08/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Էլիտար եւ «էլիտար»
 
 Մինչեւ 21-րդ դարի սկիզբը ես, ճիշտն ասած, անվերապահորեն կողմ էի տարբեր տեսակի էլիտար տեսությունների, որովհետեւ այդ բառի մեջ ներդնում էի այսօրվա ընկալումներից խիստ տարբերվող, գուցե նաեւ՝ ճիշտ հակառակ իմաստ: Խոսքն այն մասին է, որ թե՛ մարդկության եւ թե՛ տվյալ ազգի մշակույթի, մտածողության մեջ որեւէ նոր զարգացում խթանող երեւույթ չի կարող առաջանալ զանգվածային գործունեության միջոցով՝ այն ծնվում է նեղ, վերնախավային շրջանակներում: Հայոց այբուբենն ի վիճակի չէին ստեղծել զանգվածները, այդ գյուտն արել է անհատը, որը որոշակի էլիտար միջավայրի ծնունդ էր եւ արձագանքում էր հասարակական որոշակի պահանջի: Հենց այս պատճառով, ասենք, պետք է լինի մի կողմից՝ էլիտար արվեստ, որը նոր, ժամանակակիցներին հաճախ արտառոց թվացող արտահայտչամիջոցներ է գտնում, եւ մյուս կողմից՝ մասսայական արվեստ, որը տիրաժավորում է եւ սովորաբար արժեզրկում է այդ՝ գտնված հնարքները: Նույնը՝ քաղաքականության, տնտեսության, գիտության եւ տեխնիկայի բնագավառում: Օրինակ, նա, ով առաջին անգամ ասել է՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», իհարկե, հանճար է, բայց երբ քաղաքական գործիչները կամ մեկնաբանները 1000-րդ անգամ կրկնում են այդ բանաստեղծական տողը, այն դառնում է էժանագին եւ անիմաստ: Հասարակությունը, մի խոսքով, պետք է ունենա որոշակի էլիտար շերտ, հակառակ դեպքում դրա կյանքը դատապարտված է լճացման:
Բայց վերջին 10 տարում «էլիտար» բառը սկսեցին «կպցնել» ամեն ինչին՝ շենքերին, հիվանդանոցներին, վարսավիրանոցներին, ռեստորաններին, սաունաներին, մարմնավաճառներին՝ ինչին ասես: Բառի իմաստը շատ արագ տրանսֆորմացվեց եւ դարձավ «թանկի», «շքեղի» հոմանիշը: Իսկ այն, ինչ թանկ է, բացարձակապես պարտադիր չէ, որ լավագույնը լինի: Երբ ավազակության միջոցով հարստացած նախկին բեռնակիրը յուր բազմաքանակ «ախրանայի» հետ «էլիտար» ավտոմեքենաներ է քշում, նա հանդես է գալիս ոչ թե որպես արիստո-կրատիայի (լավագույնների իշխանության), այլ որպես կլեպտո-կրատիայի (գողերի իշխանության) ներկայացուցիչ:
Այսպես ամեն ինչ Հայաստանում բաժանվեց «էլիտարի» եւ «ոչ էլիտարի»: Հերթը հասավ կրթությանը: Իսկական, առանց չակերտների էլիտար դպրոցների անհրաժեշտությունը մեզ մոտ կա: Եվ դրանք արդեն իսկ ստեղծվել էին կոմունիստական շրջանում: Օրինակ, ֆիզմաթ դպրոցները կոչված են դաստիարակել այդ բնագավառի վերնախավը: Բայց այստեղ սովորում են կամ, համենայնդեպս, պետք է սովորեն օժտված երեխաները՝ անկախ իրենց ծնողների դրամապանակի պարունակությունից: Իսկ այն, ինչ ուզում է անել մեր կառավարությունը հիմա, բացարձակապես այլ ոլորտից է՝ ստեղծել «էլիտար» դպրոցներ, որոնց ուսուցման լեզուն հայերենը չի լինելու: Պարզ է, որ այդ դպրոցները նույն ռեստորանների, սաունաների եւ այլնի շարքից կլինեն: Կեղծ «էլիտա» բուծելու մեջ ամենավտանգավորը հենց օտարամոլության շեշտն է: Այսինքն՝ դրանց շրջանավարտները՝ Պոլսում կամ Թիֆլիսում ապրող քաղքենի հայ տիկնանց նման, սեթեւեթելու են՝ «մենք հայերեն չենք գիտեր», կարծես հպարտանալով դրանով:
Հենց այդ պատճառով էլ «Մենք դեմ ենք օտարալեզու» կրթությանը նախաձեռնության կարեւորագույն կարգախոսն է՝ «ՈՉ ֆեոդալական դասային կրթությանը»: Պոլիսը եւ Թիֆլիսը Երեւանից տարբերվում են գլխավորապես նրանով, որ այստեղ հայերն ապրում են անկախ հայկական պետությունում, որտեղ պետական լեզուն հայերենն է: Թե գուցե դա այլեւս այդպես չէ՞:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Վրացական համարներով ավտոմեքենան հայտնվել է Հրազդանի ձորում: (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
Օրվա Լուր
ՍԱԲԻՆԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է
 

«Որքան մոտենում է նավթի ընձեռած եկամուտների անկման մեկնարկը, այնքան հրատապ է դառնում քաղաքականությունը պրագմատիկ կերպով վերանայելու անհրաժեշտությունը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը՝ անդրադառնալով ՄՃԽ զեկույցին, ըստ որի՝ Ադրբեջանում քաղաքական փոփոխությունների բացակայության պայմաններում այդ երկրում հնարավոր է ապակայունացում:
Կարդացեք

 
 
Քաղաքականություն
ԱՆՀԱՍՑԵ ԿՈՉԵՐ
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ էլի անհասցե հայտարարություններ են արել:

Վերջին շուրջ 2-3 ամիսներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում աննախադեպ շատ միջադեպեր գրանցվեցին: Նախ՝ հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ ԼՂ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ, որի հետ մերձամարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը վիրավորվել էր: Ադրբեջանցիները թողել էին մեկ դիակ եւ զինամթերք: Օգոստոսի 31-ին էլ ադրբեջանցիները փորձեցին դիվերսիա իրականացնել Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղի շրջանում, որտեղ եւս զինված առճակատման արդյունքում զոհվել էր 2, վիրավորվել՝ 7 ադրբեջանցի զինծառայող: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել, ...

 
 
Քաղաքականություն
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՈՐԱՑՆԵԼ ՍԽԱԼԸ
 

Ըստ «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանի, Արցախն աստիճանաբար պետք է վերականգնվի իր բնականոն՝ ՀՀ մարզի կարգավիճակում:

- Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը: Նման օրինագծի ընդունումը ինչպե՞ս կանդրադառնա հետագա զարգացումների վրա:
- Նախ հաստատենք, որ 1991թ. Արցախը անկախացել է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից: Այսօր այս հաստատումը ոմանց կարող է զարմացնել, ուստի հիշեցնեմ, որ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ ԼՂԻՄ-ը արդեն միավորվել էր ՀԽՍՀ-ին եւ նրա հետ միասին էր անկախացել ԽՍՀՄ-ից: Այդ որոշումը բոլորովին էլ թղթի վրա չէր մնացել, այլ ամբողջությամբ իրագործվում էր, մասնավորապես՝ Արցախի բոլոր մարմինները ենթարկեցվում են ՀԽՍՀ ...

 
 
Քաղաքականություն
Վ. Հովհաննիսյան. «ՀԱԿ-ը պատվերի է սպասում»
 
«Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ամենաարմատական ընդդիմության հետ մենք համագործակցում էինք: Երբ պետք էր, որ իշխանության որեւէ նախաձեռնության դեմ հանրահավաք կազմակերպվեր, իշխանություններն այդ խնդրանքով դիմում էին ընդդիմությանը, ընդդիմությունն էլ, ելնելով սեփական շահերից, այդ քայլը կատարում էր»,- նախորդ օրն ասուլիսում հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ առիթով ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «7օր»-ին ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ամենաարմատական, ամենածավալուն եւ ամենահզոր ընդդիմությունը եղել է ՀՅ Դաշնակցությունը, եւ իշխանությունների հետ համագործակցություն չի եղել: Նա նշել է, որ թերեւս կային իշխանության թեւի տակ ստեղծված ինչ-որ կազմակերպություններ, ում հետ կարող էր նման համագործակցություն լինել, սակայն դրանք ...
 
 
Քաղաքականություն
ՄՃԽ-ն ապակայունացում է կանխատեսում
 
«Եթե Ադրբեջանը շարունակի անտեսել տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, ապա ձեռքից բաց կթողնի ամուր համակարգ եւ բարգավաճ պետություն ստեղծելու պատմական հնարավորությունը, որն ընձեռել են էներգետիկ ռեսուրսները՝ նավթի եւ գազի պաշարները»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ասված է է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից պատրաստված եւ Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական զարգացումներին առնչվող «Խոցելի կայունություն» զեկույցում: Ըստ վերլուծության, «նավթադոլարների» շնորհիվ նախ եւ առաջ հարստանում է լճացած քաղաքական համակարգը, որն արդյունքում էլ ավելի է ընդդիմանում բարեփոխումներին: Սակայն տարիների ընթացքում նավթից ստացվող եկամուտն անխուսափելիորեն նվազելու է, ինչը առաջ կբերի տնտեսական նոր խնդիրներ եւ կխթանի բնակչության դժգոհությանը: Զեկույցում ասվում է, որ Իլհամ Ալիեւի ...
 
 
Քաղաքականություն
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
 
Ծննդյան 45-ամյակի կապակցությամբ հարազատները, ընկերներն ու մտերիմները շնորհավորում են անվանի գործարար Սարիբեկ Սուքիասյանին՝ մաղթելով քաջառողջություն, բազում հաջողություններ եւ նոր առաջընթացներ:
«Առավոտ»-ը միանում է շնորհավորանքներին:
 
 
Քաղաքականություն
ԻՐԵՐԸ ԿՈՉԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
 
«Այն, որ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ դատապարտում են ուժի կիրառումը, գուցե ինչ-որ կերպ կնպաստի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն չեմ կարծում, որ միջադեպի հասցեատիրոջը եւ դիվերսիոն հարձակման կազմակերպչին կոնկրետ չնշելը եւ ուղիղ խոսքով նրան չդատապարտելը  բանակցային գործընթացի շոշափելի արդյունավետության կբերի»,- այս մասին հenaran.am-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում գրանցված վերջին միջադեպի առնչությամբ արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը: «Ոչ միայն ՄԽ համանախագահները, այլ նաեւ ողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Բաքվի վարչակազմի արկածախնդիր ռազմական ագրեսիան, որն էապես վնասում է միջնորդական ջանքերին»,- նշել է Շարմազանովը, հավելելով. «Նման անհասցե ...
 
 
Քաղաքականություն
ԲԱՔՈՒՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է, ՄԵԴՎԵԴԵՎԸ՝ ՆՈԻՅՆՊԵՍ
 

Իսկ Ղարաբաղում արշալույսները մնում են խաղաղ

Բազմաթիվ կանխատեսումներն այն մասին, թե ղարաբաղյան կարգավորման հարցում Մեդվեդեւի Բաքու կատարած այցից ճեղքումներ սպասել չարժե, կարծես թե արդարանում են: Չոր մնացորդում առկա է Ռուսաստանի նախագահի՝ ասուլիսում արված հայտարարությունը հանդիպումներն ավելի ինտենսիվ դարձնելու վերաբերյալ, որպեսզի ղարաբաղյան հարցն ի վերջո հանգուցալուծվի: «Ես պատրաստ եմ, որպեսզի շփումները շարունակվեն, պատրաստ եմ քննարկել ամենաբարդ հարցերը, որոնք մնում են»,- ասաց Դ. Մեդվեդեւը:
Նրա՝ երեւանյան այցի արդյունքում Հայաստանն անդիմադիր կերպով գնաց ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգմանը՝ մինչեւ գրեթե դարի կեսը, փորձելով դրա դիմաց հավելյալ երաշխիքներ կորզել կամ գոնե տեսնել այդպիսիք ...

 
 
Քաղաքականություն
Նոր հետիոտն անցում Հարավ-արեւմտյան թաղամասում
 

Պատգամավոր Անահիտ Բախշյանը տեսանելի համարեց քաղաքապետի աշխատանքը

Սեպտեմբերի 6-ին Հարավ-արեւմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ եւ  բազմաթիվ բնակիչների ներկայությամբ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց նորակառույց վերգետնյա հետիոտն անցումը: Այս հատվածում վերգետնյա հետիոտն անցում ունենալու դիմում- խնդրանքով բնակիչներն ու հարակից երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվները Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին դիմել էին Սեբաստիայի փողոցում՝ Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց նմանատիպ անցման բացման ժամանակ: Արձագանքը չուշացավ: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ Բաբաջանյան փողոցում վերգետնյա հետիոտն անցում կառուցելու նախագիծն ընդգրկվեց քաղաքապետարանի 2010թ. ծրագրերում: Այդ նպատակով Երեւանի համայնքային բյուջեից հատկացվեց 51 մլն դրամ: 2010 թ. ...

 
 
Սոցիում
ՋՈՒՐՆ ԱՆՊԻՏԱՆ Է ՄԱՐԶՊԵՏԻ՞ ՄԵՂՔՈՎ
 

Կապան քաղաքում մատակարարվող խմելու ջուրը բոլորովին էլ խմելու չէ

Այն, շատ կապանցիների խոսքերով, կեղտոտ լվացքի ջրի է նման եւ գույնով, եւ համով: Այդ իսկ պատճառով արդեն մեկ տարուց ավելի է՝ կապանցիները ստիպված են իրենց տան ծորակի ջուրը եռացնել, նոր միայն օգտագործել: Կապանի ջրի խնդիրների մասին հրապարակումներ «Առավոտում» արդեն եղել են (8.09.2009, 14.10.2009), որում «Հայջրմուղկոյուղի» ընկերության «Հարավային» մասնաճյուղը հերքել է այն փաստը, որ խմելու ջուրը չի համապատասխանում ստանդարտներին, եւ տեղեկացրել, որ Կապանում գտնվող «Հարավային» մասնաճյուղի կենտրոնական լաբորատորիայում իրականացվում են բոլոր միջոցառումները՝ պարբերաբար ստուգվում է ջրի քիմիական կազմը եւ որակը: Եվ եթե այն ստանդարտներին չհամապատասխաներ, ...

 
 
Սոցիում
Հարսանիքի հրավառությունից հրդեհ է բռնկվել
 

«Իշխանական հարսանիքներն» ու ընդհանրապես հարսանիքները մեր քաղաքում առանց երեւանցիներին անհանգստացնելու չեն լինում:

Քանի որ զվարճանքի օբյեկտները գտնվում են հենց քաղաքում, այդ պատճառով դրանց հարեւանությամբ բնակվող քաղաքացիները, մեղմ ասած, դարձել են «ընկնավոր»: Երեւանցիները օրական մի քանի անգամ լեղաճաք են լինում այս օբյեկտներում արվող հրավառություններից, չափազանց բարձր երաժշտությունից եւ գոռում-գոչյուններից: Այս առումով ավելի վատ վիճակում են Հրազդանի ձորի հարեւանությամբ ապրողները, քանի որ այստեղ գտնվող օբյեկտներից ոչ մեկը հաշվի չի առնում հարեւանությամբ ապրողների ո՛չ հիվանդ լինելը, ո՛չ էլ երեխաների հանգամանքը: Օբյեկտները իրենց ճաշակին ու կամքին են ենթարկում բոլոր այն քաղաքացիներին, որոնք բնակվում են հարեւանությամբ:
Օրերս նման օբյեկտներից մեկում՝ «Փարվանայում» տեղի ...

 
 
Սոցիում
Բոյկոտ՝ շինարարության պատճառո՞վ
 
Թիվ 110 երթուղու մեքենաները մոտ 1 ամիս է՝ սահմանված ժամանակացույցի խախտումներով են աշխատում: Ուղեւորները ստիպված են լինում 110-ին սպասել մոտ 30 րոպե: Ուղեւորներից մեկի պատմելով՝ նախ մտածել են, թե «Հրազդան» տոնավաճառին հարակից տարածքում շինաշխատանքների պատճառով է, որ երթուղայիններն այդքան ուշ-ուշ են աշխատում: Սակայն վարորդներից մեկի հետ զրույցից պարզվել է, որ գծի մի քանի վարորդներ բոյկոտել են՝ գծի վարձը թանկացնելու համար:
«Առավոտի» հետ զրույցում «Երեւանտրանսի» տնօրեն Արման Միրիջանյանն էլ հաստատեց, որ թիվ 110 երթուղուց մի քանի մեքենա դուրս է եկել. «1 շաբաթ առաջ զգուշացում է եղել գծի սեփականատիրոջը, որպեսզի մեքենաների քանակն ապահովի՝ ինչպես որ մրցույթի ժամանակ ներկայացվել է: Ըստ այդմ, գծում պետք է աշխատի 17 մեքենա, եւ քանի որոշ վարորդներ իրենց մեքենաներով են եղել, իրենց կամքով էլ դուրս են եկել, ...
 
 
Սոցիում
ՀԻՎԱՆԴ ՀՈՂԵՐԸ ԿԲՈՒԺԻ
 
Գյուղատնտես, հողագետ, գիտությունների թեկնածու Հրաչիկ Նազարյանը «Բիոկոմպլեքս» անվանումով նոր դեղամիջոց է մշակել, որով առաջարկում է բուժել հանրապետությունում առկա հիվանդ հողատարածքները: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է գյուղատնտեսը: «Panorama.am»-ի փոխանցմամբ, հողագետը վստահեցրել է, որ այսօր մեր երկրի հողատարածքների մեծամասնությունը հիվանդ է սնկային ու այլ հիվանդություններով, օրինակ՝ ֆուզարիոսով: Իր մշակած պարարտանյութը կառողջացնի հողն ու կավելացնի բույսերի պտղաբերությունը: Հողագետը նշել է, որ այս պարարտանյութի փորձարկումներն արդեն կատարել են Մրգաշեն գյուղում՝ կարտոֆիլի ցանքատարածքներում: Ըստ նրա, 1 հեկտար հողից 40-50 տոննա բերք են ստանում, իսկ դա, մասնագետի խոսքերով, բարձր ցուցանիշ է: Բացի կարտոֆիլից, փորձարկումներ են եղել նաեւ խաղողի վրա, ինչի արդյունքում, ինչպես Հրաչիկ ...
 
 
Կրթություն
ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԿԱՆ, ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝ ՈՉ
 

Դասախոսների եւ մանկավարժների հանձնաժողովները «յոլա» չեն գնում

Այս տարի դասագրքերի մրցույթի կազմակերպման գործում նորամուծություն մտցվեց. մրցույթի ներկայացված դասագրքերն ընտրում էին երկու՝ գիտնականներից եւ մանկավարժներից կազմված հանձնաժողովները: Կրթական ծրագրերի իրականացման կենտրոնը, որը կազմակերպում է այս գործընթացը, հույս ուներ, որ նոր մեխանիզմը կաշխատի: Սակայն փորձը ցույց տվեց, որ այն այդքան էլ արդյունավետ չէր. ավագ դպրոցի հումանիտար հոսքի ռուսաց լեզվի եւ բնագիտական առարկաների դասագրքեր մրցույթի արդյունքում չընտրվեցին, քանի որ գիտնականների եւ մանկավարժների հանձնաժողովները սկզբունքորեն հակադիր կարծիքներ էին արտահայտել: «Առավոտը» զրուցեց նշված առարկաների դասագրքերի մրցութային հանձնաժողովների ...

 
 
Կրթություն
«Թուրքերը ձեւավորեցին մեր օրակարգը»
 

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝  թուրքական քարոզչամեքենայի ու հայկական քայլերի մասին:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելքոնյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի մասին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում եւ Սփյուռքում քննարկումների մակարդակը 2 ամիսների ընթացքում դարձել էր պարզունակ եւ քննարկվում էր միայն գնալ-չգնալու հարցը: Մինչդեռ, ըստ բանախոսի. «Թուրքական քարոզչական մեքենային հաջողվեց շուրջ 2 ամիս թելադրել եւ ձեւավորել մեր օրակարգը, թուրքերը կարողացան մեզանում անցկացնել պառակտման նոր գծեր, որն ուներ մի քանի նպատակ»: Ինչպես արդեն հայտնի է, մատուցվելիք պատարագին Սուրբ Խաչի գմբեթին խաչ չի լինի: ...

 
 
Կրթություն
ԲԱՆԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ
 
«Առավոտը» քանիցս անդրադարձել է Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի խնդրին. որոշ ուսուցիչների բնորոշմամբ՝ կրթօջախը վերածվել է «հոգեւոր աղետի գոտու»: Լիլյա Մարգարյանը, Մարգարիտ Իսպիրյանը եւ Լիանա Սիմոնյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրեն Ռուզան Ազիզյանին մեղադրում են իրենց իրավունքները ոտնահարելու մեջ: Տնօրենի՝ մամուլին տված զանազան պարզաբանումներում էլ հնչում է այն միտքը, թե բողոքողները հիմնականում մարդիկ են, որոնցից դժգոհ են եւ դպրոցի կոլեկտիվը, եւ աշակերտները, եւ նրանց ծնողները: Ի դեպ, մանկավարժները խմբագրություն են ուղարկել, իրենց պնդմամբ, տնօրենի արձակած ճիչի ձայնագրությունը՝ փաստելու համար, թե ինչ անհավասարակշիռ անձնավորություն է նա: Տնօրենի եւ ուսուցիչների վեճը հասել է դատարան: Խնդրին կրկին անդրադառնում ենք զուտ այն պատճառով, որ գնալով կրքերն ավելի են թեժանում: Մինչդեռ, ...
 
 
Կրթություն
ՎԼԱԴԻՄԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ
 
Սեպտեմբերի 5-ի երեկոյան կայացավ մանկական «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրականի եզրափակիչ փուլը, որտեղ մրցեցին երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ անցած տասը մասնակիցները: Ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արցախը ներկայացնող 12–ամյա Վլադիմիր Արզումանյանը՝ իր «Մամա» երգով: Մանկական «Եվրատեսիլը» տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ Մինսկում:
 
 
Կրթություն
ՌԱԴԻՈՆ Է ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ
 
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը Lragir.am-ին ասել է, որ  ինքը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չկա որեւէ փոփոխություն եւ ինքը շարունակում է լինել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ մոտ ապագայում կհայտարարվի գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթ եւ կնշանակվի Հանրայինի նոր գործադիր տնօրեն: Ա. Ամիրյանը նշել է, թե իրեն հիմնականում անհանգստացնում է այն տեղեկատվությունը, թե ինքը չի ցանկանում ստանձնել պաշտոնը, քանի որ կան Հանրայինի նախկին գործունեության հետ կապված ֆինանսական չարաշահումներ: Այդ մասին տեղեկություններ հրապարակվել են մամուլում: Ա. Ամիրյանը ասում է, թե այդպիսի բան չկա, որեւէ ֆինանսական չարաշահման խնդիր չկա, պարզապես այլ հարց է, որ իրեն ավելի հոգեհարազատ է ռադիոն, ինչի համար էլ նա իր թեկնածությունը չի դնելու Հանրային ...
 
