«Սեքսը»՝ ֆուտբոլում

Սպորտը պայքար է: Մտքի, գեղեցկության, ուժի, արագության, ճկունության, ժամանակի եւ տարածության մեջ բոլորից ավելի արագ կողմնորոշվելու, վայրկյանի հազարերորդական, միլիմետրի հարյուրերորդական մասում մրցակցին գերազանցելու պայքար: Եվ եթե դա հաջողվում է, վայելիր հաղթանակի բերկրանքը, փառքն ու պատիվը քոնն են: Հակառակ դեպքում՝ դժբախտ ես:

Մարզական պայքարի բուն ընթացքի ակնթարթները եւ էմոցիաների արտահայտման յուրատեսակ պահերը սովորական աչքի համար հաճախ աննկատ են մնում: Իսկ երբ պայքարին հետեւում են պրոֆեսիոնալ սպորտային ֆոտոլրագրողները, նրանց ձեռքում ֆոտոխցիկը կարող է «որսալ» նաեւ այնպիսի դրվագներ, որոնք ավելի սազական կլինեն մարդկային հարաբերությունների այլ շերտերին:

Ստորեւ ներկայացվող ֆուտբոլային լուսանկարների ընտրանին դրա ապացույցն է, որը լիովին տեղավորվում է «Սեքսը՝ ֆուտբոլում» ընդհանուր խորագրի մեջ:

«Արի ծանոթանանք»:

«Խորը շնչիր, ու ամեն բան լավ կլինի»:

«Կարող ա պատահի՝ մեզ հետեւում են»:

«Առանց մեկնաբանության»: