|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-03 |
| ԿՈԶԵՌՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ |
| |
| Նրանք տարիներով սպասում են, թե երբ են իրենց տները իրացվելու
Արդեն 4 տարի է՝ Երեւանի Կոզեռն թաղամասը հայտարարվել է պետության գերակա շահի ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| Առնվազն 400 հազար դրա՞մ բյուջեի համար |
| |
| Շիրակցի գյուղապետերը դժգոհում են մարզպետարանի սահմանած «մաղարիչի» չափից
Օրերս մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| ՆՊԱՍՏԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ |
| |
| Երեկ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «ՅԱԿ-40» օդանավի անձնակազմի ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԵՐԻԿԱՄԻ ԴՈՆՈՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ |
| |
| Քանի դեռ մեր երկրում օրենքը թույլ չի տալիս դիակից օրգաններ վերցնել, երիկամի փոխպատվաստումը հայերի համար խնդիր է:
21-ամյա Քրիստինե ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Քաղաքապետի հետ հույս չեն կապում |
| |
| Բաղրամյան 3-րդ նրբանցքի հարեւանությամբ գտնվող պուրակի հաշվին «ՀայՌուսգազարդի» փոխտնօրեն Վարդան Հարությունյանը պատրաստվում է ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԱԹՈՌՆ ԱՆՑԱՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ |
| |
| Երեկ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ, որի արդյունքում ՀՅԴ ներկայացուցիչ Հովիկ Պողոսյանը 212 ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՎԱՐԱԿ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ |
| |
| Ըստ Ջավախքից ստացված լուրերի, Վրաստանի Ծղնեթիի բնակավայրում Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնած սեմինարի 34 մասնակից վարակվել ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Մերոնք տուժել են |
| |
| Ըստ օտարերկրյա լրատվամիջոցների, Հայաստանի 7 քաղաքացի է տուժել Եգիպտոսում հունվարի 30-ին 4 ավտոբուսային վթարների հետեւանքով: Վթարների ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Տուգանվել են |
| |
| ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՎԱԾԻՑ |
| |
| Որոշ ծնողներ սեփական բարեկեցության համար պատժում են առանց այդ էլ պատժված երեխաներին ու նրանց մեկուսացնում մանկատներում:
Ծնողներն ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| ՈՉ ՏԱՔ ՊԱՀԵԼՆ Է ՄԻ ԲԱՆ, ՈՉ ՍԱՌԵՑՆԵԼԸ |
| |
| Սեռական օրգանների առողջության համար ուրոլոգը խորհուրդ է տալիս աչալուրջ լինել
Ի տարբերություն կանանց՝ հայ տղամարդիկ սեռական ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| «ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ ՇԱՈՒՐՄԱ» |
| |
| Արձագանքելով «Առավոտ» թերթի 2010 թվականի հունվարի 14-ի համարում տպագրված «Հակահիգիենիկ շաուրմա» հրապարակմանը՝ ՀՀ ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| «Ջիպավորները» պարտքը համարեցին տված |
| |
| Երեկ Հայկական բանակի կազմավորման 18-ամյակի կապակցությամբ բազմաթիվ պաշտոնյաներ, ազատամարտիկներ ու երկրապահներ այցելել էին Եռաբլուր՝ ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Մի ջավախահայ էլ դատապարտվեց |
| |
| hetq.am-ը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին Ախալքալաքի շրջանային դատարանը, Արարատ Եսոյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման է դատապարտել ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Լավ լուր |
| |
| Օդերեւութաբանների կանխատեսումներով, այսօրվանից ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ հասնելով +1+3 աստիճանի: Իսկ մինչ այդ, անակնկալ ցուրտը ... |
| |
 |
|
|
|
 |
Նախ վճարիր, հետո՝ կտեսնենք - Aravot.am
| 2010-02-04 |
| Նախ վճարիր, հետո՝ կտեսնենք |
| |
Հանրակրթական դպրոցների նման հարկադիր պարապուրդ-հանգստի գնացած երաժշտական ու արվեստի դպրոցներում կյանքը նորից բնականոն ընթացք է ստացել: Արմավիր քաղաքի մեկ երաժշտական ու մեկ արվեստի, Էջմիածնի երկու երաժշտական դպրոցները հունվարի 11-ից վերսկսել են ընդհատված պարապմունքները:
Մեկամսյա պարապուրդի ժամանակ երեխաները լավ հանգստացել էին: Ծնողներն էլ հույս փայփայել. երեխայի ուսման մեկ ամսվա վարձավճարը տնտեսելը էլի բան է: Սակայն ծնողներին հիասթափություն էր սպասում:
Դպրոց գնալուն եւ հազիվ մեկ-երկու դաս անելուն պես Էջմիածնի երաժշտական դպրոցների ուսուցիչները ուսման վարձն են պահանջել: Իսկ ծնողների հարցին, թե՝ հանգստի շրջանում, երբ պարապմունքներ չեն եղել, ինչո՞ւ պետք է ուսման վարձ վճարեն, դասատուները փոխանցել են երաժշտանոցի ղեկավարության պատասխանը՝ վարձավճարը գանձվում է հունիս ամսվա հավելյալ պարապմունքների համար: «Իսկ եթե մինչեւ հունիս ընտանիքս մշտական բնակության տեղափոխվի այլ երկիր կամ, ասենք՝ երեխան հրաժարվի սովորել ու կիսատ թողնի երաժշտական կրթությունը, փողս ումի՞ց եմ ուզելու: Կամ որ ուզեցի՝ տալո՞ւ են»,- ասաց «Առավոտին» դիմած թիվ 2 երաժշտական դպրոցի մի ծնող, որի երեխան սովորում է դաշնամուրի դասարանում՝ ամսական վճարելով 5000 դրամ:
Պատկերը փոքր-ինչ այլ է Արմավիր քաղաքում, որտեղ նախ երաժշտական կրթություն ստանալն է ավելի մատչելի (եթե Էջմիածնի երաժշտականի գները տատանվում են 3500-5000 դրամի սահմաններում, ապա Արմավիրում՝ 2500-ից 3000-ի), եւ հետո՝ Արմավիրում վարձավճարները գանձում են ոչ թե չպարապած ամսվա, այլ՝ մինչեւ դեկտեմբերի 8-ը պարապած մի քանի օրերի դիմաց:
Արմավիրի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Արաքս Դոլինյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե կիսատ պարապած ամսվա համար որքա՞ն են վճարում ծնողները. քաղաքապետարանի ֆինանսիստի հետ հարցը ճշտելու ժամանակ չէր ունեցել:
|
| |
| ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|