|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-28 |
| ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ ՄՈՏ ՖՈՒՏԲՈԼՈՎ՝ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ |
| |
| Եվրաֆուտբոլ-2010-ը հայկական ֆուտբոլի համար պաշտոնապես ավարտվեց: Հերթական անգամ բոլոր հույսերը փշրվեցին, հերթական անգամ՝ մրցավարի վերջին ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Ո՞Վ ԿԼԻՆԻ ՎԱՆԵՍԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ |
| |
| Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կրտսեր միջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոն ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Ջորկայեֆը դեմ չէ գլխավորել մեր հավաքականը |
| |
| Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկայեֆը իր ապագա կարիերայի հետ կապված ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Շումախերը Սյուզիին տեսնելով՝ զարմացել է |
| |
| Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի երեք չեմպիոնական գոտիների տիրուհի Սյուզի Կենտիկյանը եւ կիսածանր քաշային կարգում WBO-ի աշխարհի չեմպիոն ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Չորս մասնակից |
| |
| Օգոստոսի 3-17-ը Լեհաստանի Չոտովա քաղաքում անցկացվելու է շախմատի Մ-20 տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Բոլոր մայրցամաքները ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Ի ՆՊԱՍՏ ՄԵԶ |
| |
| Ծանրամարտի Հայաստանի ու եւս 13 ազգային ֆեդերացիաների
նախագահների առաջարկով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (IWF) 2012 թվականին Լոնդոնում ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| Արոնյանը կպաշտպանի չեմպիոնի իր տիտղոսը |
| |
| Հայաստանի լավագույն շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը օգոստոսի 7-8-ին Մայնցում ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| Կրկին դժվար կացության մեջ ենք |
| |
| Այս անգամ արդեն AIBA-ի թեթեւ ձեռքով նման վիճակում հայտնվել է բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը: Սիրողական բռնցքամարտի միջազգային ... |
| |
 |
|
| 2010-07-24 |
| ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ԷԼ ՄԵԴԱԼՆԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ |
| |
| Այսօրվա դրությամբ Հայաստանն օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան ամառային առաջին օլիմպիական խաղերի 14 վարկանիշ ունի եւ, ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն Տարոսը՝ ազատ ոճայիններին: |
| |
| Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բուդապեշտում ընթացող այս տարիքային խմբի (1990/1992թթ. ծնվածներ) աշխարհի ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| Մրցավարությունից դժգոհ են մնացել |
| |
| Վրաստանի մայրաքաղաքում անցկացված լողափնյա վոլեյբոլի Թբիլիսիի բաց առաջնությունում, որին մասնակցեց անդրկովկասյան երեք երկրների 18 թիմ, ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| «Փյունիկը» հրաժեշտ տվեց ՉԼ-ին |
| |
| Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որ Չեմպիոնների լիգայի 2010/2011թթ. խաղարկությունում պայքարի մեջ մտավ ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԼՐԱՀՈՍԻՑ |
| |
| Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ավարտված բաց ... |
| |
 |
|
| 2010-07-22 |
| Ալեքսան Միքայելյանն աշխարհում երրորդն է |
| |
| Բուդապտում մեկնարկած հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշմարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանին բերեց մեկ ... |
| |
 |
|
| 2010-07-22 |
| Կանցլերն այցելեց «Արքային» |
| |
| Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կանցլեր Անգելա Մերկելն օրերս այցելել է Բեռլինից 32 կմ արեւելք գտնվող Կինբաում քաղաքի ... |
| |
 |
|
|
|
 |
«ՇԻՐԱԿԸ» ԱՆԴՈՒՆԴՆ Է ԳԼՈՐՎՈՒՄ - Aravot.am
| 2010-07-29 |
| «ՇԻՐԱԿԸ» ԱՆԴՈՒՆԴՆ Է ԳԼՈՐՎՈՒՄ |
| |
Հուլիսի 25-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրից հետաձգված «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը: Գյումրեցիները հերթական պարտությունը կրեցին՝ բաց թողնելով երեք անպատասխան գնդակ: Սա թիմի 13-րդ պարտությունն էր առաջնությունում: 14 խաղերում «Շիրակը» 37 գնդակ է բաց թողել՝ կարողանալով խփել միայն 3-ը, ինչը բացարձակ անհաջող ցուցանիշ է: Այս ամենի հիմքում, սակայն, ընկած են ոչ այնքան մարզական, որքան տնտեսական, ֆինանսական խնդիրները:
Թիմի ֆուտբոլիստները տեւական շրջան աշխատավարձ չեն ստանում, նրանցից շատերը անգամ չեն էլ մասնակցում մարզումներին, քանի որ ընտանիք պահելու համար գումար վաստակելու այլընտրանքային միջոցների են դիմում: Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, թե թիմը նոր սեփականատեր է ունենալու: Որպես հավանական տարբերակ, նշվում էր Գյումրիի քաղաքապետարանը, ինչպես նաեւ Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկի անունը: Սակայն այդ հեռանկարը դեռ խոսակցությունների մակարդակում է, մինչդեռ, թիմն արդեն անդունդն է գլորվում՝ քայքայվածության պատճառով անգամ փրկության փորձ չկարողանալով անել: Armsport.am կայքին տված հարցազրույցում «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշել է, որ թիմը, հավանաբար, կդադարեցնի ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում, եթե մոտ ապագայում հովանավորության հարցը չլուծվի, քանի որ «Շիրակն» անգամ մրցավայր մեկնելու համար վառելանյութի գումար չունի:
Եթե դա տեղի ունենա, ինչն ամենեւին էլ ցանկալի չէ, ֆուտբոլի Հայաստանի առանց այն էլ աղքատիկ առաջնությունը կարող է զրկվել իր սակավաթիվ մասնակիցներից մեկից՝ անորոշ ժամանակով ու հեռանկարով, իսկ հայկական ֆուտբոլը՝ իր ավանդական դարբնոցից: Ի՞նչ է սպասվում հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակրին ու, արդյո՞ք, կլուծվեն նրա խնդիրները: Այժմ, ցավոք, դժվար է կանխագուշակել: Սա է հայկական ֆուտբոլի այսօրվա դառը դեմքն ու վաղվա ոչ այնքան կայուն հենարանը: Նման իրավիճակում դժվար թե Եվրոպայի դռան բանալիները մենք հեշտությամբ գտնենք:
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը 14 տուրից հետո հետեւյալ տեսքն ունի.
Բանանց 14 11 2 1 34-13 35
Ուլիս 14 10 2 2 24-7 32
Փյունիկ 14 9 2 3 34-14 29
Միկա 14 6 4 4 22-14 22
Իմպուլս 14 5 2 7 11-22 17
Գանձասար 14 4 1 9 11-22 17
Կիլիկիա 14 3 1 10 14-30 10
Շիրակ 14 1 0 13 9-37 3
|
| |
| Գ. Ն. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|