|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-10-15 |
| ՊԱՏՃԱՌԸ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑՆ Է |
| |
| «Առավոտի» հետ զրույցում՝ մայրաքաղաքի կանաչ զանգվածների պակասությունն այսպես արդարացրեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության ... |
| |
 |
|
| 2009-10-15 |
| Ավազն անօրինական են արդյունահանել |
| |
| «Բետարշին» ընկերության բիզնեսը բարգավաճել է գյուղացիների սեփական արոտավայրերի հաշվին
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում ... |
| |
 |
|
| 2009-10-15 |
| «ԽՈԶԻ ԳՐԻՊԸ» ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ |
| |
| Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նախակրթարաններից մեկի 3 աշակերտ վարակվել է «խոզի գրիպով»: Այս մասին հայտնում են արտասահմանյան ... |
| |
 |
|
| 2009-10-15 |
| ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՄԲ |
| |
| Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տպագիր մամուլից տեղեկացել է, որ հոկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում ... |
| |
 |
|
| 2009-10-14 |
| Էտել են տոնին ընդառաջ |
| |
| Շաբաթ օրը, ժամը 23.30-ի սահմաններում, սանիտարական էտման անվան տակ Կոնսերվատորիայի դիմացի այգում «Կենտրոն կանաչապատում» ընկերության ... |
| |
 |
|
| 2009-10-14 |
|
| |
| Տաղավարը՝ դպրոցի բակում
Առեւտրի այս կետը գործում է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի անմիջապես հարեւանությամբ: Բացի այն, որ այդ ... |
| |
 |
|
| 2009-10-14 |
| «Ապoրինի» կվաս |
| |
| «Արարատ» կինոթատրոնի դիմաց տեղակայված կվասի այս սարքը, ըստ Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Հովսեփյանի, ... |
| |
 |
|
| 2009-10-14 |
| Գետառը՝ աղբանոց |
| |
| Խանջյան փողոցին զուգահեռ անցնող Գետառը դարձել է իսկական աղբանոց: Գետի հարեւանությամբ ընթացող շինարարության պատճառով առաջացած աղբը ... |
| |
 |
|
| 2009-10-13 |
| ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆՎԵՐԸ ՏԵՂ ՉԻ ՀԱՍԵԼ |
| |
| Փախստականների, ազատամարտիկների եւ անապահով ընտանիքների համար նախատեսված հանրակացարանում բնակվում են պատահական մարդիկ:
Սա ... |
| |
 |
|
| 2009-10-13 |
| ԾԽՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ |
| |
| Պատճառն այն է, որ մեր երկրի հակածխախոտային օրենքները շրջանցելու տեղեր ունեն
Երեկ Ծխախոտի դեմ պայքարի օրվա առիթով մի շարք ... |
| |
 |
|
| 2009-10-13 |
| 150 հազար քաղաքացի՝ մետրոյում |
| |
| Հոկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում գործող միակ տրանսպորտը մետրոն էր
Թեեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 2 շաբաթ առաջ զգուշացվել ... |
| |
 |
|
| 2009-10-13 |
| «ՋՐԻՑ ԴԵՊԻ ՇՈՒԿԱ» |
| |
| Այսօր եւ վաղը մայրաքաղաքում տեղի կունենա Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի «Ջրից դեպի շուկա» ծրագրի ցուցահանդեսը: Այս ... |
| |
 |
|
| 2009-10-13 |
| ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՖՈՐՈՒՄ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ |
| |
| Այսօր եւ հոկտեմբերի 15-ին Դերասանի տանը հանրության ուշադրությանը կներկայացվի «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ... |
| |
 |
|
| 2009-10-10 |
| ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ |
| |
| Եթե ծնողները համապատասխան գիտելիքներ ունենան՝ մանկամահացությունը մեր երկրում կնվազի
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ... |
| |
 |
|
| 2009-10-10 |
| «Կառավարության առաջ ինձ մի՛ խայտառակեք» |
| |
| Շիրակցի գյուղապետերին ասաց մարզպետը
Շիրակի մարզում երեկվա մարզխորհրդի նիստի ժամանակ քննարկվեցին մի քանի կարեւոր խնդիրներ. ... |
| |
 |
|
|
|
 |
ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ՈՐԱԿԻ ՍՆՈՒՆԴ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ - Aravot.am
| 2009-10-16 |
| ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ՈՐԱԿԻ ՍՆՈՒՆԴ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ |
| |
Հայաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որը հնարավորություն կտա պարզել սննդամթերքում գենետիկորեն
ձեւափոխված օրգանիզմների առկայությունը:
1990-ականների սկզբին հայրենական շուկայում ԱՄՆ-ից ներկրված գերփքված հավի ազդրերը կամ, այսպես ասած՝ «բուշի տոտիկները» առաջացրին մեր հայրենակիցների զարմանքը եւ անմիջապես իրենց հաստատուն տեղը գրավեցին հայուհիների խոհանոցում: Նախ՝ այդ տարիներին ընտրության հնարավորություն չկար, եւ հետո՝ այդ ազդրերը անհամեմատ ավելի էժան էին: Անցել է ավելի քան 15 տարի, սակայն այսօր էլ այդ «բուդիկները» կազմում են շատ ընտանիքների սննդակարգի հիմնական բաղկացուցիչներից մեկը: Ու թեեւ ընտրության հնարավորություն այժմ կա, սակայն «բուշի տոտիկները» նախկինի պես զգալիորեն էժան են շուկայում առկա նմանատիպ մթերքներից: Մինչդեռ հավի այդ ազդրատեսակը գենետիկորեն ձեւափոխված մթերք է, ինչի օգտագործումը, բազմաթիվ մասնագետների հավաստմամբ, կարող է հանգեցնել մարդու օրգանիզմում անկանխատեսելի փոփոխությունների:
Գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի վնասակարության մասին գիտնականները սկսեցին խոսել միայն վերջին տարիներին, եւ այսօր արդեն եվրոպական գրեթե բոլոր զարգացած երկրներում նման մթերքի ներկրումն օրենքով արգելված է: Նման սննդամթերքի հիմնական արտադրող ԱՄՆ-ն դա փորձում է արդարացնել աշխարհը պարենային ճգնաժամից փրկելու մտահոգությամբ, քանի որ ոչ օրգանական այդ մթերքներն անհամեմատ էժան են եւ հնարավորություն են տալիս կրճատել սովի պատճառով մահացող մարդկանց քանակը:
Չնայած առայժմ գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի վնասակար ազդեցության ուղղակի դեպքեր չեն գրանցվել, այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ այն երկրներում, որտեղ նման սնունդը գերակշռում է, հիվանդացության աստիճանն անհամեմատ բարձր է:
Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը մեր երկրում եւ, արդյոք, էկոլոգիապես մաքուր գյուղմթերքով աչքի ընկնող մեր հանրապետությունը ապահովագրվա՞ծ է գենամուտացված մթերքի ներմուծումից: Պարզվում է՝ ոչ միայն ապահովագրված չենք, այլեւ առաջիկա տարիներին չենք էլ լինի: Ըստ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գրիգոր Մանուչարյանի՝ «Կարելի է ասել, որ մենք այսօր չգիտենք, թե ինչ ենք ուտում, քանի որ Հայաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որը հնարավորություն կտա պարզել, թե տվյալ մթերքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ կա՞ն, թե՞ ոչ: Նման լաբորատորիաները շատ թանկ արժեն՝ մոտ 20 մլն դոլար, եւ առաջիկա 2-3 տարիների ընթացքում մեր պետական բյուջեով դժվար թե հնարավոր լինի նման գումարներ հատկացնել լաբորատորիայի հիմնման համար: Ուստիեւ՝ այսօրվա դրությամբ մենք, ցավոք, չենք կարող որեւէ կերպ վերահսկել ներմուծվող մթերքի գենետիկական որակը: Պատկերացրեք, որեւէ ներկրող դրսից բերում է ապրանք, ասենք՝ կաղամբ կամ լոլիկ: Եթե մենք անգամ փորձենք կասկած հայտնել դրա գենետիկորեն ձեւափոխված լինելու մասին եւ թույլ չտանք, որ այդ ապրանքը մտնի Հայաստան, ապա տվյալ ապրանքի ներկրողը կարող է մեզ պարզապես դատի տալ եւ շահել այդ դատը, քանի որ մենք մեր կասկածները հիմնավորելու համար չունենք համապատասխան հնարավորություն»:
Փաստորեն, ստացվում է, որ մեր երկիր գենամուտացված սննդամթերք ներկրելու համար այսօր որեւէ խոչընդոտ չկա. «Եթե չենք կարող ապացուցել, ի՞նչ հիմքով արգելենք,- հարցնում է ոլորտի պատասխանատուն եւ հավելում,- կարող է 10 դեպքից մեկը հանկարծ իրոք մաքուր լինի, եւ պետությունն արդյունքում մեծ ծախսերի տակ ընկնի՝ ստիպված լինելով փոխհատուցում տալ: Ահա այս պատճառով մենք առայժմ չունենք վերահսկողության եւ կանխարգելման հստակ լծակներ»: Այդուհանդերձ, ըստ Գ. Մանուչարյանի. «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի առկայության դեպքում տվյալ սննդամթերք արտադրողը պարտավոր է այդ մասին նշել պիտակի վրա»:
Նկատենք, սակայն, որ այսօր շուկայում առկա է նման ծագման բազմատեսակ սննդամթերք, որոնց պիտակների վրա չկա որեւէ նշում տվյալ մթերքի գենետիկորեն ձեւափոխված լինելու մասին: Ինչ վերաբերում է այն սննդամթերքին, որը ենթակա չէ փաթեթավորման, ապա այդտեղ վերահսկողության բարդությունն էլ ավելի մեծ է: Սակայն պարոն Մանուչարյանը հավաստիացնում է. «Հայաստանում բացառվում է գենետիկորեն ձեւափոխված մթերքի արտադրությունը, քանի որ մեր երկրում սելեկցիան, գենետիկան չեն զարգացել այդ աստիճանի: Սա այն դեպքն է, երբ չկա չարիք՝ առանց բարիքի: Ուստի՝ այն, ինչ արտադրվում է Հայաստանում, միանշանակ ուտելու է»: Նկատենք, սակայն, որ Հայաստանում, մասնավորապես անասնապահության բնագավառում, աճեցվում են այնպիսի կենդանատեսակներ, որոնց մայրերը գենետիկորեն ձեւափոխված են: Օրինակ՝ «Լիմուզին» կոչվող խոզատեսակը: Եթե նման 1 մայրից աճեցվում է գլխաքանակ, հետեւաբար այդ սերունդն արդեն իսկ մասնակիորեն գենամուտացված է: Նույնը՝ բանջարեղենի եւ մրգերի դեպքում, որոնց սերմերը եւս հաճախ ներկրվում են այնպիսի երկրներից, որոնք զբաղվում են գենամուտացիոն գյուղատնտեսությամբ: Էլ չասած տեղական արտադրության այն սննդամթերքի մասին, որի հումքի հիմնական մասը դրսից է, օրինակ՝ երշիկեղենը: Մեր այս դիտարկումներին ի պատասխան, Գ. Մանուչարյանը ճշգրտեց. «Այն մթերքները, որոնց բոլոր բաղադրիչներն արտադրվում են Հայաստանում, միանշանակ ուտելու են»:
|
| |
| ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|