|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-28 |
| ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ ՄՈՏ ՖՈՒՏԲՈԼՈՎ՝ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ |
| |
| Եվրաֆուտբոլ-2010-ը հայկական ֆուտբոլի համար պաշտոնապես ավարտվեց: Հերթական անգամ բոլոր հույսերը փշրվեցին, հերթական անգամ՝ մրցավարի վերջին ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Ո՞Վ ԿԼԻՆԻ ՎԱՆԵՍԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ |
| |
| Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կրտսեր միջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոն ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Ջորկայեֆը դեմ չէ գլխավորել մեր հավաքականը |
| |
| Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկայեֆը իր ապագա կարիերայի հետ կապված ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Շումախերը Սյուզիին տեսնելով՝ զարմացել է |
| |
| Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի երեք չեմպիոնական գոտիների տիրուհի Սյուզի Կենտիկյանը եւ կիսածանր քաշային կարգում WBO-ի աշխարհի չեմպիոն ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Չորս մասնակից |
| |
| Օգոստոսի 3-17-ը Լեհաստանի Չոտովա քաղաքում անցկացվելու է շախմատի Մ-20 տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Բոլոր մայրցամաքները ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Ի ՆՊԱՍՏ ՄԵԶ |
| |
| Ծանրամարտի Հայաստանի ու եւս 13 ազգային ֆեդերացիաների
նախագահների առաջարկով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (IWF) 2012 թվականին Լոնդոնում ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| Արոնյանը կպաշտպանի չեմպիոնի իր տիտղոսը |
| |
| Հայաստանի լավագույն շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը օգոստոսի 7-8-ին Մայնցում ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| Կրկին դժվար կացության մեջ ենք |
| |
| Այս անգամ արդեն AIBA-ի թեթեւ ձեռքով նման վիճակում հայտնվել է բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը: Սիրողական բռնցքամարտի միջազգային ... |
| |
 |
|
| 2010-07-24 |
| ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ԷԼ ՄԵԴԱԼՆԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ |
| |
| Այսօրվա դրությամբ Հայաստանն օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան ամառային առաջին օլիմպիական խաղերի 14 վարկանիշ ունի եւ, ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն Տարոսը՝ ազատ ոճայիններին: |
| |
| Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բուդապեշտում ընթացող այս տարիքային խմբի (1990/1992թթ. ծնվածներ) աշխարհի ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| Մրցավարությունից դժգոհ են մնացել |
| |
| Վրաստանի մայրաքաղաքում անցկացված լողափնյա վոլեյբոլի Թբիլիսիի բաց առաջնությունում, որին մասնակցեց անդրկովկասյան երեք երկրների 18 թիմ, ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| «Փյունիկը» հրաժեշտ տվեց ՉԼ-ին |
| |
| Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որ Չեմպիոնների լիգայի 2010/2011թթ. խաղարկությունում պայքարի մեջ մտավ ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԼՐԱՀՈՍԻՑ |
| |
| Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ավարտված բաց ... |
| |
 |
|
| 2010-07-22 |
| Ալեքսան Միքայելյանն աշխարհում երրորդն է |
| |
| Բուդապտում մեկնարկած հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշմարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանին բերեց մեկ ... |
| |
 |
|
| 2010-07-22 |
| Կանցլերն այցելեց «Արքային» |
| |
| Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կանցլեր Անգելա Մերկելն օրերս այցելել է Բեռլինից 32 կմ արեւելք գտնվող Կինբաում քաղաքի ... |
| |
 |
|
|
|
 |
Երեւանում՝ նոր հեծանվահրապարակ - Aravot.am
| 2010-07-29 |
| Երեւանում՝ նոր հեծանվահրապարակ |
| |
Գ. Բեգլարյանն ու Ֆ. Ջուստոտտին հեծանվահրապարակի առաջին սիմվոլիկ շաղախն են անում:
