|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-10-17 |
| ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ |
| |
| Նախատեսված էր այս տարի 557,8 միլիոն դրամով հիմնանորոգել Սյունիքի մարզի 6 հանրակրթական դպրոց, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| Կիսանդրի՝ կենդանության օրոք |
| |
| Քչերին է վիճակվում մասնակցել սեփական հուշարձանի բացման արարողությանը: Դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| Ռեգիոնալ համագործակցությունը գերկարեւոր է |
| |
| Հայաստանը առանց էմոցիաների պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմանը եւ հստակեցնում հայ-վրացական սահմանը:
ՀՀ տարածքային կառավարման ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| ՖՐԱՆՍԱՀԱՅԻ ՆՎԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆԻՆ |
| |
| «Առավոտը» տեղեկացրել է, որ այս տարվա ապրիլին Երեւանում կայացած «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ՈՐԱԿԻ ՍՆՈՒՆԴ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ |
| |
| Հայաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որը հնարավորություն կտա պարզել սննդամթերքում գենետիկորեն
ձեւափոխված օրգանիզմների ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| Բակերը կիսատ-պռատ են բարեկարգվում |
| |
| Իսկ Երեւանի քաղաքապետարանում հավատացնում են, թե թերի գործ չի կատարվել
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այս տարվա գարնանն ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| Բարեկարգո՞ւմ են |
| |
| Այս լուսանկարում պատկերված շինարարությունն ընթանում է Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ՝ «911» դեղատանը կիպ-կպած: ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ՎԱՐԴԱՆԻԿԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է |
| |
| Մոտ մեկուկես ամիս արտերկրում բուժվելուց հետո երեկ վերջապես աշխատանքի է ներկայացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հիշեցնենք, որ ... |
| |
 |
|
| 2009-10-15 |
| ՊԱՏՃԱՌԸ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑՆ Է |
| |
| «Առավոտի» հետ զրույցում՝ մայրաքաղաքի կանաչ զանգվածների պակասությունն այսպես արդարացրեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության ... |
| |
 |
|
| 2009-10-15 |
| Ավազն անօրինական են արդյունահանել |
| |
| «Բետարշին» ընկերության բիզնեսը բարգավաճել է գյուղացիների սեփական արոտավայրերի հաշվին
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում ... |
| |
 |
|
| 2009-10-15 |
| «ԽՈԶԻ ԳՐԻՊԸ» ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ |
| |
| Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նախակրթարաններից մեկի 3 աշակերտ վարակվել է «խոզի գրիպով»: Այս մասին հայտնում են արտասահմանյան ... |
| |
 |
|
| 2009-10-15 |
| ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՄԲ |
| |
| Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տպագիր մամուլից տեղեկացել է, որ հոկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում ... |
| |
 |
|
| 2009-10-14 |
| Էտել են տոնին ընդառաջ |
| |
| Շաբաթ օրը, ժամը 23.30-ի սահմաններում, սանիտարական էտման անվան տակ Կոնսերվատորիայի դիմացի այգում «Կենտրոն կանաչապատում» ընկերության ... |
| |
 |
|
| 2009-10-14 |
|
| |
| Տաղավարը՝ դպրոցի բակում
Առեւտրի այս կետը գործում է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի անմիջապես հարեւանությամբ: Բացի այն, որ այդ ... |
| |
 |
|
| 2009-10-14 |
| «Ապoրինի» կվաս |
| |
| «Արարատ» կինոթատրոնի դիմաց տեղակայված կվասի այս սարքը, ըստ Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Հովսեփյանի, ... |
| |
 |
|
|
|
 |
Եղեգնուտում կրքերը չեն հանդարտվում - Aravot.am
| 2009-10-20 |
| Եղեգնուտում կրքերը չեն հանդարտվում |
| |
|

Գյուղացիները նստել էին գործարանի տեխնիկայի վրա, որպեսզի այն չտանեն
«Չնայած «Բետարշին» գործարանի վրա արգելանք է դրված, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հրամանով այժմ ամբողջ տեխնիկան տարածքից հանում են, որպեսզի տեղափոխեն: Մենք հավաքվել ենք, որ խանգարենք: Չենք թողնելու, որ մեր գործարանի տեխնիկան տանեն՝ եւ վերջ»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց իրենց դժգոհության ակցիայի նպատակը Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչներից մեկը: Գործարանի դիմաց հավաքվել էր 150-200 գյուղացի: Նրանց խոսքերով, տեխնիկան հանող բանվորներն իրենց ասել են, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Սարգսյանն է թույլ տվել տեխնիկան հանեն. «Նա Հակոբ Հակոբյանի հետ անօրինական համաձայնության է եկել եւ առանց դատական նիստի՝ վճիռ է կայացրել, որ տեխնիկան կարելի է արգելանքի պայմաններում դուրս հանել գործարանից: Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ, եթե մեկ այլ վճռով այս գործարանի վրա արգելանք է դրված»:
Գործարանի անօրինական գործունեությանը մենք արդեն անդրադարձել ենք «Առավոտի»՝ հոկտեմբերի 15-ի համարում: Հիշեցնենք, որ «Բետարշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի նախկին բաժնետերն իր բաժնեմասը Հակոբ Հակոբյանին է վաճառել խախտումներով, ինչի պատճառով էլ արդեն 2 տարի շարունակ գործարանը հայտնվել է կալանքի տակ: Բացի այն, որ գործարանը կալանքի տակ լինելով շարունակել է իր գործունեությունը, նաեւ ապօրինի գրավել է Եղեգնուտի գյուղացիների սեփական արոտավայրերը: Դեռ մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում եղեգնուտցիները կասկածներ էին հայտնում, որ գործարանի անօրինական սեփականատերը ուզում է տեխափոխել «Բետարշինը»՝ Զվարթնոց, իսկ երեկ արդեն համոզված էին, որ տեխնիկան տեղափոխում են այլ գործարանում աշխատեցնելու համար, որը նույնպես Հ. Հակոբյանին է պատկանում: Գործարանի դիմաց հավաքված գյուղացիներն ասում էին. «Արդեն մի մասը տարել են: Հիմա մի վերամբարձ կռունկ են ուզում տեղափոխել, դրա գինը 3 միլիոն դրամ է: Քաշը 200 տոննա է, պետք է քանդեն, որ տեղափոխեն, մենք էլ հավաքվել ենք, որ չթողնենք: Սրանից 3 հատ էր, արդեն 2-ը տարել են, բայց էլ չեն տանելու: Այստեղ են նաեւ գործարանի նախկին աշխատակիցները, նրանք էլ մտահոգվում են, որ գյուղի գործարանն այլեւս չի աշխատելու եւ գյուղի երիտասարդներն էլ գնալու են խոպան»: Նշենք նաեւ, որ գործարանի նախկին աշխատակիցները, սկսած 1999 թվականից, աշխատավարձ չեն ստացել:
Քանի որ Եղեգնուտում լարված իրավիճակ էր՝ հարկադիրները որեւէ բան չձեռնարկեցին՝ կազմելով արձանագրություն, որ այդ պայմաններում հնարավոր չէ կատարել դատարանի որոշումը: Եղեգնուտցիներն էլ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ եթե հարցը չլուծվի, ամբողջ գյուղով գալու են կառավարություն՝ բողոքելու:
|
| |
| Ա. ԽԵՉՈՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|