 
Մշակույթ
ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐ ՊԱՏԱՍԽԱՆ
 

Կամերային նվագախմբի «ոդիսականը» շարունակվում է

«Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանն են հանձնվել Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ «Տաղարան» անսամբլը՝ առաջիկայում Ազգային կամերային երաժշտության կենտրոն ստեղծելու նպատակով: 2010թ. հունվարից Կամերային երաժշտության տան տնօրինության տակ է գտնվում ընդամենը մեկ կոլեկտիվ՝ Ռ. Մլքեյանի ղեկավարած կամերային երգչախումբը: Փաստորեն, համերգային միավորումների ձեւավորումը կբերի նրան, որ Կամերայինի ներքո գտնվող 3 կոլեկտիվները «կեսազրկվեն»՝ հայտնվելով աղքատ ազգականի կարգավիճակում: Նկատենք, որ, ինչպես տապալվեց ազատ բեմի գաղափարը Մայր թատրոնում՝ «կառավարական» երաշխիքների ...

 
 
Մշակույթ
Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակները»
 
Վերջերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցի Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակներ» ներկայացումը, որի պրեմիերան կայացել է հուլիսի 30-ին: Դահլիճը լեփլեցուն էր, facebook-ը եւս առատ՝ հիացական արտահայտություններով, բայց ինձ ներկայացումն այնքան էլ դուր չեկավ: Վարդանը հումորային հզոր առկայծումներ ունի, ինչը չես կարող ասել կոնկրետ այս ներկայացման մասին: Իհարկե, մյուս կողմից էլ, մեծ համարձակություն է պետք հսկա լսարանի առաջ ներկայացնել սեփական արկածները Փարիզում՝ սկսած մետրոյում երգելուց, վերջացրած փողոցում ծաղիկ վաճառելով: Ամեն արտիստ չի ցանկանա սեփական ձախողումներն ու հաջողությունները հանրության սեփականությունը դարձնել: Վարդանը այստեղ մի հսկա պլյուս ուներ. առավելագույնս անկեղծ էր հանդիսատեսի առաջ: «Ճակատագրի կատակներում» զվարճալի դրվագներ կան՝ կապված առաջին սիրահարության, ...
 
 
Մշակույթ
Դեպարտիեն եւ «Կարոտը»
 
Oրերս Երեւան էր ժամանել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարտիեն, որը շաբաթ օրը  մասնակցեց «Կարոտ»  փառատոնի գալահամերգին: Նա Հայաստան էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, ում հովանու ներքո էլ անց էր կացվում  «Կարոտը»: «Այս միջոցառումն անցկացվում է Հայաստանում, երկիր, որի մասին շատ եմ լսել: Ֆրանսիայում ծանոթ եմ բազմաթիվ հայերի, գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, ընկերներ ունեմ արդեն 4-րդ սերնդի ֆրանսահայերից, ովքեր չնայած ծնվել եւ մեծացել են Ֆրանսիայում, սակայն շարունակում են պահպանել հայկական ավանդույթներն ու լեզուն, խոսում են հայերեն եւ ֆրանսերեն: Այս ամենն այն բանի շնորհիվ է, որ հայերը հավատարիմ են իրենց նախնիների ստվերներին: Մինչ այստեղ գալն այցելեցի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այն ինձ վրա ...
 
 
Մշակույթ
«Խաչագողի հիշատակարանը» էկրանին է
 
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան՝ նկարահանված Րաֆֆու համանուն վեպի հիման վրա: Նկարի պրոդյուսեր Մամիկոն Չատինյանի խոսքով, ֆիլմը այս տարվա հունիս ամսին արդեն պատրաստ էր, բայց ստիպված են եղել տեղափոխել աշուն, քանի որ, ըստ Չատինյանի, ամռան ամիսներին Երեւանում ընթանում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, զուգահեռ էլ ֆուտբոլի աշխարհի առաջնության կրքերն էին բորբոքվում:
Իր Ֆիլմի մասին հրաժարվեց խոսել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը.
«Չեմ կարող իմ ֆիլմին որեւէ գնահատական տալ: Բնականաբար, այն ինձ համար շատ սիրելի է, անկեղծ...»: Ըստ նրա, ֆիլմը նկարահանվել է բարձրակարգ տեխնիկայով, ունի որակյալ ձայն, գեղեցիկ երաժշտություն, որի հեղինակը երգիչ Հայկոն է: Ֆիլմում նկարահանվել են պրոֆեսիոնալ դերասաններ Սամվել Թոփալյանը, Հրաչյա ...
 
 
Սպորտ
ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ
 
Սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից երկու օր առաջ կայացավ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) համաժողովը: Մասնակիցները Մոսկվայի «Քրոուն Պլազա» հյուրանոցում քննարկել են բազմաթիվ հարցեր, որոնցից կարեւորագույնը, թերեւս, 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների ընտրության կարգն էր:
Լոնդոնում ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում խաղարկվելու է մեդալների 18 հավաքածու՝ 7-ական հունահռոմեական եւ ազատ ոճեր, 4՝ կանանց ըմբշամարտ: Օլիմպիական խաղերին մասնակցելու է 338 մարզիկ: Իսկ նրանց ընտրությունը կատարվելու է չորս փուլով:
Առաջին ու ամենամեծ վարկանիշային մրցումը լինելու է 2012 թվականի աշխարհի առաջնությունը, որի անցկացումը ՖԻԼԱ-ի համաժողովը վստահեց Ստամբուլին (սեպտեմբերի 12-18): ...
 
 
Սպորտ
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 
Երեկ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում մեկնարկեց սիրողական ըմբշամարտի միասնական աշխարհի առաջնությունը, որը բազմաթիվ առումներով գերազանցում է նախորդ նմանատիպ մրցումները: Կազմակերպիչների խոսքերով, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մրցագորգ են մտնելու 114 երկրների 1200-ից ավելի մարզիկներ, ինչն աշխարհի առաջնությունների բացարձակ ռեկորդ է:
Հայաստանն աշխարհի առաջնությունում կանանց մրցաշարին չի մասնակցում: Դրա փոխարեն հունահռոմեական եւ ազատ ոճերում հայտավորել է ամբողջական հավաքական թիմեր: Մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են:
Հունահռոմեական ոճ:
55 կգ՝ Ռոման Ամոյան, 60 կգ՝ Վահան Ջուհարյան, 66 կգ՝ Արման Անդիկյան, 74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 84 կգ՝ Դենիս Ֆորով, 96 կգ՝ Սարգիս Տոնոյան, 120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ: Հավաքականի գլխավոր մարզիչն է Լեւոն Ջուլֆալակյանը:
Ազատ ոճ:
55 կգ՝ Գեղամ ...
 
 
Սպորտ
Իտալիայից Հնդկաստան՝ հեծանիվով
 
«Ես վաղուց էի երազում այս ճամփորդության մասին ու հատկապես ոգեւորվեցի, երբ Սիմոնեն առաջարկեց միանալ ինձ ու այդքան երկար ճանապարհը միասին հաղթահարել: Ճիշտ է, Սիմոնեն կույր է, երկուսս էլ գիտակցում էինք, որ այդ երկար ճանապարհներին ստիպված ենք լինելու շատ խնդիրներ հաղթահարել, բայց այդքանով հանդերձ նա ինձ ընկերակցելու համար իր մեջ հզոր ուժ գտավ, ես էլ հասկացա, որ իմ այս նախաձեռնությամբ մի բարի գործ եմ անում՝ կույր մարդուն աշխարհն եմ ցույց տալու»,- «Առավոտի» հետ զրույցում իր ձեռնարկած ճամփորդության մասին այսպես պատմեց իտալացի Դինո Լանզարեթին: Դինոն եւ 26-ամյա Սիմոնեն մոտ երեք ամիս առաջ երկտեղանոց հեծանիվով Իտալիայից դուրս են եկել եւ ուղեւորվում են դեպի Հնդկաստան: Հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյի ճանապարհն անցնող այս երիտասարդները օրերս Երեւանում էին: ...
 
 
Սպորտ
Շիրովն առաջ անցավ
 
Շանհայում երեկ կայացավ շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության կիսաեզրափակչի չորրորդ տուրը: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի արեց մրցաշարի ետնապահ Վան Հաոյի (Չինաստան) հետ, իսկ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Եվ քանի որ մրցակարգով հաղթանակը գնահատվում է 3, ոչ-ոքին՝ 2, իսկ պարտությունը՝ 0 միավոր, Շիրովն ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:
Հինգերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1. Ալեքսեյ Շիրով՝ 8,0 միավոր
2. Լեւոն Արոնյան՝ 6,0
3. Վլադիմիր Կրամնիկ՝ 3,0
4. Վան Հաո՝ 2,0:
 
 
Սպորտ
Մեկնեցին Տոկիո
 
Երեկ ձյուդոյի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մեկնեց Տոկիո, որտեղ սեպտեմբերի 9-13-ն անցկացվելու է մարզաձեւի աշխարհի առաջնությունը: Մեր թիմի կազմում են մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, ինչպես նաեւ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ): Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ Տոկիոյի ճանապարհին՝ Մոսկվայում, մեր պատվիրակությանն է միանալու նաեւ մինչեւ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը: Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին անդամ հայ մարզուհու մասին «Առավոտը» որոշ տեղեկություններ տվել է նախորդ համարներից մեկում
 
 
Սպորտ
ԱՐԾԱԹԸ ՓՈԽԵՑ ԲՐՈՆԶՈՎ
 
Երեկ սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրը 55 կգ քաշային, 2009 թվականի աշխարհի փոխչեմպիոն Ռոման Ամոյանը պայքարն ավարտեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, որը նախորդ տարվա համեմատությամբ մեկ աստիճան նահանջ է: Սա քննադատելու համար չենք ասում, այլ նրա, որ հավատում էինք, որ Ամոյանը կարող էր նույն պատվանդանի ավելի բարձր աստիճանի վրա կանգնել: Հայաստանցի ըմբիշը նախնական գոտեմարտերում հաղթեց եգիպտացի, ճապոնացի, կուբացի մրցակիցներին եւ եզրափակիչ տանող ճանապարհի վերջին արգելքում տանուլ տվեց Իրանի ներկայացուցիչ Սորյանին, որը նույն օրը դարձավ աշխարհի հնգակի չեմպիոն, իսկ երրորդ տեղի համար կրած միակ պարտության համար 18:0 հաշվով վրեժխնդիր եղավ բուլղարացի Վենելին Պետկովից:
66 կգ քաշային Արման Ադիկյանը բավարարվեց 15-րդ, իսկ Սարգիս Սիմոնյանը (96 կգ)՝ 19-րդ ...
 
 
Աստղագուշակ
Սեպտեմբերի 7
 
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հետեւելով ձեր ներքին ձայնին՝ շատ անսպասելի կհանդիպեք ռոմանտիկ ու վստահելի զուգընկերոջ:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Տղամարդի՛կ, ժամանակ առ ժամանակ նվերներ գնեք ձեր սիրելիներին, իսկ կանանց խորհուրդ է տրվում համեստ լինել:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրն այնքան էլ բարեհաջող չի լինի, հետեւաբար խորհուրդ է տրվում չնյարդայնանալ:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր լավ կլինի փոքր-ինչ զգույշ լինել, որովհետեւ օրվա վերջում հնարավոր է ինչ-որ բան կորցնեք:
ԿԱՐԻՃ ...
 
 
Իրավունք
«ԻՆՉ ՏԵՍՆԵՄ՝ ՆԿԱՐԵԼՈՒ ԵՄ»
 

Ընդդիմությանն ու իշխանությանը զգուշացնում է Գագիկ Շամշյանը


Այս լուսանկարում (խնդրում ենք չշփոթել) աջից Գագիկ Շամշյանն է:

Այս տարվա փետրվարին «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը հաղորդում էր տվել իր դեմ կատարված բռնության մասին: Որոշ ժամանակ անց իրավապահները որոշեցին, որ նրա դեմ ոչ մի բռնություն էլ չի եղել, եւ հենց իր՝ Շամշյանի դեմ սուտ մատնության հոդվածով գործ հարուցվեց: Իսկ մի քանի շաբաթ առաջ այդ գործը կարճվեց: Ինչպես նշված է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Գարիկ Բեգոյանի ստորագրությամբ Շամշյանին տրված գրության մեջ՝ «որոշում է կայացվել թիվ 13118010 քրեական գործի վարույթը կարճելու եւ Ձեր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրօրի 74 հոդվածով՝ ...

 
 
Իրավունք
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԷՐ ԿԱՊՈՒՄ
 

Վնասվածք ստանալն ու մարմինը կտրատելը տարբեր հասկացություններ են

Օրերս ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով՝ քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարելու համար: Սա այն եզակի դեպքերից էր, երբ անձին 7,5 տարի ազատազրկելու վերաբերյալ որոշումը ընդունվում է լիակատար անտարբերությամբ թե ամբաստանյալի եւ թե նրա հարազատների կողմից: Կարծում եմ, վերաքննիչ դատարանի հետ Մհերն առանձնապես հույսեր չէր կապում, դրա մեջ թերեւս ամենակարեւորը նրա համար այն էր, որ գոնե կարճ ժամանակով, սակայն նա հնարավորություն էր ստանում դատական նիստերի օրերին դուրս գալ բանտից: Հասկանալով, թե ...

 
 
Իրավունք
Թոշակներն ուշացնում են
 

Ալավերդու «Մանես» գունավոր մետաղների գործարանի նախկին սեփականատերը թոշակի անցած
80 մետալուրգների պարտք է մնացել:

Ամսական վճարվող ընդհանուր գումարը կազմում է 640.000 դրամ, իսկ վերջին 4 ամիսների պարտքը մարելու համար ընդհանուր առմամբ շուրջ 3 միլիոն դրամ է անհրաժեշտ: Գործարանը, սակայն, ոչ արտադրանք ունի, ոչ էլ գումարներ, իսկ թոշակի անցած 80 մետալուրգներն արդեն 4 ամիս սպասում են, թե երբ կստանան իրենց գումարները:
Նախկին մետալուրգ Մնացական Գրիգորյանը 3-րդ կարգի հաշմանդամ է. 30 տարի առաջ գործարանում վնասվածք է ստացել, ձեռքն է այրվել: Նախկին մետալուրգի ընտանիքում այսօր ոչ ոք չի աշխատում, ինքն էլ մյուսների նման սպասում է. «Ինձ իմ փողերը տան, էլ ոչինչ ինձ պետք չի, փողի կարիք ո՞վ չունի, մարդ աշխատում է, որ փող ստանա»:
«Մանես» գունավոր մետաղների գործարան ԲԲԸ-ն խորհրդային տարիներին ...

 
 
Իրավունք
«Խախտվել է նրան-ը»՝ հակասահմանադրակա՞ն բառ
 
Սեպտեմբերի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի կունենա դատական նիստ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությանը պատկանող հողատարածքը անվարձահատույց օգտագործման տրամադրվելու վերաբերյալ: Մինչդեռ ՏԻՄ օրենսդրությամբ համայնքի սեփականությունը անվարձահատույց տրամադրելը հանդիսանում է օրենքի խախտում: ՀՀ վարչական դատարանը գործը վարույթ չի ընդունել՝ պատճառաբանելով, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են բողոքարկել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ...
 
 
Իրավունք
ԵՐԵԽԱՅԻ ԴԻՆ ՋՐԱՆՑՔԻՑ ՀԱՆՎԵԼ Է
 
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ սեպտեմբերի 3-ի երեկոյան Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքը երեխա է ընկել: Արզնի-Շամիրամ ջրանցքում անմիջապես դադարեցվել է ջրի հոսքը: Ժամը 21.30-ին սկսվել են  որոնողափրկարարական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցել են նաեւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 04.05-ին հրշեջ-փրկարարների կողմից ջրանցքի 2-3 կմ-ի հատվածում  հայտնաբերվել է 15-ամյա Կարեն Մելքոնյանի դին:
 
 
Իրավունք
ԶՈՀԵՐ ՉԿԱՅԻՆ
 
Սեպտեմբերի 5-ին Երեւանի Փափազյան փողոցի վերջնամասում ավտոմեքենա էր շրջվել: Դեպքի վայրում պարզվել է, որ «Լեքսուս» մակնիշի XGX 063 պետհամարանիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում ավտոճանապարհից սահել է եւ հայտնվել Հրազդան գետում: Սեպտեմբերի 6-ին Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 18 ԼՕ 655 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
 
 
Իրավունք
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ»
 
Ռուսաստանի մայրաքաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող», վրաստանցի Թեյմուրազ Ֆարոյանին (մականունը՝ Տեկո): Ինչպես հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, օպերատիվ տվյալների համաձայն, Ֆարոյանը վերահսկում է մի քանի հանցագործ խմբավորումներ: Հայազգի «հեղինակությունը» հանցագործ շրջանակներում «Դեդ Հասան» անունով հայտնի Ասլան Ուսոյանի մտերիմներից է: «Տեկո»-ի ձերբակալման ժամանակ հայտնաբերվել է 1,95 գրամ հերոին: Հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափով թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու համար: Այդ հոդվածը ենթադրում է մինչեւ 12 տարվա ազատազրկում:
 
 
Մարզեր
«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ՓԱՌԱՏՈՆԸ՝ ԴՍԵՂՈՒՄ
 

Ազգային հեքիաթները՝ միջազգային մատուցմամբ

Ամեն տարի սեպտեմբերին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակը մի մեծ բեմահարթակ է դառնում. «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային արդեն ավանդական փառատոնն է Դսեղում լինում: Նպատակը՝ նպաստել մանուկների գեղագիտական դաստիարակությանը:
Այս անգամ էլ գրողի հուշարձանի մոտ տեղի ունեցավ բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, Թումանյանի տուն-թանգարանի բակում ցուցադրվեցին փառատոնի առաջին ներկայացումները, որին երեկոյան հաջորդեց տոնական հրավառությունը: Սեպտեմբերի 5-11-ը փառատոնը մեկ գաղափարի շուրջ է համախմբելու թատրոնների, թատերախմբերի եւ տիկնիկային գործիչների՝ Հայաստանից, Արցախից, ...

 
 
Մարզեր
Գեներալների ծննդավայրում ջրհեղեղ է հասունանում
 

Ջրմուղի պատասխանատուները «գուբախտո՞ւմ» կհյուրընկալվեն

Ա րմավիրի մարզի Հայկաշեն համայնքով անցնող խմելու ջրի խողովակատարի մի հատվածը արդեն երկու շաբաթ է՝ ինչ վնասվել է, եւ ջուրն անխնա հոսում է դեպի շրջակա մշակովի հողատարածքները: Ջուրն այս ընթացքում այնքան է հոսել, որ կուտակվելով խողովակատարին հարակից գյուղացիների կողմից մշակվող առվույտի (յոնջա) արտերում, ըստ գյուղացիների, կամաց-կամաց ճահճի է վերածվում:
Թե ինչն է խողովակի վթարի պատճառը, դեռեւս հայտնի չէ, սակայն հնարավոր պատճառ կարող են լինել խողովակատարի այդ հատվածում կատարվող աշխատանքները: Այս օրերին «Խաչատուր Բիտենց գրուպ» ընկերությունը նշված հատվածում իրականացնում է խողովակատարերի փականների փոխման եւ վերանորոգման աշխատանքներ եւ այդ նպատակով համապատասխան տեխնիկա է ...

 
 
Մարզեր
Արդյունքները գոհացուցիչ չեն
 
2009-2010 ուստարվա ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի Կապանի եւ Գորիսի մասնաճյուղերում, դպրոց-կենտրոններում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին մասնակցել է շուրջ 2378 ուսուցիչ՝ մեկից ավելի թեմատիկ ուղղվածությամբ: Սակայն, ինչպես հավաստում է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, վերապատրաստումները չեն ապահովում անհրաժեշտ արդյունքներ: «Հսկայական գումարներ են ծախսվում մարզի ուսուցիչների վերապատրաստման համար, սակայն արդյունքը դեռեւս գոհացուցիչ չէ: Կամ էլ վերապատրաստողին չի հետաքրքրում, թե վերապատրաստված ուսուցիչներն ինչ արդյունքների են հասնում դպրոցում, ով է դրա վերահսկողը»,- նշում է պարոն Հարությունյանը:
Սյունիքի մարզի հանրակրթական հաստատություններում աշխատում է 2393 ուսուցիչ, որոնց 72 տոկոսն ունի բարձրագույն մանկավարժական ...
 
 
Միջազգային
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ՏԱՊԱԼՎԵԼ Է
 
Կիրակի օրը Մոլդովայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ճանաչվել է չկայացած՝ ընտրողների ցածր մասնակցության պատճառաբանությամբ: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Յուրի Չոկանը: Հիշեցնենք, որ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխության համաձայն, Մոլդովայի նախագահն ընտրվում է ոչ թե երկրի խորհրդարանի կողմից, ինչպես սահմանված է գործող մայր օրենքով, այլ՝ համընդհանուր ընտրությունների արդյունքում:
Դեռ անցած տարվա գարնանից ի վեր Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Մոլդովան, քաղաքական ճգնաժամ է ապրում: Բանն այն է, որ քաղաքական ուժերի հակամարտության արդյունքում խորհրդարանին չի հաջողվում երկրի նախագահ ընտրել: Սկզբում ընտրություններում հաղթած Կոմունիստական կուսակցությանը մեկ ձայն չբավականացրեց նախագահ ընտրելու համար, իսկ արտահերթ ընտրություններից ...
 
 
Միջազգային
Կմիջամտի նաեւ Վատիկանը
 
Վատիկանը հայտարարել է, թե մտադիր է պաշտոնապես դիմել Թեհրանին՝ խնդրելով խնայել իրանցի կնոջը, որը ամուսնական դավաճանության համար դատապարտվել է քարկոծման եղանակով մահապատժի:
Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները՝ Սակինե Մոհամմադի Աշտիանիի գործին միջամտելու իրենց ցանկության մասին հայտարարել են այն բանից հետո, երբ պարսկուհու որդին իտալական Adnkronos լրատվական գործակալությանը տված հարցազրույցում օգնություն է խնդրել:
Դատապարտյալ կնոջ զավակը՝ Սաջադ Հադերզադեն Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին եւ Իտալիայի կառավարությանը խնդրել է օգնել՝ փրկելու մոր կյանքը:
BBC-ի մատուցմամբ, ի պատասխան՝ Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, թե գործին ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ է հետեւում: «Մահապատժի դեմ եկեղեցու առարկություններ ունենալու ...
 
 
Միջազգային
ԱՄՆ-Ն ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԿՄԱՍՆԱԿՑԵ՞Ն «ԱՆԱՏՈԼԻԱՅԻ ԱՐԾԻՎ» ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ
 
Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել Թուրքիայում «Անատոլիայի արծիվ» անունը կրող ռազմական վարժանքներին: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը, Անկարայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ռազմական վարժանքներից հրաժարվելը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը Թուրքիայի տարածքում արդեն մասնակցել են երկու վարժանքների եւ հիմա նրանց առջեւ այլ խնդիրներ են դրված:
Աղբյուրի մատուցմամբ, կարծիք կա, թե ԱՄՆ-ն «Անատոլիայի արծիվ» ուսումնական վարժանքներին մասնակցելուց հրաժարվում է Իսրայելի պատճառով, որի հետ ռազմական համատեղ վարժանքներին մասնակցելուց Թուրքիան հրաժարվել էր:
Այդուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, թե ԱՄՆ-ն չի մասնակցելու համատեղ վարժանքներին՝ հավելելով, թե ...
 
 
Միջազգային
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
 
Ռուսաստանն ու Իսրայելը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիր են կնքել: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Փաստաթուղթը ստորագրվել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Էհուդ Բարաքի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում:
«Մեզ համար շատ կարեւոր է, բարեփոխումների ճանապարհին կիրառել Իսրայելի զինված ուժերի փորձառությունն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքը: Մենք դրանք ուշադրությամբ եւ մանրամասնորեն կուսումնասիրենք»,- հայտարարել է Սերդյուկովը:
Էհուդ Բարաքն իր հերթին շեշտել է, թե «Իսրայելը Ռուսաստանին համարում է ոչ միայն կարեւորագույն գործընկեր, այլեւ գերտերություն, որը մեծ դեր է խաղում Մերձավոր Արեւելքում»:
 
 
Միջազգային
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
 
Գերմանիայում ավիաշոուի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել. թռիչքի պահին պտուտակաշարժով ինքնաթիռի օդաչուն անհայտ պատճառներով չի կարողացել կառավարել օդանավը, որի արդյունքում վերջինը մեծ արագությամբ դուրս է թռչել վայրէջքուղուց եւ մխրճվել է հանդիսատեսների մեջ: Նախնական տվյալներով, ըստ Life News-ի, առնվազն մեկ մարդ՝ 46-ամյա մի կին, զոհվել եւ եւս 38 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել: Պատահարը տեղի է ունեցել գերմանական Նյուրնբերգ քաղաքից հյուսիս-արեւելք գտնվող Լիլլինգհոֆ ամառային դաշտում: Օդաչուն չի տուժել: Նյուրնբերգի ոստիկանությունը միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու համար հետաքննություն է սկսել:
 
 
Միջազգային
ԲԱՍԿԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ
 
Բասկ անջատողականների ETA խմբավորումը կիրակի օրը հայտարարել է, որ Բասկերի երկրի անխակության համար պայքարի շրջանակներում «զինված հարձակումներ չիրականացնելու» մասին որոշում է ընդունել: BBC-ի փոխանցմամբ, գործակալության տրամադրության տակ հայտնված բացառիկ տեսագրության մեջ ETA-ի ներկայացուցիչները պնդում են, թե մտադիր են Իսպանիայից անկախության հասնել խաղաղ եւ ժողովրդավարական մեթոդներով: Սակայն հայտնի չէ, թե խմբավորման այդ հայտարարությունը ժամանակավո՞ր, թե՞ մշտական բնույթի է:
Իսպանիայի կառավարությունն արձագանքելով այս հայտարարությանը՝ այն համարել է անբավարար եւ կասկածահարույց: Երկուշաբթի օրը երկրի ՆԳ նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան TVE հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ խոսքը բավարար չէ, եւ որ կառավարությունն ու հասարակությունը թերահավատ են ահաբեկիչների հայտարարության առնչությամբ. ...
 
 
Միջազգային
ՌՈՒՍ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԷԻՆ
 
«Կարոտ» հայկական միջազգային փառատոնի շրջանակում երեկ «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեցին օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրված «Դատարանն է գալիս...» ներկայացման (ըստ Պ. Զեյթունցյանի) մասնակիցները: Ներկայացում-ակցիայով, ըստ բեմադրող ռեժիսոր Սլավա Ստեփանյանի, դերասաններն արտահայտել են իրենց վերաբերմունքը ցեղասպանության վերաբերյալ:
«Այս ներկայացման մեջ մեզ բոլորիս համախմբում է համամարդկայինը: Եվ այն, ինչ կատարվում է այնտեղ, չի կարող որեւէ մեկին չհուզել»,- նշեց ՌԴ ժողովրդական արտիստ Ի. Կոստոլեւսկին: Նա հավելեց, որ ամենակարեւորն այն է, որ իրենց հաջողվում է հանդիսականին հասցնել սեփական ապրումներն ու հույզերը: Կոստոլեւսկին նաեւ ասաց, որ երբ երկու տարի առաջ այս ներկայացումը խաղացին Մոսկվայում, հանդիսականը տպավորված ...
 
 
Հայդ պարկ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 

Սիրային պատմություններ՝ Արարատ լեռան եւ մարդկանց մասին

Սկիզբը՝ «Առավոտ», 25.08.2010, 27.08.2010

Ուրբաթ առավոտյան ընկերոջս՝ Իսմայիլի հետ ցանկացանք տեսնել որոշ վայրեր՝ հատկապես Հանրապետության հրապարակը: Սկզբում գնացինք հրապարակի հարակից վայրերը: Գնացինք մեր մյուս լրագրող ընկերոջ մոտ, բայց իմացանք, որ նա արձակուրդում է ու փորձեցինք Մոսկովյան փողոցում մեկ այլ հասցե գտնել: Այս փողոցում, որը Օպերայի հրապարակի արեւմտյան կողմում է, մենք պետք է հանդիպեինք մեր ընկերոջը՝ Շուշանին, ով «Զրուցակից» թերթի լրագրող է: Երկար փնտրտուքից հետո գտանք հասցեն, բայց տեսանք, որ խմբագրությունը փակ է: Լրատվական շատ ընկերություններ հիմնականում թողնում են իրենց աշխատանքը, երբ ամառն է գալիս: Շենքի դիմաց գտնվող այգում նստած՝ ես sms ուղարկեցի Շուշանին եւ ...

 
 
Հայդ պարկ
Ողջույն, ԱՊՊԱ
 
Հեռու չէ այն օրը, երբ ԱՊՊԱ (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) տարօրինակ հապավումը Հայաստանի բնակիչների համար կդառնա սովորականի նման մի բան, ինչպես, օրինակ, ժամանակին ԲՇԳ-ն էր: Սակայն, եթե վերջինը բնակիչներից մշտապես փողեր էր կորզում՝ անկախ նրանց սեռից ու անգամ տարիքից, ԱՊՊԱ-ի պարագայում ողջ ծանրությունը, ստիպված, իրենց ուսերին պետք է վերցնեն ավտոմոբիլիստները: Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Այդ օրվանից ի վեր, ավտոմեքենայի ղեկին նստելու եւ «գազ տալու» համար պարտադիր է, որպեսզի ապահովագրական ընկերությունում ձեռք բերված ԱՊՊԱ վկայագիրը (Պոլիսը) մշտապես գտնվի ձեռքի տակ, ասենք, վարորդական իրավունքի եւ ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի կողքին: Այդպես է անում ողջ քաղաքակիրթ աշխարհը, պարտադիր կերպով ...
 