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում կկառուցվի ավելի քան 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակ: «Շատ մոտ ապագայում Երեւանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան հեծանվահրապարակ, ինչը կնպաստի Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը: Այս կառույցը շատ հարմար կլինի նաեւ բազմաթիվ սպորտային միջոցառումների անցկացման եւ տարբեր սպորտաձեւերի զարգացման համար»,- նշեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Սա Երեւանի քաղաքապետարանի եւ «Ռենկո» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի երկրորդ փուլն է, որի մեկնարկը երեկ ազդարարեցին Երեւանի քաղաքապետն ու «Ռենկո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆրանչեսկո Ջուստոտտին: Ծրագրի առաջին փուլով Ազատության հրապարակում կառուցվեց ստորգետնյա ժամանակակից ավտոկայանատեղի՝ նախատեսված 500 ավտոմեքենաների կայանման համար: «Ազատության հրապարակի կայանատեղին կառուցվեց շատ որակով եւ շահագործման հանձնվեց ժամանակից շուտ: Այս հեծանվահրապարակն էլ ես հույս ունեմ, որ կկառուցվի բարձր որակով եւ ժամանակին: Երեւանը կունենա գեղեցիկ մարզադպրոց, որտեղ, բացի հեծանիվից, մեր երեխաները կարող են սովորել եւ պարապել նաեւ այլ սպորտաձեւերով»,- ասաց Գ. Բեգլարյանը:
Հեծանվահրապարակի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը ներկայացրեց հեծանվահրապարակի էսքիզներն ու նախագիծը: Այն կունենա 250մ երկարությամբ շրջագիծ, որի վազքային գոտու լայնությունը կազմում է 7մ: Տարածքում երկայնական առանցքով կտեղադրվի հեծանվահրապարակին պատկանող կառույց, որը կունենա նախամուտք, սրահ, մարզիկների եւ մարզիչների համար առանձին հանդերձարաններ՝ ցնցուղներով, երկու մարզասրահ նախապատրաստական եւ հետմարզական վարժման համար՝ կից հանդերձարաններով եւ ցնցուղներով, հեծանիվների պահման եւ նորոգման սենյակներ, ավտոկայանատեղիներ, առաջին բուժօգնության սենյակ, կառույցի ղեկավարության համար գրասենյակներ, կոնֆերենս դահլիճ, ճաշարան, հասարակական սանհանգույցներ: Ներառված է ավտոկայանատեղի 240 մեքենայի համար: Կկառուցվեն հատուկ թեքամուտքեր հաշմանդամների անվասայլակների համար: Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին եւ «Ռենկո» ընկերությանը՝ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին նշեց, որ այս հեծանվահրապարակի կառուցումը նոր որակ կհաղորդի հեծանվասպորտի զարգացմանն ու կապահովի առողջ ապրելակերպ Երեւանում: «Իր տեսակի մեջ սա կլինի լավագույն հեծանվահրապարակներից մեկը ողջ հետխորհրդային տարածքում եւ Եվրոպայում: Այստեղ կանցկացվեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցումներ»,- նշեց Ալեքսանդր Բերեզովսկին: Ծրագիրը ծավալուն է, իրականացվելու են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ՝ շուրջ 6 միլիարդ դրամի ներդրումային կապիտալով: Շինարարական աշխատանքների համար սահմանված է երկու տարի ժամկետ:
Ի դեպ, երեկ «Առավոտը» տեղեկացավ, որ ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիան նպատակահարմար չի գտել մասնակից գործուղել Վերոնա, որտեղ օգոստոսի 1-ին մեկնարկելու է խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը: Այս որոշումը ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին մեկնաբանեց այսպես: «Նախ, ֆեդերացիայի գումարներն են խիստ սահմանափակ: Երկրորդ պատճառը, որ, թերեւս, հիմնականն է. մենք առայժմ աշխարհի առաջնությունում Հայաստանը պատշաճ մակարդակով ներկայացնելու խճուղային արժանի հեծանվորդ չունենք: Վերջերս մեր խճուղային հեծանվորդները Թուրքիայում խիստ անհաջող մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը՝ խմբային վազքում չհատելով եզրագիծը, իսկ անհատականում զբաղեցնելով վերջին տեղեր: Այդ պատճառով էլ, որպեսզի միջոցները անիմաստ չվատնենք, մարզիչների հետ նպատակահարմար գտանք այդ գումարները տրամադրել հրապարակային հեծանվորդներին, որոնք ավելի հաջող մրցելույթներ են ունենում: Նրանք այժմ նախապատրաստվում են սեպտեմբերի 10-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|