակ ինքն էր մնացել Հայաստանում: Բոլորը թողել-գնացել էին, իսկ ժամանակին էլ իբր թե ներգաղթել էին Հայաստան, որ շենացնեն մեր երկիրը: Չդիմացան պայմաններին, գնացին: Բայց էդ խեղճ մարդու ծնողները թաղված էին Թոխմախի գերեզմանոցում: Մեկ նոր տարուն էր այցելում ծնողներին, մեկ էլ Սուրբ Զատկի մեռելոցին: Խեղճ մարդն ամեն անգամ ծնողների գերեզմանը չէր գտնում: Եղբայրներով անհաշտ էին իրար հետ, մեկ մի եղբայրն էր սուսուփուս գալիս գերեզմանի քարը փոխում, վրան էլ գրում որդի Երկաթից, մեկ՝ մյուս եղբայրը: Ու էդպես շարունակ: Հիմա մեր հարեւանն էլ է մահացել: Մտածում եմ, թե նրա ԱՄՆ-ի հարազատները տեսնես էս հայտարարության ո՞ր բաժնից են օգտվում: Բայց ես մի բանից շատ եմ վախենում: Հայերը քանի գնում գերեզմանների չափսերը մեծացնում են: Ասենք՝ Թոխմախգյոլում երեք-չորս սենյականոց գերեզմաններ կան, հետն էլ ռոկոկո զարդարանքներ ունեն: Բա որ ամերիկահայերը սկսեն որքան հնարավոր է մեծ չափսերի գերեզմաննե՞ր գնել: Մի տասը տարուց Հայաստանը ի՞նչ կդառնա: Մեկ էլ գիտեք ինչ եմ մտածում, բա որ ծաղիկ ու լաց պատվիրեն, ու էդ կազմակերպությունը սխալ գերեզման ընտրի: - ՎԵՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ</description>
«ՎՍՏՐԵՉԻ» ԿԱՄՈՒՐՋԸ  ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԼԻՆԻ
	<description>Գարեգին Նժդեհի փողոցի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 8 ամիս հետո: Երեկ լրագրողներին այս մասին տեղեկացրեց Քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Լեւոն Հակոբյանը՝ նշելով, որ վերջերս ամբողջական ուսումնասիրություն իրականացնելուց հետո պարզել են, որ կամուրջը վերանորոգելով՝ հարցը չի լուծվի եւ անհրաժեշտ է հիմնովին վերակառուցել. 'Այդ պատճառով դադարեցրինք նախկին կառուցապատողի հետ պայմանագիրը եւ նոր նախագիծ պատվիրելու համար հայտարարեցինք նոր մրցույթ, ինչի արդյունքում հաղթող ճանաչվեց 'Կամուրջշին' ՓԲԸ-ն': Պարոն Հակոբյանի խոսքերով, այսօր աշխատանքներն ապամոնտաժման փուլում են. 'Հեծանները պետք է ամբողջովին ապամոնտաժվեն, փոխարինվեն նորերով, իսկ սյուները հզորացվեն՝ նախկին 7 բալի փոխարեն 9 բալ տեխնակայունության համապատասխան': ԾԻԳ-ի տնօրենի հավաստմամբ, վերանորոգման եւ վերակառուցման գնային տարբերություններն այնքան էլ մեծ չեն. 'Գրեթե նույն գումարն է՝ 1 միլիարդ 800 միլիոն, ոչինչ չի փոխվել, իսկ ժամկետը 240 աշխատանքային օր է': Պարոն Հակոբյանը չի բացառում, որ կամուրջը շահագործման հանձնվի նախատեսվածից շուտ: Ըստ նրա, շինարարները աշխատելու են ինտենսիվ՝ 3 հերթափոխով. 'Կամրջի չափսերի փոփոխություն չի նախատեսվում, իսկ տեսքն ավելի բարեկարգ է լինելու, ամրասյուներից մի մասը դուրս է գալու, մենք ունենալու ենք հատվածներ, որտեղ լինելու են 28 մետրանոց հեծաններ, նոր կամուրջը լինելու է ժամանակակից՝ նաեւ նոր լուսային սյուներով': Լ. Հակոբյանը նաեւ ասաց, որ կամուրջը կառուցվել էր 1965 թվականին, դրանից հետո թեթեւակի վերանորոգվել է, իսկ հիմնանորոգում երբեւէ տեղի չի ունեցել. 'Իհարկե, այս առումով երթեւեկությունը բավականին տուժում է, բայց լավ կառույց ունենալու համար պետք է նաեւ տուժի': Կամուրջը նախկինում նախատեսված էր 30 տոննա ծանրություն տեղափոխող բեռնատարների համար, իսկ արդեն վերակառուցված կամուրջը հնարավորություն կտա մինչեւ 70 տոննա ծանրություն տեղափոխել: Պարոն Հակոբյանը նաեւ նշեց, որ կամրջի ապամոնտաժման աշխատանքներից հետո շինարարների թիվը կհասնի 100-ի: 
 - ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ</description>
ԿՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ԱՇՆԱՆԸ
	<description>A/H1N1-ի վարակի դեմ պատվաստումները նախատեսված էին Հայաստանում իրականացնել դեռեւս հունվար ամսին, սակայն դրանք հետաձգվել են մինչեւ աշուն: Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ իրենք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն առաջարկել, որ պատվաստումները սկսվեն ոչ թե, ասենք, հիմա, քանի որ պատվաստանյութի ազդեցությունը մեկ տարի է, այլ աշնանը. 'Ես գտնում եմ, որ մենք ճիշտ ենք արել, որովհետեւ այդ սեզոնին է հատկապես գրիպը սրվում': Բացի այդ, նախարարը կարեւորեց այն, որ Հայաստանում վարակի դեմ պատվաստումն անհրաժեշտ կլինի միայն, եթե 'խոզի գրիպը' նորից գլուխ բարձրացնի: 
Նշենք, որ Հայաստանում լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է A/H1N1 վարակի 119 դեպք, որից 3-ը մահացել են:  - </description>
ՆՈՐԻՑ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎԵԼ
 Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ
Աջափնյակ թաղամասի Մազմանյան 4 շենքի բակում մարտի 13-ին ծառեր են հատվել, տեղում էլ արդեն շինարարություն է սկսվել: Ինչպես պարզվել է հետագայում, այս գործողություններն անօրինական են եղել: Չնայած դրան, երեկվա դրությամբ այստեղի շինարարությունը շարունակվում էր: 
 - Ա. Խ.,</description>
ԲՈԼՈՆԻԱՆ, ՄԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
	<description>Հայաստանը կհամանախագահի Բոլոնյան գործընթացը, ԵՊՀ ռեկտորն էլ դեռ կպաշտոնավարի
Երեկ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ 'Բոլոնիայի գործընթացի տասնամյակի ամփոփում. ձեռքբերումներ եւ հիմնախնդիրներ' թեմայով ասուլիս, որին մասնակցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Բուդապեշտում եւ Վիեննայում օրերս կայացած այդ խորհրդաժողովին մասնակցել են ԿԳ նախարարը, ԵՊՀ ռեկտորը, Ֆրանսիական եւ Բժշկական համալսարանների ուսանողական կառույցների ղեկավարներ: Ա. Աշոտյանը նշեց, որ 10 տարի առաջ Բոլոնիայի գործընթացով ուրվագծված բարձրագույն կրթության եվրոպական տարածքի ստեղծումը կայացել է ի հեճուկս հոռետեսների, մյուս կողմից էլ այն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, որոնք տեսանելի չէին մինչ այժմ: Նաեւ հավելեց, որ Բոլոնիայի գործընթացը ունի խորը քաղաքական իմաստ. միավորված Եվրոպայի ստեղծումն անհնար է պատկերացնել առանց միասնական կրթական տարածքի, որովհետեւ թե՛ քաղաքականությունը, թե՛ տնտեսությունը միասնական Եվրոպային պետք է սպասարկեն ընդհանուր կրթական տարածքով:
Խորհրդաժողովին մասնակցել են Բոլոնիայի գործընթացի 47 անդամ երկրների պատվիրակություններ, նաեւ այնպիսի երկրներ, որոնք անդամ չեն, բայց համագործակցության լայն դաշտ են փնտրում: Պարոն Աշոտյանը փաստեց, որ խորհրդաժողովի ժամանակ հնչած քննադատությունները՝ Բոլոնյան գործընթացի իրականացման հետ կապված, համահունչ էին այն խնդիրներին, որոնք առկա են նաեւ Հայաստանում: Խոսքը վերաբերում է մասնավորապես որոշ բարեփոխումների ձեւական բնույթին ու մոտեցումներին, Ա. Աշոտյանի ձեւակերպմամբ՝ 'հին գաղափարախոսությանը՝ նոր փաթեթավորման մեջ', ուսանողների թերիրազեկված լինելուն եւ այլն: 
Բանախոսները տեղեկացրին, որ 2011 թվականի հուլիսի 1-ից Հայաստանը եւ Լեհաստանը համանախագահելու են Բոլոնիայի գործընթացը կես տարով, ինչը հնարավորություն կընձեռի եվրոպական կրթական տարածքում եւս մեկ անգամ երեւալու, կոնկրետ նախաձեռնություններով աչքի ընկնելու:
Ա. Սիմոնյանն էլ պատմեց, որ ՀՀ ԿԳ նախարարի ելույթն այնքան է ցնցել ներկաներին, որ իրենց ելույթներում սկսել են մեջբերումներ անել Ա. Աշոտյանից: Իսկ վերջինիս մտահոգությունը վերաբերում էր հատկապես այն խնդրին, որ պետք է պահպանել 'տեղական' արժեքային համակարգը՝ կրթության եւ գիտության ոլորտում ու եղածին միացնել համամարդկայինն ու համաեվրոպականը:
ԿԳ նախարարին խնդրեցինք մեկնաբանել 'Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի վերաբերյալ Բուդապեշտ-Վիեննա հռչակագրի' 11-րդ կետում արտահայտված հետեւյալ միտքը. 'Պիտի ավելացնենք սոցիալական ոլորտին ուղղված ջանքերը՝ ստեղծելու որակյալ կրթության հավասար հնարավորություններ՝ հատկապես մեր ուշադրությունը սեւեռելով խոցելի խմբերին':
ԿԳ նախարարն ասաց, որ բարձրագույն կրթության մատչելիության խնդիրը համաեվրոպական է, մանավանդ՝ տնտեսական ճգնաժամի պատճառով բոլոր երկրներն ունեն ֆինանսավորման խնդիր, որակյալ կրթությունն էլ գնալով թանկանում է, ինչի համար անհրաժեշտ է վարել արտոնյալ քաղաքականություն խոցելի խմբերի համար: Նրա խոսքով, այս տարվա ընթացքում նման սոցիալական խավերի համար եղած արտոնությունները պահպանվելու են, ավելանալու են նորերը՝ բանակից զորացրված ուսանողների, հաշմանդամների, ծնողազուրկների եւ այլոց համար: Նա պատմեց, որ, օրինակ, Ռումինիայում կամ Հունգարիայում բարձրագույն կրթություն ստանալու խնդիր ունեն գնչուները, Գերմանիայում՝ թուրքերը: Վերջերս ձեւավորված Սփյուռքի հայկական համայնքները եւս լեզվի չիմացության պատճառով կրթության մատչելիության խնդիր են ունենում, այնպես որ, նախարարի կարծիքով, հռչակագրի այս կետը մեր հայրենակիցների շահերից է բխում:
'Առավոտը' Ա. Սիմոնյանին էլ խնդրեց մեկնաբանել վերջերս ավելի հաճախ շրջանառվող այն լուրը, թե շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին: Պարոն Սիմոնյանն ասաց, որ ԵՊՀ կառավարման խորհուրդն է իրավասու իրեն ետ կանչելու կամ նորից չընտրելու, եւ հետո իր պաշտոնավարման ժամկետը լրանում է 2011թ. մայիսին: 'Ոչինչ այս լուսնի տակ հավերժ չէ, եւ ես շատ լավ ընկալում եմ դա... Փառք Աստծո, իմ կրթական ցենզը ինձ հնարավորություն է տալիս աշխատել եւ դասախոս, եւ գիտաշխատող: Կրկնում եմ՝ ոչինչ հավերժ չէ, այնպես որ, առաջ չվազենք, քանի որ լուրեր միշտ էլ եղել են': ԿԳ նախարարն էլ հավելեց. 'Իմ մասին էլ են եղել': - ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ</description>
«Բոլորս մանթո ենք»
	<description>Հանրային խորհուրդը՝ 'Մոսկվա' կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման մասին
'Քանի ուշ չի, պիտի հետողորմյա անեն',- այս կարծիքին է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, 'Մոսկվա' կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ տեղը եկեղեցի կառուցելու կառավարության որոշման մասին: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնախմբի երեկվա նիստը նվիրված էր 'Մոսկվա' կինոթատրոնի ամառային դահլիճի 'ճակատագրին':
Ինչպես տեղեկացրեց մշակույթի ենթահանձնախմբի խորհրդի նախագահ Գագիկ Մանասյանը, խորհրդի նախագահի՝ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ-հանձնարարություն է տրված մշակույթի ենթահանձնախմբին՝ քննարկման դնել եկեղեցու կառուցման հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 25-ի նիստում կատարված փոփոխությունների արդյունքում Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանել էր 'Մոսկվա' կինոթատրոնի ամառային դահլիճը եւ շենքի զբաղեցրած տարածքը անհատույց սեփականության իրավունքով օտարել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին՝ այդ տեղում նախկինում քանդված սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար։
Այս առիթով Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց. 'Իրականում ցուցակից ինչ-որ պատմամշակութային համալիր հանելը, ինչպես նաեւ մտցնելը այնքան էլ հեշտ չէ: Դրա համար կա նախատեսված հատուկ կանոնակարգ, կա օրենք հուշարձանների պահպանության վերաբերյալ: Երբ կառավարության որոշման նախագիծ է պատրաստվել՝ հուշարձանը ցանկից հանելու համար, այդ օրենքները չեն կիրառվել: Սա նշանակում է՝ կառավարությունը, լինելով օրենքը պահպանող ամենավերին օղակը, իր բարձրության վրա չի գտնվել եւ խախտել է այն: Տեսնելով օրինախախտ վիճակը, նամակ ուղղեցինք վարչապետին եւ ստացանք տարօրինակ մի պատասխան՝ այո, այսինչ որոշումով հուշարձանը հանվել է ցուցակից: Սա կամայական մոտեցում է... Թող չմտածեն՝ դեմ ենք եկեղեցին վերականգնելու ցանկությանը, խոսքն այն մասին է, որ մշակույթի նախարարության, կառավարության կողմից անտեսվել են օրենքները':
Լ. Իգիթյանը վստահեցնում է՝ կառավարությունը սխալ է թույլ տվել եւ պարտավոր է ուղղել: Նա կասկածի տակ առավ կառավարությունում՝ դահլիճից եկեղեցի վերակառուցելու մասին քննարկման կայացած լինելը: 'Բոլորս 'մանթո' ենք, որ կառավարությունը նման որոշումներ է կայացնում: Ասեմ ավելին՝ ոչ մի եկեղեցի այնտեղ չի վերականգնվելու, նախկին եկեղեցին այդ տեղում չի եղել, այդ տեղում եկեղեցի չի տեղավորվի, ի դեպ, նախկին սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին որեւէ արժեք չի ներկայացրել: 'Մոսկվա' կինոթատրոնի ամառային դահլիճի հետագա ճակատագիրը լինելու է այսպես՝ շենքը կտան եկեղեցուն, տեղը կմաքրվի, այդտեղ երկար ժամանակ ոչինչ չի լինի, մի կվարտալ վերեւ եկեղեցական համալիրը կսկսի շինարարությունը, հետո ինվեստորների փողը հերիք չի անի, հողը եկեղեցին կվաճառի ու դրա տեղը կկառուցեն մի մե՜ծ յաշիկ, նրանցից, որ սիմետրիկ կառուցված է ֆիզկուլտ կոմիտեի բակում...: Այս նպատակով սկսվել է ողջ ծրագիրը: Անգամ կարող եմ ասել՝ ով է այդ ինվեստորը, որ այդտեղ շենք պետք է կառուցի',- ասաց նա:
Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը սրտնեղեց, որ ցուցակում լինել կամ չլինելով չէ՝ հուշարձանը արժեւորվում. 'Այն երբեւիցե քանդվել չի կարող, որովհետեւ սա Հայաստանի միակ բացօթյա ամֆիթատրոնն է':  - ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ</description>
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ Վանաձորում
	<description>'ՎիվաՍել- ՄՏՍ' ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն օրերս այցելել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: 'Բաժանորդների գոհունակության ցուցանիշը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ հաճախորդամետության մեր որդեգրած մոտեցումները տալիս են ցանկալի արդյունք: Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատար լինելը պայմանավորված է նորարարություններին հետեւելու եւ շուկայի տարբեր հատվածներին համապատասխան լուծումներ առաջարկելու փաստով, ինչպես նաեւ այդ հարցում ցուցաբերվող հետեւողականությամբ',- Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին ասել է պարոն Յիրիկյանը: 'ՎիվաՍել-ՄՏՍ՝ բիզնես, որն ունի առաքելություն' թեմայի շրջանակներում, ուսանողներն առավել մանրամասն տեղեկություններ են ստացել երրորդ սերնդի ցանցի ընձեռած հնարավորությունների եւ  բջջային առաջատար օպերատորի առաջիկա գործունեության մասին:  - </description>
