Գյումրիում մեկնարկել է շախմատի «Գյումրի- 2009» միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ: Նրանցից 5-ը կրում է մջազգային գրոսմայստերի կոչում: Երեք տուրից հետո 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են հայաստանցի՝ միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը եւ Ռինատ Ջումաբաեւը (Ղազախստան):