|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-10 |
| ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ՎԻԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐՏԻ 8-Ը |
| |
| Առաջին թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,2 կգ) WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը Կալիֆոռնիայի Ռանչո ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| Եվրոպայի առաջնությունը մեկնարկեց |
| |
|
Ավետիք Գրիգորյան:
Լիլիթ Գալոյան:
Խորվաթիայի Ռիեկա քաղաքում մեկնարկեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց (405 մասնակից, 187 ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| Մորոզեւիչի փոխարեն՝ Գրիշչուկը |
| |
| Մարտի 13-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկող «կույր» եւ արագ շախմատի «Amber» անունը կրող ավանդական 19-րդ գերմրցաշարի ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ԿԱՅԱՑԱՎ 2010 Թ. ԳԱՎԱԹԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| ՀՖՖ-ում տեղի ունեցած ֆուտբոլի Հայաստանի 2010 թվականի գավաթի եւ հանրապետության առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանության ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ԱՌՋԵՎՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է |
| |
| Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ձյուդոյի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին հարյուր ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՓԽՐՈՒՆ ԵՆ |
| |
| Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովն անդրադարձել է Հայաստանի մարզիկների՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ՝ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՆՑ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ |
| |
| Սպորտի բնագավառի ուժեղ սեռի ներկայացուցիչների համար հայ կանայք ամենացանկալին են
Մարտի 8-ը միլիոնավոր մարդկանց սիրած տոներից մեկն է: ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Հաղթանակ՝ մրցակցի դաշտում |
| |
| Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Դուբլինում հյուրընկալվեց ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Երրորդ տեղում |
| |
| ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իրանի Յազդ քաղաքում անցկացված երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկության ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Պարտություն՝ 1:3 հաշվով |
| |
| Մրցաշրջան 2010-ին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Անթալիայում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Գորգ են մտնում երիտասարդները |
| |
| Վաղը Էջմիածնում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մայրաքաղաքից եւ հանրապետության տարբեր ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Թեժ պայքար է սպասվում |
| |
| Վաղը Ռիեկա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունը:
Խորվաթիայում խաղատախտակների ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Ամերիկացի սնոուբորդիստները՝ Հայաստանում |
| |
| ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից հրավիրված սնոուբորդի երկու պրոֆեսիոնալ վարպետներ՝ Ամբեր ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Աբրահամն ուզում է դառնալհամաշխարհային աստղ |
| |
| Մինչ WBC/WBA վարկածներով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն արդեն ԱՄՆ ժամանած իր անձնական մարզիչ Վազգեն ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆ Է |
| |
| Կաննում այս օրերին ընթանում է շախմատի «Pierre et Vacances» միջազգային 24-րդ փառատոնը, որի «A» խմբի մրցաշարին մասնակցում են Ֆրանսիայում ... |
| |
 |
|
|
|
 |
ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ - Aravot.am
| 2010-03-11 |
| ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ |
| |
Տարվա այս ժամանակաշրջանում Հայաստանի ֆուտբոլային բոլոր թիմերը զբաղված են նոր մրցաշրջանին նախապատրաստվելով: Գաղտնիք չէ, որ մրցաշրջանի ընթացքում գրանցվելիք թե հաջողությունները, թե ձախողումները մեծապես կախված են հենց նախամրցաշրջանային պատրաստվածության որակից, արդյունավետությունից: Երկու շաբաթից մեկնարկում է մրցաշրջան-2010-ը եւ ժամանակն է ներկայացնել, թե ի՞նչ աշխատանքներ են կատարել ու կատարում հայկական ակումբները:
Բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսն» արդեն երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել Արարատի «Այգ» մարզաբազայում: Հիմա արդեն թիմն անցել է խաղերին անմիջականորեն պատրաստվելու փուլ եւ մարտի 6-ին մեկնել վերջին յոթնօրյա հավաքի՝ վրացական Ուռեկի: Այնտեղ «Իմպուլսը» երկու ստուգողական հանդիպում է անցկացնելու Վրաստանի առաջնության բարձրագույն խմբի մասնակից Սամտրեդիայի «Լոկոմոտիվի» ու առաջին խմբի «Կոլխեթի» (Փոթի) թիմերի հետ: Վերջինը պայքարում է բարձրագույն խումբ տեղափոխվելու համար:
Երեւանի «Կիլիկիան», ի տարբերություն «Իմպուլսի», ոչ միայն արտասահմանյան հավաքների չի մեկնել, այլեւ ողջ նախապատրաստական շրջանն անցկացրել է Երեւանում: Թիմը Աբրահամ Խաշմանյանի ու ֆիզպատրաստվածության գծով նրա օգնական Արմեն Տոնոյանի գլխավորությամբ մարզվել է Հրազդան մարզադաշտում եւ «Կիլիկիա» մարզադահլիճում: Ֆուտբոլիստները մարզվել են օրական մեկ-երկու անգամ, երկկողմանի ու ստուգողական հադիպումներ անցկացրել:
Գյումրիի «Շիրակը» նույնպես ողջ նախապատրաստական փուլն անցկացրել է Հայաստանում: Եղանակային բարենպաստ պայմանները «Շիրակին» թույլ տվեցին մարզվել ոչ միայն Գյումրիի ֆուտբոլի դպրոցի մարզադահլիճում, այլեւ՝ քաղաքային մարզադաշտում: Թիմը մի շարք ստուգողական հանդիպումներ է անցկացրել մյուս ակումբների հետ, որոնց ընթացքում մարզչական կազմը փորձարկել է ակումբի դուստր թիմի մի շարք խաղացողների:
Մարզային թիմերից մյուսը՝ «Գանձասարը», նախ 12-օրյա հավաք է անցկացրել Արարատի «Այգ» մարզաբազայում, ապա մեկնել Աշգաբադ՝ հանդես գալու Թուրքմենբաշիի գավաթի խաղարկությանը, որտեղ Կապանի թիմը երկու պարտություն է կրել ու մի խաղ ավարտել ոչ-ոքի՝ դուրս մնալով հետագա պայքարից: Փոխարենը՝ թիմը մի շարք ընկերական հանդիպումներ է անցկացրել: Այժմ կապանցիները վերջին հավաքն են անցկացնում մրցաշրջանի մեկնարկից առաջ ու կրկին՝ «Այգ» մարզաբազայում: Նախատեսվում է եւս 3 ստուգողական հանդիպում, սակայն մրցակիցների անունները դեռ հայտնի չեն։ Թիմն այժմ գլխավորում է Ալբերտ Սարգսյանը, քանի որ «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը Դոնեցկում մասնակցում է մարզչական սեմինարի:
Երեւանի «Ուլիսը» մարտի 4-ին է վերադարձել Ուռեկիից, որտեղ փետրվարի 19-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրել է հինգ հանդիպում: Դրանցից երեքում Սեւադա Արզումանյանի սաները հաղթանակ են տոնել, իսկ երկուսն ավարտել ոչ-ոքի: Ընդ որում, վերջին ոչ-ոքին «Ուլիսը» գրանցել է Թբիլիսիի «Դինամոյի» հետ՝ 0:0:
Նախորդ առաջնության առաջատար քառյակի մյուս 3 թիմերը՝ «Փյունիկը», «Բանանցը» եւ «Միկան», ներկայումս արտասահմանում են: «Բանանցն» իր երկրորդ հավաքն է անցկացնում Անթալիայում: Ստեւիցա Կուզմանոսկու սաներն արդեն մի ստուգողական հանդիպում են անցկացրել, որում 0:3 հաշվով զիջել են դանիական «Օրսենսին»: Հաջորդ խաղը նախատեսված է մարտի 10-ին՝ Ղրղըզստանի «Դորդոյ Դինամոյի» հետ: «Բանանցը» Երեւան է վերադառնալու մարտի 14-ին:
«Միկան» Արմեն Ադամյանի ղեկավարությամբ այս օրերին գտնվում է Մալագայում: Դրան նախորդել են արտասահմանյան երկու հավաքներ՝ Անթալիայում եւ Կիպրոսում: Իսպանիայում թիմը, ուսումնամարզական պրոցեսին զուգահեռ, մրցում է մի շարք թիմերի հետ: «Միկան» Մալագայում արդեն երեք ընկերական խաղ է անցկացրել, որոնցից երկուսում հաղթել է: Արմեն Ադամյանի սաները միեւնույն՝ 1:0 նվազագույն հաշվով հաղթել են Մոսկվայի «Լոկոմոտիվին» եւ Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալխեսիրասին», իսկ երրորդում զիջել Ֆինլանդիայի «ՀԻԿ»-ին: Մարտի 14-ին նշանակված է «Միկայի» վերջին ստուգողական հանդիպումը Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ:
Վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկն» էլ Սոչիի եւ Կիպրոսի հավաքներից հետո այս օրերին գտնվում է Իտալիայի Նորչիա փոքր քաղաքում (Հռոմից 150 կմ հեռավորության վրա): Վարդան Մինասյանի սաներն արդեն մարտի 8-ին ուսումնամարզական հավաքի շրջանակներում Իտալիայում մրցել են «D» սերիան ներկայացնող «Պոմեցիա» ակումբի հետ եւ 7։0 խոշոր հաշվով պարտության մատնել: Չեմպիոնը դրանից բացի նախատեսում է մինչեւ Երեւան վերադառնալը եւս երկու ընկերական խաղ կազմակերպել:
Այսքանը Հայաստանի բարձրագույն խմբի ութ ակումբների նախապատրաստական շրջանի մասին: Իսկ թե ի՞նչ փոփոխություններ են թիմերը կատարել իրենց կազմերում, ովքե՞ր են հեռացել ու ովքե՞ր համալրել այս կամ այն ակումբը, «Առավոտը» կտեղեկացնի առաջիկայում՝ մրցաշրջանն սկսվելուց առաջ: Հիշեցնենք միայն, որ արդեն մարտի 22-ին մեկնարկում է Հայաստանի գավաթի հերթական խաղարկությունը: |
| |
| ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|