Գոմաձորը՝ գրքում
	<description>Լույս է տեսել բազմափորձ մանկավարժ, բանասեր Համլետ Ահարոնյանի 'Գոմաձոր-Հայրենագիտական' գիրքը: Այն Սեւանա ավազանի, տեղի բնակավայրերի դարավոր պատմության խճանկարի տեսապատկերի վրա ընթերցողին է ներկայացնում Գոմաձոր հայտնի գյուղը՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը: Հեղինակն ընթերցողին ուղղված խոսքում գրում է, որ աշխատանքն ամփոփում է 150-ից ավելի բառահոդված ու տերմին, որոնք վերաբերում են տեղանուններին, ազգանուններին, գերդաստաններին, պատմական անուններին: Օգտագործվել են ուսումնասիրությանը վերաբերող քարտեզներ, արխիվային եւ թանգարանային նյութեր, հիշողություններ, պարբերական մամուլի հրապարակումներ, հանրագիտարանային տվյալներ: Իրենց վաստակով եւ հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած անհատները ներկայացվել են դիմանկարներով, գրքում կան բազմաթիվ բացառիկ լուսանկարներ, զավեշտալի պատմություններ, ամուսնական ու հարսանեկան ծեսերի մասին հետաքրքիր նյութեր: 'Հույս ունեմ, որ ներկայացված աշխատանքը, որպես հիմք, կշարունակվի, կլրացվի ժամանակի հետ եւ կդառնա Գոմաձորի ու գոմաձորցիների համար յուրահատուկ Կտակարան',- գրում է Համլետ Ահարոնյանը:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանն էլ գրքի մասին գրել է. 'Հեղինակի համար 'փոքր' հայրենիք-ծննդավայրը ոչ թե սովորական տեղանուն է, այլ տոհմականչ. նման խրախուսելի աշխատություն կարող է գրել միայն մեծ հայրենիքի փոքր 'պուճախը', հայրենի գյուղն անսահմանորեն սիրող անձնավորությունը':
 - Սեփ. լր.</description>
Լ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
	<description>Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական եւ Երեւանի պետական համալսարանների դասախոս Լեւոն Կիրակոսյանի՝ 'Формулы журналистики, или журналистика для всех' գրքի շնորհանդեսը: Լ. Կիրակոսյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ "Черты времени", "Концепция личности", "Человек и подвиг" եւ այլն: Հետմահու տպագրված 'Формулы журналистики, или журналистика для всех' գրքում Լ. Կիրակոսյանը ներկայացնում է ժուռնալիստիկայի տեսությունը, անդրադառնում ժանրերին, օրինակներ է բերում մամուլից ու իր սեփական հոդվածներից: Գրքում մեջբերումներ կան լրագրության համաշխարհային եւ, մասնավորապես, ռուս հայտնի տեսաբաններ Պրոխորովից, Մուրատովից, Շոստիկից, Չերեպախովից եւ այլոց գործերից:  Սլավոնական համալսարանի 'Ժուռնալիստիկայի տեսություն եւ պատմություն' ամբիոնի դասախոս Մայրանուշ Գեւորգյանը գտնում է, որ պրակտիկ լրագրողի համար դժվար է մտնել լսարան ու փոխանցել իր հմտությունները, իսկ մանկավարժն էլ հազվադեպ է գործող լրագրող լինում: Լեւոն Կիրակոսյանի դեպքում այս երկուսը համադրվել է. աշխատել է ռադիոյում, 'Կոմսոմոլեց', 'Կոմունիստ' եւ այլ թերթերում: 'Սա ոչ միայն ժուռնալիստիկայի տեսության դասագիրք է, այլեւ ներկայացված է իր՝ որպես ժուռնալիստի փորձը',- ասաց Մ. Գեւորգյանը: 
Սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Սերգեյ Հայրապետյանն էլ նշեց. 'Լեւոն Կիրակոսյանը հանրապետության ականավոր լրագրող, գիտնական է եղել: Նրա ստեղծագործությունների հետ ծանոթությունը հսկայական նշանակություն ունի մեր լրագրության ու քաղաքական մտքի զարգացման համար':
 - ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ</description>
«ՄԵՂՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
	<description>Կամ՝ խոհեր թատրոնի մասին
Օրերս կայացավ Արմեն Մազմանյանի 'Յոթ ուղերձ նահանգապետին' ներկայացման պրեմիերան, ըստ Տոնինո Գուերայի 'Մեղրը' պոեմի, որին անհամբերությամբ էի սպասում, քանի որ աջուձախ Մազը հայտարարում էր՝ 'Տվեք ինձ Սունդուկյան թատրոնը, եւ ես կշրջեմ հայկական թատրոնը': Տվեցին, մարդն էլ շրջեց՝ բայց ո՞ր կողմ: Հետաքրքիր է, ի՞նչ չափանիշերով է ուղղորդվել գեղխորհուրդը, որ թույլ է տվել նման անհեթեթություն կյանքի կոչել: Թե՞ վերեւից էր ասված՝ պիտի անպայման բեմադրվի: Այդ դեպքում ո՞ւմ է պետք ձեւական գեղարվեստական խորհուրդը եւ ընդհանրապես ի՞նչ է այն քննարկում փակ դռների հետեւում: Կարծում եմ՝ նման խայտառակ ներկայացումը ապտակ է Տոնինո Գուերային: Մաեստրոյի բախտը բերել է, որ ներկա չի եղել պրեմիերային ու տեսել, թե ինչպես է հանդիսատեսը լքում դահլիճը՝ վիրավորական ռեպլիկներով: Դա հաստատ կփչացներ հոբելյանը՝ մարտի 16-ին մաեստրոն դարձավ 90 տարեկան: Դառնալով 'Մեղրին', փաստենք, որ այն անճաշակ բեմադրություն էր, անգամ դերասանների համար անհասկանալի: Հանդիսատեսն անհաղորդ էր այն ամենին, ինչ բեմի վրա էր կատարվում, ավելի ճիշտ՝ 2 ժամվա ընթացքում այդպես էլ ոչինչ չկատարվեց: Լավ էր, որ ներկայացումն առանց ընդմիջման էր, հակառակ դեպքում՝ առաջին գործողությունից հետո դահլիճում մարդ չէր մնա: Ռեժիսորը նույնիսկ չէր հուշել գլխավոր դերակատարներին, թե ինչպես պիտի զարգացնեն իրենց կերպարները, հավանաբար՝ ամեն ինչ արված էր 'գործիր ինքդ' սկզբունքով, ու դերասաններն էլ արել էին այնքան, ինչքան կարողացել էին: Գնալով ավելի եմ համոզվում, որ ավելի լավ է այս ներկայացման ռեժիսոր Արմեն Մազմանյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվի, մանավանդ՝ նրա մոտ լավ է ստացվում մշակույթի օջախներ վաճառելը: Ես չեմ զարմանա, որ մի օր էլ նրա թեթեւ ձեռքով վաճառվի Սունդուկյան թատրոնի 4-րդ հարկը, որտեղ շուրջ 15 տարի ոչինչ չի կատարվել:
Իսկ ինչ վերաբերում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, կարելի է բնորոշել մեկ բառով՝ անգործությո՛ւն, ավելի ճիշտ՝ շենքի շահագործում: Թատրոնը երկու տարվա ընթացքում չի մեկնել ոչ մի միջազգային փառատոնի, մինչդեռ այն թատրոնը, որ ոչ մի տեղ չի մեկնում՝ մարում է: Դեռ 2 տարի առաջ մշակույթի նախարարը հայտարարել էր, թե ինքն է պատասխանատու Գ. Սունդուկյանի անվան թատրոնի համար: Հավանաբար, արժե նրան հարցնել. երկու թատերաշրջան է անցել գեղարվեստական ղեկավարին հեռացնելուց, ինչո՞ւ այդ ընթացքում որեւէ լուրջ բան չի բեմադրվել թատրոնում: Թե՞ ավելի շահավետ է թատրոնի շենքը վարձակալությամբ հանձնելն ու փող աշխատելը: Վերջին շրջանում թատերական գործիչների պահվածքը եւս տարօրինակ է թվում: Չեմ ընդունում հատկապես այն 'մշակույթի գործիչներին', որոնք քծնելով իշխանություններին՝ ապահովում են իրենց անձեռնմխելիությունը: Այսօր թատրոնը ազատության գոտի է Հայաստանում, ու քչերն են օգտվում այդ ազատությունից, դրան գումարած այն, որ երիտասարդությունն էլ բթացման շեմին է՝ դպրոցի, հեռուստատեսության դեգրադացնող ազդեցության պատճառով: Որոշ երիտասարդներ հայտարարում են, որ երկիրն ահավոր է ու ձեռքերը ծալած նստել են, բայց չէ՞ որ մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Ելքը մեկն է՝ գործելը: Դեռ կան մարդիկ, որ ուզում են հեղինակային կինո դիտել եւ ոչ թե ժանտախտի պես մեր կյանք ներխուժած հիմար սերիալներ, ոմանք երազում են այլ թատրոնի, այլ երաժշտության մասին: Ես էլ վստահ եմ, որ հանդիսատեսի հետ կարելի է խոսել նաեւ ոչ տաղտկալի բաների մասին: Այդպես է վարվում ողջ աշխարհը: Ես այժմ աշխատում եմ Ռումինիայում, որտեղ մեկ տարում ավելի շատ թատրոնի տոմս են վաճառում, քան բնակչության թիվն է: Իսկ մեզ մոտ այդ առումով վիճակը ողբերգական է: Դրանում մեղավոր են ե՛ւ թատրոնները, ե՛ւ մշակույթի նախարարությունը: Երիտասարդները չեն կարողանում ներկայացումների հաճախել, որովհետեւ երկու հոգու համար ստիպված են վճարել ավելի քան 5000 դրամ: Այսօր հայկական թատրոնը չի կարողանում իր առջեւ դրված խնդիրները լուծել, պետությունն էլ թատրոն է ֆինանսավորում, իսկ մարդիկ չեն գնում: Միեւնույն է՝ թատրոնն իր ծախսերը չի փակում եւ չի էլ փակելու, գոնե մատչելի գներով տոմսեր վաճառեն, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան թատրոն այցելելու, ու լիքը դահլիճներում ներկայացումներ ընթանան: Պիտի մարդկանց կրկին վարժեցնել թատրոն գնալու մշակույթին, դրա համար հարկ է, որ պետությունն աջակցի մշակույթին, մասնավորապես մտածող մարդկանց: Հակառակ դեպքում՝ կգա ժամանակ, որ մեր երկրում այլեւս չեն գտնվի ինչ-որ բան մտահղացող եւ որոշում կայացնող մարդիկ: - ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ, բեմադրիչ</description>
Ձեռնոց՝ երեւանցի կոլեգաներին
	<description>Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը 'Դու անմեղ ես' մենադրամայով 
հավակնում է 'Արտավազդի':
Արվեստի աշխարհում հաստատված ճշմարտություն է, որ փորձը՝ որպես ստեղծագործական աշխատանք, միշտ էլ հետաքրքիր է ու բազմաբովանդակ, հայտնություններով լի: 
Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Սամվել Խալաթյանի 'Դու անմեղ ես' մենադրամայի ներկայացումը, ու հենց հիշյալ պիեսի փորձը դիտելու ցանկությունն էր, որ 'Առավոտին' տարավ 'Արտավազդ' մրցանակաբաշխության շրջանակներում ընդգրկված հիշյալ մենադրամայի գլխավոր փորձին: Սոնայի կերպարը մարմնավորում է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, ով այս աշխատանքը ստեղծել է Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ՝ յուրատեսակ ձեռնոց նետելով երեւանյան գործընկերներին, կարծես ապացուցելու համար, որ մայրաքաղաքից հեռու էլ ապրում են տաղանդավոր երիտասարդ արվեստագետներ, որոնք միշտ չէ, որ առիթ են ունենում հանդես գալու մայրաքաղաքի բեմերում: Նշենք, որ դերասանուհու բախտը, իհարկե, բերել է: Նա հայտնի դարձավ 'Դժբախտ երջանկություն' սերիալից, որտեղ հանդես էր գալիս Անիի դերով: 
'Դու անմեղ ես'-ի բեմադրիչ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես ճանաչում ունի եթերից եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկային 'Կնոջս անունը Մորիս է' ներկայացումից, որտեղ հանդես է գալիս գլխավոր դերում: Տեղեկացնենք, որ Հ. Հովհաննիսյանը Գյումրիի թատրոնում հեղինակ է մեկ տասնյակից ավելի բեմադրությունների, այդ թվում՝ Վրթ. Փափազյանի 'Ժայռ', Պ. Պռոշյանի 'Սոս եւ Վարդիթեր', Չ. Դիկկենսի 'Դավիթ Կոպերֆիլդ' եւ այլն: Անդրադառնալով 'Դու անմեղ ես' մենադրամային՝ նշենք, որ Ա. Մութաֆյանը պատկերում է միայնակ ու լքված կնոջ, ով կռիվ է տալիս իր ինքնության հաստատման ու երեխայի լույս աշխարհ գալու համար: Սիրած տղամարդը դավաճանել է նրան ու լքել, բայց Սոնան ոչնչի առջեւ կանգ չառնելով, որոշում է կայացրել երեխա ունենալ՝ այդկերպ գտնելով իր ճշմարիտ երջանկությունը: 
Մեր ռեպլիկին՝ խնայեք ձեր ուժերը երեկոյան ներկայացման համար, դերասանուհին կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. 'Մեկ հանդիսատեսն էլ ինձ համար հանդիսատես է': 
'Արտավազդ' մրցանակաբաշխության արդյունքները կհրապարակվեն Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: Մեր հարցին՝ մրցանակ ստանալու ակնկալիքը մե՞ծ է, Ա. Մութաֆյանն ասաց. 'Ներկայացված են իսկապես տաղանդավոր երիտասարդ դերասանուհիներ Լիկա Էլբակյանի, Մարիամ Ղազանչյանի եւ այլոց աշխատանքները: Մեզանից ով էլ ստանա մրցանակ, հավատացեք, արժանի կլինի, որովհետեւ, ի վերջո, հանրահայտ մի ճշմարտություն կա. երիտասարդ արվեստագետներից յուրաքանչյուրն էլ հայտնություն է: Չեմ թաքցնում, իհարկե, ցանկալի կլիներ մրցանակաբաշխության օրը բեմ դուրս գալ հաղթողի կարգավիճակում': - Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ</description>
ՈԱԱԿ-ականները՝ «Եվրասիայում»
	<description>Երեկ 'Եվրասիա' միջազգային համալսարանում, բուհի հավատարմագրման հոբելյանի կապակցությամբ, հրավիրվեց քննարկում, որին մասնակցում էին Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները (ՈԱԱԿ): Քննարկվեցին բուհերում որակի ապահովման գործընթացներին վերաբերող հիմնախնդիրներ, որոնք հատկապես ցավոտ են ոչ պետական բուհերի համար: Հասկանալի է, որ առաջանում է հավատարմագրման եւ, ըստ այդմ, որակի ապահովման խնդիր: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը մեկ նախադասությամբ բանաձեւեց իրենց աշխատանքը. 'Դուք ապահովում եք որակը, մենք այն հավաստում ենք': 
Իսկ 'Եվրասիա' համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանն այս կապակցությամբ մի շարք նկատառումներ ներկայացրեց. 'Հանրակրթությունից բուհական համակարգի անցումը պիտի լինի ներդաշնակ, քանի որ ավարտական գիտելիքի պաշարի եւ բուհ մուտքի համապատասխանությունը պատշաճ որակ ապահովելու հիմնական գործոններից է: Ուստի որակի ապահովման խնդիրները նախեւառաջ պիտի փնտրել հանրակրթության ոլորտում: Բայց արդյո՞ք այժմ դպրոցը բուհի պահանջներին համապատասխան նախադրյալներ է ստեղծում որակյալ մասնագետներ պատրաստելու համար: Մտահոգիչ է, որ գոնե ավագ դպրոցում կրեդիտային համակարգը ներդրված չէ: Նաեւ կարեւոր է, որ բոլոր համալսարաններին որակի առումով ներկայացվեն նույնատիպ պահանջներ՝ կարողանալ տարբերել կայացած եւ կայացման փուլում գտնվողներին': ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները կարեւորեցին նշված հարցերում բուհի մասնագետների ակտիվությունը, օրինակ՝ յուրաքանչյուր աշխատող պիտի տեղյակ լինի բուհի ռազմավարությունից, պարբերաբար քննարկումներ կազմակերպվեն որակավորումների ազգային շրջանակի մասին նախագծի վերաբերյալ եւ այլն: Քանի որ անընդհատ խոսվում էր այն մասին, թե որակի ապահովման գործընթացները ուղղված են նաեւ նրան, որ հայաստանյան բուհերի տված գիտելիքները համադրելի լինեն եվրոպական չափանիշներին, բուհի դասախոսներից մտահոգություն հնչեց՝ մի՞թե այժմ միայն Եվրոպայի համար ենք ուսանող պատրաստում: 
 - Տ. Հ.</description>
Լավանշին, Ռիվասը եւ միասեռականությունը
	<description>Երեկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵրՊԼՀ) Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում հյուրընկալվել էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Շվեյցարիայի դեսպանատան գրասենյակի ղեկավար Կոնստանտին Օբոլենսկին եւ այլ դիվանագետներ: Մինչ հանդիպումը, համալսարանի շուրջ 10 ուսանողների հանձնարարվել էր ծանոթանալ շվեյցարացի գրող Ալիսա Ռիվասի ստեղծագործությանը, քանի որ հանդիպման ընթացքում գրականագետ Աննա Լավանշին հանդես պիտի գար այս գրողի մասին դասախոսությամբ: Մինչ դասախոսությունը սկսվելը, 'Առավոտը' տիկին Լավանշիից հետաքրքրվեց՝ թե որքանով է Բոլոնյան համակարգն արդյունավետ գործում իրենց կրթական համակարգում: Քանի որ Շվեյցարիայից ժամանած հյուրը շտապում էր, ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանեց մեր հարցին. 'Բոլոնյան համակարգի առավելությունն այն է, որ ուսանողներն ավելի շարժունակ են դառնում, բայց մյուս կողմից էլ խորացված ուսուցման տեսանկյունից Բոլոնյան գործընթացներն այնքան էլ հարմար չեն, քանի որ դրանք թույլ են տալիս, որ բակալավրիատն ավարտելուց հետո, ցանկության բացակայության դեպքում, չշարունակվի կրթությունը մագիստրատուրայում': 
Դասախոսությունը հնչեց միայն ֆրանսերեն՝ առանց թարգմանության: ԵրՊԼՀ դասախոսներից մեկի թարգմանության օգնությամբ մեզ հաջողվեց պարզել՝ Աննա Լավանշին իր դասախոսության ընթացքում ուսանողներին ներկայացնում է, որ Ալիսա Ռիվասը 20-րդ դարի գրող է, նրա ստեղծագործությունը պատկանում է ռոմանա-շվեյցարական գրականությանը: 
Նա անդրադարձել է այնպիսի նուրբ թեմաների, ինչպիսիք են հոմոսեքսուալությունը եւ անտիսեմիտիզմը:  - Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ</description>
Հակոբյանն ու Գալոյանը հավակնում են մեդալի
	<description>Ռիեկայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնություններն ավարտվում են: Մեկնարկային փուլն անհաջող սկսած գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, աստիճանաբար վերագտնելով իր խաղը, հընթացս բարելավեց դիրքերը եւ հիմա տղամարդկանց պայքարի ավարտին մեդալի է հավակնում: Վովան 9-րդ տուրում կարեւոր հաղթանակ տարավ Սերբիայի ներկայացուցիչ Բոյան Վուչկովիչի նկատմամբ եւ 7,0 միավորով բաժանում է 2-8-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Տուրը հաջող եղավ նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանի, Արման Փաշիկյանի, Հրանտ Մելքումյանի եւ Տիգրան Պետրոսյանի համար, որոնք առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ՝ իրենց անվան դիմաց գրանցեցին 6,0-ական միավոր, սակայն այլեւս դժվար թե կարողանան մրցանակային տեղ գրավել:
Երեկ՝ նախավերջին տուրում, Հակոբյանը սպիտակներով խաղում էր գրոսմայստեր Իվան Սոկոլովի (Ռուսաստան) հետ:
Կանանց անհատական առաջնությունում իրեն լավագույն կողմերով է դրսեւորում Լիլիթ Գալոյանը: Մրցակարգի պահանջների համաձայն, Գալոյանի մրցակիցն 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականում նրա թիմակից եւ մեր շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանն էր: Սակայն սպիտակներով խաղացող Լիլիթը հանդես եկավ վերելքով ու պարտության մատնեց փորձառու ընկերուհուն: Շնորհիվ այդ հաղթանակի, Գալոյանը նախավերջին տուրից առաջ 6,5 միավորով բաժանում է 5-12-րդ հորիզոնականները՝ մեկ միավոր ետ մնալով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Վիկտորիա Սմիլիտեից:
Երեկ հայ շախմատիստուհուն կարեւոր փորձություն էր սպասվում: Նա սպիտակներով խաղում էր ֆրանսիացի Մարի Սեբագի հետ:
Միջին դիրքերում
	<description>Շախմատի 'Amber' գերմրցաշարի վերջին երկու տարիների հաղթող Լեւոն Արոնյանն այս տարի մի տեսակ անվստահ ներգրավվեց պայքարի մեջ: Առաջին տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը, արագ շախմատում հաղթելով Սերգեյ Կարյակինին, այնուհետեւ զիջեց նրան 'կույր' շախմատում: Հաջորդ օրը Արոնյանը երկուսում էլ պարտվեց Մագնուս Կարլսենին եւ մրցաշարային աղյուսակում 1,0 միավորով հայտնվեց նախավերջին տեղում: Բարեբախտաբար, Լեւոնը դրանից չընկճվեց եւ երրորդ տուրում երկու միավոր վաստակելով Յան Սմիթից՝ որոշ չափով շտկեց դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Չորրորդ տուրից առաջ Արոնյանը արագ շախմատում 2,0 միավորով 5-րդն է, 'կույր' շախմատում՝ 10-րդը (1,0 միավոր), իսկ ընդհանուր հաշվարկով մասնակիցները դասավորվել են այսպիսի հերթականությամբ:
1. Վասիլի Իվանչուկ  4,5 միավոր
2. Մագնուս Կարլսեն  4,0
3. Ռուսլան Պոնոմարյով  4,0
4. Վլադիմիր Կրամնիկ  4,0
5. Ալեքսանդր Կրիշչուկ  3,0
6. Բորիս Գելֆանդ  3,0
7. Լեւոն Արոնյան  3,0
8. Պյոտր Սվիդլեր  2,5
9. Սերգեյ Կարյակին  2,5
10. Պերեզ Դոմինգես  2,0
11. Վուղար Հաշիմով  2,0
12. Յան Սմիթ   1,5
Չորրորդ տուրում միմյանց հետ խաղում էին Կարլսենն ու Սմիթը, Իվանչուկն ու Արոնյանը, Սվիդլերն ու Կարյակինը, Գելֆանդն ու Կրամնիկիը, Պոնոմարյովն ու Հաշիմովը, Գրիշչուկն ու Դոմինգեսը: - </description>
Սամարան նախընտրելի էր
	<description>Անցած տարի մրցաշրջան 2010-ի անելիքների ծրագիրը կազմելիս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նկատի էր ունեցել նաեւ մոտ ժամանակներս Բուլղարիայում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցելը եւ դա մտցրել էր ֆեդերացիայի այս տարվա միջոցառումների ծրագիր: Սակայն, ինչպես սպորտում հաճախ է պատահում, ֆեդերացիան փոխել է մտադրությունը եւ որոշել այդ մրցաշարը փոխարինել մեկ ուրիշով: Երեկ տեղեկացանք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչներն ավելի նպատակահարմար են համարել Բուլղարիայի փոխարեն մեկնել Սամարայում կազմակերպվելիք միջազգային մրցաշար: Իսկ ինչո՞ւ:
Ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի մեկնաբանությունը հետեւյալն էր. 'Սամարայի մրցաշարն ավելի բարձր կարգ ունի եւ ավելի հեղինակավոր է, հետեւաբար, մեր մարզիկների մասնակցությունն այնտեղ՝ ավելի ցանկալի ու նպատակահարմար: Դրա համար էլ այդպիսի վճիռ կայացվեց: Մրցաշարը կայանալու է փետրվարի 23-26-ը: Սամարա գնում են Նարեկ Խաչատրյանը՝ 55 կգ քաշային կարգ, Ալեքսան Միքայելյանը՝ 60,  Գեւորգ Սահակյանը՝ 66, Ռաֆիկ Մանուկյանը՝ 74, Արթուր Ալեքսանյանը եւ Գեւորգ  Մանուկյանը (երկուսն էլ՝ 84 կգ) եւ Էդուարդ Սողոմոնյանը՝ 96: Թիմի ավագ մարզիչը Արմեն Բաբալարյանն է':  - </description>
Հերթական վնասվածքը    «Super Six»-ում
	<description>Միջին քաշային կարգերում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված մրցաշարի երկրորդ փուլի մենամարտերից մեկը նույնպես հետաձգվում է: Ապրիլի 24-ին նշանակված WBA-ի աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի եւ Ալան Գրինի (նա փոխարինել է ծանր նոկաուտների պատճառով մրցաշարը լքած Ջերմեն Թեյլորին) հանդիպումը հետաձգվել է առնվազն վեց շաբաթով, քանի որ Ուորդը վնասել է ծունկը: Սակայն Գրինը եւ նրա թիմը չեն հավատում, որ մրցակիցն իսկապես վնասվածք է ստացել: Ինքը՝ Ալան Գրինը, այդ առիթով լրատվամիջոցներին հայտարարել է. 'Մարտի հետաձգման ավելի հավանական տարբերակը նրա համապրոումոթերների եւ մենեջերի  միջեւ եռակողմ տարաձայնություններն են: Ես դեռ երկու շաբաթ առաջ էի իմ խորհրդականին ասել, թե Ուորդը կամ կհրաժարվի ինձ հետ պայքարից, կամ 'վնասվածք կստանա': Այդպես էլ եղավ: Եթե ծունկը մշտապես վնասվում է, ուրեմն դա խրոնիկական ինչ-որ երեւույթ է, որը դժվար թե հնարավոր է վեց շաբաթում բուժել: Իսկ եթե ընդամենը ցավել է, կորտիզոն ներարկիր, վերջացրու նվնվալդ եւ մտիր ռինգ: Հավանական է՝ նա ցանկանում է պահպանել գոտին եւ դուրս գալ մրցաշարից': - </description>
Կորոշի ՈՒԵՖԱ-ն
	<description>Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 'B' խմբում ընդգրկված Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի,  Մակեդոնիայի, Իռլանդիայի եւ Անդորրայի ազգային ֆեդերացիաների լիազոր ներկայացուցիչները երեկ Մոսկվայում խմբային մրցաշարի խաղացանկի կազմման հարցում ընդհանուր հայտարարի չեկան: Իսկ դա նշանակում է, որ հանդիպումների գրաֆիկը կազմելու է ՈՒԵՖԱ-ն: Դա տեղի կունենա  մարտի 23-24-ին՝ Թել Ավիվում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիայի համաժողովի նիստում: - </description>
Կասպարովն աջակցում է Կարպովին
	<description>Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը, համաձայն զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, պաշտպանել է խաղատախտակի առջեւ իր հավերժական ոխերիմ թշնամի Անատոլի Կարպովի՝ ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը: Կասպարովը լրատվամիջոցներին հայտարարել է. 'Այլեւս ակնհայտ է, որ ՖԻԴԵ-ի ղեկավարությունը անդունդի եզրին է, եւ շախմատը նախկին մակարդակին վերադարձնելը պետք է կապվի այնպիսի անվան հետ, ով լուրջ հեղինակություն է վայելում եւ ոլորտում ամեն ինչ գիտի: Իմ կարծիքով, Կարպովը կարող է փորձել իրադրությունն արմատապես փոխելու փորձ անել եւ հույս ունեմ, որ նա այդպիսի շանս ունի: Սակայն Կարպովի եւ Իլյումժինովի միջեւ ընտրություն կատարելը հեշտ հանգուցալուծում չի ստանա: Եթե Ռուսաստանի թեկնածուի ընտրության հարցում չինովնիկների խարդավանքները գերակշռեն, մեղմ ասած, շատ վիրավորական կլինի: Ընդհանուր առմամբ, շախմատը պետք է վերադարձնել այն աշխարհ, որտեղ այն եղել է՝ Նյու Յորք, Մոսկվա, այլ ոչ թե Էլիստա, Խանտի-Մանսիյսկ կամ Նալչիկ': - </description>
Մարտի 17
	<description>ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: 
ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: 
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: 
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: 
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է: 
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Անսպասելի կլուծվեն բոլոր ֆինանսական հարցերը: 
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Ժամանակն է տեղավորվեք որեւէ կայուն աշխատանքի: 
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Սիրո հարցում հաջողություններ կունենաք: 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Զերծ մնացեք չմտածված քայլեր կատարելուց: 
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ռոմանտիկ հարաբերություններ հաստատելիս եղեք հաստատակամ: 
ՁՈՒԿ (20.02-20.03)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ շատ կուրախացնի: - </description>
«ՈՉ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱ, ՈՉ ԷԼ ՎԵՐԱՀՍԿՈՂ»
	<description>Հայաստանյան գովազդի վերաբերյալ մասնագետի կարծիքը
Այսօր Հայաստանում ով չի ալարում՝ գովազդ է պատրաստում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ շատ հաճախ պատվիրատուները ծուղակն են ընկնում: Այսինքն՝ ակնկալում են մի բան, ստանում՝ մեկ այլ բան: Բացի այդ, ոլորտի մասնագետներն էլ կարծում են, որ դաշտում գործող գրեթե բոլոր ընկերությունները խախտում են օրենքները: Իսկ սրա պատճառը վերահսկող մարմնի բացակայությունն է: 
'Առավոտի' զրուցակից, 'Հայկական գովազդային խորհրդի' նախագահ Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ այսօր հեռուստաընկերությունները պատրաստում են գովազդային հոլովակներ, որոնք հիմնված չեն շուկայագիտական լուրջ հետազոտության վրա, եւ, ի վերջո, գովազդատուին գցում են ծուղակը. 'Գովազդատուն պատվիրում է տեսահոլովակ, տպագիր կամ արտաքին գովազդ՝ սպասելով, որ կաշխատի գովազդը եւ իր ապրանքն ավելի  լավ կվաճառվի, բայց որոշ ժամանակ անց հասկանում է, որ գովազդն իր նպատակին չի ծառայել': Մասնագետը կարծում է, որ որոշակի ապրանքների գովազդները հատուկ լսարանի համար են եւ պետք է հատուկ ժամերի ցուցադրել: Այնինչ, մեր հեռուստաեթերում կարելի է հանդիպել, ասենք, կանանց ներդիրների գովազդային հոլովակի, որը հեռարձակվում է ֆուտբոլի կամ մուլտֆիլմերի ընթացքում: Կամ, ասենք, սերիալների ընթացքում թանկարժեք մեքենաների ու կազինոների գովազդներ են լինում: Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ 'Նախ՝ գովազդ պատրաստելու եւ ցուցադրելու համար թիրախ պետք է ընտրել: Այս ոլորտում շատ նրբություններ կան, որոնք մեզ մոտ հաշվի չեն առնվում: Գովազդում նկարահանվողի նույնիսկ մազերի գույնն է շատ կարեւոր: Օրինակ, Ռուսաստանում, եթե գովազդը մատուցի, այսպես ասած, ժանգոտ մազերով մեկը, ապա դա հակառակ ազդեցություն կունենա, քանի որ ենթագիտակցական պահ կա. русские рыжим не доверяютԱրաբական երկրներում դեղի եռափեղկ ցուցադրվող գովազդ կար, որը հակառակ ազդեցությունը թողեց: Առաջինում գլխացավով կին էր, երկրորդում՝ դեղը խմելու պրոցեսը, իսկ 3-րդում ցավն արդեն թողել էր: Եվ քանի որ արաբները աջից ձախ են կարդում, նրանք այդ գովազդը ընկալել էին այսպես՝ առողջ մարդը դեղը խմում է ու վատ է զգում իրեն: Գովազդը դյուրին բան չէ, եւ դրանով պետք է զբաղվի մասնագետը': 
Ինչ վերաբերում է ոլորտի վերահսկողությանը, ապա մասնագետը կարծում է՝ այն լրիվ բարձիթողի ու խառնաշփոթ վիճակում է եւ ոլորտի ամենացավոտ կողմերից է: Այս ոլորտում խախտումները բազմաթիվ են, քանի որ չկա մեկ մարմին, որն այդ ոլորտում ընդհանուր վերահսկողություն կատարի. 'Օրենքում կան հստակ սահմանումներ. այսինչ խախտման դեպքում պետք է այս կերպ պատժվեն, բայց ոչ գնահատող կա, ոչ վերահսկող': Որպես ասածի ապացույց, պարոն Մարտիրոսյանը մի դեպք հիշեց. մոտ 1 տարի առաջ հեռուստաընկերություններում ցուցադրվող գարեջրի գովազդում լուրջ խախտումներ կային: Գովազդում տվյալ գարեջուրը ներկայացվում էր որպես լիդեր եւ առաջինը գարեջրերի մեջ, սակայն իրականում մեր երկրում այդ ոլորտում վաճառքի առումով լիդերը մեկ այլ գարեջուր էր: Այս խախտումի համար հայկական գովազդային խորհուրդը դիմել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից նրանց խորհուրդ էին տվել դիմել դատարան, քանի որ այդ երեւույթը իրենց ոլորտը չէ: Հանձնաժողովից հ/կ-ին վստահեցրել են, որ դա հեռուստատեսային գովազդ է, ուստի ՀՌԱՀ-ը պետք է զբաղվի, վերջինս էլ ասել էր՝ քանի որ դա հակամենաշնորհային գործառույթ է, ապա հանձնաժողովը պետք է զբաղվի: Այսպես իրար վրա գցելով՝ գործը գլուխ չեկավ, ու մինչ օրս բազմաթիվ գովազդներ են ցուցադրվում, որոնք օրենքի խախտումներով են: Օրինակ՝ 'Սենատոր' կազինոյի ռադիոգովազդում մանկական ձայնով ռուսերեն ասվում է՝ փպՑօՐպ սՌՎՏվՈ: Իսկ Tissot ժամացույցի հեռուստատեսային գովազդում կրկին մանկական ձայն է հնչում: Երկու դեպքում էլ օրենքի կոպիտ խախտում կա, քանի որ օրենքն արգելում է անչափահասներին չվերաբերող ապրանքները գովազդել երեխաների միջոցով: Եթե առաջինի դեպքում գոնե զգուշացնող ոչ մի քայլ դեռեւս չի արվել, ապա երկրորդի դեպքում գովազդային խորհուրդը դիմել է տվյալ հեռուստաընկերություն: Սակայն հեռուստաընկերության տնօրինությունն անհեթեթ պատասխան է տվել՝ 'Այդ ժամացույցը կարող է կրել նաեւ 16 տարեկանը, իսկ 16 տարեկանը անչափահաս է, ուրեմն գովազդում կարող է նաեւ անչափահասի ձայն լինել': Այդ գովազդում լսվող ձայնն ակնհայտ 3-4 տարեկանի ձայն է, իսկ 3-4 տարեկանները, նույնիսկ եթե օլիգարխի երեխա լինեն, 'Tissot' ժամացույց չեն կարող կրել, որովհետեւ այդ ընկերությունը միայն մեծահասակների համար է արտադրում՝ մեծ չափսերի: 
Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ 'Որպեսզի նման բաներ չլինեն, մասնագետներ ու կիրթ մարդիկ են պետք, որ թացը չորից տարբերեն: Ասենք, արտաքին գովազդի համար պատասխանատու է քաղաքապետարանը, ինտերնետային ու տպագիրի համար՝ չգիտես թե՝ ով: Եթե մեկը նկատում է, որ գովազդում խախտում կա, նա պիտի մեկ քաղաքապետարան դիմի, մեկ հեռուստաընկերություններ ու այլ մարմիններ: Խախտում նկատողը հավես չի ունենա փնտրելու, թե ում դիմի: Իսկ եթե կոնկրետ մի մարմին լինի, որ ցանկացած գովազդում խախտում նկատելու դեպքում դիմեն նրան, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Գովազդը դիտարկել որպես հեռուստատեսային կամ տպագիր՝ սխալ է, քանի որ գովազդը լինում է որպես կամպանիա ու տարբեր միջոցներով է տարվում: Պետք է մեկ ընդհանուրի մեջ դիտարկել, այլ ոչ թե ընկնել սար ու ձոր: Շատ պետություններում այդ գործառույթը կատարում է հակամենաշնորհային գործառույթ վարող հիմնարկը': - ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ</description>
Շա՜տ ամուր է կանգնած
	<description>'Իմ կուսակցությունը գոհ է իմ աշխատանքից, եւ հերյուրանքներ են՝ չեմ պատրաստվում հրաժարական տալ, ես շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա, ես ունեմ համապատասխան ծրագրեր, աշխատում եմ, իսկ 2009-ին միակ ոլորտը, որ 0,1% տնտեսական անկում ունեցավ, դա գյուղատնտեսության ոլորտն էր, մնացած ոլորտները, ինչպես գիտեք, մոտ 15% անկում ունեցան',- երեկ ասաց գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ հերքելով, որ վարչապետի՝ վերջերս արած նկատողության արդյունքում առաջիկայում գուցե ազատեն աշխատանքից: Նախարարի խոսքերով՝ աշխատանքային գործընթաց է. կլինեն ե՛ւ նկատողություններ, ե՛ւ խրախուսանքներ. 'Կային թերություններ, որոնք կապված էին կոնկրետ գնումների գործակալության գնումների մրցույթների կազմակերպման հետ, բայց վարչապետի հետ ունենք փայլուն աշխատանքային հարաբերություններ, եւ ինձ նկատողություն տրվեց թեկուզ այն բանի համար, որ առաջինը ես էի այդ խնդիրը բարձրացրել, բայց...': Պարոն Ալավերդյանը հորդորեց մանրամասնությունների մեջ չխորանալ, բայց, այնուամենայնիվ, նշեց, որ խնդիրը լուծելու նպատակով ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ. 'Երեկ իմ դիսպետչերականում հայտարարել եմ, որ գնումների գործընթացը, մրցույթները ես անցկացնելու եմ տեսախցիկների տակ, լրագրողների ներկայությամբ, որ ապահովեմ առավել անաչառություն, թափանցիկություն': Նախարարը հավաստիացրեց նաեւ, որ իրենց նախարարության աշխատանքային չարաշահումների արդյունքում պետբյուջեին վնաս չի հասցվել: 
 Գ. Ալավերդյանը նաեւ անդրադարձավ ոչխարի մսի թանկացումներին՝ ասելով, թե դրանք 'պատի տակի չափազանցված խոսակցություններ են'. 'Ինչ վերաբերում է արտահանմամբ պայմանավորված մսի անհարկի թանկացումների մասին խոսակցություններին, եթե վերլուծություններ անենք, կտեսնենք ամենամյա մոտ 100-200 դրամի թանկացումներ': Գյուղնախարարի հավաստմամբ, արտահանելու համար շատ ոչխարներ ունենք եւ առաջիկայում էլ շարունակելու ենք արտահանել. 'Հայաստանում անասնագլխաքանակը կազմում է 540 հազար ոչխար, որից 340 հազարը՝ մայրական կազմում, իսկ այսօրվանից մինչեւ մայիս ծնի շրջան է, մեր հաշվարկներով՝ ակնկալում ենք, որ գառների թիվը կհասնի մոտ 500 հազարի, որից 250 հազարը կլինեն արու գառներ: Այսինքն՝ ե՛ւ արտահանելու ենք, ե՛ւ ներսում ենք օգտագործելու, նշեմ, որ արդեն այսօր Հայաստան ենք ներկրում ազնվացեղ տեսակի մայրեր': 
Նախարարն անդրադարձավ նաեւ կարտոֆիլի հարցին: Հիշեցնենք, որ անցյալ տարի գյուղացիները բողոքում էին, որ  բերքը չեն կարողանում իրացնել: Ըստ Գ. Ալավերդյանի՝ 2010-ի սկզբից արտահանվել է 3000 տոննա կարտոֆիլ, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանը: Նա ասել է, որ մեր երկրում տարեկան աճեցվում է 580 հազար տոննա կարտոֆիլ, բայց ներքին շուկայում իրացվում է 350 հազար տոննա, ավելցուկը իրացնելու խնդիր է լինում: Սակայն նախարարը խոստացավ հարցը լուծել. 'Ես եղել եմ Թուրքմենիայում եւ պայմանավորվել այդ երկիր կարտոֆիլի անսահմանափակ մատակարարման մասին': - ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ</description>
ԼԱՐՎԱԾ ՏՆՕՐԵՆՆԵՐ
	<description>Ամբողջ աշխարհում մասնավոր ընկերությունների տնօրենների մոտ կեսից ավելին (56%) զգում են, որ իրենց լարվածության մակարդակը ավելացել է՝ 2009-ի համեմատ: Համաձայն 'Գրանթ Թորնթոնի', որի Միջազգային գործարար զեկույցի հետազոտություններին մասնակցում է 36 երկրի ավելի քան 7400 ընկերություն, Չինաստանը, որտեղ գործատուների լարվածության մակարդակը նախորդ տարվանից աճել է 76%-ով, գլխավորում է այդ ցուցակը: Ցուցակի վերեւում են հայտնվել նաեւ Մեքսիկան (74%), Թուրքիան (72%) եւ Հունաստանը (68%): Հայաստանի գործատուների լարվածության մակարդակը 58%-ով աճել է: Չինաստանի, Վիետնամի, Մեքսիկայի, Հնդկաստանի եւ Թուրքիայի գործատուները ունեն լարվածության ամենաբարձր մակարդակը: Լարվածությունը մեծ է նաեւ Իռլանդիայում, Իսպանիայում եւ Հունաստանում: Գործատուներին հարց էր տրվել աշխատանքային լարվածության պատճառների մասին: Գագիկ Գյուլբուդաղյանը՝ 'Գրանթ Թորնթոն-Հայաստանի' տնօրեն-բաժնետեր, մեկնաբանում է. 'ՀՀ-ում գործատուները ճնշման տակ են մի քանի պատճառներով՝ տնտեսական միջավայրի փոփոխություն՝ 27%, աշխատանքի ծանրաբեռնվածություն (19%), մրցակիցների գործունեություն (17%) եւ դրամական հոսքերի խնդիրներ (14%)': Կապ է նկատվել նաեւ լարվածության մակարդակի եւ տարվա մեջ արձակուրդային օրերի քանակի միջեւ: Ցուցակի սկզբում գտնվող երկրներում գործատուներն ավելի քիչ են հանգստանում: Հայաստանը արձակուրդի առումով գտնվում է միջին դիրքերում՝ գործարարները տարեկան հանգստանում են միջինը 15 օր, որը գերազանցում է գլոբալ միջին 14 օր ցուցանիշը: Մինչդեռ Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Դանիայի եւ Ֆինլանդիայի ձեռներեցները վերցնում են ամենաշատ արձակուրդային օրերը (22-ից 24) եւ ունեն լարվածության ամենացածր մակարդակները:  - </description>
«ՄԻԱՅՆ ԻՄ ԲԻԶՆԵՍՆ Է»
	<description>'Ես եւ Ռոբերտ Քոչարյանը միասնական բիզնես չունենք',- երեկ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ մեկնաբանելով ռուսական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունը, թե Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փայատեր է 'Էրեբունի' եւ 'Նաիրի' բժշկական կենտրոններում, որոնք պատկանում են Քուշկյանին: 'Ես արդեն 7-8 տարի է՝ այդ հիվանդանոցների սեփականատերն եմ, իսկ սեփականատիրության մասին իրավունքները ձեւակերպվել են համաձայն օրենքի',- ասել է նախարարը:  - </description>
ԱՄՆ-ՈՒՄ Է՞Լ ԵՆ «ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ»
	<description>'Պիկ Ռիելթի' ընկերությունը, որը պատկանում է 'Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին', երեկ ներկայացրել էր 2009թ. բնակելի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը: Քանի որ երեկվա համարում 'Առավոտն' արդեն անդրադարձել է բնակարանային շուկայի շարժին ('Վիճակները լավացե՞լ է'), մեջբերենք միայն հետեւյալ ինֆորմացիան. 'ԱՄՆ անշարժ գույքի շուկան, որի փլուզումը ամերիկյան տնտեսության անկման եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառ դարձավ, սկսել է վերականգնվել: Գնաճի ամենատպավորիչ դինամիկան դրսեւորվել է Մասաչուսեթս նահանգում: Մեկ տարվա ընթացքում տների գները բարձրացել են 36%-ով՝ հասնելով միջինում $1,198 միլիոնի: Անշարժ գույքի գնաճի արագ տեմպեր գրանցվել են նաեւ Կալիֆոռնիայում՝ այստեղ միջին տարեկան աճը կազմել է 28%: Նշենք, որ ավելի վաղ Forbes-ը տեղեկացրել էր, որ բնաշուկայի եւ շինարարության տեմպերի հաջորդական անկումը 2011թ.-ին կհանգեցնի ԱՄՆ գույքի շուկայի դեֆիցիտի': - </description>
ԳԴՀ-Ն ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ
	<description>Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին 'ԳԴՀ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ 2009-10թթ. ֆինանսական համագործակցության մասին' համաձայնագիրը, ըստ որի՝ նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիների համար տրամադրել մինչեւ 105.5 մլն եվրո ֆինանսական միջոցներ՝ հետեւյալ ծրագրերի իրականացման համար. ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի եւ Լոռվա մարզերում՝ մինչեւ 40 մլն եվրո վարկ, հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնում՝ մինչեւ 22 մլն եվրո վարկ, 'Բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկայի բաղադրիչ' ծրագրի գծով՝ մինչեւ 20 մլն եվրո վարկ, 'Վերականգնվող էներգակիրների վարկավորման բաղադրիչ' ծրագիր՝ մինչեւ 18.0 մլն եվրո վարկ եւ մինչեւ 1.5 մլն եվրո դրամաշնորհ՝ ծրագրին հարակից տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման համար, 'Բնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ'՝ մինչեւ 4իտես թե մլն եվրո դրամաշնորհ: 
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ԳԴՀ ֆինանսական համագործակցության շրջանակում մինչ օրս կնքվել են շուրջ 160.3 մլն եվրոյի համաձայնագրեր: - </description>
ՄԱՐԶՊԵՏԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵՑ, ՏՆՕՐԵՆՆ ԷԼ՝ ԶԻՆՂԵԿԻՆ
	<description>Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պեմզաշեն գյուղի դպրոցի 5 տարվա աշխատանքային ստաժով զինղեկ Երանոս Միքայելյանը դպրոցի նախկին տնօրեն, դաշնակցական Ժորա Նազարեթյանի դեմ հայց էր ներկայացրել՝ իրեն 'անհիմն' աշխատանքից ազատելու ու 1 տարի հարկադիր պարապուրդի մատնելու համար: Միքայելյանի պատմելով, Նազարեթյանը թեեւ իրեն գործազուրկ է դարձրել Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 4 կետի 1-ին մասով, այսինքն՝ պատճառ է բռնել այն, որ կրթական ցենզը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, սակայն իրականում տնօրենն իր հետ անձնական հաշիվներ է ունեցել: 'Ես ունեմ բարձրագույն իրավաբանական կրթություն ու պահեստազորի մայորի կոչում: Սա կուսակցական խաղերի հետ կապված չէ, այլ ընտանեկան խնդիր է: Ժորա Նազարեթյանի որդին Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի թույլտվությամբ, ժամանակավորապես տեղավորվեց Պեմզաշենի առողջության կենտրոնում՝ վարձակալության հիմունքով, սակայն հետագայում պարզվեց, որ նա, լինելով ատամնաբույժ, չունի համապատասխան լիզենցիա, հետեւաբար չուներ իրավունք՝ պետական հիմնարկում աշխատելու: Բացի այդ, հրաժարվում էր վարձավճարից: Սակայն գոյություն ունի հարկային դաշտ: Դրա համար էլ մարզպետը՝ տիկին Նանյանը, նրան դուրս հանեց այդտեղից: Ասեմ, որ այս պատմությունը ինձ հետ կապված է այնքանով, որ իմ կինը Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրենն է: Ժ. Նազարեթյանն ինձ հրավիրեց իր աշխատասենյակ եւ ասաց՝ 'Եթե քո կինը թույլ չի տալիս իմ որդուն իր կենտրոնում աշխատելու, ես էլ քե՛զ թույլ չեմ տա': Ես սկզբում դա չընդունեցի որպես իրականություն, բայց հետո նա ինձ ազատեց աշխատանքից',- պատմում էր նախկին զինղեկը: Ըստ նրա, իր դեմ 'սարքած պատմությունները' սրանով չեն ավարտվել: Դպրոցի նախկին տնօրենը բողոքով իր դեմ քրեական գործ է հարուցել, իբրեւ թե ինքը հարվածել է նրա ականջին: Ե. Միքայելյանի ասելով՝ գործն անմիջապես կարճվել է, որովհետեւ դատաբժշկական փորձաքննությունը կատարվածը չի հաստատել: 
 Դպրոցի նախկին տնօրեն Ժ. Նազարեթյանը բոլորովին այլ պատճառներ ներկայացրեց: Նրա ասելով՝ այստեղ անձնական խնդիրներ չկան, պարզապես պատճառն այն է, որ զինղեկը չունի համապատասխան կրթություն, մանկավարժ չէ, դիպլոմը պետական նմուշի չէ, ավարտել է Հր. Աճառյանի անվան համալսարանը այն ժամանակ, երբ վերջինը պետական կարգավիճակ չուներ: Ավելին, ըստ դաշնակցական տնօրենի, զինղեկը աշխատել է ոստիկանությունում եւ գաղութում՝ որպես հսկիչ, եւ երեխաների հետ վարվել է այնպես, ինչպես՝ հանցագործների: 'Ես պնդում եմ, որ ոչ մի անձնական խնդիր չկա: Երբ մարդն ընկնում է ջուրը, ձեռքը գցում է փրփուրներին: Նախքան իմ որդու բժշկական գործունեություն ծավալելը, ես նրան արդեն իսկ ազատել էի աշխատանքից: Իմ որոշումը ճիշտ է եղել, եւ դա ապացուցվել է դատական երկու ատյաններում: Այժմ գործը վճռաբեկը ուղարկել է ընդհանուր իրավասության դատարան՝ վերաքննության: Իսկ նրա դեմ հարուցված քրեական գործը կապված է իմ աշխատասենյակում եղած վիճաբանության հետ: Նրան դուրս հրավիրեցի, իսկ նա խփեց ինձ: Նրա դեմ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Դատարանը քննել է, հաստատել, որ նա կատարել է հանցանք, եւ նա ընկել է համաներման տակ',- ասաց Ժորա Նազարեթյանը: 'Առավոտը' պարոն Նազարեթյանից հետաքրքրվեց, թե իրեն ինչո՞ւ են ազատել աշխատանքից, մի՞թե մարզպետ Լիդա Նանյանը դեռ շարունակում է դաշնակաթափ անել պաշտոնները: 'Ինձ աշխատանքից ազատել են պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ, պաշտոնական պատճառաբանությունը դա է: Նոր մրցույթ առայժմ չի կարող լինել: Ժամանակ է պետք սերտիֆիկատ հանելու համար: Ինձ զրկել են ժամանակավոր պաշտոնակատարի իրավունքից: Ես չեմ կարող ասել, թե վիրավորված չեմ ինձ հետ այսպես վարվելու համար: Ինչո՞ւ ես իմ աշխատատեղի համար չպիտի պայքարեմ, երբ Պեմզաշենի դպրոցն իմ պաշտոնավարման տարիներին հրաշալի մի կրթօջախ է դարձել եւ էդ բոլորի մեջ ես իմ լուրջ ներդրումն ունեցել եմ: Ես մարզպետի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, միգուցե ուզում է դաշնակցականներից ազատվել, բայց կոնկրետ ինձ հետ ընդհարումներ չեն եղել, պարզապես երբեմն իրենց տված քաղաքական հանձնարարությունները չեմ կատարել, մնացել եմ իմ դիրքերում, ըմբոստացել եմ',- ասաց Ժ. Նազարեթյանը:
