|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-02-03 |
| «ԲՈՂՈՔԵՔ,
ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ» |
| |
| Ոլորտը
կարգավորելու նպատակով այս առաջարկը հանրությանը եւ հատկապես տնտեսվարող սուբյեկտներին
երեկ ուղղեց Տնտեսական մրցակցության ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Գյումրիի քաղաքապետին դատի են տվել |
| |
| Պատճառը կադրային փոփոխություններն են
Ինչպես արդեն գրել ենք, վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձեռնարկել է ակտիվ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| «ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ, ԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆ» |
| |
| Անդրադառնալով
Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործին՝ համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան
Հարությունյանը։ Անցած շաբաթ ով ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Եկել
եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք |
| |
| Խոստովանում
է թիվ 174 դպրոցի նորընտիր տնօրենը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174
դպրոցի ցուրտ դասասենյակում ընթացող տնօրենի ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ |
| |
| «Առավոտի» հունվարի 27-ի
համարում զետեղված Ն. Գրիգորյանի «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հոդվածի
կապակցությամբ կցանկանայի ձեր ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Դատական
բարբարոսություն |
| |
| Ինչո՞ւ
քանդեցին Վեդիի տպարանը Վեդիի տպարանը հիմնադրվել է 1931թ. եւ շուրջ 74 տարի
անխոնջ տպագրել է Արարատի շրջանի տարեգրության լավ ու վատ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ՊԱՅՔԱՐՆ
ԱՆԱՍԵԼԻ ՍՐՎԱԾ Է |
| |
| Ամեն
ինչ կորոշվի վերջին երկու տուրերում Ջիբրալթարում ընթացող «ACP-Tour-Third
Gibtele. com Chess Festival» շախմատի միջազգային փառատոնի եզրափակիչ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Օրվա առաջին կեսը լարված կլինի։ Սակայն կեսօրից հետո ամեն բան կկարգավորվի։
ՑՈՒԼ 21.04-21.05։ Ցանկալի արդյունքի ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ՄԵԿ Է՝ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԵՆ |
| |
| Ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին նախագահի հանձնարարականը որոշ տնտեսվարողների համար «խթան» է հանդիսացել, որպեսզի իրենց ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՏՈՒԺՈՒՄ
Է ՄԱՆՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ |
| |
| Պարզեցված
հարկի մասին օրենքը, որը ժամանակին գործարարների լոբբինգով ընդունվեց, վերջին բարեփոխումների
արդյունքում փոքր եւ միջին ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում |
| |
| «Պատվավոր թաիլանդացու» դեմ պայքարն առայժմ ապարդյուն է
Շուրջ երկու տարի է՝ Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնամասում ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «ՇԱՀԱԲԻ»
ԼՎԱՑՔԸ ԿԼՎԱՑՎԻ ԱՅԼ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ |
| |
| Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դարձյալ հետաքրքիր բացահայտումներ
եղան: Շարունակվում էր քաղաքացի ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՀՀԿ-ն
գրոհում է դպրոցը |
| |
| Անցյալ
շաբաթ Շենգավիթի թիվ 66 դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Ըստ մեր
տեղեկությունների, դպրոցի կոլեկտիվը դժգոհ է ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՄԵՐՈՆՔ՝
ACID-ՋԱԶՈՒՄ |
| |
| Վերջերս
երեւանյան ակումբներից մեկում ներկայացվեցին երիտասարդ ջազմեն Սերգեյ Մկրտչյանի (բեմական
անունը՝ Սերժ Գաբիեն) ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| 8
ու կես տարի՝ Գոհար Գասպարյանի հետ |
| |
| «Գոհարն
ինձ «տարել» էր» Այս համոզմանն է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի
հոբելյանի առիթով լույս տեսած «Իմ ութուկես տարիները ... |
| |
 |
|
|
|
 |
Ո՞Վ ԿԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ - Aravot.am
| 2005-02-04 |
| Ո՞Վ ԿԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ |
| |
| Պատասխանը, հավանաբար, կիմանանք մոտ օրերս, իսկ մինչ այդ՝ ՀՖՖ ղեկավարությունը աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում:
Իր վերջին ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների՝ 2005 թվականին Հայաստանի ազգային հավաքականի անցկացնելիք ընկերական հանդիպումներին վերաբերող հարցին, ասաց, որ ներկայումս առաջարկ կա երկու երկրներից՝ Մեքսիկայից եւ Սաուդյան Արաբիայից, եւ հիմա մեր ֆեդերացիան նրանց հետ բանակցությունների փուլում է: Սակայն երեկ Ռուսաստանի ինտերնետային մարզական կայքերը տեղեկատվություն են տարածել, թե մեքսիկացիները մարտի 9-ին ընկերական խաղ են անցկացնելու ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հարավային Ամերիկայի գոտու առաջատար Արգենտինայի հավաքականի հետ: Ստացվում է, որ ՖԻՖԱ-ի սահմանած ընկերական հանդիպումների այդ օրերի համար Հայաստանի հավանական մրցակից մնում է միայն Սաուդյան Արաբիան: Սակայն հարցի վերջնական եւ սպառիչ պատասխան, հավանաբար, կստանանք ՀՖՖ նախագահի Հայաստան վերադառնալուց հետո: Նա ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի հետ գտնվում է Շվեյցարիայի Նիոն քաղաքում: Նրանք երեկ մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների եւ գործադիր տնօրենների արտահերթ նստաշրջանին:
Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում երեկ մեզ տեղեկացրին, որ նստաշրջանի օրակարգի բազմաթիվ հարցերի թվում է նաեւ ՈՒԵՖԱ-ի «Առաջնահերթ գործադիր ծրագիր» փաթեթի շնորհանդեսը, ինչպես նաեւ «Հեթ-տրիկ» ծրագրի փոխկապակցվածության խնդրի քննարկումը վերոհիշյալ ծրագրի հետ: Եվրոպական ֆուտբոլային ղեկավարների համաժողովը գլխավորելու էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնը:
Համաժողովի շրջանակներում նախատեսված էր նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահների եւ գործադիր տնօրենների հանդիպում ՈՒԵՖԱ-ի ղեկավարության մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան տարբեր առիթներով, հատկապես Լեռնային Ղարաբաղի առաջնությունում հայաստանյան թիմերի եւ Հայաստանի առաջնությունում ԼՂ թիմերի մասնակցությամբ, այսպես կոչված, փաստերի կապակցությամբ բողոքներ է հղել ՈՒԵՖԱ, որն, անշուշտ, մշտապես համարժեք պատասխաններ է ստացել ՀՖՖ-ից: Ելնելով փոխհարաբերությունների քննարկման անհրաժեշտությունից, ՈՒԵՖԱ-ն նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ հստակեցնելու բոլոր հարցերի շրջանակները:
Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարության, վերադառնալու է այսօր կամ վաղը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|