|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-02-04 |
ՀԱՅԱՍՏԱՆՆ
ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՊԱՏՇԱՃ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԷ |
| |
| Այս
եզրահանգմանն են գալիս մեր երկիրը չճանաչող մարդիկ, որոնք փորձում են Հայաստանի մասին
պատկերացում կազմել ինտերնետի միջոցով: Փորձենք ... |
| |
 |
|
| 2005-02-04 |
| «Չենք
աճել, չենք նվազել» |
| |
| Խոսքը
վերաբերում է ակնագործության ու ոսկերչության ոլորտին «Ես երկու լուր
ունեմ ձեզ ասելու. մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն այն է, որ այս ... |
| |
 |
|
| 2005-02-04 |
| «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝
ՄԵԾ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ» |
| |
| Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք
ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սթիվեն Բլանկի՝ Հայաստանին
նվիրված ... |
| |
 |
|
| 2005-02-04 |
| Բժիշկների «զտումներ» Շիրակի մարզում |
| |
| Կադրային փոփոխությունների պատճառով Գյումրիի քաղաքապետարանում սկիզբ առած սկանդալները տեղափոխվեցին մարզպետարան:
Այն, որ Շիրակի մարզի ... |
| |
 |
|
| 2005-02-04 |
| ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ
«ԱԶԳՈՒԹՅՈՒՆ» ՉԷ |
| |
| Երգահան
Դավիթ Ամալյանը չի ուզում նմանվել բոլորին Վերջերս կայացավ
երգահան Դավիթ Ամալյանի «Հոգու հնչյուն» CD-ի համերգ-շնորհանդեսը: ... |
| |
 |
|
| 2005-02-04 |
| Ի՞նչն
է խանգարում լավ բրեյք պարողին |
| |
| Այս
մասին է զրույցը հայաստանցի բրեյքեր Սարգիս Անդրեասյանի հետ Մեր հայրենակցի
ոչ պաշտոնական ռեկորդը բրեյք-դանս պարաոճում առայժմ 42 ... |
| |
 |
|
| 2005-02-04 |
| Ո՞Վ ԿԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ |
| |
| Պատասխանը, հավանաբար, կիմանանք մոտ օրերս, իսկ մինչ այդ՝ ՀՖՖ ղեկավարությունը աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում:
Իր վերջին ... |
| |
 |
|
| 2005-02-04 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Այսօր ձեզանից պահանջվելու է ամրապնդել կյանքում ունեցած դիրքերը։ ՑՈՒԼ
21.04-21.05։ Այնքան էլ մի վստահեք ձեր ... |
| |
 |
|
| 2005-02-04 |
| ԲԱ ԱՍՈՒՄ ԵՔ՝ ԻՆՏԵԳՐՈՒՄ ԵՆՔ |
| |
| Երբ խոսում ենք հաշմանդամների իրավունքների մասին, պաշտոնյաները երկար-բարակ պատմում են այն մասին, թե ինչպիսի «եվրոստանդարտ» օրենքներ են ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| «ԲՈՂՈՔԵՔ,
ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ» |
| |
| Ոլորտը
կարգավորելու նպատակով այս առաջարկը հանրությանը եւ հատկապես տնտեսվարող սուբյեկտներին
երեկ ուղղեց Տնտեսական մրցակցության ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Գյումրիի քաղաքապետին դատի են տվել |
| |
| Պատճառը կադրային փոփոխություններն են
Ինչպես արդեն գրել ենք, վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձեռնարկել է ակտիվ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| «ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ, ԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆ» |
| |
| Անդրադառնալով
Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործին՝ համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան
Հարությունյանը։ Անցած շաբաթ ով ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Եկել
եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք |
| |
| Խոստովանում
է թիվ 174 դպրոցի նորընտիր տնօրենը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174
դպրոցի ցուրտ դասասենյակում ընթացող տնօրենի ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ |
| |
| «Առավոտի» հունվարի 27-ի
համարում զետեղված Ն. Գրիգորյանի «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հոդվածի
կապակցությամբ կցանկանայի ձեր ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Դատական
բարբարոսություն |
| |
| Ինչո՞ւ
քանդեցին Վեդիի տպարանը Վեդիի տպարանը հիմնադրվել է 1931թ. եւ շուրջ 74 տարի
անխոնջ տպագրել է Արարատի շրջանի տարեգրության լավ ու վատ ... |
| |
 |
|
|
|
 |
ՄԵԾԱՆՈՒՆ
ԳԻՏՆԱԿԱՆԻ ՎԱՍՏԱԿԸ - Aravot.am
| 2005-02-05 |
| ՄԵԾԱՆՈՒՆ
ԳԻՏՆԱԿԱՆԻ ՎԱՍՏԱԿԸ |
| |
Վերջերս
Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում բացվեց Արամ Տեր-Ղեւոնդյանի
անվան գիտական սրահը։ Ուստի պատեհ առիթ է եւս մեկ անգամ վերհիշել Արամ Տեր-Ղեւոնդյան
մարդու եւ գիտնականի կյանքը, անցած ուղին, նրա թողած հարուստ եւ արժեքավոր գիտական
ժառանգությունը։ Արամ Նահապետի Տեր-Ղեւոնդյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի
24-ին, Կահիրեում, Մարաշից գաղթած տոհմիկ ընտանիքում։ 20 տարեկանում ընտանիքով ներգաղթելով
Հայաստան՝ 1954-ին ավարտում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արեւելյան լեզուների բաժինը՝
աշակերտելով հռչակավոր լեզվաբան-հայագետ Հրաչյա Աճառյանին եւ այլոց։ 1958-ին նա ավարտում
է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ուսումնառությունն անցկացնելով Լենինգրադում՝
ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ «Դարձյալ բախտս ժպտաց, իմ գիտական ղեկավարը
ակադեմիկոս Հովսեփ Օրբելին էր»,- հաճախ շեշտում էր նա։ Այստեղ էլ նա պաշտպանում է
իր թեկնածուական թեզը, որը հետագայում հրատարակվում է որպես մենագրություն՝ «Արաբական
ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում»: Այն թարգմանվում է անգլերեն՝ հայտնի
բյուզանդագետ Ն. Գարսոյանի կողմից։ Իսկ բոլորովին վերջերս Հալեպում լույս տեսավ արաբերեն
տարբերակը՝ Ալեքսան Քեշիշյանի թարգմանությամբ՝ մեծ արձագանք գտնելով արաբական գիտական
շրջանակներում: Մեծ հաջողություն է ունենում նաեւ նրա դոկտորական դիսերտացիան՝
«Հայաստանը եւ Արաբական խալիֆայությունը» թեմայով. ժամանակագրական առումով ընդգրկուն,
ամբողջական մի աշխատություն՝ գրված ռուսերեն, որը լույս է տեսնում 1978-ին: 1958-1981թթ.
Արամ Տեր-Ղեւոնդյանը բեղմնավոր գործունեություն է ծավալում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝
աղբյուրագիտական, պատմագրական եւ պատմաբանասիրական ուղղություններով, իսկ 1981-ին
հիմնականում իր ջանքերի եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության
ինստիտուտում ստեղծվում է Արեւելյան աղբյուրագիտության բաժինը, որի հիմնադիր-վարիչը
եղավ ինքը՝ աշխատելով այդ պաշտոնում մինչեւ կյանքի վերջը։ Վաղաժամ մահը (1988թ.)
պատճառ դարձավ, որ որոշ աշխատություններ մնան անտիպ, բազմաթիվ ծրագրեր՝ անավարտ:
Արամ Տեր-Ղեւոնդյանը հեղինակ է ութ գրքերի, հարյուրից ավելի արժեքավոր հոդվածների
եւ գրախոսությունների: Նրա «Հայաստանը 6-8-րդ դարերում» գիրքը լույս է տեսել մահվանից
հետո: Աշխատությունների մի մասը թարգմանվել է եվրոպական եւ արեւելյան մի շարք լեզուներով։
Արամ Տեր-Ղեւոնդյանի համար սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը ցանկացած
պատմագիտական աշխատանքի հիմքն էր։ Նրա կողմից Ագաթանգեղոսի «Պատմության» արաբական
բնագրի մինչ այդ անհայտ հատվածների հայտնաբերումն ու ուսումնասիրությունը նորովի
լուսաբանեցին այդ կարեւոր երկի հետ կապված բազմաթիվ աղբյուրագիտական հարցեր: Այնուհետեւ
հրատարակվեց Ագաթանգեղոսի «Պատմությունը» աշխարհաբար (1977թ.), ապա, գրաբար բնագրին
զուգահեռ, աշխարհաբար թարգմանությունները (1983թ.): Ավելի ուշ նա աշխարհաբար թարգմանեց
նաեւ իր հիմնական հետազոտությունների ժամանակաշրջանին առնչվող, 8-րդ դարի հայ պատմիչ
Ղեւոնդի «Պատմությունը»: Հատկապես ուշադրության արժանի է 13-րդ դարի հայտնի արաբ
պատմիչ Իբն ալ-Ասիրի «Լիակատար պատմության»՝ Հայաստանում արաբական նվաճումների ու
տիրապետության, Բագրատունյաց եւ Կիլիկիայի հայկական թագավորությանը վերաբերող հատվածների
հայերեն թարգմանությունները, դրանց ծանոթագրությունները, որոնք պարունակում են բավական
հարուստ աղբյուրագիտական, բանասիրական նյութ: Փաստորեն նրա եւ անվանի արաբագետ Հ.