 Ի դեպ, Շիրակի մարզի 6 տնօրեններ բողոքել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով վերանայել մարզպետի որոշումը ու իրենց թույլատրել նախքան 'Հանրակրթության մասին' օրենքի ուժի մեջ մտնելը ու դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելը՝ հնարավորություն տալ ժամանակավոր պաշտոնակատար լինելու: Պարոն Նազարեթյանը Պաշտպանին չի դիմել, թեեւ իր հետ եւս անարդարացի են վարվել: Հիմա Պեմզաշենի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել են 'մի աննշան'՝ Հայկասարի դպրոցի տնօրենին՝ Լյովա Նազարեթյանին: 'Ես ընդհանրապես վախկոտ չեմ, չեմ վախենա, որ նա ամրապնդի իր դիրքերը: Ես պայքարելու եմ իմ իրավունքների համար',- նշեց մեր զրուցակիցը: Երեկ դատական նիստը մեկ օրով հետաձգվեց՝ հայցվոր կողմի շահերի պաշտպանի չներկայանալու պատճառով: - ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ</description>
Խմբագրության գողությունից 2 տարի անց
	<description>Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ ավարտվել է panorama.am ինտերնետային թերթի խմբագրությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Էրեբունու դատախազության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննության տվյալներով, գողությունը կատարել են 4 անձինք: Մասնավորապես՝ քաղաքացի Հ. Մարտիրոսյանը, շրջելով իր բնակության նախկին տարածքում՝ Խորենացու փողոցում, նկատել է, որ Խորենացի 34բ տարածքում գործում է խմբագրություն, որտեղից համակարգիչներ գողանալու մտահղացման մասին հայտնել է եղբորը՝ Ս. Մարտիրոսյանին եւ ընկերներին՝ Գ. Ղազարյանին ու Հ. Կարագյանին: 
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված անձինք 2008թ. մայիսի լույս 16-ի գիշերը՝ ժամը 00:30-ի սահմաններում, հանդիպել են Երեւանի Խորենացի 30 շենքի մոտակայքում: Ըստ դերաբաշխման՝ Ս. Մարտիրոսյանը եւ Գ. Ղազարյանը մնացել են դրսում՝ տարածքը հսկելու, իսկ Հ. Մարտիրոսյանը եւ Հ. Կարագյանը մուտք են գործել խմբագրության վարձակալած տարածքը: Խմբագրությունից նրանք հափշտակել են 534 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի գույք՝ համակարգիչ, հեռախոս, ֆոտոխցիկ, ձայնագրիչ եւ այլն: Գողոնը տեղափոխել են Գետառի շրջակայքում գտնվող 'Գորվետկա' կոչվող տարածք:
Հաջորդ օրը Մարտիրոսյան եղբայրները վերոնշյալ ապրանքները վաճառել են Մալաթիա-Սեբաստիա տարածքում գործող տոնավաճառում եւ վաճառքից գոյացած 50 000 ՀՀ դրամ գումարը միասին տնօրինել, իսկ 'Պանասոնիկ' տեսակի հեռախոսը տարել են իրենց տուն, որտեղից էլ այն հետագայում հայտնաբերվել եւ առգրավվել է: 
Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: - </description>
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ 4-Ն ԵՆ
	<description>ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջն ունի 'Հետախուզում' բաժին, որն այցելելուց հետո հայտնվում ես ենթաբաժիններում՝ 'Վտանգավոր հանցագործ', 'Անհայտ կորած' եւ 'Չճանաչված դիակ':
Պարզվում է, որ ներկայումս մեր հանրապետության վտանգավոր հանցագործները 4-ն են՝ Ալբերտ Ներսեսի Մաղաքյանը, Հայկ Վարդանի Կարապետյանը, Վարդան Արմենի Համբարձումյանը եւ Հալմետ Ֆելիքսի Ծատուրյանը: Նրանք հետախուզվում են 2006 թվականից: Այլ հետախուզվողների մասին այս բաժնում տեղեկություններ չկան:
Այս բաժինը չի թարմացվում՝ այն դեպքում, երբ վերջին պաշտոնական տվյալների համաձայն, հետախուզվող հանցագործների թիվը 13 808 է, եւ նրանցից 1840-ն էլ հայտնաբերվել են: - </description>
ՌԵՍՏՈՐԱՆԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՏԱՆԻՔ
	<description>ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին Գեղարքունիքի մարզից ստացված ահազանգի մասին: Ըստ այդ ահազանգի, հրդեհ է բռնկվել Աղթամար թերակղզում գտնվող  'Կարասար' ռեստորանի տարածքում: Այրվել էին ռեստորանի առաստաղն ու տանիքը: - </description>
ՊԱՐՏՔԸ «ՓԱԿԵՑ»
	<description>Ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի համատեղ գործունեության արդյունքում տնակներից մեկից բաժին է տարվել 51-ամյա Մելանյա Հ.-ն: Նա իր քրոջ աղջկա 1000 դոլար պարտքը մարելու համար երկու աղջնակի՝ Անահիտ եւ Անժելա անուններով, ուղարկել էր Թուրքիա, որտեղ նրանք ենթարկվել են սեռական շահագործման: Աղջիկները վերադարձել էին Գյումրի, ուր շարունակել էին իրենց 'պարտքերը' մարել: - </description>
ԱՂԲ ԹԱՓԵԼԸ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ
	<description>Քաղաքապետարանը պնդում է, որ բնակիչները հոգատար չեն, բնակիչները հայտարարում են, որ վախենում են
Լուսանկարը՝ ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆԻ
Վանաձոր քաղաքում չկա մի թաղամաս, որտեղ աղբարկղերի մոտ թափառող կենդանիների չհանդիպեք: Վերջին շրջանում շներին ու կատուներին ավելացել են նաեւ ագռավները՝ իսկական խոչընդոտ ստեղծելով աղբ թափող քաղաքացիների համար: Իսկ քաղաքում շուրջ 500 աղբարկղ կա: 
Լինում են դեպքեր, երբ բնակիչները թափառող կենդանիների հարձակումներից խուսափելու համար աղբը աղբամանը գցելու փոխարեն՝ կամ թողնում են աղբարկղի կողքը, կամ, որ ավելի վատ է, աղբով լի տոպրակը շպրտում են հեռու տարածությունից, հաճախ 'վրիպում' ու տոպրակը աղբարկղին չհասնելով՝ պատռվում եւ թափվում է փողոցում: Դա երկկողմ դժգոհության առիթ է դառնում, մի կողմից կենցաղսպասարկման ոլորտի աշխատողն է բարկանում, թե՝ 'Իմ գործը աղբարկղերը դատարկելն է, ոչ թե փողոցի կենտրոնի աղբը հավաքելը', մյուս կողմից՝ բնակիչն է բողոքում: 'Մի անգամ շունը կծել է աղբ թափելիս, բոլորն էլ գիտեն, որ սոված կենդանին ամեն պահի պատրաստ է հարձակման, դրանից հետո ո՞վ ռիսկ կանի հատկապես շուն տեսնելիս մոտենա աղբարկղին',- ասում է Տարոն թաղամասի բնակիչ Սերյոժա Մելքումյանը:
Քիչ չեն դեպքերը, երբ անգամ քաղաքի կենտրոնում աղբը բաց պատշգամբից կամ հենց մեքենայից են փողոց շպրտում: Շատ հաճախ էլ ծնողներն են անտարբերությամբ նայում իրենց երեխաների թափած աղբին: Իսկ երբ հասուն տարիքով քաղաքացին փորձում է նրանց 'ուշքի բերել'՝ դիտողության կամ հանդիմանության է հանդիպում. 'Ջանիդ ցավ է տալիս, դու վեր կալ յաշիկը քցի': Արդյունքում՝ քաղաքը կեղտոտ է ու այս խնդիրն ավելի ակնառու է ծայրամասային թաղամասերում:
Ներսիսյան առաջին փակուղում բնակվող Ալբինա Մովսիսյանի պատշգամբից լավ երեւում են թիվ 24 դպրոցի հարեւանությամբ տեղադրված աղբարկղերը: Խաղողի թուփն ու ծաղիկները խնամելու նպատակով տիկին Ալբինան հաճախ է դուրս գալիս պատշգամբ եւ նույնքան հաճախ էլ ականատես լինում մի կտոր հացի համար կռվի բռնված կենդանիների գզվռտոցին: Նրա հիշողության մեջ տպավորվել է մի դեպք. խաղաղ 'ճաշող' ագռավն ու շունը հարձակվել են իրար վրա: Կռիվն սկսել է շունը, որից հետո ագռավներն են հաշվեհարդար տեսել, 10 րոպե հետո 2-ն էլ արնաշաղախ ընկած էին: 'Որքանո՞վ ենք երաշխավորված, որ նույն բանը չի պատահի աղբ թափող մեծահասակի կամ երեխայի հետ: Չէ՞ որ ագռավին կամ շանը մարդկային լեզվով չես հասկացնի, որ իրենց փայաբաժինը մենք ավելացնում ենք, ոչ թե՝ խլում': 
Խնդիրը Վանաձորի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է: Քաղաքապետարանը 'Երվանդ Մելքոնյան' անհատ ձեռներեցի հետ համատեղ յուրաքանչյուր գիշեր ոչնչացնում է թափառող կենդանիներին, բայց հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ սպասարկման եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանից տեղեկացանք, որ յուրաքանչյուր շաբաթ 40-50 թափառող կենդանի է ոչնչացվում: 2009 թ. 2548 թափառող կենդանի է ոչնչացվել: Բայց դեռ անելիք կա. 'Հատկապես շները մեկ շաբաթ ընդհանրապես կարող են դուրս չգալ, հետո թվա, թե շների քանակը միանգամից ավելացել է, բայց հիմա կատուներն են շատ, ու դրանք ավելի ագրեսիվ են',- նկատում են քաղաքապետարանի ներկայացուցիչները:
'Եթե շներին ու կատուներին կարելի է ոչնչացնել, ապա ագռավների դեմ պայքարի այլ միջոցներ են անհրաժեշտ, ագռավներն ավելի արագ են տեղաշարժվում',-ասում է Վանաձորի քաղաքապետարանի ծրագրերի բաժնի ղեկավար Սուրեն Կարապետյանը: Վերջինս այնքան էլ կողմ չէ թափառող կենդանիներից այս տարբերակով ազատվելուն, բայց դեռ հնարավոր չէ, թափառող կենդանիների համար ինտերնատներ ունենալը՝ շատ ծախսատար է: Կենդանիներին աղբարկղերից հեռու պահելու այլընտրանքային տարբերակ է փակ աղբարկղեր տեղադրելը: Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ փորձնական ծրագրով միայն քաղաքի Վանաձոր թաղամասում 47 ոչ փակ՝ տակդիրով նոր աղբարկղ է տեղադրվել, բայց քաղաքն ավելի շատ է կեղտոտվել: 'Բնակիչները փոխանակ օգտվեին նորամուծությունից, գողանում էին տակդիրները: Թիթեղ է, կօգտագործեն իրենց կարիքի համար, շատ դեպքերում էլ երեխաներն են թափում կենցաղային աղբը, իսկ նրանք կարճահասակ են ու, բնականաբար, չեն հասնում աղբարկղի կափարիչին, ու ստացվում էր, որ աղբը կրկին հայտնվում էր փողոցում',- ասում է Սուրեն Կարապետյանը:
Ըստ հիգիենիկ եւ հակահամաճարակային Լոռու մարզային տեսչության, 2009 թվականին մարզում գրացվել է 1853 թափառող կենդանի: Ավելի շատ՝ Ստեփանավանի շրջանի գյուղերում, եւ ընդհանրապես գյուղական համայնքներում ավելի շատ են շան հարձակման կամ կծածի դեպքերը: 'Հատկապես գյուղական համայնքներում, երբ կապած շներին բաց են թողնում, կծածի դեպքերը ավելանում են, բայց տուժողները անպայման պատվաստվում են, իմ կարծիքով հնարավոր չէ, որ շան կծածը թաքցվի',- ասում է Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային Լոռու մարզային կենտրոնի համաճարակաբան Անահիտ Հակոբյանը:
Այժմ Վանաձորի քաղաքապետարանը հույս է կապում գերմանական GTZ կազմակերպության աջակցությամբ իրականացվող համայնքների բարելավման ծրագրի շրջանակներում աղբի վերամշակման ծրագրի հետ: Այս պահին ծրագիրն իրականացնողները վերլուծություն են կատարում աղբի տեսակների քանակն ու որակը ճշտելու համար:  - ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ</description>
Հիվանդանոցին տոնավաճառն էլ չօգնեց
	<description>Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանի վկայությամբ՝ փետրվարի 1-ի դրությամբ կենտրոնում գրանցված է 2332 աշխատանք փնտրող, որից 2192-ն ունի գործազուրկի կարգավիճակ: Նրանց՝ կախված աշխատանքային ստաժից, 6-12 ամիս ժամկետով, ամսական 18 հազար դրամ գործազուրկի նպաստ է տրվում: Աշխատանք փնտրողներից 174-ը անցյալ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել: 2009-ին պետբյուջեի միջոցներով 20 գործազուրկի համար իրականացվել է մասնագիտական ուսուցման դասընթաց, նրանք սովորել են համակարգչային հաշվապահություն, սեղանների գեղեցիկ ձեւավորում, մատնահարդարում:
'Աշխատաշուկայում խոցելի խմբերին աշխատանքի ընդունելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին' ծրագրով անցյալ տարի աշխատանքի է ընդունվել 6 մարդ, որից 2-ը՝ հաշմանդամ:
Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով Դիլիջանում եւ մերձակա Հաղարծին, Գոշ եւ Թեղուտ գյուղերում 32 աշխատանք փնտրող մասնակցել է տարածքների կանաչապատման, ցանկապատման, հենապատերի կառուցման, ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքներին՝ օրական ստանալով 2400 դրամ: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար գործազուրկներին եւ հաշմանդամներին պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծրագրից անցյալ տարի 2 հոգի է օգտվել: Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքերով՝ 2009-ի հոկտեմբերին Դիլիջանի երաժշտական դպրոցի նախասրահում բացվել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել է Դիլիջանից, Իջեւանից եւ Բերդից 32 գործարար: Նրանք ներկայացրել են իրենց ձեռնարկությունները եւ ազատ աշխատատեղերը: Տոնավաճառ՝ շուրջ 1000 աշխատանք փնտրող է այցելել: Դրա շնորհիվ 14 աշխատատեղ, բոլորն էլ Դիլիջանում, համալրվել են: Իսկ Դիլիջանի քաղաքային հիվանդանոցում առկա բժիշկների թափուր 7 աշխատատեղերից ոչ մեկը չի լրացվել:
 - ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ</description>
Կրկին դատի են տվել ԴԳՄՔ-ին
	<description>Ընկերությունը փոխհատուցում կտա, իսկ տեղեկություններ տալ չի՞ ուզում
'Առավոտը' այս տարվա հունվարի 15-ին՝ 'Նախարարությանը դատի կտա՞ն' հրապարակմամբ տեղեկացրել է, որ Կապանում գործող 'Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման' հասարակական կազմակերպությունը արդեն երկար ժամանակ փորձում է 'Դինո գոլդ մայնինգ քամփնի' ՓԲ ընկերությունից տեղեկատվություն ստանալ 2009 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքների վերաբերյալ: Սակայն մինչեւ օրս դա նրանց չի հաջողվում: Չի հաջողվում նաեւ նույն տեղեկատվությունը ստանալ ՀՀ բնապահպանության նախարարությունից: Տեղեկացրել ենք նաեւ, որ հ/կ-ն մտադիր է դիմել դատարան եւ ստանալ հետաքրքրող տեղեկությունը: 'Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման' հասարակական կազմակերպությունից տեղեկացանք, որ արդեն հայց է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ 'Դինո գոլդ մայնինգ քամփնի' ՓԲԸ-ի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցադիմումով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել: Դատական նիստը նշանակվել է մայիսի 21-ին:
'Դինո գոլդ մայնինգ քամփնի' ՓԲ ընկերությունից հ/կ-ի գրությանը պատասխանել են, որ իրենց հետաքրքրող տեղեկատվությունը կարող են ձեռք բերել ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից: 
'Ինչո՞ւ մենք պետք է մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք երրորդ եւ ոչ մասնակից հանդիսացող ընկերությունից, եթե ստուգման արդյունքների օրինակները գտնվում են տնտեսվարող սուբյեկտի եւ ստուգում իրականացնող մարմնի մոտ, բացի այդ, պատասխան գրությունում չեն հիմնավորել, թե ինչ հիմքով է այդ տեղեկատվությունը գտնվում տեսչությունում: Իրենց վրա դրված պարտականությունը այլ հիմնարկության վրա են դնում: Ընկերությունը բազմիցս է անհիմն կերպով եւ անբարեխղճորեն խուսափել 2009թ. ստուգման արդյունքները տրամադրելուց',- ասում են հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
'Պահանջվող տեղեկատվությունը որպես գաղտնիք չի կարող դիտվել այն պատճառով, որ դրանք ուղղակիորեն վերաբերում են հասարակությանը, բնապահպանությանը: Մեզ հետաքրքրող փաստաթղթերի միջոցով հնարավոր կլինի պատկերացում կազմել բնապահպանական վիճակի մասին: Այդ արդյունքները հնարավոր է պարունակեն քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության բնագավառում տիրող իրավական վիճակի վերաբերյալ տեղեկություններ',- վստահ են հ/կ-ում:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Հիշեցնենք, որ այս հ/կ-ն եւ ընկերությունը դատարանում այլ հարցով էլ են հանդիպում: Հ/կ-ն Շահումյան բանավանի բնակիչների շահերն է ներկայացնում ու պնդում, որ ընկերության կողմից շահագործվող հանքում իրականացվող ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների արդյունքում բանավանում պարբերաբար տեղի ունեցող փլուզումներից ու սողքերից վնասվում է շահումյանցիների գույքը եւ վտանգավոր է ապրելը: Սակայն այս հարցում լուծումները արդեն գտնվել են, ընկերությունը պատրաստ է բնակիչներին փոխհատուցում տալ ('ԴԳՄՔ-ն հաշտություն է առաջարկում', 'Առավոտ', 28.01.2010): - </description>
Բացահայտման արդյունքում՝ նվազում
	<description>2009 թվականին Վանաձորում ընտանեկան նպաստ է ստացել 7062 ընտանիք, իսկ 2010թ. փետրվարի 1-ի դրությամբ՝ 6916 ընտանիք: Ինչպես նշում է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի պետ  Կարեն Գրիգորյանը, գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը ընտանիքից դիմում ստանալուց հետո 25 օրվա ընթացքում կատարում է տնային այցելություն՝ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմաններն ուսումնասիրելու նպատակով: Եթե նկատվել է, որ դիմողի կողմից՝ նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր են ներկայացվել, ապա տեսուչը այս մասին գրավոր տեղեկացնում է սոցիալական աջակցման խորհուրդ, որտեղ հարցը քննարկվում է: Եթե պարզվեց, որ իսկապես կան ոչ հավաստի տեղեկություններ, ապա նպաստի վճարումը դադարեցվում է այդ տեղեկությունների հայտնաբերման ամսվանից:
Կարեն Գրիգորյանի հավաստմամբ՝ նախորդ տարի հայտնաբերվել եւ պետբյուջե է վերադարձվել 6,250 միլիոն դրամ, իսկ դեկտեմբերին 29 դատական գործ է ներկայացվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ եւս 3,593 միլիոն դրամ վերադարձնելու համար:
 - ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ</description>
Իրանը «խրվել է դեսպոտիզմի» մեջ
	<description>Իրանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ընդդիմադիր 'Մասնակցության իսլամական իրանական ճակատ' կուսակցության նկատմամբ: News.am-ի մատուցմամբ՝ երկրի ՆԳ նախարար Սաիդ Մորթազավին հայտարարել է, թե այդ միջոցառումներն իրականացվել են ընդդիմության բողոքի գործողությունները ճնշելու շրջանակներում:
Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ արգելքը դրվել է միայն ամենամյա համագումարի վրա, որն այս տարի կայանալու էր մարտի 11-ին: Որեւէ այլ իրավական պատժամիջոց չի կիրառվել: Միեւնույն ժամանակ, կուսակցության առաջնորդը հայտարարել է ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարելու մտադրության մասին:
Իսկ 'Reuters'-ի մատուցմամբ, Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ իրանական ընդդիմության առաջնորդ Մեհդի Քարուբին (նկարում՝ կենտրոնում) Նովրուզի տոնակատարության նախօրեին հայտարարել է, թե Իրանի ներկայիս հանրապետությունը 'խրվել է դեսպոտիզմի մեջ, իսկ ընտրությունների անցկացումը ավելի ու ավելի անիմաստ է դառնում: Այս կառավարությունը ձեւավորվել է ժողովրդի կամքին հակառակ, եւ արդյունքում մենք ունենք սոցիալական անկարգություններ':
Իրանի իշխանությունները շարունակում են հերքել, թե ընտրությունները կեղծվել են, եւ հայտարարում են, թե դրանք վերջին 30 տարիներին երկրում տեղի ունեցած ամենաարդար ընտրություններն են եղել: 
Իրանի կառավարությունն արդեն բազմաթիվ անգամ զգուշացրել է ընդդիմության առաջնորդներին՝ Նովրուզի ժամանակ ձեռնպահ մնալ նոր բողոքի ակցիաներից, որը Իրանում սկսում են նշել մարտի 21-ից:
Բախումներ՝ պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ
	<description>Երեքշաբթի օրը Երուսաղեմի արեւելյան հատվածում եւ դրան հարող մի քանի ավաններում պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ նոր բախումներ են տեղի ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների, անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ պաղեստինյան 'Համաս' շարժումը Երուսաղեմի Հին քաղաքում, իր մեծությամբ թվով երրորդ մահմեդական սրբատեղի Ալ-Աքսի մզկիթից 700 մետր հեռավորության վրա հորդանանյան իշխանությունների կողմից 60 տարի առաջ փակված 'Խուրվա' սինագոգի բացման առնչությամբ 'ցասումի օր' է հայտարարել: ՖԱՏԽ շարժման՝ Երուսաղեմի հարցերով ներկայացուցիչ Հաթեմ Աբդել Կադերը հայտարարել է, թե՝ այդ սինագոգի բացումը կդառնա նոր բռնությունների եւ կրոնական ֆանատիզմի նախերգանք:
Բախումները տեղի են ունեցել Իսրայելի իշխանությունների կողմից Հորդանանի արեւելյան ափին հրեաների համար նոր բնակելիների շինարարության շուրջ ծագած լարվածության ֆոնի վրա: BBC-ի տեղեկություններով, պաղեստինցիները ավտոմեքենաների անիվներ են այրել եւ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ՝ վերջիններիս կողմից խլացնող արկերի կիրառմանն ի պատասխան: Իսրայելի իշխանությունները Երուսաղեմի փողոցներ են դուրս բերել 3 հազար ոստիկաններ:
Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջորջ Միտչելլը հետաձգել է Իսրայել կատարելիք իր այցը:  - </description>
Լատվիայում «Էսէս»-ականների երթն անցել է առանց միջադեպերի
	<description>Լատվիայի մայրաքաղաքում ոստիկանության ուժերի հսկողությամբ տեղի է ունեցել 'Էսէս'-ական լեգեոներների ավանդական երթը, որին մասնակցել է մոտ 300 մարդ: BBC-ի մատուցմամբ, միջոցառման ընթացքում Ռիգայի Ազատության հրապարակը փակվել է արգելափակոցներով եւ ոստիկանության կրկնակի օղակով: Երթը սկսվել է Դոմսկի տաճարում մատուցված պատարագով, որին, բացի լեգեոներներից, մասնակցել են նաեւ ազգայնական կազմակերպությունների եւ նախկին քաղհալածյալների Ռիգայի ընկերակցության ներկայացուցիչներ: Երթին մասնակցելու հատուկ նպատակով Ռիգա է ժամանել նաեւ լիտվացի ազգայնականների մի փոքր խումբ: Երթի մասնակիցները ոստիկանության ուղեկցությամբ Լատվիայի պետական դրոշներով անցել են մայրաքաղաքի փողոցներով, նաեւ ծաղիկներ են դրել Ազատության հուշարձանին: Դրանից քիչ հեռու հակաֆաշիստական կազմակերպությունները հանրահավաք են անցկացրել: Ու թեեւ երկու հակադիր այս ճամբարների միջեւ երեկ բախումներ չեն եղել, բայց լեզվակռիվներից, ինչպես նախորդ տարիներին, խուսափել չի հաջողվել: 
Ի դեպ, Ռիգայի Դուման ավելի վաղ արգելել էր 'Էսէս'-ականների երթը, բայց վարչական դատարանը նախօրեին այդ արգելքը չեղյալ է համարել: Լատվիայում լեգեոներների երթն անցկացվում է պարբերաբար՝ դեռեւս 1994թ.-ից ի վեր: Ընդ որում, 1994-2001թթ. մարտի 16-ը՝ Լեգեոնի հիմնադրման օրը, Լատվիայում նշվել է պետական մակարդակով, բայց 2001-ին Լատվիայի նախագահի նախաձեռնությամբ այն հանվել է պաշտոնական տոների ցանկից: Այդուհանդերձ, լատվիացիների մի մասը լեգեոներների մեջ իրենց երկիրը զավթած խորհրդային ռեժիմի դեմ պայքարող հերոսներ է տեսնում:  - </description>
ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ՄՈՏ 1000 ԼԻՏՐ ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ
	<description>Թաիլանդում զանգվածային ցույցերի հազարավոր մասնակիցները, այսպես կոչված՝ 'կարմիրվերնաշապիկավորները', սկսել են արյուն հանձնելու զանգվածային ակցիա: 'Կարմիրվերնաշապիկավորների' առաջնորդ Վեերա Մուսիկապոնգը, որն առաջին արյուն տվողն է եղել, հայտարարել է, թե դա անում է որպես 'զոհաբերություն՝ ժողովրդին ցույց տալու համար իր սերն ու անկեղծությունը': Ավելի ուշ հավաքված մոտ 1 000 լիտր արյունը ցուցարարները դույլերով լցրել են կառավարական հիմնարկների դռների վրա՝ որպես նախարարների դեմ բողոքի նշան: Բանգկոկում արդեն երեք օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները՝ մոտ 100 հազար մարդ, որոնք երկրի նախկին վարչապետ Տաքսին Չինավատի կողմնակիցներն են, պահանջում են կառավարության ներկայիս ղեկավար Աբխիստ Վետչաչիվի հրաժարականն ու նոր ընտրություններ: Կառավարությունը հրաժարվել է կատարել ցուցարարների ներկայացրած պահանջները: Զանգվածային ակցիաները, BBC-ի մատուցմամբ, անցնում են առանց միջադեպերի եւ ոստիկանության ուժերի հետ բախումների: Թաիլանդի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, թե ցուցարարների նկատմամբ մտադիր է զգույշ եւ ճկուն գործել: Տեղական ԶԼՄ-ների մատուցմամբ, զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ երկրի հյուսիսային մի քանի գավառներում եւս: 
Երկրի նախկին ղեկավար Տաքսին Չինավատը պաշտոնանկ է արվել 2006-ին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում եւ ինքնակամ վտարանդու կարգավիճակում գտնվում է Դուբայում, քանի որ իր հայրենիքում նա հեռակա կարգով դատապարտվել է երկու տարվա բանտարկության՝ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով, մինչդեռ նրա կողմնակիցները պնդում են, թե երկրի նոր իշխանությունները նրան դատապարտել են քաղաքական շարժառիթներով:  - </description>
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՊՈՒՏԻՆԻՆ ՉԻ ԴԻՄԱՎՈՐԻ
	<description>Երեքշաբթի Բելառուսում սպասում էին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցին: Վերջինս ժամանելու էր Բրեստ՝ Միութենական պետությունների նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Սակայն, BBC-ի փոխանցմամբ, Պուտինին դիմավորողների թվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի լինելու: Նախօրեին նա պաշտոնական այցով մեկնել է Վենեսուելա՝ նախագահ Ուգո Չավեսի հետ բանակցությունների: Աղբյուրը նկատում է, որ Մինսկի եւ Մոսկվայի հարաբերություններում վերջին շրջանում ծագած խնդիրները՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում, քիչ չեն: Թե ի՞նչ կարող է նշանակել Բելառուսի նախագահի այդ ժեստը ՌԴ վարչապետի այցի առնչությամբ, դեռ քննարկվում է:  - </description>
ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՎԱԶՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՂՄԻՑ
	<description>ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում 'Lancair IV-P' թեթեւ ինքնաթիռի օդաչուն, որը թռչել է 4 հազար մետր բարձրության վրա, շարժիչի հետ կապված ինչ-ինչ պրոբլեմների պատճառով որոշել է վայրէջք կատարել մոտակա լողափին: Թափվող յուղի առաջացրած հետքերի պատճառով օդաչուն չի նկատել, թե որտեղ է վայրէջք կատարում եւ վրաերթի է ենթարկել մոտակայքում վազող մի ամերիկացի մարզիկի, որը տեղում մահացել է: 'ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ'-ի մատուցմամբ, ինքնաթիռի օդաչուն եւ ուղեւորը չեն տուժել: Դեպքի վայր են ժամանել Տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի եւ Քաղաքացիական ավիացիայի վարչության մասնագետներ, որոնք հետաքննելու են տեղի ունեցած միջադեպը: - </description>
ՓԱԿ ՆԱՄԱԿ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
	<description>Որպեսզի սույն վերնագիրն արտառոց կամ անընդունելի չթվա՝ հարկ եմ համարում նախ այն բացատրել, հետո անցնել բուն նյութին: 
Վերջին մի քանի տարիների մամուլի հրապարակումներին հետեւելով, ակամայից գալիս ես եզրակացության, որ 'բաց նամակներ' ժանրը մեզանում ամենատարածվածն է՝ ոչ  այն պատճառով, որ այդ վերարտառությամբ որեւիցե խնդրի շուրջը գրող քաղաքացի երազում է դրան հասարակական հնչողություն հաղորդել: Եվ ոչ էլ այն, որ հավատում է, թե ժողովրդավարությունն ու հրապարակայնությունն այնքան են զարգացել, որ յուրաքանչյուր աստիճանավոր յուր աշխատանքային օրն սկսում է օրվա թերթերն ընթերցելով, կամ հանձնարարելով իր բավական ուռճացած ապարատի համապատասխան օղակի մի օղակիկի՝ ծանոթանալ այն նյութերին, որ անմիջականորեն իր ոլորտին են վերաբերում եւ ընդգծումներով դնել իր սեղանին:
Ոչ, ավելի շուտ հակառակ առաջադրանք է նշմարվում. ինչպե՞ս անել, որ ոչինչ չխռովի վերադասի անդորրը, ու նա իր հույժ կարեւոր գործերից չշեղվի, ստիպված լինելով կարդալ դիմելու այս, արտահայտվելու իրեն վաղուց սպառած, ձեւն ընտրած քաղաքացու 'բաց' նամակը: Ոչ՝ սա ոչ թե Ֆրանսիայի, այլ Հայաստանի երկրորդ հանրապետությունն է: Թող որեւէ մեկն իրեն չերեւակայի Էմիլ Զոլա ու պարզ չէ, թե ում չհասցեագրի 'Ես մեղադրում եմ'-ի բնույթի որեւէ նամակ, որն այսօր էլ քրեստոմատիկ է համարվում: Ավելի լավ է միանգամից 'Համլետի' ասույթով սկսել՝ 'Մնացյալը լռություն է'... 