 
Ժամանց
ԱՖՐԻԿՅԱՆ PARTY-ՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՖՐԻԿՅԱՆ ԷՐ
 

Նաեւ՝ վերաբերմունքը լրագրողների հանդեպ

Օրերս «Night Light» ակումբը աֆրիկյան party էր անում. ակումբը մարդաշատ չէր, կարելի էր մատների վրա հաշվել երիտասարդներին, որոնք շտապում էին լիցքաթափվելու աֆրիկյան կրքոտ ռիթմերի ներքո: Եվ չնայած կազմակերպիչները իրենց միջոցառմանը մասնակցելու կոնկրետ ժամ էին սահմանել՝ 21-ը, սակայն աֆրիկացիները հայավարի վարվեցին եւ ակումբային կրքերը սկսեցին թեժացնել միայն ժամը 22-ից հետո:
Հավաքված մասսան, իհարկե, վատը չէր: Երիտասարդները հանգիստ, առանց ավելորդ աղմուկի, ինչպես ուզում, այնպես էլ պարում էին: Մի մասն էլ ընդհանրապես անհաղորդ էր կատարվելիք գործողություններին: Երաժշտությունն էլ ակումբում ոչ այնքան տրամադրող էր: Աֆրիկայից երկար ճանապարհ կտրած՝ Հայաստան եկած «պատվիրակությունը» ...

 
 
Ժամանց
«Անկեղծ՝ ուզում էի դեսպան լինել»
 

Ալ. Բոժկոն՝ Հայաստանի ու հայերի մասին

Երեկ Ազգային գրադարանում բացվեց ՀՀ-ում Ուկրաինայի արդեն նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հրատարակած գրքերի, Ազգային գրադարանին Ուկրաինայի դեսպանատան կողմից նվիրաբերված հրատարակությունների ցուցահանդեսը: Ազգային գրադարանի կողմից էլ հայագետը հայ-ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման եւ հայ մշակույթին մատուցած ծառայությունների համար արժանացավ հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալի: Ալեքսանդր Բոժկոն ավարտել է իր առաքելությունը Հայաստանում եւ վերադառնում է Ուկրաինա: Ինչպես ինքն է նշում՝ ուրախ էր Հայաստանում Ուկրաինայի դեսպան լինելու համար:
Ալ. Բոժկոն ցերեկույթի ներկաներին պատմեց հայերի նկատմամբ իր ունեցած վերաբերմունքի, հայերի համար իր ծավալած գործերի, մտահոգությունների մասին:

 
 
Ժամանց
6-ամյա «Նարեկացի»
 
«Նարեկացի» արվեստի միությունը 6 տարեկան է: Օրերս մեծ հանդիսավորությամբ միությունը նշեց իր հիմնադրման 6-ամյակը: Միջոցառմանը ներկա էին միության բարեկամները, արվեստագետներ, որոնք իրենց անդրանիկ ելույթներն են ունեցել «Նարեկացիում», մենահամերգներ, ցուցահանդեսներ, ելույթներ: Իր ներկայությամբ եւ կատարումներով երեկոյին ուրույն շունչ հաղորդեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, որն իրեն համարեց ոչ թե «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահի՝ Նարեկ Հարությունյանի մտերիմը, այլ նրա հոր բարեկամը.
«Նարեկն ինձ համար խոխա ա, հարցեր ա տալիս մեկ-մեկ: Ես էլ այդպես հարցեր էի տալիս իր հորը՝ ժամանակին, երբ ֆռֆռում էինք Ռուսաստանում: Բայց նա չէր պատասխանում իմ հարցերին»:
Միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց.
«Նարեկացի» արվեստի միությունը կրում է ...
 
 
Ժամանց
ՔԱՆԻ՞ ՏԱՐԻ ԿԱՊՐԵՔ
 
Վերցնում ենք 72 թիվը: Այս թվին պետք է ավելացնել կամ էլ հանել հարցերի պատասխաններից ստացված միավորները
1. Եթե դուք տղամարդ եք, ապա 72-ից հանեք 3: Կանայք պետք է 72 թվին ավելացնեն 4: Կանայք միջինը 7 տարի ավելի են ապրում, քան տղամարդիկ: Այնպես որ, կանանց համար հիմք է վերցվում  կյանքի միջին տեւողությունը՝ 86 տարի, իսկ տղամարդկանց համար 76:
2. Եթե ապրում եք քաղաքում, ապա հանեք 2:
3. Եթե ապրում եք գյուղական վայրում, ապա ավելացրեք 2:
4. Եթե դուք աշխատում եք մտավոր աշխատանքով, հանեք 3, իսկ ֆիզիկականի դեպքում ավելացրեք 3:
5. Եթե շաբաթը 5 անգամ զբաղվում եք սպորտով, ավելացրեք 4 տարի, շաբաթը 2-3 անգամ՝ 2 տարի:
6. Ամուսնացած եք՝ ավելացրեք 5 տարի:
7. Ամուսնացած չեք, ապա հանեք ամեն տասը տարվա համար մեկ տարի (սկսած 25 տարեկանից):
8. Եթե քնում եք 10 ժամից ավելի՝ հանեք 4 տարի:
9. Եթե քնում եք վատ, հանեք 3 տարի:
10. ...
 
 
Ժամանց
ԸՆԴԴԵՄ ՁԻԱՀ-Ի
 
Վատիկան. Սուրբ աթոռի՝ ժողովուրդներին Ավետարանի քարոզման կոնգրեգացիան 1,2 մլն եվրո է հատկացրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, որը կբաշխվի աշխարհի 41 երկրներում ՁԻԱՀ-ով հիվանդներին օգնություն ցուցաբերող կաթոլիկ 131 կազմակերպությունների միջեւ: Նման կենտրոններից 104-ն Աֆրիկայում են, ուր ՁԻԱՀ-ի տարածման վտանգն առավել մեծ է: Ռեսուրսների զգալի մասը կուղղվի կանխարգելմանը եւ հիվանդության տարածման կասեցման նպատակով սեռական ժուժկալության անհրաժեշտության բացատրմանը: Ըստ qahana.am-ի՝ ներկայումս աշխարհում մինչեւ 15 մլն մարդ ՁԻԱՀ-ից բուժման խիստ կարիք ունի, բայց բուժում ստանում է միայն 5,2 միլիոնը:
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-09-07 18:39
 
 

ՆՈՐ ՄԻՋԱԴԵՊ

Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի, սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը եւ օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ...

 

2010-09-07 18:39
 
 

ՉՀԱՋՈՂՎԱԾ ԹԱՏՐՈՆ

«Ես շատ բացասական եմ վերաբերվում նման հեռանկարին եւ Արցախը Հայաստանից անկախ ներկայացնելու անհեթեթ եւ անիմաստ ...

 

2010-09-07 18:39
 
 

2 ԱՄՍՎԱ ԿԱԼԱՆՔ՝ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ

«Առավոտի» տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր ...

 

2010-09-07 18:38
 
 

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ՈՒԺԻՆ ՊԵՏՔ Է ՈՒԺ ՀԱԿԱԴՐԵԼ

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂ պաշտպանության բանակի ռազմական խորհրդի ...

 

2010-09-07 18:37
 
 

ՍԵՄՆԵԲԻՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 5-ից Ադրբեջանում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ադրբեջանական ANS ...

 

2010-09-07 18:37
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Արիության համար

Մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների համար Արցախի ...

 

2010-09-07 18:36
 
 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ Է ԸՆԹԱՆԱԼՈՒ

«Սեպտեմբերի 6-ից 10-ը ՄԽ համանախագահները կլինեն Բաքվում, Երեւանում եւ Լեռնային ...

 

2010-09-07 18:36
 
 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԳԱՆ ՄԵԾ ԽՄԲՈՎ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածած իրենց համատեղ հայտարարության մեջ տեղեկացրել են, թե ...

 

2010-09-07 18:35
 
 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՆՈՐ ԵՆ ՄՇԱԿԵԼ

Հայաստանը չունի արտաքին գործերի նախարարություն, այլ ընդամենը արտաքին հարաբերությունների ծառայություն: ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

Գլուխ քսանյոթերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education