|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-02-03 |
| «ԲՈՂՈՔԵՔ,
ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ» |
| |
| Ոլորտը
կարգավորելու նպատակով այս առաջարկը հանրությանը եւ հատկապես տնտեսվարող սուբյեկտներին
երեկ ուղղեց Տնտեսական մրցակցության ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Գյումրիի քաղաքապետին դատի են տվել |
| |
| Պատճառը կադրային փոփոխություններն են
Ինչպես արդեն գրել ենք, վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձեռնարկել է ակտիվ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| «ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ, ԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆ» |
| |
| Անդրադառնալով
Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործին՝ համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան
Հարությունյանը։ Անցած շաբաթ ով ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Եկել
եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք |
| |
| Խոստովանում
է թիվ 174 դպրոցի նորընտիր տնօրենը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174
դպրոցի ցուրտ դասասենյակում ընթացող տնօրենի ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ |
| |
| «Առավոտի» հունվարի 27-ի
համարում զետեղված Ն. Գրիգորյանի «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հոդվածի
կապակցությամբ կցանկանայի ձեր ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Դատական
բարբարոսություն |
| |
| Ինչո՞ւ
քանդեցին Վեդիի տպարանը Վեդիի տպարանը հիմնադրվել է 1931թ. եւ շուրջ 74 տարի
անխոնջ տպագրել է Արարատի շրջանի տարեգրության լավ ու վատ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ՊԱՅՔԱՐՆ
ԱՆԱՍԵԼԻ ՍՐՎԱԾ Է |
| |
| Ամեն
ինչ կորոշվի վերջին երկու տուրերում Ջիբրալթարում ընթացող «ACP-Tour-Third
Gibtele. com Chess Festival» շախմատի միջազգային փառատոնի եզրափակիչ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Օրվա առաջին կեսը լարված կլինի։ Սակայն կեսօրից հետո ամեն բան կկարգավորվի։
ՑՈՒԼ 21.04-21.05։ Ցանկալի արդյունքի ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ՄԵԿ Է՝ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԵՆ |
| |
| Ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին նախագահի հանձնարարականը որոշ տնտեսվարողների համար «խթան» է հանդիսացել, որպեսզի իրենց ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՏՈՒԺՈՒՄ
Է ՄԱՆՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ |
| |
| Պարզեցված
հարկի մասին օրենքը, որը ժամանակին գործարարների լոբբինգով ընդունվեց, վերջին բարեփոխումների
արդյունքում փոքր եւ միջին ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում |
| |
| «Պատվավոր թաիլանդացու» դեմ պայքարն առայժմ ապարդյուն է
Շուրջ երկու տարի է՝ Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնամասում ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «ՇԱՀԱԲԻ»
ԼՎԱՑՔԸ ԿԼՎԱՑՎԻ ԱՅԼ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ |
| |
| Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դարձյալ հետաքրքիր բացահայտումներ
եղան: Շարունակվում էր քաղաքացի ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՀՀԿ-ն
գրոհում է դպրոցը |
| |
| Անցյալ
շաբաթ Շենգավիթի թիվ 66 դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Ըստ մեր
տեղեկությունների, դպրոցի կոլեկտիվը դժգոհ է ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՄԵՐՈՆՔ՝
ACID-ՋԱԶՈՒՄ |
| |
| Վերջերս
երեւանյան ակումբներից մեկում ներկայացվեցին երիտասարդ ջազմեն Սերգեյ Մկրտչյանի (բեմական
անունը՝ Սերժ Գաբիեն) ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| 8
ու կես տարի՝ Գոհար Գասպարյանի հետ |
| |
| «Գոհարն
ինձ «տարել» էր» Այս համոզմանն է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի
հոբելյանի առիթով լույս տեսած «Իմ ութուկես տարիները ... |
| |
 |
|
|
|
 |
Ի՞նչն
է խանգարում լավ բրեյք պարողին - Aravot.am
| 2005-02-04 |
| Ի՞նչն
է խանգարում լավ բրեյք պարողին |
| |
Այս
մասին է զրույցը հայաստանցի բրեյքեր Սարգիս Անդրեասյանի հետ Մեր հայրենակցի
ոչ պաշտոնական ռեկորդը բրեյք-դանս պարաոճում առայժմ 42 պտույտն (head spin) է գլխի
վրա, իսկ գինեսյան ռեկորդակիր շարունակում է մնալ հանրահայտ գերմանական «Flying Steps»
խմբի բրեյքեր Քենի Քիմոտոն՝ իր 72 պտույտով: - Շատերի կարծիքով, բրեյք-դանսը
փողոցի ծնունդ է եւ ընդամենը մի քանի անկանոն, վայրենի շարժումներից կազմված պար...
