|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-02 |
| ՖՈՒՏԲՈԼԸ ՏԽՈՒՐ Է ԴԱՌՆՈՒՄ |
| |
| Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը թեժանում է: Քառորդ եզրափակիչ փուլ են հասել ութ հավաքականներ, որոնք այսօրվանից պայքարի մեջ ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
|
| |
| «ՈՒԼԻՍ»-«ԲՆԵՅ ՅԵՀՈՒԴԱ»՝ 0:0
Երեւանի «Ուլիսը» ոչ-ոքիով սկսեց նորամուտը պաշտոնական միջազգային մրցաշարերում: Երեկ մեր ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԵՎՐՈՊԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ, ԳՈՒՄԱՐԱԾ ԱՖՐԻԿԱՆ |
| |
| Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկամսյա մրցավազքը երկօրյա դադար է վերցրել
Քառորդ եզրափակիչ անցած ութ ազգային հավաքականները (չորսը՝ ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| Այսօր երեկոյան՝ «Ուլիսի» նորամուտը եվրոասպարեզում |
| |
| Այսօր երեկոյան եվրոպական մրցասպարեզում իր առաջին հանդիպումը կանցկացնի Երեւանի «Ուլիսը»: Իսրայելական «Բնեի Յեհուդայի» հետ ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏՆԵՐԸ՝ ՀԱՀ-ՈՒՄ |
| |
| Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի կոմունիստները բաց նամակ են հրապարակել, որով ՖԻՖԱ-ից պահանջում են վերախաղարկել ԿԺԴՀ-ի բոլոր ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԼԻԼԻԹԸ ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Է |
| |
| Ջերմուկում ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի վեցերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթեց աշխարհի բազմակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեին եւ 4,5 ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎ՝ ՆԱԽԱԳԱՀ |
| |
| Armchess.am-ը երեկ պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշում է կայացրել ՖԻԴԵ-ի առաջիկա նախագահական ընտրություններում ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ «ԲՐՈՆԶԸ» |
| |
| Օրենբուրգում անցկացվեց ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեց 23 երկրի 275 ձյուդոիստ: Հայաստանը ներկայացված էր յոթ ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՏԱԼԻԱ՞ |
| |
| «Sportinfo»-ն, վկայակոչելով «Sportmediaset»-ը, տեղեկացնում է, որ ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականն ուշացումով սկսել է զբաղվել ... |
| |
 |
|
| 2010-06-30 |
| ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՆ ԷԼ Է ՍՊՈՐՏ |
| |
| Սակայն այս ոլորտին հատկացվող ֆինանսական աջակցությունը քիչ է, այդ պատճառով էլ այն չի զարգանում
Արդեն ութերորդ տարին է՝ ամռան ամիսներին ... |
| |
 |
|
| 2010-06-30 |
| Նարնջագույններն ընդդեմ ոսկեգույնների |
| |
| Երեկ ուշ երեկոյան Պարագվայ-Ճապոնիա, Իսպանիա-Պորտուգալիա հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչը, եւ ... |
| |
 |
|
| 2010-06-30 |
| Չեմպիոնը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց |
| |
| Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը 13-րդ տուրում հերթական անակնկալը մատուցեց հայ ֆուտբոլասերին: Հանրապետության բազմակի ... |
| |
 |
|
| 2010-06-29 |
| ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖԻԲԱ-ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| Հունիսի 28-ին Երեւանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկեց բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց «C» դիվիզիոնի մրցաշարը: ԽՍՀՄ ... |