Նալբանդյանի շնորհիվ էր, որ արաբական աղբյուրների թարգմանությունը հայ արեւելագիտության
մեջ լուրջ գիտական հիմքերի վրա դրվեց։ Արամ Տեր-Ղեւոնդյանը հեղինակ է «Հայկական
սովետական հանրագիտարանում» տեղ գտած շուրջ 100 բառահոդվածների, որտեղ տրվում են
մի շարք տերմինների լիարժեք բացատրությունները: Նա իր աշխատություններով հերքեց
տարածված այն կարծիքը, թե Հայաստանում արաբական տիրապետությունը հաստատվել է 7-րդ
դարի 40-ական թվականներին: Տեր-Ղեւոնդյանն ապացուցեց, որ, չնայած 8-րդ դարի սկզբին
(701թ.) հաստատված արաբական գերիշխանությանը, հայերը, ի տարբերություն մի շարք այլ
քրիստոնյա ազգերի, պահպանեցին ներքին ինքնավարությունը: Մեծանուն գիտնականն իր էական
ներդրումն ունի նաեւ «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակի ստեղծման գործում: Նրա
հեղինակությամբ են ստեղծվել 2-րդ եւ 3-րդ հատորների այն բաժիններն ու գլուխները,
որոնք վերաբերում են 7-9-րդ դդ. քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին,
արաբական երկրների հայկական գաղթօջախներին, հայ-արաբական բազմաշերտ կապերին: Իր
հիմնական աշխատանքներին զուգահեռ, նա զբաղվել է հայ եւ արաբական մատենագրական առնչություններով,
արաբական մատենագրության մեջ, վիպական զրույցներում հայերին վերաբերող զրույցների,
սովորույթների, առասպելների ուսումնասիրությամբ: Կան մի շարք հոդվածներ՝ նվիրված
վերոհիշյալ թեմաներին: Պետք է հիշատակել նաեւ Արամ Տեր-Ղեւոնդյանի մանկավարժական
գործունեությունը: Նա երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում
«Արաբական երկրների հին եւ միջին դարերի պատմություն», «Արաբական բանասիրության ներածություն»
առարկաները, ղեկավարել գիտական աշխատանքներ: Այսօր նրա պատրաստած կադրերը շարունակում
են ուսուցչի գործը: Արաբագիտության բնագավառում նրա ավանդը բարձր գնահատվեց
ոչ միայն հայրենիքում: 1986-ին Հռոմի Տիբերինա ակադեմիան Արամ Տեր- Ղեւոնդյանին շնորհեց
թղթակից-անդամի պատվավոր կոչում: Նրա բոլոր աշխատությունները գրվել են մեծ
բարեխղճությամբ ու խորությամբ, փաստերի համակողմանի վերլուծությամբ, ամենուրեք զգացվում
է աղբյուրների վստահ իմացությունն ու դրանց տեղին գործածումը, որով էլ հենց արժեւորվում
է ցանկացած գիտական աշխատություն։ Քաջ տիրապետելով արեւելյան եւ եվրոպական մի շարք
լեզուների՝ նա կարողացավ ոչ միայն մանրազնին ուսումնասիրել արաբական հարուստ աղբյուրները,
այլեւ՝ արեւմտյան արեւելագիտական եւ հայագիտական գրականությունը։ Այդօրինակ
եզակի եւ բարդ գիտական աշխատանք կարող էր կատարել իր ժողովրդին ու գործին նվիրված,
անսահման եռանդով եւ սեւեռուն մտքով օժտված հայագետ-արաբագետը: Նրա ստեղծած գործերը
այսօր էլ չեն կորցնում իրենց գիտական արժեքն ու արդիականությունը: «Գալուստ
Կյուլպենկյան» հիմնադրամի աջակցությամբ վերոհիշյալ գիտական սրահի բացումը հենց այսպիսի
նպատակներ էր հետապնդում. հարգել գիտնականի հիշատակը, ծանոթացնել նրա աշխատությունների
հետ, զարկ տալ գիտահետազոտական աշխատանքներին՝ Երեւանի պետական համալսարանում: ԱՐԹՈՒՐ
ՀՈՎՍԵՓՅԱՆԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|