|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-08-31 |
| ՈՉ-ՈՔԻՆԵՐ՝ ՏԱՐԲԵՐ ԵԼՔԵՐՈՎ |
| |
| Ամառային վերջին հանգստյան օրերը «խաղաղություն ու հավասարություն» բերեցին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը՝ 19-րդ տուրի ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| «ՀԱՅԱՍՏԱՆՆ» ՈՒ «ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ»՝ ՊԱՄԻՐՈՒՄ |
| |
| Ռուսաստանի հայերի լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Ուկրաինայում բնակվող հայ լեռնագնաց Սերգեյ Ղայֆաջյանն օգոստոսի 25-ին նվաճել է ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորում» է |
| |
| «Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Վարդան Մինասյանը վերջնականապես կողմնորոշվեց |
| |
| ՀՖՖ մամուլի քարտուղարությունը պաշտոնական տեղեկատվություն չի տարածել, հայաստանյան լրատվամիջոցները վստահեցնում են, որ մայրաքաղաքի Ավան ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Պահանջել են թուրքերին չթողնել Լվով |
| |
| Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի՝ Լվովում կայացած տեղի «Կարպատների» եւ Թուրքիայի «Գալաթասարայի» խաղից առաջ կանանց ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԱՐԳԵԼՎԱԾ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ |
| |
| Անցած շաբաթ Կալիֆոռնիայի սպորտային հանձնաժողովը հրաժարվեց վերադարձնել մեքսիկացի ճանաչված միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| Կլինի ինչպես միշտ |
| |
| Սեպտեմբերի 6-13-ը Մոսկվայում անցկացվելու է սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը հանդես է գալու միայն տղամարդկանց ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| Տոմսերն էժանացել են |
| |
| Մի քանի օր առաջ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հայտարարել էր, թե սկսվել է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի՝ ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| Այդպես էլ հաղթանակիերես չտեսան |
| |
| Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Աշխարհի գավաթի 2011 թվականի խաղարկության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումում ընդունեց ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| Մեկնարկը հաջող է |
| |
| Սալոնիկում մեկնարկել է շախմատի «Kalamaria 2010» բաց մրցաշարը, որի «A» խմբում հանդես եկող 68 շախմատիստներից տասը գրոսմայստերի կոչում ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| Նալբանդյանը տարվանվազագույն ծրագիրը կատարել է |
| |
| Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ 2010 թվականի մրցաշրջանի մեծ մասում ծանր վնասվածքի պատճառով պարապուրդի էր մատնված, ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| Ադրբեջանն աստղայինթիմ է հավաքագրել |
| |
| Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ իրենց երկիրը հոկտեմբերին Պլովդիվում կայանալիք շախմատի Եվրոպայի ակումբային ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| Հաճընի հերոսամարտին ընդառաջ |
| |
| Ազգային վեհ գաղափարները միշտ պետք է վառ պահել ժողովրդի գիտակցության մեջ, որպեսզի ապագայում ունենանք ճիշտ ձեւավորվածազգային ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԿԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔ» |
| |
| ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը Սինգապուրից արդեն ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| Ավարտվեց համահայկական շախմատային օլիմպիադան |
| |
| Երեւանում ավարտվեց համահայկական շախմատային օլիմպիադան, որին, բացի Հայաստանի ներկայացուցիչներից, մասնակցեցին Ռուսաստանից, ... |
| |
 |
|
|
|
 |
ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԿԻՐԻԼԱ. «ՁՅՈՒԴՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ» - Aravot.am
| 2010-09-01 |
| ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԿԻՐԻԼԱ. «ՁՅՈՒԴՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ» |
| |
Մոտ մեկուկես ամիս է, ինչ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հատուկ հանձնարարականով Հայաստանում է ռումինացի սենսեյ, սեւ գոտի 5-րդ դան Ալեքսանդրու Կիրիլան: Նա ծանոթանում է մեզ մոտ մարզաձեւի ընդհանուր դրվածքին:
Երեկ հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը «Առավոտի» առաջարկով սկզբում ներկայացրեց ֆեդերացիայի՝ անցնող մրցաշրջանի առաջին կիսամյակում ունեցած ձեռքբերումները: «Այս տարվա առաջին հաջողությունը Եվրոպայի գավաթի առաջնությունում կռեց 1-ին տեղը գրաված Արմեն Նազարյանը, այնուհետեւ Եվրոպայի գավաթի առաջնությունում 2-րդ մրցանակակիր դարձան Գրիգոր Իվանյանը եւ Գոռ Հարությունյանը: Իսկ դրանից ընդամենը մեկ շաբաթ անց նույն մրցման շրջանակներում Գրիգորը բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին, իսկ Գոռը եւ Արթուր Կռոյանը դարձան երրորդ մրցանակակիր: Հատուկ ուզում եմ նշել նաեւ Սինգապուրի պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերում Դավիթ Ղազարյանի բրոնզե մեդալը, որը պատմական նվաճում կարելի է համարել»,- ասաց Ալեքսան Ավետիսյանը:
«Ի տարբերություն օլիմպիական մյուս մարզաձեւերի, ձյուդոյում արդեն սկսվել է Լոնդոնի վարկանիշային միավորների կուտակումը, որը շարունակական է: Այսպես դեռ երկար է շարունակվելու, մինչեւ միավորները հանրագումարի բերելով՝ միջազգային ֆեդերացիան եւ ՄՕԿ-ը օլիմպիական ուղեգիր կշնորհեն մարզիկներին»,- ասաց պարոն Ավետիսյանը:
Սենսեյ Ալեքսանդրու Կիրիլան ներկայացրեց իր տպավորությունները: «Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը առանձնահատուկ ուշադրության է արժանացնում փոքր երկրներում մեր մարզաձեւի ընդհանուր դրվածքին եւ հեռանկարներին: Ես Հայաստան ժամանել եմ հենց այդ առաքելությամբ եւ պիտի ասեմ, որ դուք ունեք շատ լավ մարզիչներ եւ, որ ավելի եմ կարեւորում՝ տաղանդավոր մարզիկներ: Նրանց անհրաժեշտ է ընդամենը համապատասխան պայմաններ ընձեռել, իսկ մարզիչներին իրազեկ պահել մարզաձեւում գրեթե ամեն օր կատարվող նորամուծություններին: Ես այս ընթացքում հասցրել եմ լինել ձեր երկրի տարբեր քաղաքներում ու մարզերում, որտեղ կա ձյուդո մարզաձեւը: Զարմացած եմ: Ու գիտե՞ք ինչով: Թե ինչպե՞ս է այս փոքր երկիրը՝ գործնականում առանց պայմանների, Եվրոպայի չեմպիոն տալիս: Դա, գուցե, ձեր գենից կամ մրգի՞ց է: Բայց որ Հայաստանի ֆեդերացիան՝ նախագահի գլխավորությամբ, մարզիչները իրենց գործի նվիրյալներ են, ֆանատներ, անձամբ եմ համոզվել ու կասկած չունեմ: Մեր միջազգային ֆեդերացիան վերջերս անդամագրեց 200-րդ ազգային ֆեդերացիային: Մի ժամանակ, երբ դեռ մոտ 150 երկիր էր, մի քանիսն էին, որ բարձրակարգ մարզիկներ ունեին: Հիմա ժամանակները փոխվել են, ու ամեն մի ազգային ֆեդերացիա լուրջ ձյուդոիստներ է գործուղում աշխարհի ու Եվրոպայի առաջնություն, որոնց հաղթելն արդեն այնքան էլ հեշտ չէ, ավելի ստույգ՝ դժվար է: Իսկ ձերոնք հաղթում են, այն էլ այնպիսի երկրների, ինչպիսին, ասենք, Ֆրանսիան է, որտեղ ձյուդոյով զբաղվում է մեկ միլիոն մարդ, իսկ Հայաստանում՝ ընդամենը երեք հազար: Ձյուդոն Հայաստանում ապագա ունի»:
Սենսեյ Կիրիլան եւ Ալիկ Ավետիսյանը, որպես հետագա համագործակցության կարեւոր գրավական, հատուկ ընդգծեցին մասնագետների փոխանակումը: Դրա կարեւոր քայլերից են մեր մարզիչների գործուղումները Եվրոպայում հաճախ կազմակերպվող սեմինարներ կամ միջազգային ֆեդերացիայի լավագույն մասնագետների այցերը՝ Հայաստան:
Ալեքսանդրու Կիրիլան նաեւ խոսեց ժամանակակից ձյուդոյում կատարվող բարեփոխումների մասին, որոնց հայաստանցի մասնագետների ժամանակին տեղեկացված լինելը հետագա հաջողությունների համար անչափ կարեւոր նշանակություն ունի: Մասնավորապես, սենսեյը խոսեց մարզաձեւում դեպի արմատներ վերադառնալու, տարիների ընթացքում ձյուդո ներխուժած այլ մարզաձեւերին հատուկ մարտավարության տարրեր կիրառելու տենդենցներից ձերբազատվելու կոնկրետ քայլերի մասին, որոնք արդեն իսկ գործնական կիրառություն ուեն պաշտոնական մրցումներում: Իսկ Ալիկ Ավետիսյանը լրագրողներին իրազեկեց օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվառման, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնատներում, Եվրոպայի գավաթի խաղարկության կանոններում մտցված փոփոխությունների մասին, առանց որոնց իմացության այսուհետեւ հաղթանակներ տանել հնարավոր չի լինելու:
Պարոնայք Ավետիսյանն ու Կիրիլան արդեն հանդիպել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ, իսկ երեկ նրանց ընդունելու էր նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրանք լրագրողներին տեղեկացրին, որ Հայաստանում ձյուդո մարզաձեւի զարգացման եւ միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցության նոր ծրագիր ունեն մշակած, որը ներկայացնելու են ՀԱՕԿ-ի նախագահին:
|
| |
| ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|