- 70-ականներին ԱՄՆ-ում, կոնկրետ՝ Բրոնգս թաղամասում է ծնվել պարի այս տեսակը,
որի մասին ժամանակին ավագ սերունդը արհամարհանքով ասել է՝ ինչո՞ւ է երիտասարդությունը
«բրեյք» անում (ասել է թե՝ կոտրատվում): Հենց այդ տարիներին էլ աշխարհով մեկ թնդաց
«ֆանկ» երգելաոճի արքա Ջեյմս Բրաունի անունը, որն, ի դեպ, հանդես էր գալիս «Electric
boogalus» պարախմբի հետ: Հենց այդ խմբի անունն է կրում բրեյք-դանսի ուղղություններից
մեկը: Արդեն 80-ականների սկզբին բրեյք-դանսը մուտք գործեց Ռուսաստան, իսկ կեսերին՝
Հայաստան: Ի դեպ, տարիներ առաջ մենք էլ մեր արվեստը ցույց էինք տալիս երեւանյան փողոցներում:
Պրոպագանդման այս տեսակը, կարծում եմ, նույնիսկ անհրաժեշտ է: Վստահ եմ, որ բրեյք-դանսը
ուժեղ տղամարդուն վայել պար է, բաղկացած սպորտային էլեմենտներից: Ցավով պետք է նշեմ,
որ նույնիսկ ադրբեջանցիները արդեն տարիներ շարունակ մասնակցում են մոտ արտերկիր համարվող
ռուսաստանյան ամենամյա բրեյք-դանսի մրցաշարերին: - Բրեյք-դանսը, ի վերջո,
սպո՞րտ է, թե՞ պար: - 50-50: Բայց, ամեն դեպքում, ի տարբերություն սպորտի
գերակշռող տեսակների, այստեղ առանց ստեղծագործական մոտեցման՝ անհնար է: -
Եթե Հայաստանում չկար պրոֆեսիոնալ մասնագետ՝ դուք ինչպե՞ս դարձաք բրեյքեր: -
Բրեյքի մասին ինֆորմացիա մեզ մոտ համարյա չկար: Ես էլ ստիպված արտասահմանյան հեռուստաալիքներից
էի օգտվում, նույնիսկ «պիրատային» տեսաերիզներ էի հայթայթում ու, փաստորեն, զբաղվում
ինքնաուսուցմամբ: Պարապել եմ արեւելյան մարզաձեւերով, որն ինձ շատ օգնեց պարի այս
տեսակի մեջ հմտանալու համար: Մի խոսքով, ղեկավարում եմ հանրապետությունում միակ,
բնականաբար՝ ոչ պետական կարգավիճակ ունեցող բրեյք-դանս խումբը: Արդեն այս տարի կնշենք
մեր խմբի 5-ամյակը: - Փորձե՞լ եք դիմել «վերեւներին» կամ մեծահարուստներին՝
բրեյք-դանսը հանրապետությունում պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու համար: -
Երեւի նկատի ունեք մշակույթի նախարարությա՞նը: Ոչ, չեմ դիմել: Մտավախություն ունեմ,
որ լուրջ չի ընդունվի իմ առաջարկը՝ հասկանալի պատճառով. վստահ եմ, որ այնտեղ ինֆորմացիա
չունեն այս պարի մասին: Ինչ վերաբերում է հայաստանցի մեծահարուստներին կամ ձեռներեցներին,
ապա ինքս անհարմար եմ զգում դիմել նրանց: Անկեղծ ասած, ես եւ խմբիս բրեյքերները չենք
ընկճվում, ինտերնետի միջոցով մեզ արդեն ճանաչում են Ռուսաստանում: Կոնկրետ՝ Մոսկվայի
բրեյքերներից անցյալ տարի ունեինք հրավեր՝ մասնակցելու միջազգային փառատոնի, սակայն
չմեկնեցինք՝ հասկանալի պատճառով: Երեւի թե կամաց-կամաց հայ բրեյքերներիս ճանապարհն
էլ կհարթվի: Իսկ եթե պրոֆեսիոնալ տեսակետից նայենք, մեզ անհրաժեշտ է դահլիճ եւ, ինչպես
ընդունված է արտերկրում, մի ֆիրմա, օրինակ, Puma, Nicke եւ այլն, որը հոգա մեր բեմական
հագուստի խնդիրները: Էլ չեմ խոսում երաժշտության մասին: Ցանկալի է, որ որեւէ հայ
կոմպոզիտոր, ելնելով ավանդական բրեյք-դանսի պահանջներից, երաժշտություն գրի մեզ համար,
անխոս՝ օգտագործելով հայկական ռիթմեր: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|