|
|
|
|
 |
 |


|
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
«Ռեժիմը խուճապի մեջ է: Զգալով համաժողովրդական շարժման անբեկանելի ուժը՝ վարչախումբն իր վերջին ճիգերն է գործադրում ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար՝ փոխատեղելով իր թիմի անդամներին»: Այդպիսի մեկնաբանություն ես կտայի, եթե լինեի ընդդիմության կողմնակից: «Անկասելի տնտեսական աճի եւ լայնամասշտաբ համակարգային բարեփոխումների պայմաններում իշխանության առաջ ծառանում են նոր խնդիրներ եւ մարտահրավերներ, եւ այդ պայմաններում ընտրվում է կառավարման առավել արդյունավետ մոդելը»: Կադրային փոփոխությունների թերեւս այդպիսի գնահատական կտար իշխանության՝ որոշակի կրթական ցենզ ունեցող կողմնակիցը:
Երկու բացատրություններն էլ, բնականաբար, կեղծ են իրենց «նպատակաուղղվածությամբ», բայց պարունակում են ռացիոնալ հատիկ: Իրականությունն այն է, որ թե իշխանական եւ թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Ընդ որում, վերջին՝ ԱԺ նախագահի հրաժարականի պարագայում դրա մասին ասվեց բաց տեքստով: Եթե պաշտոնական բացատրությունը հենց դա է, արժե՞ արդյոք նույն եզրակացության գալ խորը եւ քրտնաջան վերլուծությունների շնորհիվ: Քանի որ իշխանությունների համար ընտրություններին մասնակցելու գլխավոր ռեսուրսը վարչական լծակներն են, պարզ է, որ հենց Հովիկ Աբրահամյանը պետք է համախմբի եւ կազմակերպի այդ ռեսուրսը: Մյուս կողմից՝ երկրի աստիճանակարգում երկրորդ դեմքի ու կուսակցության շտաբի պետի համատեղումը լավ չէր դիտվի, եւ եթե ԱԺ նախագահը հրաժարական չտար, շատ բնական կլինեին դժգոհությունները տվյալ համատեղման կապակցությամբ: Հետեւաբար, այո, այդ կադրային փոխատեղումներն արվում են իշխանությունը պահպանելու համար, եւ, մյուս կողմից, այո՝ նոր խնդիրներն առաջ են բերում նոր անձանց: Այդ առումով ԱԺ նախագահի պաշտոնում ես, իհարկե, կցանկանայի տեսնել Դավիթ Հարությունյանին, բայց խորհրդարանական մեծամասնությունը, ըստ երեւույթին, գուցե թե իր թեկնածուն ունի՝ իրեն ավելի համապատասխան:
Եվս երկու վարկածների մասին, որոնք չեն ենթարկվում տրամաբանական քննության: Իբր կադրային փոփոխություններով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի դավադրությունը: Դա անհիմն վարկած է ոչ թե այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընդունակ չէ դավադրության. ոչ միայն ընդունակ է, այլեւ դա միակ ճանապարհն է, որով նա եկել էր եւ, զուտ տեսականորեն, կարող է գալ իշխանության: Պարզապես անտրամաբանական է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նման դավադրության մասնակիցը լինել. կասկածելի կամ ոչ լոյալ մարդու չեն նշանակում իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ: Երկրորդ վարկածն այն է, որ ներկայիս ոստիկանապետը ավելի կարծր միջոցներ կկիրառի ժողովրդական հնարավոր ըմբոստության դեպքում, քան իր նախորդը: Բայց ընդդիմության դեմ բռնություններն ամենեւին պայմանավորված չեն ոստիկանապետի անձով: Հայկ Հարությունյանն էլ, օրինակ, երբեք նման քայլի չէր դիմի, եթե չունենար իր վերադասի հրամանը: Ոստիկանության դեպքում, հետեւաբար, ամեն ինչ կախված է հրաման տվողից:
|
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2011-11-08 |
| 20-րդ առաջնությունն ավարտվեց |
| |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 20-րդ առաջնությունը հատեց եզրագիծն ու պաշտոնապես ձեւակերպեց 2011-ի հաղթողների ու անհաջողակների անունները:
Անգամ հայկական ֆուտբոլից հեռու գտնվողներին էլ պարզ է, որ տարվա գլխավոր հաջողակը Երեւանի «Ուլիսն» է: Այս թիմն իր գոյության հինգերորդ տարում արեց այն, ինչը վերջին տասը տարիներին չէր հաջողվել որեւէ այլ թիմի: Սեւադա Արզումանյանի «Ուլիսն» առաջ անցավ «Փյունիկից» ու նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: «Փյունիկի» 10-ամյա հեգեմոնիան ընդհատվեց: Սակայն, անգամ այդ համատեքստում, Վարդան Մինասյանի թիմը մրցաշրջանի անհաջողակների թվին դասել չի կարելի: Ինքներդ դատեք՝ մրցաշրջանի ամենասկզբում ակումբից հեռացավ նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը: Ավելի ուշ թիմը լքեցին նաեւ մյուս երկու ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| Պորտո Կարասում գործերն առայժմ այնքան էլ լավ չեն |
| |
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների գործերն առայժմ այնքան էլ հաջող չեն ընթանում:
Աշխարհի թիմային չեմպիոն մեր տղամարդկանց հավաքականը չորս տուրում տարել էր երկու հաղթանակ, մեկական անգամ ոչ-ոքի եւ պարտություն գրանցել ու 5,0 միավորով 38 թիմերի մեջ ընթանում էր 9-րդ հորիզոնականում: Ճիշտ նույն ցուցանիշով, սակայն 28 երկրների պայքարում, մեր աղջիկների քառյակը 11-րդն էր: Երեկ հինգերորդ տուրում մեր տղաների մրցակիցը Դանիան էր, աղջիկներինը՝ Ռումինիան:
|
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Հարգելի՛ պրն Աբրահամյան: Դա դեռ ինչ է, վերջերս 3 բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել էին Կոտայքի մարզի ԸԻ դատարան եւ այդ հոդվածով իրենց ձեռնարկության նախկին աշխատողից յուրաքանչյուը պահանջել 1.000.000 դրամ, ինչ է թե վերջինս համարձակվել էր ՀՀ ՊՆ ուղղված դիմումում բողոքել նրանցից ու հայտնել էր նրանց կենսագրությունների որոշ ըվյալները: Դատարանը ... հայցը բավարարել է, որոշելով հօգուտ հայցվորներից յուրաքանչյուրի բռնագանձել 20.000-ական դրամ, այն դեպքում, երբ առհասարակ բացակայում է հրապարակայնության բաղադրիչը: Գործն այժմ գտնվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում Եթե կուզեք ծանոթանալ/ շատ հետաքրքիր է/ գործի համարն է՝ ԿԴ1/0131/02/11: Հարգանքներով՝ Մ. Կոստանյան
Ով գիտի, հնարավոր է, որ հենց ինքը` փաստաբանը, գրած լինի իրեն վիրավորող կօմենտները: Նա կարող է ապացուցել արդյոք, որ այդ կօմենթները հենց ինքը չի գրել?
Ինձ որոշ մարդկանց հոգու քնքշությունը երբեմն ապշեցնում է: Եթե ինտերնետում, թերթում եւ այլ տեղեր գրված ինչ-որ բան նրանց այդքան վիրավորում է, պետք է բժշկի գնան: Համոզված եմ՝ դրա համար դեղ կա: