|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-09-04 |
| ՍՊՈՐՏՈՎ ԴԵՊԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ |
| |
| Հաշմանդամային սպորտի երկամսյակ՝ Հայաստանում
Սպորտում հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչների ընդգրկվածությունը հստակ ... |
| |
 |
|
| 2010-09-04 |
| Արոնյանն սկսեց հաղթանակով |
| |
| Երեկ Շանհայում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության կիսաեզրափակիչ փուլը, որտեղ չորս մասնակիցներից երկու ... |
| |
 |
|
| 2010-09-04 |
| Բելառուսը գրեթե մի գլուխ բարձր էր |
| |
| Վանաձորում մեկնարկեց հանդբոլի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարը, որին այս տարի, բացի Հայաստանի ... |
| |
 |
|
| 2010-09-04 |
| Երիտասարդականը նույնպես սկսել է նախապատրաստվել |
| |
| ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 21 տարեկաններ) հավաքականը սեպտեմբերի 2-ից ... |
| |
 |
|
| 2010-09-04 |
| Էլի պարտվեցինք |
| |
| Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած ԵՎՐՈ 2012 թվականի ... |
| |
 |
|
| 2010-09-04 |
| «Հատիսը» պաշտոնապես հրավիրվել է |
| |
| Երեւանի «Հատիս» բասկետբոլի ակումբի ինտերնետային կայքի տարածած տեղեկատվության համաձայն, ակումբի համանուն կանանց թիմը Կուրսկում ... |
| |
 |
|
| 2010-09-03 |
| ԲԱՔՎՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՈՒՂԵԳԻՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆՎԱՃԵԼ |
| |
| Մրցաշրջան 2010-ում բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտել էր մասնակցությունը պաշտոնական պատասխանատու մրցումներին, սակայն ... |
| |
 |
|
| 2010-09-03 |
| Երկու մարզիչները՝ հանդիպումից առաջ |
| |
| Մինասյանը մարտավարությունից նախընտրում է չխոսել, Տրապատոնին ներկայացնում է մեկնարկային կազմը:
Այսօր երեկոյան Հանրապետական ... |
| |
 |
|
| 2010-09-03 |
| ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՀԱՎԱՔՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ |
| |
| «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ... |
| |
 |
|
| 2010-09-02 |
| ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԲԱՑՎԱԾ Է |
| |
| 2007 թվականի աշնանը ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպպ Բլատերն ու Միշել Պլատինին երկօրյա համատեղ այցով Հայաստանում էին: Այն ժամանակ ... |
| |
 |
|
| 2010-09-02 |
| Միշել Պլատինի. «Սա անվերջ համագործակցություն է» |
| |
| Նորակառույց ֆուտբոլային ակադեմիան այսօր ոչ միայն ընդունեց առաջին հյուրերին, այլեւ իր գեղեցիկ ու հարմարավետ սրահներից մեկում անցկացրեց ... |
| |
 |
|
| 2010-09-02 |
| Վստահություն |
| |
| Խանտի-Մանսիյսկում սեպտեմբերի 20-ին մեկնարկող շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադան սպասարկելու հրավիրվել են «Նիկեի» լավագույն ... |
| |
 |
|
| 2010-09-02 |
| Վիճակագրական տվյալներ |
| |
| Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՖԻԴԵ-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ շախմատի 39-րդ համաշխարհային ... |
| |
 |
|
| 2010-09-01 |
| ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԿԻՐԻԼԱ. «ՁՅՈՒԴՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ» |
| |
| Մոտ մեկուկես ամիս է, ինչ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հատուկ հանձնարարականով Հայաստանում է ռումինացի ... |
| |
 |
|
| 2010-09-01 |
| Մեր շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում |
| |
| Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (լուսանկարում) Սալոնիկում ընթացող «Կալամարիա օփեն» շախմատի միջազգային մրցաշարում յոթ տուրից հետո ... |
| |
 |
|
|
|
 |
Իտալիայից Հնդկաստան՝ հեծանիվով - Aravot.am
| 2010-09-07 |
| Իտալիայից Հնդկաստան՝ հեծանիվով |
| |
«Ես վաղուց էի երազում այս ճամփորդության մասին ու հատկապես ոգեւորվեցի, երբ Սիմոնեն առաջարկեց միանալ ինձ ու այդքան երկար ճանապարհը միասին հաղթահարել: Ճիշտ է, Սիմոնեն կույր է, երկուսս էլ գիտակցում էինք, որ այդ երկար ճանապարհներին ստիպված ենք լինելու շատ խնդիրներ հաղթահարել, բայց այդքանով հանդերձ նա ինձ ընկերակցելու համար իր մեջ հզոր ուժ գտավ, ես էլ հասկացա, որ իմ այս նախաձեռնությամբ մի բարի գործ եմ անում՝ կույր մարդուն աշխարհն եմ ցույց տալու»,- «Առավոտի» հետ զրույցում իր ձեռնարկած ճամփորդության մասին այսպես պատմեց իտալացի Դինո Լանզարեթին: Դինոն եւ 26-ամյա Սիմոնեն մոտ երեք ամիս առաջ երկտեղանոց հեծանիվով Իտալիայից դուրս են եկել եւ ուղեւորվում են դեպի Հնդկաստան: Հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյի ճանապարհն անցնող այս երիտասարդները օրերս Երեւանում էին: Նախքան մեր երկիր հասնելը նրանք 7 երկրի սահման են հատել եւ 5 հազար կիլոմետր արդեն անցել են: Ճանապարհորդների հաշվարկներով, մինչ Հնդկաստան՝ մոտ 10 հազար կիլոմետր դեռ կա:
Մեզ հետ զրույցում տղաները պատմեցին, որ ճանապարհներին շատ դժվարությունների են հադիպում, բացի այն, որ ֆիզիկապես հոգնում են եւ Սիմոնեին հատուկ խնամք է պետք, սահմանները հատելիս երբեմն բարդություններ են ունենում: Օրինակ, հեծանվորդներին չի հաջողվել Թուրքիայից միանգամից մտնել Իրան, այդ պատճառով Վրաստանով եկել են Հայաստան, որպեսզի Իրանի վիզաները մեր երկրում ստանան: Սիմոնեի խոսքերով, քանի որ նման խնդիրների են հանդիպում, չեն կարողանում ժամանակը հստակ ծրագրավորել, թե երբ՝ որ երկրում կլինեն, հետեւաբար չկարողացան հստակ ասել, թե ի վերջո երբ կհասնեն Հնդկաստան. «Ես առաջին անգամ եմ նման երկար ճանապարհ գնում: Ճիշտ է, դժվարանում եմ, բայց փորձում եմ հարմարվել: Գիտակցում եմ, որ Դինոյի համար ավելի դժվար է. ողջ բեռը նրա ուսերին է՝ մարդկանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու, փաստաթղթեր ձեւակերպելու, ինձ օգնելու եւ այլն: Բացի այդ, սա ինձ համար բացառիկ հնարավորություն էր՝ դուրս գալ հաշմանդամների շրջապատից եւ այլ մարդկանց հետ նույնպես շփվել, ես հոգնել եմ այդ չտեսնելու սթրեսն ամեն անգամ ապրելուց եւ ինձ նման սթրես տարած մարդկանց հետ շփվելուց: Այդ պատճառով էլ որոշեցի ճամփորդել»:
Մեր երկրում Իտալիայի հեծանվորդ քաղաքացիներին ընդունել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Դեսպանի ներկայացմամբ, անգամ եթե երիտասարդ հեծանվորդների այս նախաձեռնությունը շատ հասարակ բան է, այնուամենայնիվ, դա իրականում իր մեջ շատ խորը իմաստ է պարունակում. «Հաշվի առնելով, որ երկուսից մեկը ամբողջովին անկարողունակ է, պետք է մեր հարգանքը հայտնենք այս երիտասարդների նախաձեռնության համար: Մարդ պետք է մեծ սիրտ ունենա, որպեսզի ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդուն իր հետ տանի ու ողջ ճանապարհին նրան հետեւի, խնամի: Սա, կարելի է ասել, կոչ է մարդկությանը՝ հաշմանդամին հասարակությանն ինտեգրելու: Դինոն իր արարմունքով ցույց է տալիս, որ մարդը սահման չունի, եւ որ կարող է սահմաններն անցնել եւ ապրել ու թույլ տալ, որպեսզի այդ մարդիկ էլ ապրեն»:
|
| |
| ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|