|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-04-16 |
| «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻՆ» ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԳՅՈՒՄՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ |
| |
| Գյումրեցի շինարարները կտրականապես հրաժարվում են այս կազմակերպության հետ աշխատել
Երեկ Գյումրիի ամենախուլ թաղամասում՝ Մուշ- 2-ում, ... |
| |
 |
|
| 2009-04-16 |
| Տաքսիներն իրենց տեղը կունենան |
| |
| Մայրաքաղաքում տաքսիները կոնկրետ կայանատեղիներ չունեն, այդ պատճառով էլ դրանք կանգնում են փողոցներում՝ շատ հաճախ խոչընդոտ հանդիսանալով ... |
| |
 |
|
| 2009-04-15 |
| ՇԻՐԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԹԱՆԿԱՆԱ |
| |
| Ներմարզային երթուղիների մրցույթը շահած 13 կազմակերպությունից 10-ը թանկացման հայտ է ներկայացրել
Գազի թանկացմանը համընթաց, արդեն կես ... |
| |
 |
|
| 2009-04-15 |
| Ինքնասպան կլինեն, ընտանիքներ կքայքայվեն |
| |
| Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում կարող է հանգեցնել ինքնասպանությունների, դեպրեսիայի ... |
| |
 |
|
| 2009-04-15 |
| Գործազուրկներն ավելանում են |
| |
| ԱՊՀ երկրներից գործազրկության ամենաբարձր տոկոսը, 2009 թվականի հունվարի դրությամբ, գրանցվել է Հայաստանում՝ կազմելով 6,5% կամ 76 հազար մարդ: ... |
| |
 |
|
| 2009-04-15 |
| Ալերգիա՝ աղտոտ մթնոլորտի պատճառով |
| |
| Մեր երկրում գործող բնապահպանական կազմակերպությունները փաստում են, որ հանրապետության բնակավայրերից ամենաաղտոտվածը մայրաքաղաքի ... |
| |
 |
|
| 2009-04-15 |
| ՋՐԱՆՑՔԸ՝ ԱՂԲԱՎԱՅՐ |
| |
| Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածած հաղորդագրության, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ... |
| |
 |
|
| 2009-04-14 |
| ՆՈՐ ՇԻԼԱՇՓՈԹ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ «ՈԼՈՐՏՈՒՄ» |
| |
| Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչների համոզմամբ՝ քաղաքաշինության նախարարությունը կադրերի ոչ ճիշտ ընտրություն է կատարում:
Սայաթ-Նովայի ... |
| |
 |
|
| 2009-04-14 |
| Ճարտարապետն ասել է, հետո՝ հերքել |
| |
| Միեւնույն կառույցի վերաբերյալ գլխավոր ճարտարապետները տարբեր եզրակացություն են տվել
Մեր երկրում սպասարկման օբյեկտ, բնակելի շենք ... |
| |
 |
|
| 2009-04-14 |
| Գործազուրկներն ավելացել են, աշխատավարձերը՝ նվազել |
| |
| Մոտ մեկ ամիս առաջ Էրեբունու համայնքում գործող ալրաղացներից մեկի փակման հետեւանքով գործազուրկ է մնացել 600 մարդ, որոնց մեծ մասը հենց ... |
| |
 |
|
| 2009-04-10 |
| ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԸ՝ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՁԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑ |
| |
| Իսկ պալատում գործող հայտնի «զագսը» տեղափոխվելու է մեկ այլ հաստատություն, որտեղ նորապսակները, ամուսնությունը գրանցելուց հետո, ... |
| |
 |
|
| 2009-04-10 |
| Զանգուն «բուրում» է |
| |
| Գետը թափված աղբի գարշահոտությունից՝ բնակիչները չեն կարողանում լուսամուտ բացել
«Ինչքան կարելի է դիմանալ այս անտանելի վիճակին, չէ՞ ... |
| |
 |
|
| 2009-04-10 |
| ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ |
| |
| Երեւանի Հ/ա թաղամասում, ինչպես եւ մյուս համայնքներում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվել են ծառահատման աշխատանքներ: Օրեր ... |
| |
 |
|
| 2009-04-10 |
| ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
| |
| Թիվ 110 երթուղային տաքսիներից մեկի վարորդը որոշել էր անձամբ եւ շահավետ ձեւով լուծել կանգառից դուրս իջնելու ցանկություն ունեցող ... |
| |
 |
|
| 2009-04-09 |
| ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՈՒՄՆ Է |
| |
| 16-րդ ֆորումում այս խնդիրն են բարձրացնելու մտավորականները
Ապրիլի վերջին տասնօրյակում կայանալու է հանրապետության մտավորականների 16-րդ ... |
| |
 |
|
|
|
 |
Համայնքապետերը չարաշահել են - Aravot.am
| 2009-04-17 |
| Համայնքապետերը չարաշահել են |
| |
Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահատումներին, ասել է, որ մի շարք երեւույթներ արդեն իսկ օրինաչափություն են դարձել Հայաստանում. «Բացի նրանից, որ մենք պետք է բավականին խիստ գնահատականներ տանք այն պաշտոնատար անձանց, ովքեր թույլ են տալիս խախտումներ, նաեւ ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա համակարգային օրենսդրական որոշ փոփոխություններ իրականացնել, որոնք, կարծում ենք, կզսպեն այն ռիսկերը, որ այսօր դեռեւս առկա են: Առաջին հերթին խոսքն այն մասին է, որ հողերի սեփականաշնորհման ոլորտում համատարած են չարաշահումները: Համայնքներում տարրական կանոններ չեն պահպանվում, եւ Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված երեւույթները վկայում են այն մասին, որ մարդիկ շատ հաճախ համայնքային հողերն օտարում են ոչ թե համայնքի բյուջեն համալրելու, այլ անձնական նպատակներից ելնելով: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այս երեւույթը միայն 1 կամ 2 մարզերի չի վերաբերում, համատարած բնույթ է կրում եւ պետք է նշեմ, որ Վերահսկիչ պալատում կատարված աշխատանքների արդյունքում մենք չենք կարողանում բացահայտել որեւէ մի համայնք, որտեղ այսպիսի երեւույթներ չեն արձանագրվում: Սա նշանակում է, որ մենք մի կողմից` պետք է ուժեղացնենք հսկողությունը, մյուս կողմից` խստացնենք խաղի կանոնները, օրենսդրական միջամտության անհրաժեշտություն կա: Նաեւ խողովակների խնդիրն է մտահոգում Վերահսկիչ պալատի մեր գործընկերներին, որովհետեւ այս խնդիրն էլ կարծես թե ունի համակարգային բնույթ եւ այստեղ էլ պետք է մենք լուծումներ տանք»: Նա ավելացրել է, որ նպատակահարմար է ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխվարչապետի գլխավորությամբ, ներառելով բոլոր շահագրգիռ նախարարություններին, Վերահսկիչ պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ, համապատասխան հայեցակարգ մշակելու համար, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են այս փուլում անհրաժեշտ, որպեսզի այդ ռիսկերը հասցվեն նվազագույնի:
|
| |
| Սեփ. լր. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|