Ֆուտբոլի Թուրքիայի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Խամի Մանդիլարին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Երեւանում կայանալիք հանդիպմանը: Նրանք են:

Դարպասապահներ. Վոլկան Բաբաջան, Ֆերհատ Կապլան, Գեհկան Դեգիրմենջի:

Պաշտպաններ. Թունայ Աջար, Յիգիտ Գեկօղլան, Աբդուլահ Կարմիլ, Այկուտ Դեմիր, Էմրե Օզկան, Ֆերհատ Բիկմազ, Սերդար Կեսիմալ:

Կիսապաշտպաններ. Այդին Յըլմազ, Ռիդվան Շիմշեկ, Ֆերհատ Քիրազ, Դենիզ Յիլմազ, Հասան Ալի Կալդիրիմ, Մուրատ Ջեյլան, Գյուրայ Վուրալ, Նեջօպ Ույսալ, Ցոներ Այդոխդու:

Հարձակվողներ. Մուստաֆա Պեկտեմեկ, Օմեր Հասան Շիշմանօղլու, Բուրակ Չալիկ: