|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-21 |
| ԷԼՑԱՆՑԸ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԱՆԳԱՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ |
| |
| Էլեկտրաէներգիայի մատակարարի «փայլուն» աշխատանքի շնորհիվ խաթարվում են նույնիսկ պետական կառույցի աշխատանքները:
Վերջերս Գյումրիի ... |
| |
 |
|
| 2010-07-21 |
| Թշնամո՞ւն ենք օգուտ տալիս |
| |
| Հանցագործություն. ԱԺ բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանը երեկ ... |
| |
 |
|
| 2010-07-21 |
| Բագրատյանը զարմացած է |
| |
| «Մարդիկ, որ երբեք կենսաթոշակի հետ գործ չեն ունեցել, մշակել են օրենքներ, իսկ ԱԺ-ում, մարդիկ, որ բան չեն հասկանում ոլորտից, ընդունել են ... |
| |
 |
|
| 2010-07-21 |
| Դեմպինգը կապ չունի՞ |
| |
| «Վաճառքի գործարքը դեռ չի եղել, այլ ընթանում են վաճառքի շուրջ բանակցություններ, եւ թռչնաֆաբրիկան հնարավոր է՝ վաճառվի»,- երեկ ... |
| |
 |
|
| 2010-07-20 |
| ՏՈՒԳԱՆՔԸ՝ 500 ՀԱԶԱՐԻ, ՎՆԱՍԸ՝ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ |
| |
| Անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը կանանց առողջության հաշվին բիզնես է արել, եկամուտներ ստացել ու անհետ ... |
| |
 |
|
| 2010-07-20 |
| Ճանապարհը փակել էին ու էլի կփակեն |
| |
| Երեկ Գեղարքունիքի մարզի 6 համայնքների 100-ից ավելի բնակիչներ նստել էին Երեւան-Մարտունի ճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի մոտ գտնվող ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| ԿԻՆՈՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ |
| |
| «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Երեւանում է վրաց կինոռեժիսոր Լեւան Կոգուաշվիլին: Երեւանյան կինոփառատոնին ռեժիսորը ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| «911»-Ը ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն Է ՊԱՐՏՔԵՐԸ ՓԱԿՈՒՄ |
| |
| Այս դեղատների ցանցի նախկին աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստացել, սակայն այսօր նրանցից «911»-ի տնօրինությունը փորձում է 1 ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| Սերգեյին տեր են կանգնել |
| |
| Օրեր առաջ՝ հուլիսի 9-ի գիշերը Կոնդի 20-ամյա բնակիչ Սերգեյ Ավետիսյանին իրենց «թաղի հեղինակություն» համարող մի քանի տղաներ այնպես են ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| Ասում են, որ պատրաստ են փոխհատուցել |
| |
| Նախօրեին Ներքին Չարբախի բնակիչները 20 ժամից ավելի անլույս են մնացել: Այդ թաղամասի բնակիչները վստահեցնում են, որ հատկապես վերջերս ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ՀԴՄ-ՆԵՐԻ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԿԹԵԹԵՎԱՑՆԵՆ |
| |
| ՀՀ կառավարությունը երեկ հաստատեց հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման եւ կիրառման ռեժիմների թեթեւացման մասին որոշման նախագիծը: ... |
| |
 |
|
| 2010-07-15 |
| «ՀԱՐԳՎԱԾ ՏՂԵՐՔԸ» ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ |
| |
| Իրենց «գողականի» տեղ դրած Կոնդի տղերքը 20-ամյա Սերգեյին հիվանդանոցի դռներն են գցել, ինչ է թե՝ նա չի կարողացել այդ օրը «նալոգ» ... |
| |
 |
|
| 2010-07-15 |
| Ստիպել են դիակը տեղափոխել |
| |
| Երեկ քաղաքացի Հարություն Պողոսյանը (լուսանկարում) ժամը 11-ի սահմաններում, բնական կարիքները հոգալու նպատակով, մտել է Սուրբ Սարգիս ... |
| |
 |
|
| 2010-07-15 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՉԻ՞ ՄՏԱՀՈԳՈՒՄ |
| |
| ՀՀ կառավարությունը ոչ մի մտահոգություն չունի Հայաստան-Վրաստան գազատարի հնարավոր վաճառքի առնչությամբ: Երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՀ ... |
| |
 |
|
| 2010-07-14 |
| ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌԸ |
| |
| Գրող, մշակութաբան Վահրամ Թաթիկյանը «Էկոլուրին» ասել է, որ Տավուշի մարզի Իջեւանի շրջանի արեւմտյան հատվածում՝ Առաքելոց վանքի եւ ... |
| |
 |
|
|
|
 |
Լոզունգներով ծխողների թիվը չես կրճատի - Aravot.am
| 2010-07-22 |
| Լոզունգներով ծխողների թիվը չես կրճատի |
| |
Ծխելու վնասակար ազդեցության մասին կարելի է խոսել անվերջ: Քանի դեռ մարդկության մի մեծ հատված շարունակում է ծխել, ապա անհրաժեշտ է խոսել, քննարկել, բացատրել, միջոցներ ձեռնարկել, մեթոդներ մշակել, պայքար մղել, որպեսզի ծխող մարդկանց թիվն աստիճանաբար նվազի: Այսօր զարգացած երկրներում առողջապահական մարմինները, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների անմիջական աջակցությամբ, հետեւողական պայքար են մղում ծխելու դեմ: Այդ պայքարը վերջին 25-30 տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ է արձանագրել: Մեր հանրապետությունում ծխելու դեմ պայքարն անհետեւողական է, շատ հաճախ ձեւական եւ ընդհանուր առմամբ՝ անարդյունավետ:
Առաջավոր երկրներում այդ վատ սովորությունը նվազագույնի հասցնելու համար մի շարք ձեւերով են պայքարում: Գաղտնիք չէ, որ ծխել սկսում են 15-16 տարեկանից: Բնականաբար պայքարի մեթոդները շատ երկրներում վերոհիշյալ խոցելի տարիքային խմբերին են ուղղված: Դպրոցներում, բուհերում, զինված ուժերում բացատրական աշխատանք է տարվում դասաժամի տեսքով, եթե ոչ ամիսը 2 անգամ, ապա 1 անգամ՝ պարտադիր: Դրա հետ մեկտեղ վերոհիշյալ վայրերում ծխելը համատարած արգելվում է: Այսինքն՝ ծխելու արգելքը չի սահմանափակվում զուտ դասասենյակներով կամ ուսումնական հաստատություններով, զորամասով: Ծխել չի թույլատրվում բուհին պատկանող եւ բացօթյա մարզահրապարակներում, բակում, հանրակացարանում, զորամասերում՝ իրենց ողջ ենթակառուցվածքներով:
Զարգացած երկրներում հետզհետե ավելանում է այն հաստատությունների ցանկը, որտեղ արգելված է ծխելը: Խախտողներին սպասվում են տուգանքներ: Ծխող անձին մնում է միայն «փողոցը»: Ինչ վերաբերում է անչափահասներին, նրանց մոտ հակածխախոտային դաստիարակությունը այն աստիճանի է հասցված, որ դուք ոչ մի շանս չունեք ծխել նրանց մոտ եւ «պլստալ», երեխան իր իրավունքները պաշտպանում է, քանզի դեռ նախադպրոցական տարիքից գիտի, որ իր ներկայությամբ՝ լինի դա իր ծնողը, թե օտար մարդ, իրավունք չունի ծխել:
Մի շարք երկրներում ծխողները տուժում են ֆինանսապես՝ ոչ միայն ծխախոտ գնելով: Ծխող անձինք կյանքի, առողջապահական, ինչպես նաեւ վարորդական ապահովագրության համար ստիպված են ավելի վճարել: Մի շարք գործատուներ էլ կիրառում են մեկ այլ մեթոդ. ծխող անձնավորությանը վարձատրում են հավելյալ մոտ 6 ամսից 1 տարի՝ այն պայմանով, որ փորձի թողնել ծխելը: Եթե ծխող անձնավորությունը հավելյալ գումարի խթանը նպատակային չի օգտագործում, ապա սահմանված ժամկետից հետո ազատվում է աշխատանքից: |
| |
| ՎԱՐԴԱՆ ԱՇՉՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|