Մեր հասցեն`
Հայաստան, Երեւան, 0023, Արշակունյաց 2, Մամուլի շենք, 15-րդ հարկ,
«Առավոտ» թերթի խմբագրություն
Կանոններ
Երբեմն պետք է հիշեցնել ընթերցողներին, թե ինչ սկզբունքներով է
«Առավոտ» օրաթերթն աշխատում:
Ուստի ներկայացնում ենք այն մասնագիտական եւ էթիկական կանոնները, որոնց կամավոր կերպով հետեւում են
մեր թերթի լրագրողները.
1. «Առավոտի» լրագրողները խստորեն սահմանազատում են լրատվությունը մեկնաբանություններից. լուրի եւ ռեպորտաժի մեջ չեն ներդնում սեփական դատողություններն ու էմոցիաները:
2. «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար: Այն անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, հնարավորություն ունի «Առավոտի» նույն նյութում կամ հաջորդ օրերին տպագրվելիք նյութերում պարզաբանում կամ պատասխան տալ:
3. «Առավոտի» լրագրողները սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից:
4. «Առավոտը» չի արտահայտում որեւէ քաղաքական խմբի տեսակետը: «Առավոտը» բաց է անխտիր բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների առջեւ՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե այդ տեսակետները չեն պարունակում որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանք: «Առավոտի» լրագրողներն ու խմբագիրը աշխատում են հավասարակշռել արտահայտած տեսակետը՝ նույն խնդրով ընդդիմախոսի տեսակետով:
5. Առաջին էջում տպագրված մեկնաբանությունը նրա հեղինակի անձնական կարծիքն է, չի արտահայտում խմբագրության տեսակետը եւ որեւէ ձեւով չի ազդում մնացած նյութերի ուղղվածության վրա:
6. «Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը:
7. «Առավոտի» լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակել մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը:
8. «Առավոտի» լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների եւ կոռուպցիոն երեւույթների հետ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ, ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, ՆԵԼԼԻ ԳՐԻՈՐՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ, ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ, ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ, ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ, ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ:
Նույն սկզբունքների հետ իրենց համաձայնությունն են հայտնել «Առավոտի» արտահաստիքային լրագրողները.
Գովազդը «Առավոտում»
1 քառակուսի սանտիմետրի արժեքը.
1-ին էջում՝ 600 դրամ,
2-7-րդ՝ 480 դրամ,
8-13՝ 360 դրամ,
14-16՝ 200 դրամ:
Զեղչերը գործում են միայն 14, 15 եւ 16-րդ էջերում:
Այս էջերից յուրաքանչյուրի ամբողջ տարածքը գնելու դեպքում կաշխատի 10% զեղչ:
Բիզնեսին չվերաբերող հայտարարությունների (օրինակ՝ կորստի կամ վաճառքի մասին) համար նախատեսված են հատուկ գներ. մեկ տողանոց հայտարարության գումարը կկազմի 2000, իսկ երկու տողանոցը՝ 3000 դրամ:
Թերթում ներդիր տեղադրելը արժե 100000 դրամ:
Առաջարկում ենք օգտվել մեր թերթի կայքէջում բաներ տեղադրելու զեղչերից: Մինչեւ այս տարվա վերջ բաներ տեղադրելու դեպքում մեկ ամսվա գումարը կկազմի 40 000 դրամ:
Բոլոր նշված գները ներառում են 20% ԱԱՀ:
Ձեր գովազդը հուսալի ձեռքերում է:
56-88-68
reklam@aravot.am
Ներդիր տեղադրելու կարգը
Գովազդատուն տպագրությունից 1 օր առաջ խմբագրություն է ներկայացնում ներդիրի մեկ օրինակ՝ խմբագրության համաձայնությունը ստանալու նպատակով, նշելով թողարկման օրը, ներկայացնելով իր հիմնարկի կնիքն ու պատասխանատուի ստորագրությունը, որով հաստատվում են գովազդվող նյութի ֆինանսավորումը եւ օրինականությունը:
Գովազդատուն հնարավորություն ունի ընտրելու տարածման ձեւերը.
-ամբողջ հանրապետությունում,
- միայն քաղաք Երեւանում,
- միայն կրպակներում:
Ներդիրի տարածման ծառայությունը ՙԱռավոտի՚ միջոցով, անկախ ձեւից, արժե 100.000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: |
Մուտք Գրանցվել
Հարգելի՛ պրն Աբրահամյան: Դա դեռ ինչ է, վերջերս 3 բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել էին Կոտայքի մարզի ԸԻ դատարան եւ այդ հոդվածով իրենց ձեռնարկության նախկին աշխատողից յուրաքանչյուը պահանջել 1.000.000 դրամ, ինչ է թե վերջինս համարձակվել էր ՀՀ ՊՆ ուղղված դիմումում բողոքել նրանցից ու հայտնել էր նրանց կենսագրությունների որոշ ըվյալները: Դատարանը ... հայցը բավարարել է, որոշելով հօգուտ հայցվորներից յուրաքանչյուրի բռնագանձել 20.000-ական դրամ, այն դեպքում, երբ առհասարակ բացակայում է հրապարակայնության բաղադրիչը: Գործն այժմ գտնվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում Եթե կուզեք ծանոթանալ/ շատ հետաքրքիր է/ գործի համարն է՝ ԿԴ1/0131/02/11: Հարգանքներով՝ Մ. Կոստանյան
Ով գիտի, հնարավոր է, որ հենց ինքը` փաստաբանը, գրած լինի իրեն վիրավորող կօմենտները: Նա կարող է ապացուցել արդյոք, որ այդ կօմենթները հենց ինքը չի գրել?
Ինձ որոշ մարդկանց հոգու քնքշությունը երբեմն ապշեցնում է: Եթե ինտերնետում, թերթում եւ այլ տեղեր գրված ինչ-որ բան նրանց այդքան վիրավորում է, պետք է բժշկի գնան: Համոզված եմ՝ դրա համար դեղ կա: