|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-01-30 |
| ԱՌԱՆՑ ՍԻՐՈ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ. ԻՍԿ ԱՂԻ ԲԼԻԹԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՉԱՐԺԵ |
| |
| Մեկնաբանում են մարզաշխարհի ներկայացուցիչները
Ասում են՝ սերն ամեն ինչ է. առանց սիրո «անհաջողակ» ես ոչ միայն կյանքում, այլեւ ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| ՍՊՈՐՏԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ «ՍՏԻՄՈՒԼ» Է ՏԱԼԻՍ |
| |
| Լողով զբաղվող հաշմանդամություն ունեցող պատանիները անցյալ տարի լողի դաշնության կազմակերպած մրցումների ժամանակ բարձր հորիզոնականներ ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու համար ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Ավետիք Գրիգորյանն առաջատարն է |
| |
| Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունները ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Հայաստանն ապացուցել է, որ ի վիճակի է ընդունել ցանկացած բարձրակարգ մրցում |
| |
| Փետրվարի 12-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ Է |
| |
| Արտասահմանի մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության վիճակահանությունը կայանալու է ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| Տասը մասնակից |
| |
| Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մարզաձեւի մեր ազգային հավաքականը հունվարի 29-31-ը Թբիլիսիում մասնակցելու է աշխարհի ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| Լավագույնների մասնակցությունը պարտադիր է |
| |
| Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Երեկ, մինչեւ ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| Ցեղասպանության մասին՝ 10 լեզուներով |
| |
| 1965թ. մարտին հրատարակված Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին աշխատությունից ավելի քան 40 տարի անց լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| ԱՌԵՐԵՍՈՒՄ՝ ՇԱՄՇՅԱՆԻ ՀԵՏ |
| |
| Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հրավերը կապված էր ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ |
| |
| Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Առաջնայինը Բաքվի առաջնությունն է |
| |
| Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որտեղ չեմպիոններին ու մեդալակիրներին որոշելու համար մրցագորգում պայքարի մեջ ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| 17 տարեկանների հավաքականը պատրաստվում է |
| |
| Հայաստանի ֆուտբոլի 17 տարեկանների հավաքականը 2010թ. իր առաջին հավաքն է անցկացնում: Այս տասնօրյակի ընթացքում թիմը հասցրել է մասնակցել մեկ ... |
| |
 |
|
| 2010-01-23 |
| ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԴԵՌ ԿԽԱՂԱ |
| |
| Ֆուտբոլային երկարակյացները
Վերջին օրերին հայկական ֆուտբոլի աշխարհում ամենաշրջանառվող լուրերից մեկը Սարգիս Հովսեփյանի՝ ֆուտբոլային ... |
| |
 |
|
| 2010-01-23 |
| Ֆոտբոլի աստղերը եւ նրանց գեղեցիկ կանայք |
| |
| Համաշխարհային սպորտի աստղերը կյանքի ընկերուհի ընտրելու հարցում ճաշակի պակաս չունեն: Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ ... |
| |
 |
|
|
|
 |
Գեղասահքը «սպանվել» է, իսկ հույսը դեռ ապրում է - Aravot.am
| 2010-02-02 |
| Գեղասահքը «սպանվել» է, իսկ հույսը դեռ ապրում է |
| |
Փետրվարի 12-ին Վանկուվերում մեկնարկող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումներում Հայաստանը ներկայացուցիչ չունի: Ինչո՞ւ: Եվ դա այն դեպքում, երբ վերջին երեք խաղերին մշտապես մասնակցել ենք, անգամ ունեցել մինչեւ չորս մասնակից: Պատճառները շատ են ու խիստ մտահոգող: Չնայած մարզաձեւը հայտնվել է ծանրագույն վիճակում, գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ապագայի հանդեպ լավատեսությունը չէր կորցրել ու հավատում էր, որ լավ օրերը դեռ առջեւում են:
- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եղավ, որ այս անգամ օլիմպիական վարկանիշ չկարողացանք ձեռք բերել:
- Որովհետեւ թե հավաքականի անդամները, թե մարզադպրոցի սաները շուրջ երկու տարի, սահադաշտ չլինելու պատճառով, զրկված են տեղում սառցի վրա մարզվելու հնարավորությունից: Մարզադպրոցը, որ գործում էր թեկուզ խղճուկ պայմաններով, բայց բավականին լավ կադրեր էր աճեցնում, 2008 թվականի հունիսի 17-ից չի աշխատում: Այսօր Երեւանում կա երկու սահադաշտ՝ «Կարապի լճինը», որ տարվա ընթացքում գործում է մի քանի ամիս, եւ ՄՀՀ-ինը: Սակայն այդ երկու սահադաշտերն էլ ավելի շատ ծառայում են բնակչության ազատ ժամանցի կազմակերպմանը, սիրողական սահքին, ինչը, անկասկած, նպաստում է մասսայականության պահպանմանը: Բայց դա, միեւնույն է, սպորտ չի:
- ՄՀՀ-ում գոնե հավաքականի անդամներին ժամեր չե՞ն տրամադրվում մարզվելու համար:
- Անցած տարի տրամադրվում էին, իսկ այս տարի՝ դեռ ոչ:
- Ինչո՞վ են դա բացատրում:
- Վերջնական ոչինչ դեռ չեն ասել: Ու չէի ցանկանա, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե հրաժարվում են: Մի փոքր սպասել է պետք: Բայց, իմ կարծիքով, անգամ անվճար ժամեր տրամադրելու դեպքում էլ գեղասահքի զարգացմամբ այնտեղ լրջորեն զբաղվել հնարավոր չի լինի: ՄՀՀ-ն մեծ կառույց է ու այն հենց միայն պահպանելու համար հսկայական ծախսեր են պահանջվում: Ես համալիրի սեփականատերերին ոչինչ չունեմ ասելու: Տրամաբանական է, որ դրամ վաստակել է անհրաժեշտ: Դրա համար էլ այնտեղ մշտապես տարբեր տեսակի միջոցառումներ՝ համերգներ ու շոուներ են կազմակերպում: Իսկ գեղասահքը որպես մարզաձեւ պահպանելու եւ զարգացնելու համար ոչ միայն մարզումային մշտական պայմաններ ու ժամեր են հարկավոր, այլեւ շատ ու շատ պարտադիր բաներ:
- Գեղասահքի միակ մարզադպրոցն ինչո՞ւ փակվեց:
- Քանի դեռ Շենգավիթի թաղապետը Մարտին Սարգսյանն էր, նրա աջակցությամբ բազմաթիվ խնդիրներ էինք կարողանում լուծել, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ: Բայց թաղապետը փոխվելուց հետո ամեն բան փոխվեց: Նոր թաղապետը մարզադպրոցի տնօրեն նշանակեց մի մարդու, որը սպորտի, առավել եւս՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող գեղասահքի հետ ոչ մի կապ չուներ: Ու եղավ այն, որ կարճ ժամանակ անց հարյուրավոր գեղասահորդներ, հոկեյիստներ եւ մարզիչներ հայտնվեցին դրսում, եւ Հայաստանում փաստացի փակվեց օլիմպիական երկու մարզաձեւ՝ գեղասահքը եւ տափօղակով հոկեյը: Ի դեպ, բոլորն էլ տեղյակ են, որ հոկեյի ֆեդերացիայի կատարած աշխատանքների շնորհիվ է, որ այս տարի աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի խաղերն անցկացվելու են Երեւանում: Ճիշտ է, հիմա գեղասահորդներն ու նրանց մարզիչները դեռ գնում են դպրոց, մարզվում գետնի վրա, բայց դա էլ երկար չի տեւի:
Ինձ հուսադրում են քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խոսքերը: Նա խոստացել է մեկուկես տարում նոր մարզադպրոց կառուցել, իսկ չորս տարվա ընթացքում անել այնպես, որ Երեւանի ամեն մի շրջան «Կարապի լճի» նման իր սահադաշտն ունենա: Հուսով եմ ու հավատում եմ, որ քաղաքապետն իր խոստումն անպայման կկատարի:
- Իսկ մինչ այդ, գեղասահքը Հայաստանում դռները փակելու ու երկարատեւ արձակո՞ւրդ է գնալու:
- Ոչ: Սպորտի նախարարության աջակցությամբ եւ անձնական կապերի շնորհիվ ֆեդերացիան մեր հավաքականի անդամ լավագույն մարզիկների մարզումները կազմակերպում է Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Դժվարությունն այն է, որ բոլոր հեռանկարայիններին դուրս ուղարկելու միջոցներ չկան:
- Իսկ ձեր ասած լավագույնների հետ ապագայի հույսեր կապո՞ւմ եք:
- Այո: Եվ մեծ հույսեր: Օրինակ, Սլավիկ եւ Սարգիս Հայրապետյան եղբայրները, Հովհաննես Մկրտչյանը, եւս մի երկու-երեք աղջիկ: Նշածս տղաները կատարում են բոլոր եռակի պտույտով ցատկերը: Հատկապես Սլավիկը, որ ընդամենը 13 տարեկան է, մեր գեղասահքի ապագան է: Նա անցած տարի հանդես է եկել պատանիների աշխարհի գավաթի փնջային երկու մրցումներում ու, պայքարելով 18 տարեկան մրցակիցների հետ, երկու անգամ էլ գրավել է 12-րդ տեղը: Դա բավականին բարձր ցուցանիշ է: Շնորհալի պատանուն չենք գործուղել մեծահասակների առաջնություններ, քանի որ տարիքը թույլ չի տալիս: Իսկ ինչ վերաբերում է մյուս երկուսին, նրանք հիմա արդեն պետք է մրցափորձ ձեռք բերեն եւ հետագայում միմյանց միջեւ պայքարեն Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու իրավունքի համար: Վստահ եմ, որ 2014 կամ 2018թթ. օլիմպիական խաղերում Հայաստանն անպայման իր ներկայացուցիչները կունենա:
Մի բան էլ եմ ուզում անպայման ասել: Շատերն օլիմպիական խաղերում մեր գեղասահորդների գրաված տեղերն անհաջողություն են համարում: Դա այդպես չէ: Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում անգամ վերջին տեղը պատվաբեր է ցանկացած երկրի համար: Տեսեք: Միջազգային ֆեդերացիայի անդամ 89 ազգային ֆեդերացիաներից վարկանիշային մրցումներում օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ձեռք է բերում. պարային զույգերում՝ 13 երկիր, սպորտային պարերում՝ 10, մենասահքերում՝ 20 երկիր: Սա արդեն պատվաբեր չէ՞:
|
| |
| ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|