Ահա թե ինչը դարձավ պատճառը, որ ՀՀ վարչապետին որոշեցի դիմել... փակ նամակով: Չեմ պնդի, որ այն ինչ-որ նորություն է: Ոչ, դիմելու նման ձեւեր եղել են նաեւ խորհրդային ժամանակաշրջանում, երբ հուսահատության գիրկն ընկած որեւէ անհատ (թեեւ չէի ասի, որ 'անհատ' բառն ինչ-որ բան է նշանակել այդ համայնական կարգերում), կարող էր պարզապես իր տան պատերի մեջ, այն էլ կիսաշշուկ ինչ-որ դժգոհություն հայտնել, եւ այն անպայման տեղ էր հասնում: 
Հետեւանքները կարող էին ողբերգական լինել, ավելի խելամիտ մարդիկ մտահղացան դիմումի մի ձեւ, որը կարող է համարվել իմ 'նորարարության' նախատիպը. նրանք այն հասցեագրում էին՝ 'Մոսկվա, Լենինի դամբարանին'՝ եւ զարմանալին այն էր, որ արդյունքը գրեթե միշտ դրական էր լինում... Որովհետեւ Իլյիչի անմահության կանխավարկածը չէր կարելի ենթարկել կասկածի:
Դե այդ դեպքում ի՞նչ իրավունք ունեմ ես՝ շարքային քաղաքացիս, կասկածել, որ ունեմ կառավարություն, որի միակ թերությունը բազմազբաղ լինելն ու երկրիս հանդեպ սնկի արագությամբ շատացող 'մարտահրավերներին' դիմագրավելու պարտադրանքն է: Եթե այդ հանգամանքը չլիներ, ինչպիսի՜ հաճույքով պարոն վարչապետը, էլ չեմ ասում՝ նախարարները եւ քաղաքացիական ծառայության մասին օրենքի խիստ պահանջներով իրենց տեղը նվաճած պաշտոնյաները կհանդիպեին քաղաքացիների հետ թեկուզ բացօթյա մի սրճարանում, մտերմիկ այդ իրավիճակը հաստատ ավելի կծառայեր որեւէ հրատապ խնդրի լուծմանը, քան քաղաքացիների հերթական խմբի հուզված ցույցը կառավարության շենքի դիմաց, հերթական պիկետն ու հացադուլը, ստորագրահավաքը՝ իմ կարծիքով՝ ամենա-ապարդյուն գործողությունը, որ հաճախ իրականացվում է մեր օրերում: Հարցերի լուծման առումով՝ զրոյական արդյունք, բայց, այ՝ յուրօրինակ սոցիոլոգիական հարցում, որի շնորհիվ անուն առ անուն բացահայտվում են այս կամ այն բանից դժգոհ մարդիկ: Կարճ ասած՝ ամեն մի ստորագրահավաք սպասարկում է այս կամ այն քաղաքական ուժի որեւէ գործողություն, եւ անհասցե է նույնքան, որքան ընդդիմադիր այդ ուժի նախաձեռնությունը... Կարճ ասած՝ 'Նամակ ռուսաց թագավորին': Լավ, բայց ինչպե՞ս վարվել, եթե խոսքն այս դեպքում մի շատ պարզ թվացող հարցի մասին է, որը լուծելու համար պարոն վարչապետը պետք է այն կշռադատեր իր խորհրդականների կամ պարզապես մարդանց շրջապատում, որոնց մասնագիտական կամ բարոյական որակներին ինքն անձնապես վստահում է: Այ՝ այսպիսի հարցադրումն արդեն լուրջ տարակույսների առիթ է տալիս: Խոսքը 'Մոսկվա' կինոդահլիճի ամառային շենքը քանդելու եւ դրա տեղում, իբրեւ թե, անցած դարի երեսնական թվականներին վերացված սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին... 'վերականգնելու'՝ արտաքուստ շատ շահեկան եւ աստվածահաճո որոշման մասին է: Այնինչ, ուզածդ մասնագետ կպնդի, եւ արդեն իսկ պնդում է, որ այդ մտահղացումն անհեթեթ է ու պատկանում է աբսուրդի ժանրին: 
Արդ, փորձեմ պարզել, թե որ ոլորտի ինչ մասնագետների հետ զրուցելով վարչապետը կարող էր ընդունել 'Մոսկվա' կինոթատրոն ՍՊԸ-ի ունեցվածքից օտարելու եւ այն Հայ առաքելական եկեղեցուն եկեղեցաշինարարության նպատակով հանձնելու որոշում:
ա. Գուցե նա հարցրել է ճարտարապետության գծով հանրահայտ մասնագետների՞ն: Ոչ, ես պարզեցի, որ այդ որոշումից դժգոհ է Երեւանի քաղաքի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, արդեն իսկ մամուլում հանդես գալով մի քանի հրապարակումներով: Վստահ չեմ, որ ավագանու մյուս ճարտարապետ անդամ Հրաչիկ Պողոսյանը կողմ լիներ դրան՝ թրծված լինելով այդ կառույցի հեղինակ Սպարտակ Կնտեխցյանի ձեւավորած թիմում, էլ չեմ ասում Հայաստանի Հանրա-պետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մասին, որն այդ հարցում չէր կարող 'ադաբրյամս' ասել՝ անգամ որպես կառավարության անդամ: Իսկ Ճարտարապետների միության կարծիքը արդեն վաղուց հաշվի չեն առնում եւ ոչ մի հարցում, ինչպես եւ այլ ստեղծագործական միությունների, օրինակ՝ 
բ. Նկարիչների միության, որն իրեն դիմելու դեպքում կհակաճառեր, որ ամառային կինոթատրոնի անքակտելի մասն է հայ գեղանկարչության կոթողային ժանրի մեծ վարպետ Օնիկ Մինասյանի խճանկարը, նույն ինքը, որ հեղինակել է հայ հոգեւոր նկարչության անգերազանց գլուխգործոց որմնանկարները Օշականի եկեղեցում: (Ի դեպ, եթե իրականությանը համապատասխանում է այն պնդումը, որ սույն որոշումը կատարվել է՝ այն համապատասխանեցնելով Մայր աթոռի հետ, կուզենայի վերջինիս բարձր ուշադրությանը ներկայացնել իմ սույն դիտարկումը. Օնիկ Մինասյանի հանճարեղ օշականյան մտահղացումն իրավունք է տալիս նրա մյուս իրականացումները եւս դասելու հայ նկարչության աներկբա արժեքների շարքին, որոնք պետք է պահպանվեն օրենքի ուժով):
գ. Կինոգործիչների հետ, որոնք կինո 'Մոսկվան' դարձրել են համաշխարհային ճանաչում ձեռք բերած 'Ոսկե ծիրան' փառատոնի առանցքը, եւ միայն ամառային կինոթատրոնի լքյալ, անփառունակ վիճակն է պատճառը, որ այն ցուցադրումների վայր չի հանդիսանում, շեշտելով այդ հանդիսության երիտասարդական, ազատախոհ գաղափարը: (Ծանոթ մոտեցում է, չէ՞, երբ որեւէ կանաչ տարածություն ցանկանում են վերացնել՝ նախ այն չջրելով հնարավորինս քոսոտ տեսքի են բերում: Լ. Իգիթյանը սպառիչ կերպով վկայել է, թե ինչպես վերացվեցին այս շենքի բավական կարեւոր տարրերը, ուստի, եթե մի հարց պետք է արծարծվի ամառային կինոթատրոնի վերաբերյալ, ապա դրա ոչ թե հիմնաքանդումը, այլ սկզբնական վիճակով վերականգնումն է):
դ. Արդյոք հաշվի է առնվել կառավարությանն առընթեր Կրոնի վարչությա՞ն կարծիքը: Հաստատ ոչ, եթե նման առաջադրանք տրվեր, գուցե ձեւական դարձած այդ օղակի աշխատողները պարզ վերլուծությամբ կգային այն միակ հնարավոր եզրակացությանը, որ քաղաքի անբաժանելի մասը դարձած, առնվազն երկու սերունդների հիշողության մեջ սիրելի այդ վայրը քանդելը բոլորովին էլ չի նպաստի հայ եկեղեցու հեղինակության ամրապնդմանը, այլ կամա-ակամա կհիշեցնի քրիստոնության պետական կրոն հռչակելու առաջին տարիներին հայ հեթանոսական ճարտարապետության գլուխգործոցների համատարած ոչնչացումը: Պետք է հիշել, որ նախաքրիստոնեական հուշարձանների մեծամասնությունը պահպանվեց ինչպես Բյուզանդիայում, այնպես էլ Հռոմում, իսկ մենք բացի Գառնիից ուրիշ ոչինչ չունենք աշխարհին ցույց տալու, կարճ ասած՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ դուրս եկանք...
ե. Կարելի է թվարկել ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին դիմելու անհրաժեշտության մասին, որտեղ կբացատրեին, որ խոսք չի կարող լինել հին եկեղեցին որեւէ ձեւով վերականգնելու մասին:
զ. Արվեստի ինստիտուտի, որտեղ կզարմանային, որ ճարտարապետական մի արժեքավոր համալիր քանդում են, տեղը կառուցելու՝ պարզ չէ ինչ, եթե եկեղեցի՝ ապա մի կառույց, որ դարեր հետո հուշարձան համարվելու հավակնություն կունենա, եթե ... մինչեւ այդ նորակառույցն էլ չքանդեն, ցանկալի է՝ ամառային կինոթատրոնը վերականգնելու նպատակով: Այ, հետաքրքիր է, մեր ամենահին եկեղեցիները հեթանոսական տաճարների տեղում են կառուցվել, անգամ դրանց հիմքերի վրա, բայց ոչ մեկի մտքով չի անցնի քանդել դրանք ու վերականգնել հինը... Մեղա Աստծո, ինչ համեմատություններ չեն անցնի մարդու գլխով... 
Հոգնելով ապացուցելուց հանրահայտ բաներ՝ ես անցնում եմ նամակիս բուն, փակ մասին, այն մինչեւ վերջ չբացելով, հակառակ դեպքում խոսքն այդուհետ կընթանա կառավարության վերջին ամիսների գործելաոճի մասին՝ առհասարակ: Ըստ որում՝ 'փակ նամակ' անվանումն առավելագույնս համապատասխանում է հայրենի կառավարության աշխատաոճին... Եվ խոսակցությունը միայն մի սիրելի շենքի ճակատագրի մասին չի լինի, այլ քաղաքաշինական, բնապահպանական, տնտեսական ու սոցիալական, գիտական ու կրթական եւ այլ բնագավառների մասին, որոնց մասին ընդունված որոշումների ծանրակշիռ մասից գալիս է խորհրդային ժամանակվա վարչահրամայական մոտեցումների դեռեւս չմոռացված բույրը: Որպեսզի պարոն վարչապետը չկասկածի, որ իր հանդեպ կանխատրամադրվածություն ունեմ՝ պետք է հիշեցնեմ իր առաջին քայլերը սատարող իմ երկու հոդվածները՝ անցած տարվա: Նա ինձ թվում է համեմատաբար նոր սերնդի պետական գործիչներից մեկը, շահագրգիռ շուկայական գիտականորեն հիմնավորված հարաբերությունների զարգացմամբ, ինչն էլ ենթադրում է ղեկավարման ճկուն եւ ժողովրդավարական ոճ: Սակայն ես կասկածներ ունեմ, որ այն պարագաներում, երբ երկրի քաղաքական ղեկավարությունը զբաղված է հայկական նորանկախ պետությանը պարտադրված մարտահրավերներին դիմակայելու դժվարին խնդիրներով՝ գործադիր իշխանությունը բավական մեծ դերակատարություն է վերցրել իր վրա: Թվում է, դա այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ ժողովրդավարական պետություններում իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը հիմնարար է համարվում: Եթե ավելի խորը նայենք հարցին՝ այդ սկզբունքը կար նաեւ սովետական սահմանադրության մեջ: Գերագույն խորհրդի նախագահը՝ այսինքն օրենսդիր մարմնի ղեկավարը, ավելի բարձր դիրք ուներ, քան ԽՍՀՄ կենտկոմի գլխավոր քարտուղարը: Այնինչ, Նախարարների խորհրդի ամբողջ կազմը նշանակվում էր վերջինիս կողմից...
