Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 21-րդ կարգի «Mtel-Masters» ավանդական գերմրցաշարը՝ աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից վեցի մասնակցությամբ, որոնք երկու շրջանով որոշեցին հաղթողին:

Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովը վերջին տուրում պարտության մատնելով նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ դարձավ գերմրցաշարի միանձնյա հաղթող: Ի դեպ, Շիրովը միակ գրոսմայստերն էր, որն ամբողջ մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն: «Mtel-Masters»-ի ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Ալեքսեյ Շիրով Իսպանիա 6,5 միավոր

2-3. Մագնուս Կարլսեն Նորվեգիա 6,0

Վեսելին Տոպալով Բուլղարիա 6,0

4. Վան Յուե Չինաստան 4,5

5. Լենյեր Դոմինգես Կուբա 4,0

6. Վասիլի Իվանչուկ Ուկրաինա 3,0