|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-02-03 |
| «ԲՈՂՈՔԵՔ,
ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ» |
| |
| Ոլորտը
կարգավորելու նպատակով այս առաջարկը հանրությանը եւ հատկապես տնտեսվարող սուբյեկտներին
երեկ ուղղեց Տնտեսական մրցակցության ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Գյումրիի քաղաքապետին դատի են տվել |
| |
| Պատճառը կադրային փոփոխություններն են
Ինչպես արդեն գրել ենք, վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձեռնարկել է ակտիվ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| «ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ, ԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆ» |
| |
| Անդրադառնալով
Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործին՝ համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան
Հարությունյանը։ Անցած շաբաթ ով ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Եկել
եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք |
| |
| Խոստովանում
է թիվ 174 դպրոցի նորընտիր տնօրենը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174
դպրոցի ցուրտ դասասենյակում ընթացող տնօրենի ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ |
| |
| «Առավոտի» հունվարի 27-ի
համարում զետեղված Ն. Գրիգորյանի «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հոդվածի
կապակցությամբ կցանկանայի ձեր ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Դատական
բարբարոսություն |
| |
| Ինչո՞ւ
քանդեցին Վեդիի տպարանը Վեդիի տպարանը հիմնադրվել է 1931թ. եւ շուրջ 74 տարի
անխոնջ տպագրել է Արարատի շրջանի տարեգրության լավ ու վատ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ՊԱՅՔԱՐՆ
ԱՆԱՍԵԼԻ ՍՐՎԱԾ Է |
| |
| Ամեն
ինչ կորոշվի վերջին երկու տուրերում Ջիբրալթարում ընթացող «ACP-Tour-Third
Gibtele. com Chess Festival» շախմատի միջազգային փառատոնի եզրափակիչ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Օրվա առաջին կեսը լարված կլինի։ Սակայն կեսօրից հետո ամեն բան կկարգավորվի։
ՑՈՒԼ 21.04-21.05։ Ցանկալի արդյունքի ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ՄԵԿ Է՝ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԵՆ |
| |
| Ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին նախագահի հանձնարարականը որոշ տնտեսվարողների համար «խթան» է հանդիսացել, որպեսզի իրենց ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՏՈՒԺՈՒՄ
Է ՄԱՆՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ |
| |
| Պարզեցված
հարկի մասին օրենքը, որը ժամանակին գործարարների լոբբինգով ընդունվեց, վերջին բարեփոխումների
արդյունքում փոքր եւ միջին ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում |
| |
| «Պատվավոր թաիլանդացու» դեմ պայքարն առայժմ ապարդյուն է
Շուրջ երկու տարի է՝ Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնամասում ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «ՇԱՀԱԲԻ»
ԼՎԱՑՔԸ ԿԼՎԱՑՎԻ ԱՅԼ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ |
| |
| Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դարձյալ հետաքրքիր բացահայտումներ
եղան: Շարունակվում էր քաղաքացի ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՀՀԿ-ն
գրոհում է դպրոցը |
| |
| Անցյալ
շաբաթ Շենգավիթի թիվ 66 դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Ըստ մեր
տեղեկությունների, դպրոցի կոլեկտիվը դժգոհ է ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՄԵՐՈՆՔ՝
ACID-ՋԱԶՈՒՄ |
| |
| Վերջերս
երեւանյան ակումբներից մեկում ներկայացվեցին երիտասարդ ջազմեն Սերգեյ Մկրտչյանի (բեմական
անունը՝ Սերժ Գաբիեն) ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| 8
ու կես տարի՝ Գոհար Գասպարյանի հետ |
| |
| «Գոհարն
ինձ «տարել» էր» Այս համոզմանն է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի
հոբելյանի առիթով լույս տեսած «Իմ ութուկես տարիները ... |
| |
 |
|
|
|
 |
«ՀԱՅԱՍՏԱՆԸ՝
ՄԵԾ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ» - Aravot.am
| 2005-02-04 |
| «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝
ՄԵԾ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ» |
| |
| Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք
ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սթիվեն Բլանկի՝ Հայաստանին
նվիրված վերլուծության բովանդակությունը։ Պրոֆեսորն իր հոդվածը սկսում է այսպես.
«Ըստ վերջին հաղորդագրությունների, Հայաստանը թեւակոխել է 2005թ.՝ կանգնելով մեծ
ճգնաժամի եւ մեկուսացման վտանգի առաջ: Ներքին կյանքում կառավարությունը համատեղում
է կոռուպցիան եւ ուժային ճնշումները»: Ըստ Բլանկի, բացահայտ ընտրակեղծիքները, ընդդիմությանը
ճնշելու համար բռնությունների դիմելու պատրաստակամությունը եւս ճգնաժամի ախտանիշերից
են: Նրա կարծիքով, քանի հայաստանյան ընդդիմությունը չունի զանգվածային քաղաքական
աջակցություն՝ ինչպիսին ունեին ուկրաինական եւ վրացական ընդդիմադիր ուժերը, Քոչարյանի
կառավարությունը ձգտելու է ամեն կերպ պահել իշխանությունը: Ու չնայած դրան, պրոֆեսորը
վստահ է, որ ներկա իշխանությունները չեն կարող լուծել Հայաստանի առաջ ծառացած տնտեսական
եւ արտաքին քաղաքական լուրջ խնդիրները, որքան էլ ցանկանան. «Արդյունքում չի բացառվում
հետագայում սուր ճգնաժամի ի հայտ գալը»: Ս. Բլանկը կարծում է, որ Հայաստանի
քաղաքականության կարեւորագույն գործոններից է ձգձգվող ղարաբաղյան հակամարտությունը:
Նա նկատելով, որ ԼՂ ձեռքբերումը ՀՀ հասարակությունը ընդունում է որպես արդարացի հաղթանակ,
միաժամանակ նշում է, որ անկախ դիտորդների համար պարզ է, որ «նման քաղաքականություն
Հայաստանը կարող է վարել միայն ի հաշիվ իր տնտեսական զարգացման եւ անկախության»:
Ապա ավելացնում է. «Այդ կորուստներն արդեն իսկ նկատելի են»: Եվ բերում է օրինակներ:
Նախ նշում է, որ այդ, իր խոսքերով, «անեքսիան» մինչ օրս չի ընդունվում միջազգային
հանրության կողմից: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել դա, չնայած որ ակնհայտորեն ի
վիճակի չէ ուժով ետ բերել այդ տարածքները: Ու քանի որ ՀՀ կողմից այդ տարածքների վերահսկումը
աշխարհը չի ընդունում, Հայաստանը մեկուսացման վտանգի առաջ է: Ապա պրոֆեսորը նկատում
է, որ Թուրքիան մշտապես օժանդակում է Բաքվին եւ բողոքում է Հայաստանի՝ պատերազմի
արդյունքում գրաված վիճելի տարածքների վերահսկման դեմ: Թուրքիան փակել է Հայաստանի
սահմանը եւ հրաժարվում է քննարկել 1915թ. կոտորածը Ցեղասպանություն որակելու Հայաստանի
պնդումները: Նա նույնիսկ մեջբերում է որոշ փորձագետների հաշվարկներ: Օրինակ,
Համաշխարհային բանկը հաշվարկել է, որ եթե Ադրբեջանի հետ փոխզիջումների գնալու դիմաց
բացվեն ՀՀ սահմանները, ապա Հայաստանի ՀՆԱ-ն 14%-ով կբարձրանա, իսկ տրանսպորտային
ծախսերը կընկնեն 30-50%-ով: Շրջափակումը Հայաստանին զրկում է նաեւ հեռահաղորդակցության
այլ ուղիներից: Տարածաշրջանում ընթացող հեռահաղորդակցական ոլորտի զարգացումները շրջանցում
են Հայաստանը: Իսկ դեպի Արեւմուտք կամ դեպի ծով ուղղակի ճանապարհների բացակայությունը
ստիպում է Հայաստանին կախման մեջ լինել վրացական նավահանգիստներից եւ ռուսական երկաթուղուց:
Բայց, ինչպես նկատում է Ս. Բլանկը, այդ ուղիները այնքան էլ հուսալի չեն, քանի որ
ռուս-վրացական հարաբերությունները բավականին լարված եւ փխրուն են: Հայաստանը անընդհատ
ստիպված է շրջվել դեպի Ռուսաստանը՝ կախման մեջ է նրանից թե ռազմական, թե տնտեսական
զարգացման եւ թե ԼՂ խնդրի առնչությամբ դիվանագիտական աջակցություն ստանալու հարցերով:
Սակայն, ինչպես գրում է պրոֆեսորը, չնայած այս ամենին՝ ՌԴ-ն պետք է լուրջ պայքարի
գոնե ՀՀ-ն իր վերահսկողության տակ պահպանելու համար, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի
պարտություններ նա գրանցեց Ուկրաինայի եւ Վրաստանի պարագայում: Եվս մի ցավալի նկատառում
մեզ համար, որ արել է Սթիվեն Բլանկը. ըստ նրա՝ քանի դեռ Հայաստանը թուլանում է ԼՂ
հակամարտության, տնտեսական ետընթացի, միջազգային մեկուսացման արդյունքում, մեր երկիրը
կարող է դառնալ դասագրքային օրինակ այն բանի, թե ինչպես պատերազմը եւ ներքին անհարթությունները
միասին կարող են ստեղծել անկայուն եւ փխրուն համակարգ, որը եւ տվյալ պետությանը,
եւ նրա հարեւաններին կարող է պահել մշտական լարվածության եւ անկայունության մեջ:
Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|