Բավական խայտաբղետ են արդի պետություններն իրենց սահմանադրական կարգերով: Կան երկրներ, որոնք պառլամենտական են, կամ որոնցում գործադիր իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, ներկայացնում է բարձրագույն իշխանությունը: Հայաստանի Երկրորդ անկախ հանրապետության սահմանադրությունը ստեղծվեց, առավելագույնս մոտ լինելով ֆրանսիական մոդելին: Դա միանգամայն տրամաբանական էր, եւ տակավին չի փոխվել պատմական իրավիճակը այն վերանայելու հրամայականով, բայց, այ՝ կառավարության շենքն է դառնում նրա գործունեությունից հիմնականում դժգոհ հասարակայնության տարբեր խավերի ցույցերի վայրը: Երկրորդ թեժ կետը Ազգային ժողովն է, բավական հաճախ՝ Գլխավոր դատախազության շենքը, գնալով ավելի քիչ՝ նախագահի նստավայրը: Հենց թեկուզ այս հանգամանքը մատնանշում է այս օղակների դերակատարության կարեւորության գիտակցումը հասարակության մեջ: Չնայած այդ բանին, Հայաստանի Հանրապետությունը մնում է նախագահական կառավարմամբ պետություն, եւ վերջիվերջո բոլոր օղակների թվացյալ կամ իրական թերացումները մեկ անձի են ուղղորդվելու: Ի դեպ՝ այդ հանգամանքը նկատի ունենալով չէ՞, որ ստեղծվեց Հանրային խորհուրդը, քիչ մնաց մոռանայի, որ ամառային կինոթատրոնի հարցը հասարակական մեծ հնչողություն ստանալով՝ պետք է քննարկվեր նաեւ այդտեղ... (Ասում են, թե քննարկվել է՞՞՞): 
Գնալով ավելի ցայտուն է դառնում այն հանգամանքը, որ կարեւոր շատ հարցեր լուծվում են գործադիր մարմնի առանձին օղակների ներսում, այնտեղ պարզ չէ, թե ինչ սկզբունքով աշխատանքի անցած պաշտոնյաների պասիվության կամ շահադիտական վերաբերմունքի պայմաններում: Եթե էլի մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից նայենք՝ դուրս է գալիս, որ քանդման վճռի հեղինակն ու պատասխանատուն մշակույթի նախարարն է, ինչն առնվազն կասկածելի է: Ինձ թվում է, որ պարոն վարչապետն իրականում ինքն է մտահղանում եւ իրականացնում շատ կարեւոր նախաձեռնություններ: Փաստորեն՝ արտաքին քաղաքական իրավիճակը գործադիրին պետության ներքին կյանքում ինքնուրույն գործելու անսահմանափակ լիազորություններ է ընձեռում:
Եվ հանկարծ 'Մոսկվա' կինոթատրոնի ամառային մասնաշենքից սկսելով, իմ մտորումները բավական տրամաբանական հանգրվանի հասան: Գուցե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման օրեցօր խորացող ճգնաժամի պատճառն այդ երկու երկրների սահմանադրական տարբերություննե՞րն են: Այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահը, որը մեր պետության առաջին դեմքն է, բանակցում է Թուրքիայի նախագահի հետ, որն այնտեղ երկրորդ դեմքն է:
Լավ, եթե մեր հարգարժան վարչապետը այդքան վստահությամբ առաջ է տանում գործադիր իշխանության առաջնային դարձնելու սողացող, բայց հետեւողական գործընթացը, ինչն ենթադրում է սահմանադրական կարգի որոշակի վերանայումներ, այդ բանակցություննե՞րն էլ իր վրա վերցնի եւ սկսի անմիջականորեն հարաբերվել Էրդողանի հետ...  - ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ</description>
ՑԱՆԿԱԼԻ ԿՈՒՐԾՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
	<description>Առանց անհրաժեշտ փամփուշտների՝ տղամարդկանց գայթակղող կնոջ ամենահզոր զենքերից մեկը չի կարող կրակել
Կնոջ արտաքինի ամենագայթակղիչ, ամենասեքսուալ եւ ամենագեղեցիկ մասերից մեկը՝ կուրծքը, այնքան կարեւոր է տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար, որ շատ կանայք վիրահատարանների սեղանների վրայից չեն իջնում՝ այդ էրոգեն գոտու գեղեցկությունը, օրինակ, ծննդաբերությունից հետո վերականգնելու եւ այն ի ցույց դնելու համար: Սակայն որքան էլ սեքսուալ եւ գրավիչ լինեն կրծքերը, որոշ գործոններով պայմանավորված՝ դրանք կարող են այնպես ձեւափոխվել ու ձեւախեղվել, որ ճիշտ հակառակ ազդեցությունն ունենան տղամարդկանց վրա: Պարզ է, որ տղամարդը, բացի տհաճությունից, ոչինչ չի կարող զգալ սմքած, մեկը մյուսից չափսերով տարբերվող ու բծավոր մաշկով 'բլրակների' նայելիս: 
Աշխարհում շատ կանայք երիտասարդ տարիքում ունեն գեղեցիկ կուրծք, բայց նրանցից քչերին է հաջողվում պահպանել կրծքի գեղեցկությունն ու սեքսուալությունը՝ ծննդաբերությունից հետո, հատկապես երեխային կրծքով կերակրելու դեպքում: Հղիության ընթացքում կուրծքը՝ մեկ, երբեմն էլ երկու չափսով մեծանում է: Իսկ ծննդաբերելուց հետո ճիշտ հակառակն է լինում ու նախկին չափսից է՛լ ավելի է փոքրանում: Կանայք, որոնք ունենում են առաջին կամ երկրորդ չափսի կուրծք, ծննդաբերությունից հետո զրոյական չափսով կուրծք կարող են ունենալ: Իսկ նրանք, ովքեր մեծ կուրծք են ունենում, հետծննդաբերական շրջանում դրանք հաճախ ձեւափոխվում են ու կախ ընկնում: Բացի այդ, ճիշտ չխնամելու, նիհարել-գիրանալու արդյունքում կրծքի մաշկն էլ է փոխվում, երակներն ու մազանոթները դառնում են ցցուն ու ակնառու, մաշկի վրա առաջանում են տգեղ, բաց վարդագույն բծեր եւ եթե կինը մատների արանքով նայի այդ խնդրին՝ հնարավոր է ամբողջ կյանքում այդ հետքերը մնան:
Փքուն, գեղեցիկ ու ձիգ կուրծքը պահանջում է մեծ ուշադրություն եւ հոգատարություն իր նկատմամբ: Շատ կանայք ժամերով հայելու առաջ շպարվում են՝ գեղեցիկ տեսք ունենալու համար, սակայն ոչ մի ուշադրություն չեն դարձնում կրծքին: Ստորեւ ներկայացնում ենք մասնագետների որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել տղամարդկանց գայթակղող եւ գրգռող այդ հզոր 'զենքի' ողջ հմայքը: Ինչպես հայտնի է, կրծքերի աճի ամենաակտիվ ժամանակաշրջանը 14-ից մինչեւ 25-30 տարեկան հասակն է: Հաճախ մեծերը երիտասարդ աղջիկներին ստիպում են այդ տարիքում շատ սոխ ուտել՝ վստահեցնելով, որ այն մեծացնում է կուրծքը: Տարածված կարծիք կա նաեւ, որ կաղամբն է նպաստում կրծքի 'գերաճին', սակայն բժիշկները հավաստիացնում են, որ դրանք հեքիաթներ են, որոնց չարժե հավատալ: Իհարկե, կաղամբն առհասարակ շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար, բայց կոնկրետ կրծքի չափսի վրա սոխն ու կաղամբը որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ: Մրգերն ու բանջարեղենն ընդհանրապես շատ օգտակար են կրծքի համար: Կուրծքը 'սիրում' է վիտամին A, E եւ C, ուստի կարելի է այնպիսի սնունդ օգտագործել, որը պարունակի ավելի շատ այդ վիտամինները: Բժիշկները գտնում են, որ ի տարբերություն սոխի ու կաղամբի՝ կրծքի գեղեցկությունը պահպանում են բանանը, թեփի հացը եւ ծիրանի չիրը: Ընդհանրապես ոգելից խմիչքներն օրգանիզմին կարող են շատ վնասակար լինել, բայց օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է ամրացնել, ձգել կուրծքը եւ դարձնել այն խիստ սեքսուալ: Այս դեպքում պետք է միայն չչարաշահել ալկոհոլի քանակությունը եւ խմել ոչ ավելի, քան հենց մեկ բաժակ: Կուրծքը գեղեցիկ է դարձնում նաեւ գարեջրի դրոժը, որի մեջ հատուկ հորմոններ կան: 
Եվ ամենակարեւորը. պետք է շատ զգույշ ընտրել կրծկալը, այն պետք է լինի ո՛չ մեծ, ո՛չ փոքր՝ ճշգրիտ չափսով: Շատ աղջիկներ դիտավորյալ փոքր չափսի կրծկալ են կրում, որպեսզի կրծքերը բարձրացնեն վեր եւ դրանք արհեստականորեն մեծ ցույց տան: Լինում է նաեւ հակառակը, երբ ընտրում են մեծ չափսի կրծկալ, որպեսզի կուրծքը մեծ երեւա: Մինչդեռ երկու դեպքում էլ կրծքի իրական գեղեցկությանը կարող է մեծ վնաս հասցվել: Մեծ չափսի կրծկալ կրելիս կուրծքը շարժվում է, իսկ փոքրը ճնշում արյան անոթները, թույլ չի տալիս, որ արյան շրջանառությունն ակտիվ լինի, ինչը հանգեցնում է կրծքի կառուցվածքային ու մաշկային փոփոխությունների:
Սթրեսները նույնպես վատ ազդեցություն են ունենում կրծքի վրա, այնպես որ, եթե ոչ հանուն իրենց առողջության, ապա գոնե հանուն գրավչության եւ գեղեցկության՝ կանայք պետք է հնարավորինս զերծ մնան սթրեսային իրավիճակներից: 
Կառուցվածքից բացի, շատ կարեւոր է կրծքի մաշկի թարմ տեսքը: Որքան էլ հագուստի տակից մեծ ու կլոր, փքուն կրծքերը գայթակղիչ երեւան, ցանկացած բաց հագուստի դեպքում, երբ երեւան ցելյուլիտի նշանները, նիհարել-գիրանալու արդյունքում առաջացած տգեղ բծերը՝ տղամարդկանց գայթակղությունը կհավասարվի զրոյի: 
Անհաժեշտ է առաջին հերթին խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, որովհետեւ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ոչ միայն կրծքի, այլեւ ընդհանրապես մաշկի համար: Որպեսզի կուրծքը չձեւափոխվի ու չտգեղանա, անհրաժեշտ է հնարավորինս պահպանել հաստատուն քաշ: 
Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս լոգանք ընդունելիս որոշ ժամանակ հատկացնել կրծքերին եւ ջրային մերսումներ անել՝ շրջանաձեւ շարժումներով մերսելով դրանք: Նման մերսումները լավ են անդրադառնում կրծքի մաշկի վրա: Կրծքի ձեւը պահպանելու համար տաք ջրով լոգանքի վերջում անհրաժեշտ է անմիջապես սառը ջրով ցողել: Ծովային աղերը նույնպես նպաստավոր են: Վաղ առավոտյան կարելի է նաեւ սառույցով մերսում անել: 
Կնոջ հմայքի պահպանմանն ուղղված ռուսական շատ ամսագրերում անընդհատ կանանց խորհուրդ են տալիս, որ եթե նույնիսկ ժամանակ չունեն առավոտյան մարմնամարզություն անելու եւ այդ ժամանակ մերսելու կուրծքը, գոնե դա անեն օրվա ընթացքում՝ ցանկացած պահի եւ ցանկացած տեղ՝ տանը, փողոցում, աշխատավայրում: Իհարկե, անիմաստ է նման խորհուրդ տալ հայ կանանց եւ աղջիկներին, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվի մեր փողոցներում կամ աշխատավայրերում, եթե մեկի մտքով իսկապես անցնի հենց այդտեղ զբաղվել իր կրծքի գեղեցկության պահպանմամբ:  - ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ</description>
«Ձեր տղան տվեք մեր աղջկան»
	<description>Մերօրյա հայկական իրականություն
Օրերս Վանաձորի 'Ավետիս' երիտասարդական թատրոն-ստուդիան միամսյակի առթիվ կանանց անակնկալ մատուցեց՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրելով երգիծաբան, լրագրող Գագիկ Անտոնյանի 'Ձեր տղան տվեք մեր աղջկան' կատակերգությունը (ռեժիսոր՝ Ջանիկ Ավետիսյան):
Պիեսի թեման մերօրյա հայկական իրականությունն է: Այստեղ խոսվում է 'Ջրմուղը' գերմանացիներին վաճառելու մասին՝ 'Բա մեր ջուրը գերմանացո՞ւն կտան... հողի համար կռվեցինք, որ էսօր ջուրը տա՞նք': Խոսվում է նաեւ կտրված հսկայական անտառների, ուսուցիչների 'օպտիմալացման', հարուստ ընտանիքի տիկնոջ հոգեբանության մասին:
Վարդուհին (Սոֆյա Մուրադյան) կրճատված ուսուցչուհի է, ում ամուսինը, իր խոսքերով՝ 'անծառ անտառից ցախումախ է բերել ու դրա համար բռնվել': Ի պատասխան՝ Վարդուհու մեծահարուստ հարեւանուհին (դերակատար՝ Սոֆյա Սողոմոնյան) հեգնանքով ասում է. 'Դե որ հեկտարներով անտառ կտրեր, հո չէին բռնի' եւ ավելացնում, որ 'եթե այսպիսի լիուբոլ կյանքը կա, էլ յոլա գնալս որն է', իսկ Վարդուհին նախազգուշացնում է. 'Կգան նոր ժամանակներ ու կուղղեն մեր փշոտ ճակատագիրը'՝ արժանանալով մեծահարուստ հարեւանուհու հանդիմանանքին:
Պիեսի գլխավոր թեման, սակայն, հարուստ ընտանիքի մոր՝ իր աղջկա համար տղա ուզելու գնալն է: Համառ կնոջը չեն կարողանում կանգնեցնել նույնիսկ աղջիկներն ու ամուսինը, եւ ինչպես փոքր աղջիկը՝ Մարինեն (Սոնա Մաթեւոսյան, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի դերասանական արվեստ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի) է բնորոշում մոր արարքը՝ գնում են 'փեսախոսության':
'Այսպիսի պիես բեմադրելու մտահղացում դեռ նոր տարուց առաջ ունեի: Մտածում էի, որ մարտի 8-ի առթիվ հաճույքով կդիտվի,- ասաց Ջանիկ Ավետիսյանը,- եւ Գագիկ Անտոնյանին խնդրեցի զավեշտախաղ, կատակերգություն գրել: Ափսոս, որ թատրոնը չհամաձայնեց խաղացանկում ներառել այս ներկայացումը: Քանի որ թատրոնի հիմնական դերասաններից շատերը զբաղված են 'Լիր արքայի' բեմադրությամբ, եւ պետք չէր նրանց աշխատանքը խոչընդոտել, մենք այս ներկայացման մեջ ներգրավեցինք ուսանող դերասանների': Սոնա Մաթեւոսյանից բացի, այստեղ զբաղված են նաեւ ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի դերասանական արվեստ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Պետրոսյանը (Կարինե) եւ նույն բաժնի 1-ին կուրսի ուսանող Սեւակ Սարգսյանը (Կարեն): Սա ուսանողների առաջին ելույթն էր պրոֆեսիոնալ բեմում: 'Աշխատասենյակում զրուցում էինք պարոն Ավետիսյանի հետ. մտածում էի՝ նման մի բան գրել, նախքան դուրս գալը ասաց, որ պիտի շատ դերեր չլինեն, շատ չծավալվի,- ասաց Գ. Անտոնյանը:- Պիեսի մեջ կոմեդիա կա, շարժ կա, կյանքի բովից է, մի քիչ չափազանցված է տղա ուզելու պահը, սակայն ամբողջովին հորինվածք է': 
Ջ. Ավետիսյանը ներկայացման մեջ խաղում է 'Ջրմուղում' աշխատող մեծահարուստ ամուսնու՝ 'Վալոդի' դերը: Իսկ երիտասարդների խաղի մասին նա ասաց. 'Ինձ համար էլ էր հետաքրքիր, ես իրենց հետ ջահելացա':  - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ</description>
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈ՞Վ
	<description>Օրերս Միլանում անտիկվար գրքերի ցուցահանդեսին ցուցադրվեցին www.az.gay. ru կայքի որակավորմամբ '20-րդ դարի գեյ Ռենեսանսի խորհրդանիշ' Պազոլինիի 'գտածոները', որոնք միգուցեեւ լույս չսփռեն նրա սպանության վրա, բայց առաջ կբերեն նոր վարկածներ եւ սկանդալներ այդ անվան հետ կապված: Վերջերս էլ 'Առաջ Իտալիա' կուսակցության սենատոր Մարչելլո Դել Ուտին Պազոլինիի արվեստանոցից գտել էր շատ կարեւոր գրություն՝ անավարտ 'Նավթ' վեպից մի հատված, որտեղ խոսքը գնում էր նավթագազային ENI ընկերության մասին: Շատերի կարծիքով, այն կարող է լույս սփռել ռեժիսորի չբացահայտված եւ ֆիլմային մահվան վրա:
Հիշեցնենք, որ 1975 թվի նոյեմբերի 2-ին Պազոլինիին Հռոմում գտան սպանված. նրա 10 կողերը, ծնոտը եւ ձախ ձեռքը ջարդված էին, գրեթե պոկված էին ականջները, դիակի վրայով մի քանի անգամ մեքենա էր անցել: Այնուհետեւ երիտասարդ մարմնավաճառ Ջուզեպե Պելոզին խոստովանել էր, որ ինքն է սպանել Պազոլինիին: Սակայն 2005-ին վերսկսվեց հետաքննությունը, քանի որ Ջուզեպեն իր խոսքերից հրաժարվեց, չնայած առանց այդ էլ իր 'խոստովանությունը' չէր համապատասխանում բժշկական հետազոտության արդյունքների հետ, ինչը եւ կասկածելի էր թվացել ոստիկաններին: Ահա եւ Ջուզեպե Պելոզիի խոսքերը. 'Օստիայի կողմում գտնվող մարզադաշտում մեքենան կանգ առավ, ես շուռ եկա, Պազոլինին սկսեց իրեն ոչ համարժեք պահել, ես վախեցա նրանից եւ ասացի՝ 'Դու խելագարվել ես'...: Ապա նա հանեց ակնոցները, այնքան սարսափելի էր նրա հայացքը, որ վախից փորձեցի փախչել, սակայն ոտքս քարին դիպավ եւ ես ընկա: Նա հարձակվեց վրաս եւ գլխիս ուժեղ հարվածեց ինչ-որ փայտով, ես էլ այն հեռու նետեցի, ուժեղ հարվածեցի գլխին, հետո երկու-երեք անգամ հարվածեցի առնանդամին, մի քանի անգամ քթին ու վազեցի մեքենայի մոտ... Ես չգիտեմ մեքենայով նրա վրայով եմ անցել, թե ոչ, վախից չեմ նկատել, շոկի մեջ էի... ես նրա հետ մեն-մենակ էի...': 
Կարծում եմ, անպայման չէ լինել փորձառու ոստիկան կամ բժիշկ, որպեսզի համեմատելով Պելոզիի խոսքերը՝ Պազոլինիի դիակին գտնված հետքերի հետ, կասկածել դրանց ճշմարտությանը: Խնդիրն այլ է՝ հերքելով մի տարբերակը, պետք է դա փոխարինել մյուսով, միգուցե Մարչելլո Դել Ուտին հենց այդ էլ արեց՝ գտնելով Պազոլինիի վեպի հատվածները, որոնց իսկությունը դեռեւս ոչ մի մասնագետ չի հաստատել:
 - ԷԼԼԱ ԿԱԼԵՆՑ</description>