| |
 |
|
| 2010-06-29 |
| ՇԱԽՄԱՏ ԵՎ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏ |
| |
| «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ «ՄՏՍ» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի սպորտի գործընկեր, ցանցային օպերատոր ու մեծածախ ինտերնետի ... |
| |
 |
|
| 2010-06-29 |
| Չորս մեդալ |
| |
| Լվովում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի (մինչեւ 18 տարեկաններ) առաջնությունը, որտեղից Հայաստանի հավաքականի չորս անդամներ ... |
| |
 |
|
|
|
 |
ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ - Aravot.am
| 2010-07-03 |
| ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ |
| |
Չնայած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկու օր հանգիստ էր հայտարարվել, մարզական լրատվամիջոցների էջերում ֆուտբոլային թեմաները չեն պակասում: Դրանց շարքում բավականին մեծ տեղ են զբաղեցնում թիվ մեկ մարզաձեւի պատմության մեջ տեղի ունեցած զավեշտալի իրադարձությունները: «Առավոտը» ընտրել է դրանցից առավել հետաքրքիրները:
Բրազիլիայում ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ քամին մի խումբ պարաշյուտիստների քշել-բերել է խաղադաշտ: Պարաշյուտիստներից մեկն ընկել է դարպասապահի վրա՝ այն ժամանակ, երբ վերջինը պատրաստվում էր որսալ գնդակը: Արդյունքում գնդակը հայտնվել է դարպասում եւ, հակառակ տուժածների բողոքի, մրցավարը գոլը հաշվել է՝ դա մեկնաբանելով որպես «բարձրագույն ուժի միջամտություն»:
1969 թվականի նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայում կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաանկարգապահ խաղը: Սուրեյի եւ Հանտսի թիմերն այնքան կոպիտ էին պայքարում տեղի գավաթին տիրելու համար, որ գլխավոր մրցավարը հարկադրված պատժել է բոլոր 22 ֆուտբոլիստներին՝ ներառյալ հոսպիտալ տեղափոխված խաղացողներից մեկը: Դեղին քարտից չի խուսափել նաեւ եզրային մրցավարներից մեկը:
Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը խաղացվել է 1981 թ. օգոստոսի 1-3-ին՝ Իռլանդիայում: «Կալինաֆերսի» ակումբի երկու թիմերի պայքարում հաղթողը որոշվել է 65 ժամ 1 րոպեում:
Բրիտանիայում մառախուղը սովորական երեւույթ է: Սակայն արտասովոր զվարճալի պատմություն է եղել Շոտլանդիայի երկու թիմերի հանդիպման ժամանակ: Մառախուղն այնքան է խտացել, որ ֆուտբոլիստները երկար ժամանակ դաշտում որոնում էին գնդակը, խաղընկերներին ու մրցակիցներին: Մրցավարին մի պահ թվացել է, թե դաշտում ֆուտբոլիստների թիվը շատացել է: Մոտենալով թիմերի պահեստայինների նստարանին եւ տեսնելով, որ դրանք, իրոք, դատարկ են, նա անմիջապես դադարեցրել է խաղը: Հետագայում պարզվել է, որ այդ պահին խաղադաշտում եղել է երեսուն ֆուտբոլիստ:
Բրազիլիայի առաջնությունում լավ արդյունքներ արձանագրած «Կակովա» թիմը անսպասելի լուծարվել է ներքին գործերի նախարարի հրամանով: Բանն այն է, որ թիմը հիմնականում համալրված է եղել ոստիկաններով եւ նրա մասնակցությամբ հանդիպումների ժամանակ տեղի ոստիկանները ստադիոն էին գալիս ամբողջ վաշտերով, ինչի հետեւանքով հանդիպման ընթացքում քաղաքում մշտապես քաոս էր սկսվում, աճում էր հանցագործությունների թիվը: Իսկ դրա փոխարեն տրիբունաներում կարգուկանոն է տիրելիս եղել:
Բուենոս-Այրեսի ստադիոններից մեկում որոշել էին փորձարարական խաղ անցկացնել, որի նպատակը եղել է չամուսնացած ֆուտբոլիստների առավելությունը ամուսնացածների նկատմամբ ապացուցելը: Ամեն բան ընթացել է հանգիստ՝ մինչեւ ամուսնացածների դարպասին 11 մետրանոց նշանակվելը: Իսկ երբ այն իրացվել է, խաղադաշտ են ներխուժել կանայք եւ մրցավարին մի լավ քոթակելով՝ հաղթող հռչակել իրենց ամուսիններին:
Իտալիայի Աստի քաղաքում անցկացվող ընկերական հանդիպման ժամանակ, տանտերերի հարձակվող Մասկիոն վրիպել է գնդակին հարվածելիս եւ մի խորը ակոս բացել խոտածածկի վրա: Հետո դաշտի այդ հատվածի հիմքն ուսումնասիրելիս՝ մարդու կմախք է հայտնաբերվել, որը, պարզվել է, պատմական խոշոր գտածո է:
Բրազիլացի պաշտպան Պինեյրոն ինքնագոլի չգերազանցված ռեկորդակիր է: Միայն մեկ մրցաշրջանում նա սեփական դարպասը 10 գոլ է խփել: Իսկ երբ մարզիչները նրան տեղափոխեցին հարձակման գիծ, առաջին իսկ խաղում ֆուտբոլիստը կրկին գրավեց սեփական դարպասը: Պինեյրոյի 25-ամյակի օրը թիմակիցները նրան կողմնացույց են նվիրել, որի վրա մակագրված էր. «Հիշիր, մրցակիցը հակառակ կողմում է»:
Պատմությանը երկու դեպք է հայտնի, երբ գլխավոր մրցավարն ինքն իրեն կարմիր քարտ է ցույց տվել: Ու երկուսն էլ անգլիացի են՝ Էնդի Ուեյնը եւ Մելվին Սիլվեստրը: Երկուսն էլ իրենց խաղադաշտից հեռացրել են հանդիպման ժամանակ, որպեսզի խուսափեն ֆուտբոլիստների հետ անցանկալի բախումներից:
1959 թվականին Գերմանիայի Հելզենկիրխեն քաղաքի ստադիոնի տնօրինությունը սխալմամբ միեւնույն ժամին ֆուտբոլի եւ հանդբոլի խաղ էր նշանակել: Թիմերը եկել էին ու ոչ ոք չէր ուզում իր ժամը զիջել: Եվ… երկու խաղերն էլ անցկացվեցին միաժամանակ: Խաղադաշտում հանդես եկավ չորս թիմ, իսկ դաշտում այս ու այն կողմ թռչկոտում էր երկու գնդակ:
Բոտսվանայի ազգային հավաքականը գոյության 28 տարիներին միջազգային ոչ մի հանդիպումում չի հաղթել: Այդ ընթացքում թիմում փոխվել է հիսուն գլխավոր մարզիչ:
50-ականների վերջերին Իտալիայի Սիենա քաղաքում մրցավարները մի անգամ որոշեցին իրենք ֆուտբոլ խաղալ եւ երկու թիմի բաժանվելով՝ մտան խաղադաշտ: Ամեն բան նորմալ էր ընթանում այնքան ժամանակ, մինչեւ թիմերից մեկի դարպասը գրավվեց կասկածելի գոլով: 22 ֆուտբոլիստ-մրցավարները, որոնցից յուրաքանչյուրն ի պաշտոնե գերազանց գիտեր օրենքները եւ կարողանում էր դրանք մեկնաբանել, սկսեցին միմյանց ապացուցել սեփական ճշմարտացիությունը: Բանը հասավ քաշքշուկին, որին ստիպված միջամտեց ոստիկանությունը:
1978 թվականին Հունաստանի առաջնության «Էթնիկոս»-ՊԱՕԿ թիմերի հանդիպումում հյուրերը բացեցին խաղի հաշիվը եւ գոլը նշելու նպատակով ամբողջ թիմով նետվեցին դեպի իրենց պահեստայինների նստարան: Նրանց ոգեւորությունն այնքան մեծ էր, որ չէին լսում մրցավարի՝ դաշտ վերադառնալու եւ հանդիպումը շարունակելու պահանջը եւ… «Էթնիկոսը», մրցակիցների բացակայությամբ խաղը վերսկսելով դաշտի կենտրոնից, անմիջապես հավասարեցրեց հաշիվը:
1969 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆում Սալվադորից Հոնդուրասի կրած պարտությունը այդ երկրների միջեւ վեց օր տեւած պատերազմի պատճառ է դարձել:
1976 թվականի մարտի 20-ին «Ասթոն Վլայի» խաղացող Քրիս Նիկոլը երկուական գոլ խփեց թե մրցակցի՝ «Լեսթեր Սիթիի», թե իր թիմի դարպասը: Այդ խաղն ավարտվեց 2:2 հաշվով: |
| |
| Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|